Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն հայը ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը – Եվ հունվարի 1-ն ու 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները… Գարեգին Նժդեհ.- Եվ ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը – Մեծն Նժդեհի արտասովոր երեւույթը բացատրվում է ոգեղենությամբ ու համապարփակ հավատով…

Հայ Արիական Միաբանությունը դեռ հունվարի 1-ին շնորհավորել է համայն հայությանը՝ նվիրյալ հայորդու՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակի առթիվ: Իսկ հունվարի 14-ին կլրանա մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:

Այդ օրը շնորհավորանքներ կհղվեն Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ՝ ազգին մաղթելով արդար աշխատանք եւ արդարադատություն, երջանկություն եւ համբերություն, ինչպեսեւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Մաղթանքների իրագործումից է կախված Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման հաջողությունը: Եվ ամեն հայ պիտի հիշի՛, որ Ցեղակրոն է եւ Ցեղի Տիեզերագենն է կրում…

Սա պարզապես գիտակցել է պետք:

Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոն հայակուռ ուսմունքը արդեն իսկ պատրաստի, կյանքում կիրառված ազգային գաղափարախոսություն է, ինչը իր իսկ գործունեության հիմքում առաջինը կիրառել է հենց ինքը՝ պետական ու ազգային գործիչ, իմաստասեր եւ գաղափարախոս, ռազմական զորավար Գարեգին Նժդեհը: Ցեղակրոնությունը որոշակիորեն կիրառվում է նաեւ այսօր, մեր պետության եւ քաղաքական որոշ ուժերի գաղափարա-քաղաքական հենքում, քանզի ազգային գաղափարախոսություն է, որը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:   Continue reading

Հետամանորյա. պարապ վախտի՞, թե՞ գիտական խաղալիք.- Լավագույն դիետան… Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում… Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են… Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախումբը աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան… Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում… Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Լավագույն դիետան

U.S. News and World Report-ի փորձագետները ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից ընտրել են լավագույնը: Այս մասին նշված է Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցումներ) կոչվող դիետայի «էությունը» աղից, հագեցած ճարպեր եւ շաքար պարունակող սննդից հրաժարվելն է: Սննդաբանները հայտարարում են, որ DASH-ը ավելի լավ է աշխատում, քան հիպերտոնիայի դեմ շատ դեղամիջոցներ:

DASH-ն 1-ին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից: Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15%-ով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են հակված սրտի կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպեսեւ միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:

Նշենք նաեւ, որ բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ: Առաջ է եկել նաեւ Հոլիվուդյան նոր դիետա՝ մանկական կերի հիման վրա, ինչը դեռ ուսումնասիրվում է:

Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում

Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլեւ գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Ամանորին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի հետեւանքով շատերն ավելորդ քաշ են հավաքում։

Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքներից եւ իբր բնական հյութերից։ Ամանորից հետո շատ չգիրացողները հատուկ դիետաներ պահելու կարիք չունեն, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:

Շատերը կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Բայց դիետոլոգները դա ճիշտ չեն համարում: Պարզապես մի քանի օր պետք է հրաժարվել մսեղենից եւ ձկնեղենից, շատ քանակությամբ հեղուկներ ընդունել: Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն կեֆիրը, մածունը, խնձորը: Կարեւոր է նաեւ կանոնավոր քայլքը, որ օգնում է այրել ճարպերը: Սակայն, արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ սննդակարգից հանում են յուղոտ մթերքը, կիապատրաստուկները, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքը:   Continue reading

Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները – 3 պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները… Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ըստ զբաղեցրած տեղերի – Հենրիխ Մխիթարյան.- ինձ համար պատիվ է… Հենրիխ Մխիթարյանը՝ նաեւ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ – Նա 92-րդն է՝ աշխարհի 100 լավագույնների մեջ… Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Հենրիխ Մխիթարյակի ապագան Անգլիայի Պրեմիեր լիգայում… Այլ մարզական լուրեր…

2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները –

Երեք պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները

Նախորդ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017թ. մրցույթի հաղթողների եւ 2017թ. ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը: Նախատոնական հանդիպմանը նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի եւ հայրենիքի: Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների եւ մարզիչների, խրախուսել նաեւ դրամական պարգեւներով ու նվերներով:

Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր եւ խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահը ՀՀ նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին՝ Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:

Ըստ երկրի նախագահի՝ անցած տարում մեր մարզաշխարհի ներկայացուցչներն իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ, ինչի համար արդեն բավականաչափ խոսքեր հնչեցին եւ, իհարկե, դեռ հնչելու են: «Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են եւ իրոք կարեւոր՝ հատկապես 3 պատճառով,- ընդգծել է նախագահը,- 1. դա մեր ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ խանդավառություն եւ ոգեւորություն: Մեկ օլիմպիական չեմպիոնը կամ մեկ աշխարհահռչակ ֆուտբոլիստն իր հետեւից մարզադահլիճներ է տանում հազարավոր երեխաների, պատանիների ու աղջիկների: 2. Զազանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մաս: Առողջ ապրելակերպը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք առողջ քաղաքացիներ: Հին ճշմարտություն է, որ հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջությունը պահպանելը: Մենք անընդհատ ասում եւ կրկնում ենք, որ Հայաստանի ամենաարժեքավոր պաշարները նրա քաղաքացիներն են: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ մարդիկ վարեն առողջ կենսակերպ եւ լինեն ակտիվ նաեւ իրենց մասնագիտական բնագավառից դուրս: Դուք անելիք ունեք այդ թանկ մարդկային կապիտալը ձեւավորելու գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ մարզիկներ, որ դուք ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց»: Սերժ Սարգսյանը հաղթանակների կարեւորության 3-րդ պատճառը Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի հանրահռչակումն է նշել՝ շեշտելով, որ «Տիգրան Պետրոսյանի, Ալբերտ Ազարյանի եւ իրենց կյանքի օրոք արդեն առասպել դարձած այլ մարզիկների շնորհիվ բազմաթիվ մարդիկ լսեցին «Հայաստան» եւ «հայ» անունները»: Հայ մարզիկները բազմապատկում են մեր ժողովրդի փառքը ամբողջ աշխարհում, քանզի ազգն ու պետությունը ճանաչելի են առաջին հերթին իրենց արժանի զավակներով:   Continue reading

Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…

Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)

 «Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»

 «Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի  մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր:   Continue reading

Հունվարի 13-ը` Տարոնականության հիմնադիր, Գարեգին Նժդեհի գաղափարակից գործընկեր Հայկ Ասատրյանի Անմահության օրն է… 

http://www.hayary.org/wph/?p=5305#more-5305  – 1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»… 

…Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյականկանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից`մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 

Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենքտարօնականութիւն: Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնիկարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբերառաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք…

Թիվ 479 – 508, 2018

  1. Թիվ 1 (479), 12 հունվարի – 18 հունվարի
  2. Թիվ 2 (480), 19 հունվարի – 25 հունվարի
  3. Թիվ 3 (481), 26 հունվարի – 1 փետրվարի
  4. Թիվ 4 (482), 2 փետրվարի – 8 փետրվարի
  5. Թիվ 5 (483), 9 փետրվարի – 15 փետրվարի
  6. Թիվ 6 (484), 16 փետրվարի – 22 փետրվարի
  7. Թիվ 7 (485), 23 փետրվարի – 1 մարտի
  8. Թիվ 8 (486), 2 մարտի – 8 մարտի
  9. Թիվ 9 (487), 16 մարտի – 22 մարտի
  10. Թիվ 10 (488), 23 մարտի – 29 մարտի
  11. Թիվ 11 (489), 30 մարտի – 5 ապրիլի
  12. Թիվ 12 (490), 6 ապրիլի – 12 ապրիլի
  13. Թիվ 13 (491), 13 ապրիլի – 19 ապրիլի
  14. Թիվ 14 (492), 20 ապրիլի – 26 ապրիլի
  15. Թիվ 15 (493), 27 ապրիլի – 3 մայիսի
  16. Թիվ 16 (494), 4 մայիսի – 10 մայիսի
  17. Թիվ 17 (495), 11 մայիսի – 17 մայիսի
  18. Թիվ 18 (496), 18 մայիսի – 24 մայիսի
  19. Թիվ 19 (497), 25 մայիսի – 31 մայիսի
  20. Թիվ 20 (498), 1 հունիսի – 7 հունիսի
  21. Թիվ 21 (499), 8 հունիսի – 14 հունիսի
  22. Թիվ 22 (500), 15 հունիսի – 21 հունիսի
  23. Թիվ 23 (501), 22 հունիսի – 28 հունիսի
  24. Թիվ 24 (502), 6 հուլիսի – 12 հուլիսի
  25. Թիվ 25 (503), 13 հուլիսի – 19 հուլիսի
  26. Թիվ 26 (504), 20 հուլիսի – 26 հուլիսի
  27. Թիվ 27 (505), 7 սեպտեմբերի – 13 սեպտեմբերի
  28. Թիվ 28 (506), 14 սեպտեմբերի – 20 սեպտեմբերի
  29. Թիվ 29 (507), 21 սեպտեմբերի – 27 սեպտեմբերի
  30. Թիվ 30 (508), 28 սեպտեմբերի – 4 հոկտեմբերի

Continue reading

2018 թվական.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ հայ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց շնորհավորանքներն են հղում՝

http://www.hayary.org/wph/?p=5600#more-5600Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…

– Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 132-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն  հայորդինշանակում է ցեղն իր մեջ կրող՝ հայի գենը շարունակող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած աննահանջ հայ:

http://www.hayary.org/wph/?p=5641Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական (իհարկե՝ նաեւ այլ…) ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

http://www.hayary.org/wph/?p=6656 Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի՝ մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (մեծա(կայսերապետական)ռուսականության) հիմքում…

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ ՆախնյացԱսե՛լ եւ ասու՛մ ենք՝ Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ այս կյանքից հեռացավ որպես  Աստվածամարդ…

– Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր տարին Քրիստոսից հետո 2018 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:

Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի ազգային պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու դեպքում… 

Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատըակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունըԹող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:

Այսպե՛ս կարող կլինենք իրականացնել Ազգահավաքի ու Հողահավաքի սրբազան ծրագիրը, որը Հայի Առաքելության՝ Երկնքում եւ Երկրում վերահաստատման երաշխիքն է: Ուստի՝ հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ լեռնաշխարհում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հիմքով արդեն կայացածեւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին

Հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 35-40 մլն. (շուրջ 200 երկրներում բնակվող բացահայտ եւ ծպտյալ հայերով) մեր ազգակիցներին է ուղղված նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համածմբման համազգային շնորհավորանքը:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ ու ազգափոխված ավելի քան երկու տասնյակ միլիոն) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ ժամանակի հրամայականով պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջինչը թույլ կտա աշխարհի մոտ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը՝ վասն հոգեւոր հայադարձի, եւ դեպի ազատագրված եւ ազատագրվելիք հայրենիք՝ հայի վերադարձի…

Շնորհավորում ենք նաեւ՝
 
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 24-ամյակը (1993թ. դեկտեմբերի 15-ին):

 Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 9-ամյակը (2008թ., Միհր Աստված տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին):

 – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնախմբին կից Քրմական Խորհրդի կազմավորման 7-ամյակը (2010թ. դեկտեմբերի 22-ին)

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել: Փա՛ռք Հայ  Աստվածներին: Փա՜ռք Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց: Փա՜ռք Հայ Ազգին ու ՀայքՀայաստանին

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հայ  Ազգայնականների Համախմբման Խորհուրդ

2017թ. դեկտեմբերի 31 – քաղաքամայր Երեւան

Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների տարավերջյան գործերից /…

http://www.hayary.org/wph/?p=6691Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

http://www.hayary.org/wph/?p=6688Հայակրոն հայերը նշեցին կառույցի 24-ամյակը – Հայ Արիական Միաբանությունը շարունակում է ծավալվել Հայաստանում եւ Սփյուռքում…

http://www.hayary.org/wph/?p=6687Մենք մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… – Հայ արիականները նշում են հայ ազգայնական եւ արիադավան կառույցի 24-ամյակը…

http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380 – Ի գիտություն.- Հայ  Արիական Միաբանությունն ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարաքաղաքական,  ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւորհավատամքային այլընտրանքը(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5397 Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատատեսության ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6650Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

Continue reading

Հայ արիները նշեցին Միհրադարձը – Վաղուց եկել են ժամանակները Հայոց Ազգային Հավատի եւ Հայ Աստվածների մասին ճշմարտությունն ու իրականությունն ասելու…

Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:

Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը: Նշենք, որ տոնական օրերին փառաբանվեց Միհր Աստվածը նաե՛ւ որպես Արեւ-Աստված, քանզի նա բնակարգի (լույսի, կյանքի) վերահաստատման պաշտպանն է, իսկ արդարադատությունը բնականոն սկզբունքներին է հենված…

Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:

Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ  համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 45-ի (478) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Վաշինգտոնը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ՞… Վաշինգտոնը երբեմն կտրուկ է լինում նաեւ Ռուսաստանի ու եվրոպական համագործակցության նկատմամբ – Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ՝ իր քայլերի տերն ինքը չէ…

2. Կոռուպցիան թուլացնում է մեր պետությունը, որը կարող է հայտնվել «սեւ ցուցակ»-ում – Մեր երկիրը կբռնի՞ քավոր-սանիկության եւ ախպեր-տղերքի ամենանեղ ուղին… Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը… Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ…

3. Է՜ն պատժից փախածների պատասխանը ժողովրդին՝ ի դեմս պատգամավոր Հակոբ Հակոբյանի… ՄԱԿ.- Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար… Հայաստանը 5-րդն է եվրոպական ամենացածր աշխատավարձերի ցուցանիշով – Ուկրաինան՝ Եվրոպայի ամենաաղքատ երկիրը – Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում… Պատգամավորներն ուրախացան լավ ապրելու հույսով… Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է…

4. Հասկացեք, նոր գործածեք, կրեա-ծ-իվներ ջան – Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ այս տարի էլ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ փոփոխություններ չեն սպասվում, համացանցը ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով… Սոցցանցում կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ…  բայց քանի որ թերթում  եմ գրում՝ ասեմ, բա որ ձեր «կրեատիվ» խելքն այդքանին ձգում է, չի՞ փորձում գոնե մեկ անգամ տոնածառների գներին նայել…

5. Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…

6. Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք – Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով… Միջազգային կարխիք.- Հայաստանն աջակցում է Մերձավորարեւելյան հալածված քրիստոնյաներին – Սակայն պաշտոնական Երեւանը սատարում է նաեւ իսլամական քրդերին, արաբներին եւ արեւապաշտ եզդիներին…

7. Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել (ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան)… Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին կարեւորել ենք քաղաքականության մեջ ոչ միայն գաղափարով, այլեւ ազգային հավատով հանդես գալու անհրաժեշտությունը… Հայ Արիական Միաբանությունը նշում է 24-ամյակը… Իսկ տարեվերջը՝ Միհր Աստծո տոնով… «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարանները տոնական օրերին կաշխատեն…

8. Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

10. Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

11. Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Ե՛րբ ենք տիրոջ զգացողությամբ ապրելու – Կաշառակերությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց… Տեղից-տեղ գնացող քոչվորը չէր կարող թոնիր ու լավաշ ունենալ, այգի տնկել եւ գինի արարել ու հող մշակել՝ խաղողի թուփ ու տոլմա ստեղծել…

12. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- «Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017… Ֆուտբոլ.- Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում… Ազգային առաջնության խաղերը կվերսկսվեն 2018-ին… Բռնցքամարտի մրցաշար՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմի հերոսների հիշատակին… Հայաստանի 2017թ լավագույն սամբիստներն ու մարզիչները… Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների (նաեւ այլ ոլորտների (առաջատարների) ցուցակը… «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ… Եթե ոչ Մանչեսթերի ակումբում, ապա Դորտմունդում կամ Միլանում, բայց ոչ երբեք թուրքական «Բեշիքթաշ»-ում… Շախմատայի Օլիմպիադա. Հայաստանի պատանիները 4-րդն են աշխարհում… Հոկեյի «Արարատ» ակումբը 6-րդն է… Այլ մարզական լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Վաշինգտոնը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ՞… Վաշինգտոնը երբեմն կտրուկ է լինում նաեւ Ռուսաստանի ու եվրոպական համագործակցության նկատմամբ – Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ՝ իր քայլերի տերն ինքը չէ…

Մերձավոր Արեւելքում շարունակվում են կրքերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն կսկսի Իսրայելում իր դեսպանատան տեղափոխման գործընթացը՝ Թել Ավիվից Երուսաղեմ: Այդպիսի որոշում Վաշինգտոնը նախկինում էլ էր կայացրել, բայց իրար հաջորդող մի քանի նախագահներ «սառեցրեցին» տեղափոխման հարցը՝ հասկանալով, որ դա նորովի կբորբոքի վիճակը Մերձավոր Արեւելքում:

Բայց ԱՄՆ գործող նախագահը, ով մինչ նախագահ դառնալը պարզապես հաջողակ գործարար էր, հանդես է գալիս խիստ ազգայնական դիրքրոշումներով, ինչը թերեւս անհասկանալի է: Անգամ հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք նա է իր որոշումների տերը…

Վաշինգտոնը երբեմն կտրուկ քայլերի է գնում նաեւ Ռուսաստանի, անգամ եվրոպական համագործակցության նկատմամբ, ինչը էլ ավելի է լրջացնում հնչած հարցի կարեւորությունը…

Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ: Մեծ Բրիտանիայի միջոցով ներկայիս Եվրամիության կազմաքանդման նախաձեռնությունը եւս հասկանալի է դառնում: Այն, ինչ չկարողացավ անել Մոսկվան՝ Եվրասիամիությունը հակադրել Եվրամիության հետ՝ գնալով համաշխարհային վերաբաժանման, փաստորեն, պիտի կատարի Վաշինգտոնը՝ ինքը հակադրվելով ԵՄ եւ ԵԱՏՄ հետ միաժամանակ:   Continue reading

Կոռուպցիան թուլացնում է մեր պետությունը, որը կարող է հայտնվել «սեւ ցուցակ»-ում – Մեր երկիրը կբռնի՞ քավոր-սանիկության եւ ախպեր-տղերքի ամենանեղ ուղին… Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը… Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ…

…Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են. «Կոռուպցիայի ընկալման համաթվով  2003-ից, հաշվի առնելով նվազագույնը 3  միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ լճացման իրավիճակ է։ 2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ  նվազման առումով, եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսվել է նորից նույն տխուր իրավիճակը»: Ըստ նրա՝ «Ֆրիդոմ հաուսի» ցուցանիշը չի փոխվում՝ 70% երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան Հայաստանում։ Այս ցուցանիշի պատճառով  նոյեմբերի 20-ին հրապարակվեց «Հազարամյակի մարտահրավերների» գնահատման երկրների ցանկը, եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավերների» կողմից ֆինանսավորվող  երկրների ցանկից:

Հայաստանը հայտնվել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի «մոխրագույն  ցուցակ»-ում։ Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ, չնայած պարբերաբար օրենքի փոփոխություններ են տեղի ունենում: Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը։ «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար խոսքով՝ «դեռ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ, որովհետեւ ֆիննախի կողմից կարծիք է հայտնվել, որ կուղղվեն։ Այժմ այդ խոստումից է կախված՝ ապագայում «սեւ ցուցակ»-ում կհայտնվի՞ Հայաստանը, թե՞ ոչ»։   Continue reading

Է՜ն պատժից փախածների պատասխանը ժողովրդին՝ ի դեմս պատգամավոր Հակոբ Հակոբյանի… ՄԱԿ.- Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար… Հայաստանը 5-րդն է եվրոպական ամենացածր աշխատավարձերի ցուցանիշով – Ուկրաինան՝ Եվրոպայի ամենաաղքատ երկիրը – Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում… Պատգամավորներն ուրախացան լավ ապրելու հույսով… Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է… Շարլ Ազնավուր.- Ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել…

Այն, որ նորմալ երկրներում ցանկացած ազգային ու պետական տոնից առաջ, երբ մարդիկ մեծածավալ ծախսերի առջեւ են կանգնում, էժանացումներ են լինում, որպեսզի մարդիկ իրենց հարգված ու արժեւորված զգան իրենց երկրում, այդպես է: Թանկարժեք խանութներ ամեն երկրում էլ կան, բայց դա հարուստների համար է: Մեր դեպքում՝ գոնե հարստահարողների համար կլիներ… բայց՝ դա էլ չկա…

Հարուստ, թե աղքատ՝ «հայկական ավանդույթի» համաձայն «հավասարվում» են տոնական օրերին՝ Ամանոր, Զատիկ, Տրնդեզ, Վարդավառ… Իսկ հանգուցյալների գերեզմաններ գնալու պետական օրերին էլ ծաղիկներ են թանկանում… հենց այնպես՝ օդից. գնացողները շատ են՝ պիտի թանկացնեն: Ուտողի, այս դեպքում՝ լափողի «առողջ» տրամաբանություն: Մեր առեւտրի սպասարկման համակարգը կարծես «սատանայի վկաներ» նոր աղանդի հետեւորդը լինի:

Եվ օրերս, Նոր տարվա շեմին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյան հայտարարեց, թե «աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն եւ առեւտուր չեն անում»…

Միայն այսքանը բավարար է, որ նորմալ երկրում՝ ժողովրդին արհամարհելու եւ նվաստացնելու մեղադրանքով կալանավորվեր այս պատգամավորը, հետո հանձնվեր փող չունեցողների դատին…

Ինչպե՞ս կարող է ժողովրդի «ընտրյալների» խորհրդարանի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նման բան ասել: Այսինքն՝ ըստ նրա, աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝  կարագն ու միսը թանկ են, թե էժան…»:   Continue reading

Հասկացեք, նոր գործածեք, կրեա-ծ-իվներ ջան – Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ այս տարի էլ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ փոփոխություններ չեն սպասվում, համացանցը ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով… Սոցցանցում կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ…  բայց քանի որ թերթում  եմ գրում՝ ասեմ, բա որ ձեր «կրեատիվ» խելքն այդքանին ձգում է, չի՞ փորձում գոնե մեկ անգամ տոնածառների գներին նայել…

Երեւանի քաղաքապետարանը Գրիգորյան տոմարով ընդունված Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ շարունակում է մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ:

Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր տոնածառին, ապա այս տարի այն 150 շարք լույսեր ու շուրջ 400 խաղալիք կկրի: Գլխավոր տոնածառի լույսերն ու մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը:

Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ կապված՝ փոփոխություններ այս տարի եւս չեն սպասվում, համացանցը միանգամից ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով ու թե՝ տեսեք, տեսեք, մերն անճաշակ է: Սոցցանցում պատասխանեի՝ կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ:   Continue reading

Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ մայրաքաղաքի փողոցների անվանափոխության համար պետք է հանրային հստակ կարծիք լինի: Նա չի բացառում, որ կա անհրաժեշտություն այս հարցը քննարկելու, սակայն շտապելը երբեք չի կարող օգտակար լինել: Չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ … Continue reading

More Galleries | Comments Off on Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…