«Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:

Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես  «անծանոթ»,  «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե  դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը: 

Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է:   Continue reading

Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…

Երեւանյան Ռիգա, մի կտոր Երեւանից՝ Ռիգայում, ջերմության անկյուն Ռիգայում. այսպես կարող ենք կոչել այն այգին, որ բացվել է Լատվիայի մայրաքաղաքում եւ կրում է «Երեւան» անունը ու երեւանյան գույներով է՝ մով ու ծիրանագույն:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանը Ռիգա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին:

Ողջունելով Երեւանի գործընկերոջը՝ Ռիգայի քաղաքապետը առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը՝ համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության եւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:   Continue reading

«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

Ի՞նչ է լինելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ, այս պահին ի՞նչ վիճակ է:

Այս կարգի հարցեր էին երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ի պատասխան նախարարը նախ ասաց, թե անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության աշխատանքների արդյունավետությունը. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք»։   Continue reading

Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց…

222 տարի առաջ լույս տեսավ հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որն այդ ժամանակի համար ուներ ի՛ր խոսքն ու ասելիքը: Իհարկե, դա այսօրվա ասելիքը չէր, այսօրվա արագությունը չուներ, սակայն զետեղված նյութերից շատերը նաեւ մերօրյա արդիականությունն ունեն:

Սա շատ կարեւոր է լրատվամիջոցի համար ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ՝ պարբերականին հիշելու, տասնամյակներ անց անգամ մեջբերումներ անելու, ի վերջո լրատվամիջոցի կյանքը ոչ միայն երկարացնելու, այլեւ հավերժելու համապատկերում:

Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ նաեւ «Լուսանցք»-ը, իսկ շնորհավորողների մեծամասնությունը մեր ընթերցողներն էին, ինչն էլ ուրախացրեց մեզ: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ այն պաշտոնյաներին, քաղաքական, հանրային ու մշակութային գործիչներին, որ հիշեցին նաեւ մեզ, սակայն պիտի խոստովանենք, որ դրանք հիմնականում կամ հերթապահ խոսքեր էին, կամ ինչպես ասում են՝ ասված՝ ըստ ընդունված «պարտադիր» կարգի:

Մեր ընթերցողների խոսքը պարզ ու անմիջական էր, բայց նաեւ մտահոգ, թե ինչպես են հայկական զլմ-ները այսօր աշխատում:   Continue reading

Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (3-րդ մաս) – Քանզի կա անհրաժեշտը՝ 100 տոկոսանոց բնական հումքը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 33-34-ում

http://www.hayary.org/wph/?p=5847Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

http://www.hayary.org/wph/?p=5831Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Եթերայուղերի արտադրության ոլորտում շահելու համար մենք այլ բույսեր էլ ունենք եւ, ի դեպ, բնագավառում արդեն հաջողություններ էլ ենք գրանցել:

Կա հայտնի մի ընկերություն, որի արտադրանքով հետաքրքրվել են ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, բայց ընկերությունը, փոքր լինելով, դեռ շատ արագ չի կարողանում ծավալվել: Այս ընկերության եթերայուղերն ու կոսմետիկայի բնական միջոցները մեր երկրում հայտնի են, բայց սպառողի գրպանին հարմար չեն: Սակայն ասել, թե թանկ են, սխալ կլինի, քանզի որակյալ ու արդի աշխարհում «էկո»-ի չափանիշներին բավարարող ապրանքը պետք է իր գինն ունենա: Այս ընկերությունը եթերայուղեր ու քսուկներ ունի, որոնք հանգիստ կարելի է համտեսել նույնիսկ, որովհետեւ հումքը 100 տոկոսանոց բնական է՝ զերծ է քիմիական եւ սինթեզված նյութերից:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-ում

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 1… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

…Մի խորհուրդ խորին կա այն կազուսի մեջ, որ վերջին անվանաշարն ակամա ավարտել ենք բարդագույն մարզաձեւում միակ օլիմպիական եռաչեմպիոնին «ըստ պատկերի յուրում» կերտած հոգելույս  Հակոբ Կերսելյանով: Ահավադիկ, ամեն Հակոբ-Հաղթակոփ՝ զուգարժեք բառալիցքով (1. հաղթանակներ կոփող, 2. հաղթանակներից կոփված), որպես մեծ սպորտից էլ մեծ՝ Օլիմպիական գալակտիկայի արտոնյալ, արտորում է հենց յուրովսանն ճշգրտել ու վավերացնել հանրահայտ թե պեղակարոտ, բայց հավե՜րժ ողջ (1. կենդանի, 2. ամբողջ) մարզչական աստղասփյուռի համանվագային նախերգանքը. իրենց պատմադաստիարակչական տեղն ու դերը թերագնահատողը (եթե այդպիսին դեռ հածում է արեւի տակ) իրոք ծայրահեղ անարդար է եւ ծանրամեղ ապերախտ, իսկ դրանք գերագնահատելը՝ սկզբունքորեն անհնար: Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է, իսկ նրա ճառագած լույսը՝ միայն ուժգնանում ու ավելի հեռահարում:   Continue reading

Հայկական խոհանոց – Նռով ու կարմիր լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Նռով ու կարմիր լոբով աղցան

Բաղադրությունը – Նուռ – 1 հատ, կարմիր լոբի՝ եփած – 1 բաժակ, գլուխ սոխ – 1 հատ, կիտրոն – 1 հատ, լոլիկ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, բուսայուղ – 50 գրամ, մաղադանոս – 0.5 կապ:

Պատրաստման եղանակը – Սոխը, լոլիկը, տաքդեղը մանր խորանարդիկներով կտրատել: Խառնել լոբուն: Աղով համեմել, վրան լցնել բուսայուղն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնել նռան հատիկներն ու կտրտած մաղադանոսը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Վարուժան Սուքիասյանը հեռացավ – նա հրաժարական էր ներկայացրել օրեր առաջ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել էր ՀՖՖ մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Հիշեցնենք, որ նա գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում նրա գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել՝ Դանիայի, Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականներից:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 34-ի (424) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. 1.Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

– Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու…

– Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ – Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ. 2-րդ աշխարհամարտից հետո…

– Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ» (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալես) «Եվ միայն շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նմաններին կդնենք անօգնական վիճակի մեջ»…

2. Վարչապետի աթոռը՝ եւ՛ պառակտիչ եւ՛ միավորիչ… Իշխանությունը, ընդդիմադիր ու չեզոք քաղաքական հատվածները բանակցում են եւ պատրաստվում – հաջորդ ԱԺ-ն կղեկավարի երկիրն իր նոր վարչապետով…

3. ԵԽԽՎ-ում Բաքուն շահարկեց Երեւանի ՊՊԾ գնդում տեղի ունեցածը – Ըստ The Tablet կաթոլիկ պարբերականի՝ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստանի կողմն է Արցախի հարցում, իսկ Ադրբեջանն անհամապատասխան վայր է Հռոմի Պապի այցի համար…

4. Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (2-րդ մաս) – Միջազգային ագրարային գործընթացներից դուրս չմնալու համար…

5. Պետությունը պարտադրված է հաջողելու գյուղոլորտում – Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրենի հետ… Որ սեւն ու սպիտակը չխառնվեն – Ի՞նչ է անելու հարկային մարմինը, ո՞րն է հիմնական մոտեցումը…

6. Էրեբունի-Երեւան. 2798. հետահայաց.- Արեւների ու տոների քաղաք Երեւանը – Հայկական լեռնաշխարհն արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով… Մայրաքաղաքի թեժ գծերի թեժությունը…

7. Մայր թատրոնի վերանորոգված բեմն ու առաջին ներկայացումը… Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում… Հայկական կրկեսի 60-ամյակը՝ կրկեսային մեծ շքերթով… Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը՝ 1-ին տեում… ՀՀ անկախության 25-ամյակին՝ 2 նամականիշ… Պատմական քարտեզների ցուցահանդես…  2015թ.- Որքան հայ կա աշխարհում… Լիալուսնի ազդեցության մասին առասպելը եւ հետաքրքրաշարժ այլ լուրեր…

8. Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

10. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հայկական ֆուտբոլը շարունակում է գահավիժել… Մեծ բասկետբոլը վերադարձավ Երեւան… Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Երեւան օփենի» 1-ին հաղթող… Լեւոն Արոնյանը  3-րդն է Տալի հուշամրցաշարում… «Կոտայք»-ը դադարեցրեց գործունեությունը, «Էրեբուն»-ին չի մասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը… Այլ մարզական լուրեր…

11. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքըից-www.hayary.org… – Հայ-Արիական տեղեկատվություն, մեկնաբանություններ… Կարդացե՛ք եւ Բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»… – Շաբաթաթերթի հայտարարություններ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

1. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

Մեր ավանդական եւ սովորութական օրենքները գործում են չգրված, բայց անփոփոխ ու հազարամյակներ շարունակ: Այդ օրենքներն այսօր էլ ավելի զորավոր են ու ազդեցիկ մեր կյանքում, քան՝ անգամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը…

Համաշխարհային թմրեցուցիչ միջոցներից է նաեւ անբարոյականացման տանող քաղաքականությունը եւ այն չի դադարելու այնքան ժամանակ, մինչեւ բնական ազգերը չհաստատեն իրենց կամքը եւ չդադարեցնեն մարդկությանը բթացման ու ստորացման տանող տարաբնույթ ծրագրերի առաջընթացը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը դեռ ամենօրյա զոհեր պարտադրող քաղաքացիական կռիվների մեջ գտնվող եւ որպես պետություն՝ մասնատված ու մասնատվող Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացվեց ԼԳԲՏ 9-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու այսպես կոչված իրավապաշտպանները: Հայաստանից մասնակցել է իրեն «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն հորջորջող մի խմբի նախագահ, իրավապաշտպան հանդես եկող Սերգեյ Գաբրիելյանը: Նա ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը ու այն խնդիրները, որոնց հիմնականում առընչվում են ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այլեւ այդ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու իրավապաշտպանները:

Պարզ ու հայերեն լեզվով ասած՝ իրենց դրամաշնորհատու եվրապապաներին ուղղորդել է Հայաստանի ավանդապաշտ ու բնապաշտ բնակչության մեծամասնությանը  (այն մեծամասնությանը, որ 95%-ից ավել է), նաեւ իշխանություններին՝ «իրենց տեղը» դնելու համար:

Աստվածային որակների համադրությամբ ապրող եւ արարչադիր օրենքներով շարժվող մարդկանց դեմ (որը մարդ երեւույթի բնական կենսակերպն է), ըստ վերոնշյալ հ/կ նախագահի, «բավականին արդյունավետ կոնֆերանս էր, լավ հնարավորություն էր՝ մեր երկրի իրավիճակը ներկայացնելու եւ այլ երկրներից տեղեկատվություն ստանալու համար»: Տեղեկանում ենք, որ առաջին օրը մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է եղել այն խնդիրների վրա, որոնք առկա են այսպես կոչված ԼԳԲՏ համայնքում: Խնդիրներից մեկն է՝ հասարակությունում վերացնել խտրականությունը եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները եւ ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին:

Այսինքն՝ շարունակվում է դեռ մարդ մնացած մարդկանց նկատմամբ հալածանքի կիրառումը, որպեսզի (բնա-բարոյական եւ մտա-հոգեւոր տեսանկյունից) անասնական մակարդակից ցածր մակարդակով ինչ-որ մարդկանց խմբեր կարողանան իրենց հասարակաց պահանջները առաջ մղել, անգամ օրենքներով պարտադրել մարդկային կենսակերպին հարազատ մնացած մարդկանց:   Continue reading

Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու…

Մեր ավանդական եւ սովորութական օրենքները գործում են չգրված, բայց անփոփոխ ու հազարամյակներ շարունակ: Այդ օրենքներն այսօր էլ ավելի զորավոր են ու ազդեցիկ մեր կյանքում, քան՝ անգամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը…

Համաշխարհային թմրեցուցիչ միջոցներից է նաեւ անբարոյականացման տանող քաղաքականությունը եւ այն չի դադարելու այնքան ժամանակ, մինչեւ բնական ազգերը չհաստատեն իրենց կամքը եւ չդադարեցնեն մարդկությանը բթացման ու ստորացման տանող տարաբնույթ ծրագրերի առաջընթացը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը դեռ ամենօրյա զոհեր պարտադրող քաղաքացիական կռիվների մեջ գտնվող եւ որպես պետություն՝ մասնատված ու մասնատվող Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացվեց ԼԳԲՏ 9-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու այսպես կոչված իրավապաշտպանները: Հայաստանից մասնակցել է իրեն «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն հորջորջող մի խմբի նախագահ, իրավապաշտպան հանդես եկող Սերգեյ Գաբրիելյանը: Նա ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը ու այն խնդիրները, որոնց հիմնականում առընչվում են ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այլեւ այդ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու իրավապաշտպանները:

Պարզ ու հայերեն լեզվով ասած՝ իրենց դրամաշնորհատու եվրապապաներին ուղղորդել է Հայաստանի ավանդապաշտ ու բնապաշտ բնակչության մեծամասնությանը  (այն մեծամասնությանը, որ 95%-ից ավել է), նաեւ իշխանություններին՝ «իրենց տեղը» դնելու համար:

Աստվածային որակների համադրությամբ ապրող եւ արարչադիր օրենքներով շարժվող մարդկանց դեմ (որը մարդ երեւույթի բնական կենսակերպն է), ըստ վերոնշյալ հ/կ նախագահի, «բավականին արդյունավետ կոնֆերանս էր, լավ հնարավորություն էր՝ մեր երկրի իրավիճակը ներկայացնելու եւ այլ երկրներից տեղեկատվություն ստանալու համար»: Տեղեկանում ենք, որ առաջին օրը մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է եղել այն խնդիրների վրա, որոնք առկա են այսպես կոչված ԼԳԲՏ համայնքում: Խնդիրներից մեկն է՝ հասարակությունում վերացնել խտրականությունը եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները եւ ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին:   Continue reading

Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ – Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո…

Ոչ հեռու անցյալում Հայաստանում նախատեսված «գեյ շքերթի» եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ ամպագոռգոռ գնահատականներ էին տալիս եվրոպական կազմակերպությունները, որոնք իրենց մարդու իրավունքների պաշտպան են հորջորջում: Այդ տարիների գնահատականներին անդրադառնալով, հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը դրանք պատվիրված է համարում: Ըստ նրա՝ «Amnesty International («Միջազգային ներում») իրավապաշտպան կազմակերպությունը վաղուց իրեն որակազրկել է որպես լուրջ եւ օբյեկտիվ կազմակերպություն: Նման կազմակերպության հրապարակած մարդու իրավունքների 2013թ. զեկույցը եւս անլուրջ է այլեւս:

Հիշեցնենք, որ այս զեկույցում անդրադարձ կար նաեւ Գեորգի Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման խոչընդոտմանն ու փառատոնի կազմակերպիչների ու համասեռականների հավաքատեղիի համբավ ունեցող DIY ակումբի վրա հարձակմանը:   Continue reading

Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ» (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալես) «Եվ միայն շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նմաններին կդնենք անօգնական վիճակի մեջ»…

«Լուսանցք»-ը կրկին հիշեցնում է, որ 1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսը ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945թ. գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Տրումենը, ֆինանսների նախարար Մորգենթաուն, Բարուխը… ներկայացրել է սեփական յուրատեսակ ծրագիրը (հետագայում այս ամենին ավելացավ նաեւ մարդկանց համարակալման, ամբողջական տվյալների կուտակման ու տիրապետման, այժմ էլ՝ մարդկանց չիպավորման ծրագիրը, որն արդեն ընթացքի մեջ է սոցքարտեր եւ բիոքարտեր «անմեղ» համակարգերի ներդրմամբ):

«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ու ամեն բան ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու պաշարները:

Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:

Ինչպե՛ս:   Continue reading

Վարչապետի աթոռը՝ եւ՛ պառակտիչ եւ՛ միավորիչ… Իշխանությունը, ընդդիմադիր ու չեզոք քաղաքական հատվածները բանակցում են եւ պատրաստվում – հաջորդ ԱԺ-ն կղեկավարի երկիրն իր նոր վարչապետով…

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ավելի քան 75% հաջողություն արձանագրելուց հետո իշխող կուսակցությունը վերստին վստահություն ձեռք բերեց հաջորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Իսկ այդ ընտրությունները որոշիչ են լինելու ինչպես երկրի ԱԺ-ում մեծամասնություն ստանալու, այնպես էլ՝ երկրի ղեկավարի ընտրության հարցում: Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությամբ այլեւս պետության ղեկավար է ճանաչվում կառավարության ղեկավարը՝ վարչապետը, իսկ վերջինս, արդեն որպես երկրի ղեկավար, կընտրվի նորընտիր ԱԺ մեծամասնության կողմից: Դրան հաջորդող տարի էլ կկայանա Հայաստանի նախագահի ընտրությունը, որն արդեն առաջվա որոշիչ ուժը չունի, բայց այդ պաշտոնը մնում է կարեւոր լծակ՝ երկրի ղեկավարման համակարգում:

ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր քաղաքական թեւերը հիմնականում հանդես չեկան, իսկ մի շարք ուժեր, որ փորձեցին իրենց հնարավորությունները, արձանագրեցին մասնակի հաջողություններ, ինչը համենայնդեպս հավաստեց, որ միասնական ընդդիմություն լինելու դեպքում Հանրապետականներին մեծ դժվարություններ են սպասվում: Սակայն, հարցը այն է, որ միասնական ընդիմություն ցայսօր չի ձեւավորվում, քանզի թիվ 1-ը լինելու մղումն ավելի զորավոր է: Ինչպես նախկինում՝ խորհրդարանական ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգութուն» եւ ՀԱԿ ընդդիմադիրների դեպքում, որոնց պատրաստ էր նաեւ ՕԵԿ-ը միանալ եւ արտախորհրդարանական շատ կազմակերպություններ, այնպես էլ այսօր ձեւավորվող մի քանի ընդդիմադիր թեւերի պարագայում առաջնեկության հարցը տապալում է բոլոր բանակցությունները:

Հասկանալի է, որ առաջատարը լինելու դեպքում ընդդիմադիրների հաջողությունը հենց այդ ուժի ներկայացուցչին կբերի վարչապետի աթոռին եւ սա դժվարամարսելի է բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որոնք դեմ են նույնիսկ թիվ 2-ը լինելու…   Continue reading

ԵԽԽՎ-ում Բաքուն շահարկեց Երեւանի ՊՊԾ գնդում տեղի ունեցածը – Ըստ The Tablet կաթոլիկ պարբերականի՝ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստանի կողմն է Արցախի հարցում, իսկ Ադրբեջանն անհամապատասխան վայր է Հռոմի Պապի այցի համար…

Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ելույթով հանդես եկավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ում ուշադրության կենտրոնում էին հատկապես Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ հեղաշրջման եւ դրան հետեւող դեպքերի ընթացքը: Այս հարցում եվրոպացիների դիտարկումն այնպիսին է, որ Անկարան համաչափ չի արձագանքել հեղաշրջման փորձին, եւ հալածանքները մեծ ծավալների են հասել, որոնք հաճախ տվյալ գործին չեն էլ առնչվում:

Հարցուպատասխանին հաջորդեցին պատվիրակների ելույթները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովը կրկին հնչեցրեց, թե «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», այնուհետեւ սկսեց արդարանալ, թե Ադրբեջանում հասարակություն-իշխանություն անջրպետ չկա՝ վկայակոչելով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները:

Նա հայտարարեց, թե դրանք վկայում են Ադրբեջանում իշխանություն-հասարակություն միասնության մասին: Եվ զուգահեռ անցկացրեց Հայաստանի հետ՝ հիշեցնելով հուլիսին Էրեբունիում տեղակայված ՊՊԾ գնդում կատարվածը: Ադրբեջանցի պատվիրակը մասնավորապես հայտարարեց. «Ադրբեջանում կա հասարակություն-իշխանություն համախմբվածություն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մայրաքաղաքում, Էրեբունիում իշխանության դեմ դուրս եկան ընդդիմության ներկայացուցիչները»:   Continue reading

ԵԽԽՎ-ում Բաքուն շահարկեց Երեւանի ՊՊԾ գնդում տեղի ունեցածը – Ըստ The Tablet կաթոլիկ պարբերականի՝ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստանի կողմն է Արցախի հարցում, իսկ Ադրբեջանն անհամապատասխան վայր է Հռոմի Պապի այցի համար…

Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ելույթով հանդես եկավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ում ուշադրության կենտրոնում էին հատկապես Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ հեղաշրջման եւ դրան հետեւող դեպքերի ընթացքը: Այս հարցում եվրոպացիների դիտարկումն այնպիսին է, որ Անկարան համաչափ չի արձագանքել հեղաշրջման փորձին, եւ հալածանքները մեծ ծավալների են հասել, որոնք հաճախ տվյալ գործին չեն էլ առնչվում:

Հարցուպատասխանին հաջորդեցին պատվիրակների ելույթները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովը կրկին հնչեցրեց, թե «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», այնուհետեւ սկսեց արդարանալ, թե Ադրբեջանում հասարակություն-իշխանություն անջրպետ չկա՝ վկայակոչելով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները:

Նա հայտարարեց, թե դրանք վկայում են Ադրբեջանում իշխանություն-հասարակություն միասնության մասին: Եվ զուգահեռ անցկացրեց Հայաստանի հետ՝ հիշեցնելով հուլիսին Էրեբունիում տեղակայված ՊՊԾ գնդում կատարվածը: Ադրբեջանցի պատվիրակը մասնավորապես հայտարարեց. «Ադրբեջանում կա հասարակություն-իշխանություն համախմբվածություն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մայրաքաղաքում, Էրեբունիում իշխանության դեմ դուրս եկան ընդդիմության ներկայացուցիչները»:

ԵԽ ամբիոնը գործածելով սեփական նպատակների համար՝ Իլհամ Ալիեւի կամակատարները մեկ անգամ եւս հնչեցրեցին Ադրբեջանի հասարակության եւ իշխանության սին միասնության մասին, ինչին, իհարկե ոչ ոք չի հավատում Եվրոպայում: Բայց նավթադոլարների նվիրատվությունները ոմանց հավատացնում են եւ բերում դրական քվեարկության… Փաստորեն, ԵԽԽՎ-ն միակ ամբիոնն է մնացել Բաքվի համար, որտեղ կարող են կաշառատվության միջոցով անընդհատ հնչեցնել «հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման մասին»: Չնայած դա ոչ մի հարց չի լուծում, քանզի խնդիրը գտնվում է ԵԱՀԿ ՄԽ շրջւանակներում: Պարզապես Բաքուն լուծում է ներքին խնդիր՝ իր հասարակությանը հավաստելով, թե Հայաստանի «օկուպանտ լինելը» մեծագույն քաղաքական նվաճում է, որին կարողանում է հասնել Իլհամ Ալիեւը…   Continue reading