,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 31-ի (377) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. «Մա՛հ քրդերին՝ նշանակում է «մա՛հ հայերին»… Մենք հայ ենք, իսկ դու՞ք ով եք… «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» եւ «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսներին ավելացավ՝ «Այո՛, մենք հայ ենք» արտահայտությունը…

2. Հայաստանը՝ թուրք-քրդական բախումների խաչմերուկում… «Այլեւս երբեք»-ը պետք է ասվի միայն մեկ եւ վերջին անգամ – Հայաստանի նախաձեռնած բանաձեւը ՄԱԿ-ում… ՄԱԿ-ի ԱԽ կազմը կարող է ընդլայնվել…

3. Դեռ պիտի կարողանա՛լ խնդրել … բայցեւ՝ հաջողե՛լ – Իսկ խնդրելն այնքան էլ հեշտ բան չէ, լինես ՀՀ քաղաքացի, թե՝ ՀՀ նախագահ…

4. Լրագրությունը մի՛ դարձրեք անմարդկայնության մասնագիտություն – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

5. Գլխներիս մի նոր «Նաիրիտ» է սկսվում – ՀԷՑ-ի բաժնետոմսերը վաճառվում են օֆշորային ընկերության… Կենսաթոշակներն ու հիվանդությունները…

6. Համաժողովրդական դիմադրությու՞ն, թե՞ Միացյալ քաղաքական խորհուրդ, թե՞… «Ոչ»-ի ճակատը՝ առանց պետական մտածելակերպի՞… Նրանց խնդիրն է կոտրել այս համակարգը…

7. Ոչ թե սահմանադրական բարեփոխում, այլ՝ ամբողջական վերափոխում… ՀԱԿ-ի գյուտը՝ «Կուժ ասեմ՝ կուլա հասկացիր» տարբերակով կարելի է շարունակել… Լռության ժամ է – ոստիկանները հիմա էլ բարի գիշեր են մաղթում…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

9. Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…

10. Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան… Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը… Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը…2016թ. Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի գերմանահայ Իվետան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

11. Աշխարհի մարզական հեւքից – Վերսկսվեցին խաղերը ֆուտբոլի բարձրագույն խմբում – Ստեփանակերտում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը – «Լավագույն մարզական ընտանիք-2015» – այլ մարզական լուրեր… Օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – տեղադրե՛ք նաեւ ձեր գովազը… «Լուսանցք»-ը ազգային արժեհամակարգի հետեւորդ է – պաշտպանում է հայ ազգայնականության շահերը…

«Մա՛հ քրդերին՝ նշանակում է «մա՛հ հայերին»… Մենք հայ ենք, իսկ դու՞ք ով եք… «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» եւ «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսներին ավելացավ՝ «Այո՛, մենք հայ ենք» արտահայտությունը…

«Մա՛հ քրդերին՝ նշանակում է «մա՛հ հայերին»…

Հետզհետե ավելի են սրվում թուրք-քրդական հարաբերությունները՝ վերադառնալով այն ժամանակներին, երբ թուրք-քրդական ակնհայտ պատերազմ էր ընթանում: Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից քրդերի դեմ թշնամանք ու ատելություն սերմանող հայտարարություններից եւ այդ խոսքերը իշխանամետ մամուլում տեղադրվելուց հետո Թուրքիայի ամբողջ տարածքում հարձակումներ են սկսվել քուրդ բնակչության, քրդերին պատկանող խանութների եւ քրդական տարբեր կուսակցության գրասենյակների վրա։ Սա ներքին հրահանգի պես բան էր: Բուրսայի Գեմլիքի շրջանում ազգայնամոլների 300-հոգանոց խումբը սոցցանցերի միջոցով հավաքվել եւ հարձակվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վրա՝ «Մա՛հ քրդերին» գոչյուններով: Սա ամենուր դարձել է մոլագար թուրքերի կարգախոսը: Իզմիրի Մենդերեսի շրջանի նշյալ քրդական կուսակցության գրասենյակի դեմ քարերով ու մահակներով հարձակում են իրակsանացրել՝ կոտրելով գրասենյակի պատուհանները եւ գույքը։ Բալըքեսիրի Էդրեմիթի շրջանում էլ ազգայնամոլները Թուրքիայի դրոշներով հարձակվել են քրդական գրասենյակների վրա եւ հրդեհել դրանք։ Դեպքի վայր մեկնած հրշեջները կանխել են հրդեհի տարածումը։ Դենիզլիի Չնարի թաղամասի քրդական գրասենյակը ենթարկվել է հարձակման։ Թուրքերը կոտրել են գրասենյակի պատունները եւ գրասենյակից կախել թուրքական դրոշը։ Մերսինի ազգայնամոլական շրջանակները ոստիկանների լուռ հայացքի ներքո հարձակվել են քաղաքի կենտրոնի քրդական գրասենյակի դեմ։ Վնասել են քրդերին պատկանող խանութները եւ այլ կառույցներ, սակայն ոստիկանները չեն միջամտել։ Սելեվկիայում, Մեզիթլիում, Տարսոնում, Հաթայում, Անթալիայում, Ադանայում, Մալաթիայում, Այդընում, Յալօվայում, Քոջաէլիում, Արտվինում, Անկարայում եւ այլ քաղաքներում եւս քրդական գրասենյակների եւ քրդերին պատկանող խանութների դեմ հարձակումներ են տեղի ունեցել։ Վարչապետ Դավութօղլու հանդարտության կոչերը ինչպես ուշացած էին, այնպես էլ՝ ձեւական, ինչը հասկացան բոլորը՝ թե՛ Թուրքիայում, թե՛ այլուր…

Մի թուրք ոստիկանի բերանով՝ «Մա՛հ քրդերին» կարգախոսը ստացել է «Մա՛հ հայերին» իմաստը, ինչը չի՛ կարող պատահականություն լինել: Թուրքիայի՝ մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների եւ թուրք ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով պարետային ժամ էր հայտարարված, այդ միջադեպն է տեղի ունեցել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը (կրկնենք՝ սա պատահական ասված խոսք չի կարող լինել,- խմբ.), դիմում է ժողովրդին հետեւյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք…»: Ոստիկանի խոսքին հետեւում է քուրդ կնոջ աղերսանքն ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, ձեզ եմ դիմում: Բավական է, բավական, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Տասնյակ զոհեր ու վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլէներգիա, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի ու դեղերի պակաս ունի:  Continue reading

Հայաստանը՝ թուրք-քրդական բախումների խաչմերուկում… «Այլեւս երբեք»-ը պետք է ասվի միայն մեկ եւ վերջին անգամ – Հայաստանի նախաձեռնած բանաձեւը ՄԱԿ-ում… ՄԱԿ-ի ԱԽ կազմը կարող է ընդլայնվել…

Այն, որ քրդերը փորձում են ստեղծել երբեւէ չգոյ Քրդստան պետություն, առավել քան պարզ է: Որ դա ցանկանում են նաեւ որոշ գերտերություններ ու գաղտնի-մութ ուժեր, պարզ է: Իսկ այս իրավիճակի ամենապարզ կարգավիճակում մենք՝ հայերս ենք, քանի որ Քրդստան կոչվածի հիմնական մասը Հայկական Լեռնաշխարհում է ծրագրված՝ մեր բնական ու պատմական հայրենիքի մի զգալի հատվածի վրա:

Բայց աշխարհում իրավիճակներ են փոխվել, եթե աշխարհի վերաբաժանման քարտեզներում հիմնականում Թուրքիայի, Իրանի, Սիրիայի եւ Իրաքի մասնատմանը հետեւում էր «Մեծ Քրդստանի» ստեղծումը, որը իսրայելա-ամերիկյան ծրագրերում է առավելապես, ապա արդեն նաեւ այլ քարտեզներ են հայտնվել: Հայաստանը հաճախ է ընդարձակվում այդ քարտեզներում, չնայած դեռ ամբողջական Հայք-Հայաստանի տարածքներով կարգավիճակում չի հայտնվել… բայց կարող է հայտնվել, եթե հայկական դիվանագիտությունը արագ ու վճռական գործի:

Այլապես կարող ենք երկար ժամանակ դուրս մնալ միջազգային անցուդարձերի կենտրոնում լինելուց: Չպետք է մոռանալ, որ հայերս պահանջատեր ենք ոչ միայն Արեւմտյան Հայաստանի ուղղությամբ, այլեւ՝ Արեւելյան Հայաստանի, որտեղ ադրբեջանցիներն են դեռ պատասխան տալու: Քուրդ զինյալները հիմնականում հարձակումներ են կատարում թուրքական այսօրվա տարածքների վրա, ինչը վերջերս խախտվել է, նրանք գրոհել են նաեւ Նախիջեւանի սահմանի ուղղությամբ: Եվ սա մեզ առավել զգոն լինելու եւ Հայ Դատի քաղաքականությունը միջազգայնացնելու քայլերի է մղում: Իգդիր նահանգում քուրդ զինյալները հարձակում են գործել Թուրքիա-Նախիջեւան սահմանի անցակետի վրա: Սպանվել է 10 ոստիկան, կան վիրավորներ: Իգդիրի պայթյունի զոհերի թվում է եղել նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին թիկնապահը:

Բաքվում լուրջ մտահոգություն են առաջացրել այս իրադարձությունները: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան haqqin.az-ին ասել է, որ Իգդիրն անցել է ՔԲԿ-ի վերահսկողության տակ, եւ պետք է մոբիլիզացնել Իգդիրի ադրբեջանական համայնքին, որպեսզի ընտրությունների ժամանակ հաղթի համայնքի ներկայացուցիչը: Նա ասել է, որ Նախիջեւանը, որին սպառնում է Հայաստանը, հայտնվել է նաեւ ՔԲԿ-ի սպառնալիքի տակ:
Continue reading

Դեռ պիտի կարողանա՛լ խնդրել … բայցեւ՝ հաջողե՛լ – Իսկ խնդրելն այնքան էլ հեշտ բան չէ, լինես ՀՀ քաղաքացի, թե՝ ՀՀ նախագահ…

Օրերս կայացավ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հերթական հանդիպումը: Այն ինչպես միշտ բազմաթիվ տարաբնույթ հարցերի տեղիք տվեց: Ռուսամետները սկսեցին գովերգել հանդիպումն ու ձեռք բերած արդյունքները, արեւմտամետները դատափետեցին, թե նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից ոչ մի լրացուցիչ տեղեկություն հնարավոր չէր ստանալ, ինչն էլ հավաստում է, որ, բացի պաշտոնական հաղորդագրությունից, այլ ասելիք չկա:

Այսպիսի մի իրավիճակ է նաեւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վերադառնում է Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից: Ուղղակի գովերգողի եւ վատաբանողի դերերն են փոխվում:

Սա ուղղահայաց այն արտացոլանքն է, որը հայ քաղաքական ոլորտից փոխանցվել է լրատվական ասպարեզ եւ տարիներ շարունակ նմանը զնմանին կգտանե ու՝ կա՛մ կփառաբանե կա՛մ կպախարակե…

Դառնալով հայ-ռուսական հարաբերություններին, գովերգողներին հանգիստ թողնենք, քանզի դա նրանց կենսական անհրաժեշտությունից բխող պարտադիր պայման է, հասկանանք հանդիպումը անպտուղ համարողներին: Իհարկե, այս դեպքում էլ կան կենսական պայմանները պարտադիր բարելավող անձինք, սակայն կան նաեւ մտահոգվածներ, ովքեր իրապես կարող են եւ կասկածել ռուսական կողմի քաղաքականության հայամետության հարցում: Սա մեկ անգամ չէ, որ փորձության է ենթարկվել եւ կա չվստահելու հիմք:  Continue reading

Լրագրությունը մի՛ դարձրեք անմարդկայնության մասնագիտություն – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Եթե հետեւենք մեր՝ հատկապես էլեկտրոնային լրահոսին, ապա Հայաստանի երկնքում ոչ մի օր արեւ չի բացվում: Օրն սկսվում է հայրերի կողմից երեխաներին բռնաբարելով, սկեսրարների ու հարսների՝ միմյանց մերձենալով, վթարներով, դժբախտ պատահարներով, ինքնասպանություններով: Ոչ մի լավ լուր, ոչ մի լավ բան: Կործանվում ենք ու կործանվում: Բոլորը հեղափոխականներ են: Բոլորը ազգի փրկիչներ են:

Ու այս վիճակի մեղավորը նաեւ լրագրողներն են (չեմ ասում՝ լրագրողներս, քանզի, ճիշտ է, գերակշիռ են, բայց բոլորը չեն այդպիսին): Լրագրող ասելով նկատի ունեմ նաեւ խմբագիրներին, ովքեր լրագրողներից պահանջում են այնպիսի նյութեր գրել, որոնք ավելի շատ դիտում կունենան: Եվ…դրվում են վերնագրեր՝ հա-ախ նյութի հետ կապ չունեցող (եթե, իհարկե, նյութ է լինում), դրվում են վերնագրեր՝ «Մորը սպանեց…», «Աղջկան բռնաբարեց…», «Թալանեց…», «Կերավ…», «Խաբեց…», «Մեքենայի տակ ճզմվեց…», «Կամրջից գցվեց…»: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհը հանգիստ է, իսկ Հայաստանում երկրագնդի վերջն է:

Տնտեսական թեմաներով գրող մի լրագրող կար: Մահացել է: Շատ էի հարգում նրան: Դուրս էր եկել մի կայքից, որտեղ տարիներ էր աշխատել: Երբ պատճառը հարցրի, ասաց, թե իրեն գումար է պետք, իսկ ինքը սկսել է վատ վճարվել միայն այն պատճառով, որ իր թեմաները չեն տեղավորվում սպանության, թալանի, վթարի… մեջ: Այսինքն՝ իր նյութերը քիչ դիտում ունեն: Կայքի պահանջն էր բավարարել հանրության «պահանջը», ոչ թե հանրությանը տանել իր հետեւից: Ու քանի որ իմ գործընկերը տանող էր, ոչ թե բավարարող, անհամաձայնություն էր ծագել ղեկավարության հետ ու գերադասել էր դուրս գալ աշխատանքից:  Continue reading

Գլխներիս մի նոր «Նաիրիտ» է սկսվում – ՀԷՑ-ի բաժնետոմսերը վաճառվում են օֆշորային ընկերության… Կենսաթոշակներն ու հիվանդությունները…

Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին վերաբերող հարց քննարկվեց: Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:

Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին՝ ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները: Այդ թվում՝ նաեւ այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար:

Նշյալ շահագրգիռ կառույցները նաեւ պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ համապատասխան եզրակացություն տան:  Continue reading

Համաժողովրդական դիմադրությու՞ն, թե՞ Միացյալ քաղաքական խորհուրդ, թե՞… «Ոչ»-ի ճակատը՝ առանց պետական մտածելակերպի՞… Նրանց խնդիրն է կոտրել այս համակարգը…

Առաջին հանդիպմանը Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող 6 ուժերին չհաջողվեց միասնական հայտարարություն ընդունել։ Կրքերը թեժացել էին այնքան, որ ոմանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին մեղադրեցին Բաղրամյան 26-ից ուղարկված լինելու մեջ: Իսկ ԱԻՄ առաջնորդն առաջարկում էր «Հանրային փրկության ճակատ» ձեւավորելու մասին հայտարարությամբ չամրագրել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին դրույթը։ «Դե վերջ տվեք էլի… Պարզ ասեմ ուրեմն՝ ձեր նպատակն այն է, որ այստեղ վարչախմբի հեռացում չլինի։ Մենք համատեղ պայմանավորվել ենք այս կետերի մասին, ինչի մասին է խոսքը»,- վրդովվել էր ոչ անհայտ Հմայակ Հովհաննիսյանը, ով «բազմակուսակցական» անցյալ ունի հարուստ…

ԱԻՄ ղեկավարը վերապահում ուներ նաեւ իշխանությանը հեռացնելու համար փաստաթղթում, որպես հիմնական միջոց, ամրագրել քաղաքացիական անհնազանդությունը։ Իսկ ժամանակին նախագահի թեկնածու գրանցված Անդրիաս Ղուկասյանը հակադարձել էր, որ դա ժողովրդին արդեն իսկ Սահմանադրությամբ տրված իրավունք է, ինչը պետք է իրագործել պարզապես։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ լարվածությունը մեղմացնելու համար առաջարկել էր փաստաթղթի ընդունումը հետաձգել մեկ շաբաթ՝ հույս հայտնելով, թե դա նաեւ հնարավորությյուն կտա այլ ուժերի եւս ընդգրկել «Հանրային փրկության ճակատի կազմում»։ «Մենք խնդիր ունենք մեծ կոնսոլիդացիա ապահովելու։ Չենք սահմանափակվելու միայն 6-7 ուժեր ներգրավելով։ Բոլոր այն ուժերը, որոնք մարտի 1-ի ոճրագործության մեջ չեն ներքաշվել, բոլոր այդ ուժերին մենք ուզում ենք տեսնել այս ճակատը ձեւավորելու գործի մեջ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ կար ընդդիմադիր խորհդարանական քառյակ, որը կարող էր դառնալ հնգյակ, բայց դարձավ … եռյակ, ապաեւ՝ երկյակ ու անհետացավ…

Բայց նոր ուժերի ներգրավման գործընթացը չի գոհացրել Ժիրայր Սեֆիլյանին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը խիստ հակասական է եղել։ Իսկ Սեֆիլյանի այն խորհուրդը, որ «ակտիվ պայքար չծավալեն Սահմանադրական փոփոխությունների դեմ»՝ առհասարակ դուր չի եկել պատգամավորին։ «Իմ հորդորն է Փաշինյանենց, որ ոչ թե հրաժարվեն իրենց մտադրությունից, այլ սառեցնեն իրենց այսօրվա գործունեությունը եւ մեզ հետ միասին, բոլոր ուժերի հետ միասին ելքը գտնեն՝ օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից»։ Բայց Փաշինյանն անդրդվելի է եղել, անգամ հայտարարել, թե այսպես կոչված «Հանրային փրկության ճակատ»-ում իր «քաշին» հակակշիռ որեւէ մեկին չի տեսնում… Գրեթե նույնկերպ է պատասխանել նաեւ «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ՝ նախ իրեն չեն հրավիրել միանալու, բայց եթե հրավիրեն, ապա ինքը կմերժի, քանի որ երբեք չի պատրաստվում միանալ նման անպատասխանատու ճակատիկների… Ըստ նրա, հավաքվել են մարդիկ, ովքեր բամբասելուց բացի՝ այլ բանի ընդունակ չեն, եւ ինքը կարող է նրանցից յուրաքանչյուրի կենսագրությունը ներկայացնել… նրանք միայն իշխանության գալու մասին են մտածում եւ իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու, ավելին՝ իրենց դուր չեկած հայ մարդկանց Հայաստանից «քշել տալու»… Դեռ հարց է՝ նրա՞նք պատիվ կհամարեն Գառնիկ Իսագուլյանին հրավիրել, թե՞ ինքը պատիվ արած կլինի, եթե գնա միանա նրանց. այսպես է ամփոփել խոսքը ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք աշխատած գործիչը:  Continue reading

Ոչ թե սահմանադրական բարեփոխում, այլ՝ ամբողջական վերափոխում… ՀԱԿ-ի գյուտը՝ «Կուժ ասեմ՝ կուլա հասկացիր» տարբերակով կարելի է շարունակել… Լռության ժամ է – ոստիկանները հիմա էլ բարի գիշեր են մաղթում…

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է. «Չեմ կարծում, համոզված եմ, որ Սահմանադրության բարեփոխումները իշխանությունների վերարտադրվելու համար են արվում»: Նա բացատրել է, թե ինչու է ԲՀԿ-ն փոխել իր դիրքորոշումը, քանի որ հայտնի է, ավելի վաղ հայտարարում էր, թե բովանդակային քննարկման մեջ չի մտնի Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ:

Ըստ պատգամավորի՝ մինչեւ փետրվար վիճակն ուրիշ էր, իրենք նախագահի թեկնածու էլ ունեին՝ կուսակցությունը որոշել էր, որ Գագիկ Ծառուկյանն է իրենց նախագահի թեկնածուն: «Այսօր ես չեմ գտնում ԲՀԿ-ում մի լիդեր, որ լինի նախագահի թեկնածու»,- հայտարարել է գործարար պատգամավորը, ով տեղեկացրեց նաեւ, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում նախագահ լինել:

«Բանկերում իրենց հաշիվներն արդեն լիքն են, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ անցկացնեն այս նախագիծը»,- Սահմանադրության փոփոխումն այսպես է հասկանում Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը։ Նախագծին դեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն եւ թույլ չտան այս փոփոխությունը։ «Հանրաքվեի չպիտի հասնի այս նախագիծը»,- նա շեշտել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն ուղարկել է առաջարկների փաթեթ, սակայն միայն բանավոր պատասխաններ են ստացել:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 29-30-ում

http://www.hayary.org/wph/?p=5051 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…

http://www.hayary.org/wph/?p=5035Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

«Մենք երկրպագում ենք Միհրին…

Նա երկար ձեռքերով խաբեբային է բռնում:

Նա՝ խաբեբան արեւելքում է բռնված,

Արեւմուտքում պարտված է նա,

Եւ լինի նույնիսկ ակունքում Րանհի

Կամ էլ երկրում միջինի

Նա՝ խաբեբան պարտված է…

«յաշթ 10.104» (թարգ.՝ Ա.Մ.)

Ավեսթայի պատումներում հստակ տեսանելի է Ահուրամազդայի կողմից 16-րդ անգամ ստեղծված երկրների կապվածությունը՝ ինչպես հայ էթնոսի կենսագործունեության, այնպես էլ հայոց բնաշխարհի լեռների, գետերի հետ: Այս եզրահանգումը կփորձենք հիմնավորել Ավեսթայի մաս հանդիսացող Վիդէվդադա բաժնի որոշ նյnւթերի հիման վրա, որն ավելի շատ ընդունված է կոչել (Աշխարհագրական պոեմ): Այս խնդրին հայոց բանագիտության մեջ առաջինն անդրադարձել է Մ. Չամչյանը «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ, դեռեւս 1784թ.:

Պետք է նշենք, որ մեզ հայտնի բոլոր ուսումնասիրություններում անտեսված է (Ահուրամազդայի կողմից) երկրաշինության մոդելի 16 անգամ կրկնօրինակման եւ տարածման սկզբունքը: Այս հիմքային սկզբունքը չի արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը: Նշենք նաեւ, որ Վիդէվդադա բաժնում խախտված է 16 անգամ երկրների ստեղծման հերթականությունը, ուսումնասիրողների մոտ պահպանված չէ նաեւ տեղանունների՝ գաղափարախոսական կապի անխախտության եւ պատմական իրական դեպքերի փոխկապվածության սկզբունքը: Համաձայն հայտնի, բայց խիստ վիճահարույց տեսակետներից մեկի, «Աիրիանա Վաեջան» գտնվում է Միջին Ասիայում, իսկ դեպքերը զարգանում են Աֆղանստանում եւ հարակից տարածքներում (տես քարտեզը):

Այդ վիճահարույց տեսակետի շրջանակներում Րանհան նույնացվում է Սիրդարիա գետին: Ըստ ակադեմիկ Ռ. Մ. Գիրշմանի, Րանհան Վոլգա գետն է: Նմանատիպ կարծիք, բնականաբար, կարող է լինել, բայց այն անհիմն է եւ բացարձակապես եզրեր չունի Ավեսթայի գաղափարախոսության հետ: Ակադեմիկ Ռ. Գիրշմանի համար հիմք է ծառայել այն փաստը, որ «Անահիտ դիցուհու հագուստը կարված էր կզաքիսի մորթուց»: Այս փաստով ակադեմիկ Գիրշմանը փորձում է նույնացնել Րանհա գետը Վոլգայի հետ եւ իր հերթին մերժում է Րանհա գետի նույնքան անհիմն տեղակայման տեսակետները Միջին Ասիայում: Կա նաեւ մեկ ուրիշ չհիմնավորված տեսակետ, որ Րանհա գետը Տիգրիսն է:  Continue reading

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…

Սկիզբը թիվ 30-ում

http://www.hayary.org/wph/?p=5050 – Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (1-ին մաս)– Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

Դուք դժուար թէ կարողանայիք երեւակայել այն սարսափն ու վրդովմունքը, որ հրամանագիրը պատճառել էր մեզ: Մենք, ողջ գիշերը նստած քննարկում էինք, թէ լաւագոյնը ի՜նչը պիտի լինէր անել…: Թրքական կառավարութեան ուժերին դիմադրելը թւում էր գրեթէ անյոյս: Ընտանիքներին ցիրուցան անելը, նրանց տարագրելը ասպատակող, ֆանատիկ ու անօրէն արաբական տոհմերով բնակեցուած հեռաւոր ամայի վայրեր, այնպիսի սարսափելի հեռանկար էր, որ տղամարդկանց ու կանանց շրջանում առաջացրեց մերժելու կառավարութեան տարագրութեան պահանջի կատարումը:

Պատրաստ էին դիմակայելու կառավարութեան զարոյթը: Ամենայն դէպս բոլորը այդ մտքին չէին: Պիթիաս գիւղից աւետարանչական եկեղեցու հովիւ՝ պատուելի Յարութիւն Նուխուտեանը եկաւ այն համոզման, որ խենթութիւն պիտի լինէր դիմադրելը: Մտածում էր՝ տարագրութեան անողոքութիւնը մի կերպ բարեփոխել տալով, կողմնակից էր տեղի տալ կառավարութեան որոշման կատարմանը: 60 ընտանիքներ իր հարազատ գիւղից (Պիթիաս) եւ նշանակալի թուով ընտանիքներ յաջորդ գիւղից (Հաճի Հապապլի) համաձայնելով նրա հետ, առանձնացան մեզանից եւ թրքական պահակների հսկողութեան ներքոյ գնացին դէպի Անտիոք: Կարճ ժամանակ յետոյ, նրանք այնտեղից տարուեցին դէպի Եփրատի ուղղութեամբ: Մենք բոլորովին կորցրեցինք նրանց հետքը եւ կարող է երբեք էլ չլսենք նրանց մասին:

– Մեր անխախտ բարեկամներ՝ Ամերիկեան միսիոնարները, մեզանից կտրուած էին 120 մղոն դէպի հիւսիսային կողմը գտնուող Այնթապ քաղաքից: Արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցութեան կապերը գործնականապէս կտրուած լինելով, վստահել էինք մեր սեփական միջոցներին: Գիտակցել էինք, որ մեր յոյսը մեր ու նաեւ Աստուծոյ ողորմութեան վրայ է: Եռանդագին աղօթեցինք, որ մեր ստանձնած պարտաւորութիւնը կատարելու համար Նա ամրացնէր մեզ:

– Գիտենալով, որ անկարելի պիտի լինէր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը, վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները: Մեզ հետ տարել էինք ուտելիքի խոշոր պաշարներ ու փոխադրման հնարաւոր անհրաժեշտ պիտոյքներ: Ոչխարների ու այծերի բոլոր հօտերը քշուել էին դէպի լեռան կողմը: Պաշտպանութեան համար բոլոր առկայ զէնքերը թաքստոցներից դուրս բերուած ու վերանորոգուած էին: Մենք գտանք, որ ունէինք 120 ժամանակակից հրացաններ, թերեւս այդ թուից 3 անգամ էլ աւելի շատ որսորդական հրացաններ, հին կայծքարէ փակաղակով ու հեծակ հրացաններ: Մեր տղամարդկանց աւելի քան կէսը դեռեւս թողնուած էր առանց զէնքի…  Continue reading

Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան… Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը… Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը…2016թ. Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի գերմանահայ Իվետան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան

Բաղադրությունը – Հորթի միս՝ խաշած – 200 գ, սեւ սալոր – 200 գ, ընկույզ – 200 գ, նռան օշարակ – 50 գ, թթվասեր – 50 գ, մաղադանոս – 1 կապ, աղ , սպիտակ, պղպեղ:

Պատրաստման եղանակը – Միսը, սալորը, ընկույզը, մաղադանոսը կտրտել, խառնել, ավելացնել օշարակը, թթվասերը, աղը, պղպեղը:

Հազարի տերեւները կտրտել, լցնել ափսեն, վրան լցնել աղցանը: Վերջում զարդարել նռան հատիկներով:

Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը

«Գրան Պրի» մրցանակին է արժանացել Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան: Սեպտեմբերի 13-17-ին կայացած մրցույթում 18-ից բարձր տարիքային խմբի «Դասական վոկալ» անվանակարգում եռագույնի ներքո հանդես է եկել ծնունդով գյումրեցի, լիրիկ սոպրանո Լեոնորան: Այս նախագծին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը՝ ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը:

«Մրցույթը բավական թեժ էր մինչեւ վերջին րոպեն, լավագույն երգիչներ են մասնակցել 10 երկրներից, բայց Լեոնորային հաջողվել է «Դասական վոկալ» անվանակարգում գրավել 1-ին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող»,- տեղեկացրել է Լեոնորայի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է:

Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման` յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանար երկու կատարմամբ, որոնցից մեկը պետք է լիներ երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, մյուսը՝ օտար: Հայ երգչուհին ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ» եւ Լուիջի Արդիտի “Il Bacio” (Համբյուր) ստեղծագործությունները: «Քվեարկությունը փակ էր, բայց առաջին իսկ ելույթից հետո՝ խոսքը Կոմիտասի մասին է, բոլորը մոտենում ու շնորհավորում էին` ասելով, որ շատ են հավանել ինչպես ստեղծագործությունը, այնպես էլ կատարումը»,- նշել է Վիգեն Թանաշեանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ին, այնպես էլ «Գրան Պրի 2015» (SOFIA GRAND PRIX-2015) միջազգային մրցույթի կազմկոմիտեին: «Ամեն ինչ հրաշալի էր: Գյումրի մենք վերադառնում ենք բաձառիկ տպավորություններով ու մեծ հաղթանակով»,- հավելել է երգչուհու պրոդյուսերը:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Վերսկսվեցին խաղերը ֆուտբոլի բարձրագույն խմբում – Ստեփանակերտում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը – «Լավագույն մարզական ընտանիք-2015» – այլ մարզական լուրեր… Օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – տեղադրե՛ք նաեւ ձեր գովազը… «Լուսանցք»-ը ազգային արժեհամակարգի հետեւորդ է – պաշտպանում է հայ ազգայնականության շահերը…

Աշխարհի մարզական հեւքից

Վերսկսվեցին խաղերը բարձրագույն խմբում

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի վերսկսված առաջնության հանդիպումները: անրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի ընդգծված ետնապահ «Ուլիս»-ին: «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղի ելքը վճռեց հյուրերի խփած միակ գոլը՝ 1:0: Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ը պարտության մատնեց «Միկա»-ին՝ 2:0, իսկ հետապնդման ելած «Շիրակ»-ը նույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին:

Հ.Գ. – «Ալաշկերտ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ փուլում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները: 2-րդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակ»-ն իր հարկի տակ ընդունեց միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ին: Դաշտի տերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն հետո 2 գոլ ընդունեցին սեփական դարպասը եւ պարտություն կրեցին՝ 1:2: Այդպիսով.- «Ալաշկերտ»-ն էլ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքում: Մեկ այլ խաղում առաջնության ետնապահ «Ուլիս»-ը հյուրընկալեց «Բանանց»-ին՝ թիմերը երկուական գոլ փոխանակեցին եւ խաղաղությամբ բաժանվեցին իրարից՝ 2:2: «Ուլիս»-ը վերջապես առաջին միավորը վաստակեց առաջնությունում: Մյուս երկու հանդիպումներում կհանդիպեն «Միկա»-ն եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ը, «Գանձասար-Կապանը»-ը եւ «Արարատ»-ը:

Հայաստանի երիտասարդականը կրկին պարտվել է

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մեր թիմի պարտությամբ ավարտվեց Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը՝ 2:3 հաշվով: Այդպիսով, մեր երիտասարդականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ իր խմբում եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Նույն վիճակն է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի դեպքում՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլում:

Հայ ֆուտբոլիստը փայլում է իր խաղով

Հենրիխ Մխիթարյանի խաղը համեմատվել է Մեսսիի եւ Ռոնալդուի կողմից ցուցադրվող խաղերի հետ: Այսպես է անդրադարձել իսպանական InVictos-ն՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերջին շրջանի խաղերին: «Հենրիխ Մխիթարյանն իր լավագույն պահերն է ապրում՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո: Հայազգի ֆուտբոլիստն ուղղակի պայթեցնում է գերմանական ֆուտբոլը։ Իր խաղով նա ապացուցում է, որ գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն իզուր չէր։ Մրցաշրջանի առաջին 9 խաղերում 26-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց խաղ, որ սովոր ենք տեսնել Մեսսիի եւ Ռոնալդուի կողմից: Նա 9 խաղերում 16 անգամ է աչքի ընկել, ինչը հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար փայլուն արդյունքն է»,- գրել է կայքը։ (2015-16 մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը գրանցել է հետեւյալ արդյունքը. «Վոլֆսբերգ»-«Բորուսիա».1 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Վոլֆսբերգ»՝ 3 գոլ, 1 գոլային փոխանցում, «Խեմնիցեր»-«Բորուսիա»՝ 1 գոլ, 1 գոլային փոխանցում, «Բորուսիա Դ.»-«Բորուսիա Մ՝ 2 գոլ, «Օդդ»-«Բորուսիա»՝ 1 գոլ, «Ինգոլշտադտ»-«Բորուսիա»՝ 1 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Օդդ»՝ 1 գոլ, 2 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Հերտա»՝ 1 գոլային փոխանցում, «Հանովեր»-«Բորուսիա»՝ 1 գոլ):
Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 30-ի (376) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Պարտադրված հարեւանը մի՛շտ է թշնամի – Մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել … հարեւանացավ ենք կպել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջ – Ընտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… Ընդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր…

…Այստեղ մեջբերենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքը. «Ազգային իրավունքը պետք է ավելի բարձր դասվի եւ միջազգային օրենքներն ու բազմապիսի փոքրամասնական իրավունքները չեն կարող ազդել մեր երկրի ու կյանքի առողջ զարգացման վրա»: Հայ արիները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկում էին, որ ընտանիք ձեւակերպման մեջ հստակ նշվի կին եւ տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… հայ արիները միջազգային օրենքների «իմպերատիվ» լինելու հանգամանքը եւս վտանգավոր են համարել. «Եվրոչափորոշիչները վաղը կարող են մի այլ ձեւով փոխվել ու Ադամ-Եվայի պատմությունը կհամարվի կրոնական պարտադրանք: Ադամի ու Ադամի, ինչպեսեւ՝ Եվայի ու եվայի միությունը կորակվի որպես «սիրո աներեւակայելի դրսեւորման» «բնական բջիջ» ու «բնակչության բազմացման հիմքը ամրապնդող լրացուցիչ խթան», քանի որ ասենք՝ այս «ընտանիքները» վերցնելով իրական բնական բջիջ բազմազավակ ընտանիքների երեխաներին՝ նպաստում են բնակչության բազմացմանը… Հետո էլ նորից կհայտնվեն սեռային ու գենդերային ամենատարբեր ստորությունները եւ դեմն առնելը կդառնա պատերազմելու պես մի բան… Այստեղից բխող օրենքները ոչ միայն սպառնում են հայ մարդ մնալու մեր ջանքերին, այլեւ՝ ընդհանրապես մարդ մնալու (երկոտանի անասուն չդառնալու)…

Համասեռականությունը, առավել եւս նրանց ամուսնությունը, մերժում են ոչ միայն արիադավան-հեթանոս հավատի հետեւորդները, մերժում է նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, ինչը պետք է հասկանալի դարձնի եվրաարժեքակիրներին, որ հայությունը ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր չի՛ համակերպվելու միասեռ ամուսնություններին, առավել եւս՝ այդպիսիների միությունը ընտանիք կոչելուն:

3. Եթե Ադրբեջանը պատերազմը վերսկսի, կվերանա՛ որպես պետություն – Հայերն այն ավարտին կհասցնեն հենց Բաքվում.. Հայանպաստ իրավիճակի դեպքում՝ կլուծի նաեւ Արեւմտյան Հայաստանի հայապատկանության հարցը…

4. Վա՛յ մեզ, թե հույսներս ՀԱՊԿ-ն լինի – Մեր անվտանգության ու պաշտպանության հարցում առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա… Ու զիջում մեզնից թող ոչ ոք չսպասի…

5. Նախապատերազմական իրավիճա՞կ, թե՞ խաղաղության զորախաղեր – Ներմուծականների շարք՝ «Հայաստան են ուզում մտնել նաեւ Իսլամական պետության զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…

6. Ծայրահեղ իսլամականության բումերանգը – Ադրբեջանը նաեւ իսլամիստների խմբեր է պատրաստում Հայաստանի դեմ… Գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման…

7. Իրենց աչքի մախաթն ու մեր միկրոասեղը – Մեհրիբան Ալիեւան, ընդամենը մի քանի ամիս առաջ հատուկ չվերթով թռչել էր Մոսկվա՝ որտեղ նրան ֆիքսել են իր հայ սիրեկանի հետ գրկախառնված…

8. Հետահայաց.- Երեւանյան փառատոն, որ հավակնում է ազգային ապրանքանիշ դառնալու – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիը Հայկական լեռնաշխարհն է եղել…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…

10. Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

11. Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը – «Սասնա ծռեր»-ի այժմեականությունը… Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում… Եվ 5 կորած քաղաքների շարքում…

12. Հայկական խոհանոց – Խուրջին… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Պարտադրված հարեւանը մի՛շտ է թշնամի – Մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել … հարեւանացավ ենք կպել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Ներկայիս Հայաստանը մի տարածաշրջանում է, որին տվել են Հարավային Կովկաս սխալ անվանումը: Այն սխալ է ինչպես պատմա-աշխարհագրական, լեզվա-մշակութայի, այնպես էլ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Հայ արիականները բազմիցս առաջարկել են քաղաքական ասպարեզում կրկին ներդնել Հայկական Լեռնաշխարհ հասկացողությունը (եթե մենք չանենք դա, ապա ո՞վ պիտի անի), որպեսզի Մերձավոր Արեւելքն ու Կովկասը իրապես ու իրավացիորեն զատվեն միմյանցից:

ԶԼՄ-ները եւս հետեւում են միջազգային ձեւակերպումներին, լավ է, որ գոնե «Լուսանցք»-ը սա ճիշտ տեսակետ համարելելով՝ մշտապես առաջնորդվում է Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք ձեւակերպումով: Հետաքրքիր է, թե մեր անկախ երկրի արտգործնախարարությունը ե՞րբ կհանգի այս տեսակետին, որը նաեւ պարտադիր կդառնա Հայաստանի (մեզ համար վաղուց Արցախը Հայաստանի 12-րդ մարզն է) ու Սփյուռքյան քաղաքականության համար: Հատկապես հիմա, երբ պետականորեն եւ ամենատարբեր հայկական կառույցների միջոցով քայլեր են արվում մեր պահանջատիրության ուղղությամբ:

Այսօր, այսպես կոչված Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքի մեզ հարող հատվածում, մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել (մի ընկերոջս ձեւակերպմամբ՝ հարեւանացավ ենք կպել)…  Continue reading

Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջ – Ընտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… Ընդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր…

Միասեռ ամուսնություններն արգելված են նաեւ Սահմանադրության փոփոխությունների հիմքում: Ցանկացած նման ամուսնություն կհամարվի հակասահմանադրական: Այս մասին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում: «Միասեռ ամուսնությունները Հայաստանի Սահմանադրության նախագծում ամրագրված դրույթներով ընտանիք չեն կարող համարվել, նրանք չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո, չեն կարող համարվել հասարակության բնականոն բջիջ»,- ընդգծել է նա եւ վստահեցրել, որ դա է իրենց բնական ընտանիք ասելու եւ հասկանալու եզրը:

http://www.hayary.org/wph/?p=5045Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…

http://www.hayary.org/wph/?p=4976Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված… Իսկ մենք մի բան էլ կավելացնենքԸստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված եւ «տղամարդկին հավասարություն ասվածը պարզապես սադրանք է, անգամ վիրավորանք բնությանը հարիր ապրող մարդկանց համար: Որ տղամարդը ֆիզիկական այլ հնարավորություններ ունի, կինը՝ այլ, ինչը բնական է, տղամարդն արարողսնող տեսակ է, կինը՝ ծնողսնող, եւ այսպես շարունակ: Հավասարության համար բոլորովին կարիք չկա կնոջը եւս դարձնել հանքափոր կամ քարտաշ, իսկ տղամարդուն՝ մատնահարդար, կամ էլ քարոզել, որ հետույքն ու կրծքերը անպայման մեծացնի՝ ինչպես կինն ունի

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին մի քանի անգամ այս հարցին անդրադարձել է Հրայր Թովմասյանը՝ մի վերջին անգամ պատասխանելով հ/կ ներկայացուցիչ Ժասմինա Ղեւոնդյանի այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական հանձնաժողովն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի այն դիտարկմանը, որ Սահմանադրության նախագծում պետք է հիմքեր դրված լինեն, որպեսզի հետագայում օրենքով թույլատրվեն միասեռ ամուսնությունները։ «Պետք է կատեգորիկ լինեմ եւ ասեմ՝ երբեւէ Հայաստանում այս Սահմանադրության պարագայում եթե միասեռ ամուսնություն գրանցվի, դա կլինի հակասահմանադրական: Մեր Սահմանադրությունն արգելում է: Մնացածը յուրաքանչյուրդ ինչպես ուզում եք հասկացեք, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք: Հայաստանում ամրագրված դրույթներով միասեռ ամուսնությունները ընտանիք չեն, իրենք չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող ընկալվել որպես ընտանիք, հասարակության միականոն բջիջ եւ չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո»:

Այս հայտարարությունից հետո նշված հ/կ ներկայացուցիչը տեղից բղավել ու անգլերենից մեջբերել է, թե ինչ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին՝ հոգնակիով են գրել, որ կանայք եւ տղամարդիկ կարող են ամուսնանալ: «Լավ է, որ անգլերեն գիտեք, վերցրեք հայերեն կարդացեք։ Երբ որ դուք բարձր եք խոսում, չի նշանակում, թե ճիշտ եք խոսում: Պետական լեզուն հայերենն է, եւ մատն էլ իջեցրե՛ք: Եթե եկել եք ստեղ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն է: Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միություն է, սա է մեր ընկալումը ընտանիքի, եւ սա է մեր մոտեցումը»,- ամրագրել է իր խոսքը բանախոսը: Երբ հ/կ ներկայացուցիչը շարունակել է տեղից գոռգոռալ, Հրայր Թովմասյանը Հովհաննես Սահակյանին է դիմել, որ կարգը խանգարողին ոստիկանների միջոցով դուրս հանեն դահլիճից:  Continue reading