Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից – Այնքան էլ կայուն պետություն չէ… Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար…

– Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից… – Այնքան էլ կայուն պետություն չէ…

– Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար… – Հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի…

 Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ գործողություններից առաջ մեկնել էր Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների եւ քաղաքացիների առաջ խոսել է Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Նա նշել էր, թե տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է»,- ասել է կուսակիցներին Թուրքիայի վարչապետը:

Այնուհետեւ ցուցարարներին կոչ է արվել անմիջապես վերջ տալ հավաքներին եւ ցրվել. «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,- հայտարարել էր Էրդողանը՝ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Բախումների վտանգը իրական էր եւ այդպես էլ եղավ: Անգամ անհանգստություն կար մեզանում, որ այս առիթը կարող է թուրքավարի գործածվել. այս դեպքում հայերին ու ազգային այլ փոքրամասնություններին եւս կվնասեին: Իհարկե, բողոքավոր զանգվածները եթե կարողանային ինքնակազմակերպվել, ապա կոպիտ ուժը ավելի մեծ ծավալներ կընդգրկեր:

Continue reading

Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն (Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին…) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ

Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն – Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին՝ «ազգի հայր» լինելու ճանապարհին

– Թյուրքական եղբայրության ճաքերը պետք է նոր հարվածներ կրեն

Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին՝ «ազգի հայր» լինելու ճանապարհին

Ըստ թուրքական մամուլի, Ադրբեջանի նախարարների խորհրդի ենթակայությամբ գործող տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահ Սայալը Սադըքովան հայտարարել է, որ լուրջ ուսումնասիրություն են կատարել Թուրքիայում եւ Ադրբեջանում Աթաթուրք անվամբ անվանակոչության արգելքի շուրջ: Եվ հայտնել է, որ Ադրբեջանում՝ 1991թ. մինչ այժմ, Աթաթուրք անվանմամբ անվանակոչվել է 18 հոգի եւ այդ անվանակոչումները պայմանավորված են եղել «եղբայրական թուրքական պետության եւ դրա հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ ադրբեջանցիների տածած սիրուց»:

Continue reading

Լուսանցքի թիվ 283-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված – …Երեւանը պետք է մտածի Թուրքիայում անջատողական շարժումներ սկսելու մասին…

2. Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու – …բնիկ ազգերը ձգտում են անկախության… ԵՄ-ն մահակի գործառույթ չունի միայն Բաքվի դեմ…

3. Մոսկվայի նոր հարցական նշանը – եվրոպական ու եվրասիական թեմաների խաղարկումը շարունակվում է… ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղե՞ր…

4. Տարազանված էներգահամակարգը՝ ճիշտ լուծում – Պետք է՝ եւ՛ ատոմային նոր էներգաբլոկ, եւ՛ ՀԷԿ-եր ու հողմակայաններ, արեւային ու երկրաջերմային կայաններ…

5. Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը – Բեռի տակ կքելու ենք մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս… Ի՞նչ է զոհաբերելու Հայաստանը…

6. 50% ու 1 բաժնետոմսը՝ անպայման հայկական – Կառավարությունը խելքի է եկել՝ գոնե այս պահի դրությամբ… Մի քանի հայկական ավիափոխադրողներ…

7. Ուղտը պինդ էլ չոքել է մեր դռանը – Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աննպատակ խնդիրները… Որ ուղտը չչոքի մեր դռանը…

8. Քաղաքական զինադադա՞ր – Թե՞ «լռության ժամանակահատված»՝ մինչեւ հաջորդ ընտրություններ… Բանտապատում – բնակիչներին բաժանարար գծերը…

9. Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում… Գրաֆիկով սեռական հարաբերությունը… Ակնհայտ ստե՞ր, թե՞ սպասենք ճշմարտությանը…

10. Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը, որ այս հնավայրը հայտնաբերվել է հայոց էթնոսի պատմամշակութային արեալում

11. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորսագրվե՛ք «Լուսանցք»…

 

Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորսագրվե՛ք «Լուսանցք»…

– Հայկական խոհանոց – Գառան մսով արքայական կերակուր…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– Կարդացե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ, իսկ բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց –  (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 – Գառան մսով արքայական կերակուր

Բաղադրությունը

Կանաչ լոբի – 100 գ

կանաչ տաքդեղ – 1 հատ

կարմիր տաքդեղ – 1 հատ

սխտոր – 1 գլուխ

սոխ – 1 գլուխ

դդմիկ – 1 հատ

լոլիկ – 3 հատ

ծաղկակաղամբ – 200 գ

ծնեբեկ – 1 կապ

համեմ եւ սամիթ – 0.5-ական կապ

գառան միս – 600 գ

գառան դմակ – 100 գ

աղ

սպիտակ պղպեղ

ջուր – 100 գ

Պատրաստման եղանակը

Գառան դմակը դնել կաթսայի տակը, վրան կտրատել գառան փափկամիսը 25-ական գրամներով:

Այնուհետեւ հերթականությամբ դրա վրա շարել կտրատած տաքդեղները, դդմիկը, լոբին, լոլիկը, ծնեբեկը, ծաղկակաղամբը:

Ամենավերջում դնել սոխը, սխտորը եւ համեմն ու սամիթը:

Այս ամենին ավելացնել  ջուր, աղով ու սպիտակ պղպեղով համեմել:

Կաթսայի բերանը պինդ փակել:

Եռալուց հետո եփել մարմանդ կրակի վրա՝ 60 րոպե:

Ձեզ մնում է վայելել շատ սննդարար ու իրապես արքայական այս կերակուրը:

Անու՜շ լինի:

*  *  *

Continue reading

Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը, որ այս հնավայրը հայտնաբերվել է հայոց էթնոսի պատմամշակութային արեալում

Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Արամ Մկրտչյան (Գերմանիա) – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը, որ այս հնավայրը հայտնաբերվել է հայոց էթնոսի պատմամշակութային արեալում

…Հիմք ընդունելով շումերական կոչվող ավանդապատումներում մարդու արարման պատմությունները, ARMEN(OID) մարդաբանական մեր տեսակի գոյությունը եւ քննարկվող նյութի հետ մեր տեսակի առնչությունները՝ հանգեցինք հետեւյալին. ժամանակակից մարդ «Homo sapiens–sapiens»-ը եւ Էնկի/Հայա Աստծո կողմից ընտրված, ապա իշխանություն ստացած Ադապը եւ ARMEN(OID) մարդաբանական տեսակը, որը միայն 19-րդ դարի վերջերին ճանաչվեց որպես ARMEN(OID), իմ կարծիքով նույնական են…

Գյոբեկլի Թեփե հնավայրի հայտնագործությունները շրջադարձային են ամբողջ եվրասիական ընդհանրության համար: Հնէաբաններին մինչեւ այժմ չէր հաջողվել հայտնաբերել այդ աստիճանի պահպանված մշակութային արժեքներ, որոնց միջոցով կարողանային վերականգնել տրամաբանական եւ բնութագրական ընդհատված միասեռ մշակութային կապը մեր տարածաշրջանում: 2008թ. իմ «Պատմական Հայաստանը՝ որպես վերէթնիկական մշակույթի կենտրոն» մենագրությունից մեկ հատված հրապարակվեց Ալեքսանդր Վարպետյանի «Էություն» կայքում: Հրապարակված աշխատանքում անդրադարձել էի Գյոբեկլի Թեփե հնավայրի համալիրի խնդիրներին՝ նշելով, որ 12.000 տարի առաջ ստեղծված Գյոբեկլի Թեփե համալիրի հայտնաբերումը մշակութային պայթյուն էր ժամանակակից քաղաքակրթության համար:

Continue reading

Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում… Գրաֆիկով սեռական հարաբերությունը… Ակնհայտ ստե՞ր, թե՞ սպասենք ճշմարտությանը…

– «Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում…

…Բայց սերը տիեզերական երեւույթ է, աստվածային շնորհ, իսկ այն սեքսի հետ նույնացնելը՝ կնշանակի անպատվել սերը: Այո, սերը նաեւ սեռական հարաբերություններ է ակնալում, բայց միայն դա չէ եւ սեքսի գոռում-գոչյունների բարձր տոնից չի կախված սիրո չափն ու բնույթը…

– Գրաֆիկով սեռական հարաբերությունը տղամարդկանց ստիպում է դավաճանել…

– Ակնհայտ ստե՞ր, թե՞ սպասենք ճշմարտությանը…

…Այսինքն՝ մասոններն են բոլոր անբարո ծրագրերի նախաձեռնողները…/…ՄԻՊ-ը հայտարարել է, թե համասեռականների մասով օրենսդրական նախագիծ չի պատրաստում…

«Գնանք սեր անել»-ը՝ բացառապես սեքսի ընկալում

Երբ մասնագետները քննադատում են սեռական դաստիարակության եւ առողջության ոչ բավարար մակարդակը, հասկանալի է եւ ընդունելի է լինում ինչպես ուղղակի հնչած խոսքը, այնպես էլ անուղղակի ասվածը՝ նկատի առնվածը: Մեր հանրությունը եւս սկսել է քննադատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը, եւ դրա գիտակցումը կարեւոր է:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը հայտնել է, որ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկա դիմողների 25%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 50%-ը՝ տղամարդիկ: Ըստ նրա, տղամարդիկ ավելի շատ են դիմում, քանի որ նրանք, ի տարբերություն կանանց, ավելի անկաշկանդ են: Բայց վերջին տարիներին մեր քաղաքացիները, բժշկի խոսքով, սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկներին. «Մարդիկ համեմատաբար սկսել են անկաշկանդ լինել այդ հարցերում: Հասարակությունը սկսել է ավելի քննդատատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը»: Անգամ սկսել են դիմել դեռահասները եւ երիտասարդները:

Continue reading

Քաղաքական զինադադա՞ր – Թե՞ «լռության ժամանակահատվա¬ծ»՝ մինչեւ հաջորդ ընտրություններ… Բանտապատում – բնակիչներին բաժանարար գծերը…

Քաղաքական զինադադա՞ր – Թե՞ «լռության ժամանակահատված»՝ մինչեւ հաջորդ ընտրություններ

… Իսկ ընտրաձայն աշխատած ու այդպիսով դարձյալ պատժված մարդկանց բազմությունը կարոտաբաղձով սպասում է գալիք շահութաբեր ընտրություններին…

Բանտապատում – Եվ իզուր չէ, որ այդ մեծ բանտում ոստիկանապետը եւս բաժանարար գծեր դնելով առաջնորդվել է փոքր բանտի «օրենքներով»՝ մեծ բանտի բնակիչներին բաժանելով գողականների ու հարիֆների…

Քաղաքական զինադադա՞ր

Այն հարցը, թե ո՞ւր են մեր ընդդիմադիրներ առաջնորդները եւ ինչո՞վ են զբաղված, հատկապես՝ ընդդիմությանը համախմբելու ջատագովներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը, հետաքրքրում է շատերին:

Չնայած հիիասթափվածությանը, մարդիկ ցանկանում են տեսնել այն գործիչներին, ովքեր ամիսներ շարունակ հազար ու մի խոստումներ տվեցին եւ հիմա «ջրատակ» են եղել:

Continue reading

Ուղտը պինդ էլ չոքել է մեր դռանը – Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աննպատակ խնդիրները… Որ ուղտը չչոքի մեր դռանը…

– Ուղտը պինդ էլ չոքել է մեր դռանը – Ու հիմա մի ամբողջ պետությունով աչքներս պիտի հառենք մի բանկի, որ հանկարծ մեզ չպատժի: Ողորմելի վիճակ, որում հայտնվում ենք պարբերաբար հիմնական այն պատճառով, որ մեր կադրային ոլորտի պաշտոնյաներն անփոխարինելի քաղաքացիական գագիկբեգլարյաններն են, զինվորական յուրիխաչատուրովները եւ ամեն ինչով հաստ, բայց ուղեղով նվազները…

– Որ ուղտը չչոքի մեր դռանը – Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը երկար տարիներ խոսվող այս ծրագիրը կիրառական քայլի բերեց, իսկ ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանը այդ կիրառականի հետ խնդիրներ ծագեցրեց: Լրատվության մեր աղբյուրները հուշում են պատճառները, եւ դրանց առաջիկայում կանդրադառնանք…

Ուղտը պինդ էլ չոքել է մեր դռանը

Մեր հրապարակումներից մեկում («Որ ուղտը չչոքի մեր դռանը»), խոսելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից, փաստել էինք, որ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը տարիներ շարունակ խոսվող այդ ծրագիրը կիրառական քայլի բերեց, իսկ ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանը այդ կիրառականի հետ խնդիրներ ծագեցրեց: Փաստորեն, մենք ճիշտ էինք, բայց… ուղտը չոքեց մեր դռանը: Եվ այնպես պինդ է չոքել, որ նույնիսկ վարչապետը կառավարության երեկվա նիստում ասաց, թե արդեն նաեւ «ֆինանսական պարտավորություններ ունենք»: Ասաց ու հապճեպ հանձնարարեց էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների ու արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ բանակցություն սկսել Ասիական զարգացման բանկի հետ, փոփոխություններ կատարել պայմանագրերում, որ մենք ունենք այդ բանկի հետ, որպեսզի տույժ-տուգանքներ չկիրառվեն:

Իսկ տույժ-տուգանքներ կիրառվում են, որովհետեւ ձգձգումներ են եղել, իսկ ձգձգումներ էլ եղել են, որովհետեւ «մեթոդաբանական փոփոխություններ» են եղել:

Continue reading

50% ու 1 բաժնետոմսը՝ անպայման հայկական – Կառավարությունը խելքի է եկել՝ գոնե այս պահի դրությամբ… Մի քանի հայկական ավիափոխադրողներ…

50% ու 1 բաժնետոմսը՝ անպայման հայկական – Կառավարությունը խելքի է եկել՝ գոնե այս պահի դրությամբ

…Այս պահի դրությամբ որոշված է, որ մեր «բաց երկնքում» կլինեն ոչ թե մեկ, այլ՝ մի քանի հայկական ավիափոխադրողներ:

Նաեւ՝ ելնելով պետության անվտանգության խնդրից՝ ավիափոխադրող ընկերության բաժնետոմսերի 50 տոկոս + 1-ը անպայման պետք է լինի հայկական…

Այսուհետ Հայաստանը կիրականացնի ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն: Ասել է թե՝ մեր երկնքում կարող են հայտնվել բոլոր այն ավիափոխադրողները, որոնք կբավարարեն մրցույթի պայմանները: Բայց, հավանաբար, մեր գործադիր իշխանությունը երեւի դասեր է քաղել դառը փորձերից ու որոշել է այս անգամ երկինքը միայն օտարին չտալ, նաեւ՝ միայն մեկ հոգու չտալ (սա էլ «Արմավիա»-ի դասն էր):

Ըստ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի, մինչ գործադիրի՝ երեկ ընդունած ավիափոխադրումների ոլորտի ազատականացման հայեցակարգն ընդունելը, տարբեր առաջարկներ են եղել, որոնք բոլորն էլ բեւեռացված են եղել՝ սկսած 100 տոկոսանոց պետականից մինչեւ 100 տոկոս ազատականացված, այն է՝ օդային ոլորտը կամ լրիվ պետական կլինի, կամ՝ կարիք չկա նույնիսկ հայկական ավիափոխադրող ունենալու: Սրանք երկուսն էլ սխալ են (բանախոսի տեսակետն է), որովհետեւ երկուսն էլ կարող են տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենալ:

Continue reading

Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը – Բեռի տակ կքելու ենք մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս… Ի՞նչ է զոհաբերելու Հայաստանը…

– Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը.-

…Բեռի տակ կքելու ենք մենք՝ ՀՀ սովորական քաղաքացիներս, որ ապրում ենք սովորական՝ առանց բիզնեսի, պաշտոնների ու ծանոթների՝ բացառապես աշխատավարձով: Բայց վաղը մեր ազգային կառավարության եվրամտածելակերպով անդամներն ու Ազգային Ժողովի երեսփոխանները կրկին կխոսեն գազի գնից՝ դա ծառայեցնելով բացառապես սեփական կուսակցական ու քաղաքական շահերին…

– Ի՞նչ է զոհաբերելու Հայաստանը…

Սուբսիդավորմանը կօգնի… ճիտին պարտքը

ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ գազի գնի հետ կապված որեւէ նորություն չկա. «Հենց նոր բան եղավ, կասեմ, ես ինֆորմացիա չունեմ, որ որեւէ բան վերանայվում է. ինչ-որ հայտարարել ենք, դա է»: Եթե վերհիշենք, ապա «Հայռուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել առաջարկով՝ մինչեւ 10 հազ. խմ ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խմ գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Կառավարությունն էլ խոստացել է 30%-ով սուբսիդավորել: «Լուսանցք»-ի նախորդ թողարկումում հարցրել էինք, թե ո՞ր աղբյուրներից է գործադիրը սուբսիդավորումն ապահովելու:

Continue reading

Տարազանված էներգահամակարգը՝ ճիշտ լուծում – Պետք է՝ եւ՛ ատոմային նոր էներգաբլոկ, եւ՛ ՀԷԿ-եր ու հողմակայաններ, արեւային ու երկրաջերմային կայաններ…

Տարազանված էներգահամակարգը՝ ճիշտ լուծում.-

…Մենք պետք է ունենանք եւ՜ ատոմային նոր էներգաբլոկ, եւ՜ ՀԷԿ-եր, եւ՜ հողմակայաններ, եւ՜ արեւային կայաններ ու երկրաջերմային կայաններ… Որովհետեւ էներգետիկայի ամեն մի ճյուղ իր յուրովի խնդիրն է լուծում՝ թե՜ էլէներգիայի արտադրման եւ թե՜ ռազմավարական առումներով: Ու մտածել մեկի մասին՝ անտեսելով մյուսը՝ մեղմ ասած անհեռատես կլինի…

– Թուրքիան կարիք ունի, որ Ռուսաստանը նվազեցնի գազի սակագինը…

Երեւանի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (նախկին ֆիզիկայի ինստիտուտ) արդեն 1 տարի է արտադրվում են են արեւային ջրատաքացուցիչներ. այս մասին ասել է Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո Էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Արեւային ջրատաքացուցիչներն ավելի էֆեկտիվ են եւ կարելի է ստանալ օրը 200 լիտր տաք ջուր: Արեւային կոլեկտորի գինը, մոտ 1 քմ-ն, գալիս է 180 դոլար: Գինը փոքր չէ, սակայն եվրոպականից ավելի էժան է»: Այլընտրանքային էներգետիկայի մյուս տեսակը ջերմային պոմպերն են. «Նման աղբյուրներից կարելի է շատ ավելի էֆեկտիվ ստանալ ջերմությունը, քան գազից. 1 կիլովատ ծախսելով՝ կարելի է ստանալ 4-5 կիլովատ էներգիա»:

Ըստ նրա՝ այս պայմաններում, երբ գազի սակագինը պետք է ավելանա, պետությունը պետք է իր ուշադրությունը դարձնի այընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմանը: Վերջին 15 տարիների ընթացքում մեր պետությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, մինչդեռ եկել է պահը, երբ հանրությունը սկսել է մտածել, թե արդյոք հեռանկարային են այն աղբյուրները, որոնցից օգտվում է Հայաստանը: «Տեխնո Էկո» ՍՊԸ ղեկավարը նշել է, որ ի տարբերություն արտերկրի, ՀՀ-ում այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը գրեթե տարածում չունի, իսկ գազը գնալով թանկանալու է, եւ եթե գազի գինը լինի եվրոպականին համապատասխան, ապա էներգետիկ իրավիճակը Հայաստանում ավելի կվատանա:

Continue reading

Մոսկվայի նոր հարցական նշանը – եվրոպական ու եվրասիական թեմաների խաղարկումը շարունակվում է… ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղե՞ր…

Մոսկվայի նոր հարցական նշանը – ԵԽԽՎ անդամներից մեկին էլ հետաքրքրել է՝ ՀՀ-ն ի՞նչ կոմպրոմիս կարող է առաջարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում, գուցեեւ փորձելով հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է լինել գազի գնի եւ Արցախի խնդրի կարգավորման միջեւ…

– Իսկ ի՞նչ է, այն՝ ինչ կարելի է Կիեւին, Երեւանին չի՞ կարելի: Այն՝ ինչ ասել է Ուկրաինայի նախագահը, գրեթե նույն ձեւով ասել է նաեւ Հայաստանի նախագահը: Մոսկվան քննադատելով եվրոպական երկակի ստանդարտները՝ ինքը քանի՞ ստանդարտներով է բարեկամություն անում: Թե՞ ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղերը հայերի քիմքին հարիր չեն…

Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ մեր ներքաղաքական կյանքի եւ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր թեմաներից մեկը:

Հայությունը փորձում է հասկանալ՝ ի վերջո ո՞վ է մեր ռազմավարական գործընկերը եւ ի՞նչ է ուզում մեզանից: Վերջապես՝ ձեռնտու՞ է այսպիսի ռազմավարությունը շարունակելը, թե՞ առաջ եկած հարցականներին պետք է լուրջ եւ վերջնական հարցադրումներ ներկայացնել:

Մինսկում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների համաժողովում, կայացել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը եւ անդրադարձ է եղել նաեւ գազի գնի 30% սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռեւս կշարունակվեն»: Խոսել են նաեւ Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպման մասին, եւ Ռուսաստանի վարչապետը մեկ անգամ էլ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել կոնֆերանսին ու նպաստել դրա հաջող անցկացմանը: Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպեսեւ՝ համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Continue reading

Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու – …բնիկ ազգերը ձգտում են անկախության… ԵՄ-ն մահակի գործառույթ չունի միայն Բաքվի դեմ…

– Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու –  «Թուրքիան, որի հանդեպ Հայաստանն ունի տարածքային եւ քաղաքական պահանջներ, հետաքրքրված չէ հայկական պետության գոյությամբ՝ իր նպատակներում ամրագրած տարածքներում»…

– Եվրամիությունը մահակի գործառույթ չունի միայն Ադրբեջանի դեմ – Հետաքրքիր է, որ Արեւմուտքը մնում է իր խեղող նպատակներին հավատարիմ եւ սեռական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ առավել հոգատար է, քան՝ ազգային փոքրամասնությունների…

Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը հայտարարել է, որ պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Ադրբեջանահայերն առաջադրել են նրա թեկնածությունը եւ նա նշել է, թե պատրաստ է ընդունել այդ առաջարկը: Գրիգորի Այվազյանը հավաստիացրել է, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում կմեկնի Բաքու, իսկ չգրանցման դեպքում Ադրբեջանը եւս մեկ անգամ կհաստատվի որպես ռասիստական ու ֆաշիստական պետություն:

Ըստ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի, այդ երկրում 1990թ. ի վեր բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել դրանց մասնակցելու հնարավորությունից. «Եզակի հնարավորություն է ընձեռվում Ադրբեջանում կազմակերպել առաջին իրական մրցակցային ընտրությունները»: Իսկ իր հիմնական մրցակիցն է համարում Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի հայ նախաթեկնածուն նշել է, որ իրենք ունեն համախոհների մեծ թիմ ու հենց ստանա անվտանգության երաշխիքներ, անմիջապես կմեկնի Ադրբեջան. «Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ առնվազն 60% ձայն ստանալով»: Ընտրողների թվին են պատկանում ադրբեջանահայ վտարանդիները, բնիկ ժողովուրդները, որոնց երաշխավորում է լայն ինքնավարություն՝ ընդհուպ անկախության մակարդակի, Ադրբեջանի ժողովրդին խոստանում է հետ վերադարձնել ռեժիմի կողմից յուրացված պետական հարստությունը:

Continue reading

Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված – …Երեւանը պետք է մտածի Թուրքիայում անջատողական շարժումներ սկսելու մասին…

Հեղափոխական ալիքը կդառնա՞ Թուրքիան մասնատող հարված

…Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: Կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով:

Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն  այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի…

Սիրիան, Իրանը եւ Կիպրոսը (Հունաստանի հետ) եւս շահագրգռված կլինեն իրենց դեմ գործող Անկարային պատժելու հարցում…

«The Jerusalem Post» պարբերականը նշել է, որ արաբական գարնան «հոգին» տեղափոխվում է Թուրքիա: Չի բացառվում, որ արաբական գարունը ճանապարհ է հարթել Թուրքիայի համար, չնայած մինչ այս, լրատվամիջոցները բարձրաձայնում էին, թե հեղափոխական արաբական ալիքը թափանցում է Ադրբեջան: Եթե այժմ Թուրքիայում նախահեղափոխական տրամադրություններ կան, ապա այդ լրատվամիջոցների կարծիքով, Ադրբեջանում դրանք կհայտնվեն այդ երկրի նախագահի ընտրությունից հետո:

Կարծիք էլ կա, թե թուրքերը «արաբական ժողովրդի գարնանային ներկայացումից հատված են կրկնօրինակում», որպեսզի քաղաքական փոփոխություն իրականացնեն: Դա իբր հավաստում է նաեւ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր բնույթին համապատասխան խաղը, երբ անտեսվում են ճնշումները եւ նա խոստանում է շարունակել կառուցողական աշխատանքները:

Հակառակն է պնդում Վաշինգտոնում «American Enterprise» ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը. «Սա կարող ենք անվանել «թուրքական գարնան» սկիզբ, ինչը լուրջ հարված է Էրդողանի կառավարությանը»: Թուրքիայում սոցիալական կայունությունը փշրված է»,- արդեն նշել է «Heritage Foundation» հիմնադրամի ավագ գիտաշխատող Արիել Քոհենը, ով հավատում է, որ աշխարհիկների ու իսլամիստների միջեւ բեւեռացումը կավելանա, եւ «ավելի շատ բռնություններ տեղի կունենան ապագայում»:

Continue reading

Լուսանցքի թիվ 282-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ – …Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա…

2. Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում… Նաեւ տեսողության ու լսեղության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի կողքին Կոմայգու գոյությունը…

3. Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ… «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից… Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ…

4. Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները… Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում…

5. Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը  նաեւ ազգային զգացական ոլորտին է առնչվում… Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ պատերազմի…

6. «Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը… Հայկական զինված ուժերն ամեն օր պատրաստ են պատերազմի… Կորեական հանգուցալուծու՞մ…

7. Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը – Վառելիքաէներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությունը… Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…

8. Արտագաղթ՝ վատ կառավարման պատճառով – Կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում… Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…

9. Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի – Բնապահպանները ցանկացան արքայազնին նամակ փոխանցել, բայց հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին…

10. Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…

11. Արձագանք «Լուսանցք»-ի հրապարակմանը – Լավաշի հուշարձանն ու հացթուխի արձանը նույն բանը չեն – Քաղաքապետարանը պարզունակ է դատում՝ չընկալելով էությունը…

12. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…