,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 13-ի (359) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր –իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

– http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Շատ տարբեր են մեղադրելը, ճանաչելը եւ դատապարտելը – Հայոց արյունն ու տարածքները շահարկման ենթակա չեն… Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

3. Վատիկանը գաղտնազերծել է հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը եւ թուրքերի գազանությունները ցնցող են… Վատիկանը դեռ ունի գաղտնի փաստաթղթեր…

4. Հայոց ցեղասպանությունը՝ նաեւ Հայոց հայրենազրկություն – Վատիկանում ազդարարվեց ցեղասպանության հատուցմա՛ն փուլը… Գրիգոր Նարեկացին՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ…

5. Իսկ գազանային հանցագործության հեղինակը ՄԱԿ-ի անդամ է – Բայց մարդանման այդ տեսակը անպատիժ հոշոտում է նաեւ այսօր («գազանային հանցագործություն» ասելով՝ թյուրք-գազանին չես զարմացնի)…

6. Պատռվեց թուրքական դիվանագիտության դիմակը… Եվրոպական քայլերը հունից հանեցին Էրդողանին – Եվրախորհրդարանն ու Եվրանեսթը կպարտադրե՞ն Անկարային…

7. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կմաղի ոչ բարեկամներին – Ապրիլի 24-ը յուրօրինակ «ինդիկատոր» կդառնա՝ հստակեցնելու մեր արտաքին առաջնահերթությունները… Միջազգային մամուլը՝ ակամա հայդատական…

8. Հայկական խոհանոց – Սպանախով ապուր… Ավանցիները շնորհավորեցին Երեւանի քաղաքապետի ծննդյան օրը… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք» – հայ ազգայնականության տեսակետները…

9. Աշխարհի մարզական հեւքից – Եվրոպական խաղեր՝ ադրբեջանական միապետության համար… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-12-ում

– http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների  փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ –մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ –սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4767Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դեմետրան, ըստ հին հունական դիցաբանության, պտղաբերության, գյուղատնտեսության, հողագործության եւ բերքատվության, բնության եւ եղանակների Աստվածուհի է: Դեմետրան Կրոնոսի եւ Հռեայի երկրորդ դուստրն է, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների Աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության Աստված Պլուտոսին: Նրա դուստր Կորենն է, ում առեւանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով: Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ… դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր՝ Դեմետրայի մոտ։ Խորհրդանիշերը՝ կակաչ, ցորեն, ջահ եւ խոզ։ Կրոնոս եւ Հռեա տիտանների միջնեկ դուստրն է։

Դիոնիսոսը բնության արտադրող ուժերի, խաղողագործության, գինու եւ գինեգործության, տոնականության եւ զմայլանքի Աստված է: Զեւսի եւ Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաեւ Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները: Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում: Նաեւ թատրոնի հովանավոր աստվածն է։ Խորհրդանիշերը՝ վազ, բաղեղ, գավաթ, վագր, պանտերա, ընձառյուծ, դելփին, այծ եւ սոճու կոն։ Զեւսի ու մահկանացու արքայադուստր Սեմելեի որդին է։ Ամուսնացած է արքայադուստր Արիադնայի հետ։ Ամենաերիտասարդ ու միակ մահկանացու մայր ունեցողն օլիմպիացին է։

Արտեմիսը որսորդության, կուսության, ծննդաբերության, աղեղնաձգության, լուսնի, եւ բոլոր կենդանիների մշտապես երիտասարդ Աստվածուհին է։ Խորհրդանիշերը՝ լուսին, եղնիկ, որսկան շուն, էգ արջ, օձ, նոճենու պտուղ, նետ ու աղեղ։ Զեւսի ու Լետոի դուստրը եւ Ապոլլոնի երկվորյակ քույրն է։ Նաեւ Լուսնի Աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։ Արտեմիսը Զեւսի ու Լետոյի դուստրն է եւ Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։   Continue reading

Շատ տարբեր են մեղադրելը, ճանաչելը եւ դատապարտելը – Հայոց արյունն ու տարածքները շահարկման ենթակա չեն… Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

– Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը կարծես վճռական փուլ է մտնում շուրջ մեկդարյա սպասումից հետո:

– Շուրջ մեկդարյա ձեւակերպումը եւս խոսուն է, բայց պիտի փոխել՝ ավելի քան մեկդարյա ասելով, քանի որ, 1915-ից առաջ սուլթանական Թուրքիան արդեն սկսել էր Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի ցեղասպանությունը, ինչը շարունակվեց եւ համատարած բնույթ ստացավ երիտթուրքական իշխանազավթումից հետո: 1890-ականներից արդեն իրականացվում էր հայերի ոչնչացման ծրագիրը, որը փափագում էին ոչ միայն թուրքերը։

1893֊1923թթ. 30֊տարյա ժամանակահատվածը պետք է ընդունել Հայոց Մեծ Ցեղասպանության ժամանակահատված Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան֊ներում, սուլթանական, ապա սիոնիստածին երիտթուրքական Թուրքիա֊ներում եւ մասոնա֊բոլշեւիկյան ԽՍՀՄ֊ում` ընդդեմ Հայաստանի եւ Իրանի ստեղծված Ադրբեջան արհեստական պետության (1918թ.) տարածքում…

– Իսկ է՞լ ովքեր:

– Հարցը միայն հայերիս մարմնական-տեսակի բնաջնջմանը չի վերաբերվել, մի քանի հիմքով է իրականացվել հայի ոչնչացման քաղաքականությունը: Թուրքերին եւ թյուրքական մյուս մարդանման արնախումներին, այդ թվում՝ ադրբեջանցի կոչվածներին (կովկասյան թաթարա֊հրեական խառնուրդ), իհարկե մեր տարածքներն են հետաքրքրել, որը փորձել են հայաջինջ քաղաքականությամբ իրականացնել: Այս թյուրքական քաղաքականությունը ձեռնտու է եղել ինչպես մեր հարեւաններին՝ վրացիներին ու պարսիկներին, այնպես էլ ժամանակաշրջանի հզոր երկրներին: Առաջին երկուսը ակնկալել են տիրել լրացուցիչ տարածքների՝ միաժամանակ սեփականացնելով արդեն զավթածը, դրանցից ոմանք ոչ բացահայտ աջակցել են թուրքերին, ոմանք էլ լռության են մատնել դաժան իրողությունը… Չպետք է մոռանալ նաեւ քրդերին, որոնց մեծ մասը օգտվեց ցեղասպանության արհավիրքներից առաջացած անզոր վիճակից եւ տիրեց Արեւմտյան Հայաստանի քրդաբնակ շրջանների հայկական ունեցվածքից, շատերն էլ աջակցեցին թուրքերին` հույս ունենալով, որ “անտեր” հայկական հողերի վրա երբեւէ չգոյ Քրդստան կմոգոնեն…

Գերտերություներն էլ դեմ չեն եղել ազատվել մի արմատական ու խելացի ազգի ներկայությունից, որ ծագում֊ինքնություն, պատմություն եւ քաղաքակրթական արժեքներ ունի եւ ընդդիմանալու֊վերապրելու կամք, քանզի բնածին ազգ է, որ գիտի նաեւ իր բնօրրան-հայրենիքի տիեզերաազդակ իմաստը… Փոխարենը կմնար թյուրքական շնագայլային մի տեսակ, որը բացի արհեստական՝ անպատմություն ու անհայրենիք լինելուց, նաեւ ոհմակային մեթոդներով կառավարվելու հնարավորություն էր ընձեռում… Իսկ տարածաշրջանին բռնությամբ տիրելու համար այս տեսակը ամենահարմարն էր եւ… լռեցին նաեւ աշխարհին բարոյականության ու մարդասիրության դասեր տվող Արեւմուտքը (Միացյալ Նահանգներն ու Եվրոպան) եւ Ռուսաստանը եւս: Եվրոպացիներին անհրաժեշտ էր 1-ին աշխարհամարտից հետո Մերձավոր Արեւելքի նավթա-գազային պաշարները կրել֊տանել իրենց աշխարհամաս, ինչը իրագործելի կլիներ Բաղդադ-Բեռլին երկաթուղու կառուցմամբ… Իսկ այդ երկաթուղին կառուցվեց ավելի քան 3,5 մլն. հայերի արյան գնով: Երբ վերը նշեցի, որ 1915-ից առաջ է սկսել Հայոց Մեծ Եղեռնի ծրագիրը, ապա նույն նպատակներով, նաեւ 1915-ից հետո է շարունակվել ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում, որն իրականացվել է նաեւ Արեւելյան Հայաստանում: Իզուր չէ, որ այսօր նշվում է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ձեւակերպումը: Այն պետք է ամրագրել Հայոց Մեծ Եղեռն ձեւակերպնամբ, 30֊տարյա Հայկական Եղեռնը պետք է հատուկ ճանաչում ստանա, ինչպես Հրեական Հոլոքոսթը…

– Փաստորեն, Ձեր նշած հիմքերը մեր տարածքների զավթումից բացի, քաղաքական ու տնտեսական շահերն են ոմանց, ինչպես նաեւ տեղաբնիկ հայերից հիմնովին ազատվելու եւ հետագա պահանջատիրական ընդվզումներից խուսափելու հարցե՞րն էին:

– Այդպես էլ կարելի է ասել, ինչին հավելեմ նաեւ ռազմա-քաղաքական այն նշանակությունը, որն ունի այս տարածաշրջանը ի վերուստ: Այստեղ խաչվում են Եվրոպա-Ասիա-Աֆրիկա (Եգիպտոսով) տանող ճանապարհներն ու տնտեսական ուղիները եւ նավթա-գազային ու այլ օգտակար հանածոների շտեմարան լինելուց բացի, տարածաշրջանը նաեւ համաշխարհային մի խաչմերուկ է, որտեղ սկիզբ են առնում աշխարհի բոլոր վերաբաժանումները: Այդպես եղել է նախկինում, այսօր էլ է այդպես, վաղն էլ է լինելու դեռեւս: Ես այս ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ Եռատարածաշրջան եմ կոչել` Կովկասյան Լեռներ (Հյուսիսային եւ Հարավային Կովկաս֊ները միասին) ֊ Հայկական Լեռնաշխարհ (որ փորձում են մոռացության տալ, ինչպես հայկական ամեն բան) ֊ Մերձավոր Արեւելք…

Հավելեմ մի բան էլ, որ բացի նշյալ հիմքերից, որոնք հենված էին Հայոց Ցեղասպանության իրականացման վրա, նաեւ կա համաշխարհային մեկ այլ հիմք-երեւույթ: Դա աշխարհի հնագույնը լինելու եւ այդ «իրավունքով» աշխարհին տիրելու հանգամանքն է: Բազմիցս նշել եմ, աշխարհի հին բնածին ազգերի բնատուր հավատները փոխարինվել են ապազգային կրոններով ու գաղափարներով, սակայն ոչ մի հնագույն երկրում ազգային հավատներն ու մշակույթը, հուշարձաններն ու պատմությունը այնպես չի ոչնչացվել՝ ինչպես հայերինը: Այսօր Հունաստանում, Իրանում, Եգիպտոսում, թե Հնդկաստանում, Չինաստանում կամ Իսրայելում… մնացել են եւ ազգային հավատի գրքերն ու քրմական մատյանները, եւ պատմա-հավատամքային հուշարձաններն ու ծիսական արարողակարգերը եւ այլն, բոլոր այս ազգերի մոտ ցայսօր հիշատակվում են իրենց Աստվածները, միջազգային ասպարեզում օրինակներ են բերվում բոլոր այս երկրներում ապրող ազգերի Աստվածներից, բացի Հայ Աստվածներից: Այս թեման փակ է վաղուց, կարծես չեն էլ եղել Հայ Աստվածներ: Միջազգային մշակութային դրսեւորումներում նույնպես այդպես է, անգամ հին ժամանակների մասին պատմող շարժանկարներում կարելի է հանդիպել հույն, հնդիկ, չինացի, եգիպտացի, պարսիկ կամ հրեա Աստվածների ու Աստվածամարդկանց, իսկ հայկականի մասին ոչ մի խոսք: Նույնիսկ արհեստածին, երբեւէ չգոյ աստվածների մասին կան հուշապատումներ… Եթե սրան հավելենք նաեւ այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի Լեռների արանքից «մաքրել» են Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանը, ապա հասկանալի կդառնա, որ մոլորակի հնագույն ազգա-մարդա-տեսակի՝ հայի (ՀԱՅ ֊Հավերժական Առաքելություն Յուրաբնույթ / Տիեզերատեսակի) մասին որեւէ հուշ անգամ չպիտի թողնվեր… Իսկ հուդա-քրիստոնեական սպանդը 301-ից փորձում է ավարտին հասցնել սույն ցնորամտությունը… Պարզապես Հայի Արարչակնիա եւ Աստվածազարմ Ծինաբանական-Գենետիկ կորողություններին ծանոթ չեն (անկարող են իսպառ խեղել) այս բոլորը, բայց շուտով կհամոզվեն դրանում:

– Այդ ինչպե՞ս:   Continue reading

Վատիկանը գաղտնազերծել է հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը եւ թուրքերի գազանությունները ցնցող են… Վատիկանը դեռ ունի գաղտնի փաստաթղթեր…

Մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատարագ մատուցելը, Վատիկանը շարունակում էր փաստաթղթեր հրապարակել հայերին փրկելու իր ջանքերի մասին: Իտալիայում հրապարակվող ջեզվիտական La CiviltՈ Cattolica հանդեսը գրեց, որ Հռոմի Պապ Բենեդիկտ XV-ը աշխարհի միակ կրոնական առաջնորդն էր, ով այդ օրերին բողոքի ձայն բարձրացրեց հայերի զանգվածային սպանությունների դեմ: Լրագրող Անդրեա Գալյարդուչչին նշել էր, որ կաթոլիկ եկեղեցին ահազանգում էր ջարդերի մասին 1915թ. ապրիլի 24-ից դեռ տարիներ առաջ: Այսպես, 1896թ. մայիսի մարտի 27-ին, Հալեպի ֆրանցիսկանցի հայր Դոմենիկո Վերսոնը բարձրաձայնել էր Մարաշում կատարված հայ քրիստանյաների սպանդի մասին: Փաստաթղթերը հրապարակվել են նոր լույս տեսած 4 հատորում ջեզվիտ հայր Ժորժ-Անրի Ռյուսենի խմբագրությամբ, ով նշել է, որ 1,5 միլիոն հայեր սպանվել ու միլիոնավոր էլ տեղահանվել են 1915-1923թթ. ընթացքում: Ներկայացված են 2 անձնական նամակ Հռոմի Պապ Բենեդիկտ XV-ից սուլթան Մուհամաթ Ռեշադ V-ին՝ գրված 1915թ. սեպտեմբերի 10-ին եւ 1918թ. մարտի 12-ին: Վատիկանի ներկայացուցիչները փորձում էին պաշտպանել հայերին՝ դիմելով նաեւ Ջեմալին 1917թ.: Կարդինալ Պիետրո Գասպարին բանակցում էր նույն հարցով Մուսթաֆա Քեմալի հետ նաեւ 1921թ.: Բացի դիվանագիտական ջանքերից, Վատիկանը կազմակերպում էր նյութական օգնություն որբերին, ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Իտալիայում, որտեղ Հռոմի արվարձանում Կաստել Գանդոլֆոյում բացվել էր որբանոց հայ աղջիկնորի համար:

Արքեպիսկոպոս Աուգուստո Բոնեթին 1887-1904թթ. դեսպան էր Կոստանդնապոլսում, ով բնորոշել էր ժամանակի միջազգային իրավիճակը՝ ասելով. «Ֆրանսիան եւ Ռուսաստանը ավելի շատ են մտահոգված Թուրքիան միասնական պահպանելու խնդրով, քանի որ Փարիզն ունի Օսմանյան կայրությունում խոշոր ներդրումներ, իսկ Սանկտ-Պետերբուրգը չի ցանկանում որեւէ բախում սուլթանի հետ՝ պատրաստվելով ռուս-ճապոնական պատերազմի…»:  Դեսպանի կարծիքով, Գերմանիան այդ օրերին շահագռգռված էր թուրքերի եւ հույների միջեւ առճակատմամբ, մինչդեռ Անգլիան քաղաքական շահեր էր որոնում Թուրքիայում:

Հաշվի առնելով նաեւ Վատիկանի փաստաթղթերի հավաստիությունը՝ Հռոմի պապն ապրիլի 12-ին կատարեց պատարագի արարողություն, իսկ ապրիլի 24-ին Սբ. Պետրոսի Մայր Տաճարում կրկին աղոթելու է Հայոց ցեղասպանության նահատակների համար:

Վատիկանը նաեւ այլ պատմական փաստաթղթեր հրապարակեց, եւ համաշխարհային մամուլն արձագանքեց այսպես. «Վատիկանը գաղտնազերծել է հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը, եւ թուրքերի գազանությունները ցնցող են»: Գաղտնի փաստաթղթերը հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են՝ սկսած 1621թ.-ից: Ամենահինը 8-րդ դարից է, հաղորդում է HaberTurk-ը: 100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված էր նաեւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպվել էր Կապիտոլիայի թանգարանում եւ կշարունակվի մինչեւ այս տարվա սեպտեմբերը: Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նա նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին: Continue reading

Հայոց ցեղասպանությունը՝ նաեւ Հայոց հայրենազրկություն – Վատիկանում ազդարարվեց ցեղասպանության հատուցմա՛ն փուլը… Գրիգոր Նարեկացին՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ…

Ապրիլի 12-ին Վատիկանում կատարվեցին բաներ, որ երբեք չէր եղել, թերեւս պատկերացնել անգամ չէր կարելի: Այդ օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին աղոթքները բազմալեզու էին հնչում, իսկ մթնոլորտը զուտ հայկական էր՝ հայաշունչ: Հայերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն եւ գերմաներեն լեզուներով հնչեցվեց աղոթք՝ ի հիշատակ 1,5 միլիոն նահատակված հայերի: Այս ամենին էլ ավելի հայկականություն հաղորդեց հայածին ծիրանափողի՝ դուդուկի զգացական մեղեդին, ինչը եւս առաջին անգամն էր թույլատրվում եկեղեցական արարողության՝ սուրբ պատարագի ժամանակ:

Նշենք, որ պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջինը հանդես եկան ելույթներով:

Իսկ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակելը՝ մի յուրօրինակ երախտիքի արտահայտություն էր, ուղղված հայ մարդու հոգե-մտավոր զորությանը:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ նաեւ Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի արքեպիսկոպոսներն են Պատարագ մատուցել՝ ի հիշատակ հայ ժողովրդի նահատակների, ովքեր 100 տարի առաջ զանգվածային սպանությունների զոհ դարձան Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտնել է «Վատիկանի ռադիո»-ն: Պատարագին մասնակցելու համար Վատիկան էին հրավիրվել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հռոմի պապը ոչ միայն հնչեցրեց ցեղասպանություն բառը՝ խնդիրներ առաջացնելով Թուրքիայի համար, այլեւ հարվածեց կործանվող աշխարհակարգի կարծրացած ողնաշարին: Իսկ համաշխարհային ճաքերը սպասեցնել չեն տա…

Միջազգային առաջատար բոլոր լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին: Պարբերականները փաստում են, որ պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը օգտագործել է ցեղասպանություն եզրույթը, ինչը խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար՝ առաջացնելով նրա վրդովմունքն ու դժգոհությունը:

Վատիկանն ազդակ հղեց համայն աշխարհին, որը ոչ միայն հոգեւոր ու աշխարհիկ նշանակություն կունենա, այլեւ՝ բարոյա-հոգեբանական, որը կարող է լրջորեն ազդել համաշխարհային կարծրատիպերի վրա, այդ թվում՝ հակահայկական:

Վատիկանի քայլը հատկապես մեծ նշանակություն կունենա ամբողջ կաթոլիկ աշխարհի համար, իսկ այդ աշխարհի դերը մեծ է ոչ միայն քրիստոնեական հատվածում (շուրջ 1,2 մլրդ. կաթոլիկներ կան), այլեւ հավատացյալ մյուս հատվածներում:

Հռոմի պապը դատապարտեց ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ 20-րդ դարի այլ կոտորածները (ֆաշիզմի եւ ստալինիզմի ժամանակները եւս հիշեցրեց): Սակայն կարեւոր էր, որ նա Հայոց ցեղասպանությունը հայտարարեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ինչը նաեւ բացահայտող նշանակություն ունի աշխարհի բնակչության մեծամասնության համար:

Հռոմի պապը կարեւոր նկարագրություն էլ արեց, երբ առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած հայ ժողովրդի տառապանքը ինչ-որ առումով համարեց Հիսուս Քրիստոսի տանջանքների շարունակությունը…   Continue reading

Իսկ գազանային հանցագործության հեղինակը ՄԱԿ-ի անդամ է – Բայց մարդանման այդ տեսակը անպատիժ հոշոտում է նաեւ այսօր («գազանային հանցագործություն» ասելով՝ թյուրք-գազանին չես զարմացնի)…

ՄԱԿ-ում ավելի քան 200 երկրներ չեն շտապում միասնաբար ճանաչել Հայոց ցեղասպանությունը (որպես առանձին պետություն՝ ավելի քան 20 երկիր ճանաչել է) եւ կոչ են անում վեր հանել փաստերը: Փաստեր ասելով նկատի ունեն 1,5 մլն. զոհերի ոսկորնե՞րը… Եթե ոչ, ապա ի՞նչ վերհանելու փաստերի մասին են հարցնում, եթե դրանք վաղուց կան, ակնհայտ են ու հավաստի, բազմաթիվ են ու գտնվում են տարբեր երկրների արխիվներում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայոց ցեղասպանությունը համարում է «գազանային հանցագործություն», բայց չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, նա աշխարհի երկրներին կոչ է անում՝ շարունակել համագործակցությունը 100 տարվա վաղեմության փաստերը վեր հանելու նպատակով:

Օրերս այսպիսի դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում «ի գիտություն» են ընդունել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ասածները, որն անցած կիրակի օրը Հայոց ցեղասպանությունն անվանել է «XX դարի առաջին ցեղասպանությունը»: Դյուժարիկը նկատել է, որ Պան Գի Մունը «հիանալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում կնշեն 1915թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը», ինչպես նաեւ գիտակցում է «տեղի ունեցածի որակավորման հետ կապված հարցի զգայուն լինելը»:

Այսինքն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը համարում է «գազանային հանցագործություն» եւ այն իրականացրած գազանի հանդեպ զգայուն-զգայացունց վերաբերմունք է դրսեւորու՞մ… Իսկ չի հասկանու՞մ, որ ավելի զգայուն է այն կողմը, ում հանեպ կատարվել են այդ գազանությունները… Մի՞ թե այդքան անզգա են ՄԱԿ-ի ղեկավարներն ու մնացյալը:

«Գլխավոր քարտուղարը հաստատապես համոզված է, որ այդ ամսաթվի նշումը, 1915թ. ողբերգական իրադարձությունների հիշողությունը, ինչպես նաեւ փաստերի վերականգնման նպատակով համագործակցության շարունակությունը տեղի ունեցածի շուրջ պետք է ամրապնդեն ապագայում այդպիսի գազանային հանցագործությունների կրկնությունը կանխելու մեր ընդհանուր ձգտումը»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:  Continue reading

Պատռվեց թուրքական դիվանագիտության դիմակը… Եվրոպական քայլերը հունից հանեցին Էրդողանին – Եվրախորհրդարանն ու Եվրանեսթը կպարտադրե՞ն Անկարային…

Պատռվեց թուրքական դիվանագիտության դիմակը

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների կոշտ արտահայտությունները եւ արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին, որը նվիրված էր 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հետապնդումների զոհ դարձած հայերին, արդարացված չեն. «Թուրքիայի իշխանությունների տոնայնության կոշտությունը ինձ արդարացված չի թվում՝ հատկապես հաշվի առնելով, որ դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը հայերի բնաջնջումը որակել էր Ցեղասպանություն»:

Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները խիստ լարվեցին այն բանից հետո, երբ Պապը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ 1915-1916 թթ. հայերի զանգվածային սպանությունները եւ հետապնդումներն անվանեց «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Թուրքիայի կառավարությունը, ի պատասխան, հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, ինչպես նաեւ հայտարարեց «լրացուցիչ միջոցների» դիմելու մասին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այս կապակցությամբ պատասխանել է իտալական Adnkronos.com կայքի հարցերին.

– Ի՞նչ տպավորություն ունեք Հռոմի պապի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունից։

– Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արված հայտարարությունը կարեւոր ուղերձ էր համերաշխության, զորակցության հայ ժողովրդին, ուղերձ էր նաեւ՝ ի աջակցություն միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանը։

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի դժգոհությունը Հռոմի պապի այս հայտարարարության կապացությամբ։

– Սա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգեւոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։

– Դա փաստում է, որ Թուրքիան եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։ Continue reading

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կմաղի ոչ բարեկամներին – Ապրիլի 24-ը յուրօրինակ «ինդիկատոր» կդառնա՝ հստակեցնելու մեր արտաքին առաջնահերթությունները… Միջազգային մամուլը՝ ակամա հայդատական…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել կրկնվող ցեղասպանություններից: Իսկ այդ աշխարհի վճռական մասերից մեկն այսօր եվրոպական համագործակցությունն է, որտեղ դեռ շարունակվում են թուրք-ադրբեջանական խառնակչությունները:

Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելով թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ցեղասպանության հարցում իր ժխտողականության գործիքակազմը. այս մասին հայտարարեց ՀՀ նախագահը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին: Նախագահը միաժամանակ հավելեց. «Մենք հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի առաջ երբեք որեւէ պայման չենք դրել, այդ թվում նաեւ՝ Ցեղասպանության ճանաչումը, բայց մի շարք պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, եւ արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացվեցին»: Իսկ այդ մի շարք պատճառներից էին Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելը եւ Արցախյան խնդրի ներառումը բանակցություններում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներից կարեւորագույնը կանցկացվի Երեւանում, որի ընթացքում միջազգային հանրության ներկայացուցիչները հայ ժողովրդի հետ համատեղ հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ համատեղ կհավաքվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եւ մեր կողքին կլինեն շատ ժողովուրդների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջնորդներ: Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն եղբայրական երկրների ղեկավարները:

Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով ապուր… Ավանցիները շնորհավորեցին Երեւանի քաղաքապետի ծննդյան օրը… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք» – հայ ազգայնականության տեսակետները…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սպանախով ապուր 

Բաղադրությունը – Հորթի խաշած միս – 300 գ, սպանախ  – 2 կապ, համեմ – 1 կապ, սոխ  – 2 գլուխ, աղ, պղպեղ, ալյուր:

Պատրաստման եղանակը – 1 սուրճի գավաթ ջրով, աղով եւ ալյուրով պինդ խմոր պատրաստել: 1 կապ սպանախը սոխառածով պատրաստել, աղով եւ պղպեղով համեմել:

Խմորը բացել փոքրիկ մանթիների տեսքով, սպանախը դնել մեջը, փակել:

Առանձին ջուր եռացնել: Սոխառած անել, լցնել ջրի մեջ:  Մանթիներն էլ գցել նույն  ջրի մեջ, հենց եռա, հորթի խաշած ու փոքրիկ խորանարդիկներով կտրտած մսերն էլ գցել մեջը:

Վերջում ավելացնել 1 կապ կտրտած սպանախն ու 1 կապ համեմը:

Ավանցիների սրտից՝ ավանցուն – Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է այսօր

«Երբ Դուք մեր համայնքի ղեկավարն էիք, ամբողջ Երեւանը նախանձում էր մեզ: Ու մենք ամեն ինչ անում էինք, որ էլի նախանձի առիթ տանք: Այդ տարիներին մենք ունեինք այն, ինչ ամբողջ մայրաքաղաքը չուներ՝ այգիներ՝ արդեն խնամված մրգատու ծառերով, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներով՝ ճոճանակներով, արջուկե տնակներով ու փոքրիկների համար փափուկ ավազե հատակներով հանդերձ, բոլորիս համար նախատեսված մարզասարքերով, նստարաններով, փոքրիկ շատրվաններով: Նույնիսկ ավտոտնակները, որ քաղաքին գորշություն էին տալիս, մեզ մոտ ուրիշ էին՝ կենդանիներով նկարազարդ պատերով, որ ուրախացնում էր հատկապես փոքրիկներին:

Այսօր այս ամենն արդեն կամաց-կամաց ամբողջ մայրաքաղաքն է ունենում, այն օրից, երբ Ձեզ «խլեցին» մեզանից՝ «տալով» քաղաքին…

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Եվրոպական խաղեր՝ ադրբեջանական միապետության համար… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Աշխարհի մարզական հեւքից.–

Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի 2015թ. Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը  77 կգ քաշային կարգում ներկացնում էին Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում Անդրանիկը գլխավերեւում պահեց 164 կգ-ն՝ նվաճելով փոքր ոսկին, իսկ Տիգրանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ: Հրումում Անդրանիկը 186 կգ բարձրացրեց, Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց, իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, որը ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Վերջնարդյունքով՝ Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Գետցը (160+191 կգ): Ավելացնենք, որ այս հաղթանակով Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: Իսկ մրցաշարի մեկնարկում մեր 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում 113 կգ  արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, հրում վարժությունում բարձրացրեց 146 կգ ծանրաձողը եւ առաջ անցավ իրենից առաջին ձեւավորված եռյակից: Սակայն Սմբատը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, քանի որ մոլդովացի ծանրորդ Օլեգ Սիրգին էլ ավելի անհավանական արդյունք ցույց տվեց (151կգ) եւ գրավեց 1-ին տեղը: Բրոնզե մեդալ նվաճեց իտալացի Միրկո Սկարանտինոն:

Հ.Գ – Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ասպարեզ դուրս եկան նաեւ +75 կգ քաշային կարգի ծանրորդուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում արձանագրեց 113 կգ արդյունք՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում իր կամքին ենթարկեց 141 կգ ծանրաձողը՝ գրավելով 3-րդ տեղը: Երկամարտի 254 կգ արդյունքով հայ մարզուհին հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

– Հայ ծանրորդների համար Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն ավարտվեց

Հայաստանի ծանրորդների համար Թբիլիսիում ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի վերջին պատվիրակ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտի 397 կգ (181 կգ+216 կգ) ցուցանիշով գրավեց 5-րդ տեղը: Թեեւ նա ընդամենը 18 տարեկան է, բայց մեդալ էինք ակնկալում: Նկատի ունենք Սիմոնի բնածին օժտվածությունը եւ այն, որ բարձր կիլոգրամներ սանձելով` Գեղակերտի (նախկին Սամաղար) ծանրամարտի մարզադպրոցի սանը նախորդ մրցաշրջանում նվաճեց Նանջինգի օլիմպիական պատանեկան ամառային խաղերի չեմպիոնի կոչումը: Բայց ավագների պայքարի լավագույն հնգյակում տեղ ունենալն էլ պատիվ է «Սեւան» մարզընկերության սանի համար: Ընդհանրապես՝ «Սեւանը» 5 ներկայացուցիչ (4 տղամարդ, 1 կին) էր գործուղել Թբիլիսի: Տղամարդկանց մրցելույթների մասին արդեն հայտնել ենք: Առավել ուրախացնողը նշված կազմակերպության քասախցի անվանի մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանի «բեմելն» էր: Մայրանալուց հետո Հռիփսիմեն աստիճանաբար բարելավում է իր մարզավիճակը, դրսեւորում է կամային բարձր հատկանիշներ: Ահավասիկ, երկամարտի 254 կգ (113 կգ+141 կգ) արդյունքով նա ծանրքաշայինների պայքարում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, եզրափակեց լավագույն քառյակը: Ավելին՝ հրում վարժությունում մեր մարզուհին գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հիշարժան էր պարգևատրության արարողությունը: Նկատի ունենք այն, որ մեդալը վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի սանուհուն հանձնեց օլիմպիական խաղերի չեմպիոն, թբիլիսցի ծերունազարդ Ռաֆայել Չմշկյանը:

Արթուր Աբրահամը կրկին ռինգ կմտնի հուլիսի 18-ին

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 12-ի (358) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու  արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ –մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ –սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

2. Նավթային պատրանքի փլուզման քաղաքական հետեւանքերը – Ադրբեջանում անխուսափելի է ոչ միայն տնտեսական աղետը.- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

3. Պատերազմ, որ կործանարար է, նաեւ շահեկան – Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի համար…

4. Թուրքական սպանդանոցում – Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին… Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ – Թել Ավիվը համառում է, որ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը…

5. Երբ քաղաքական սերիալը նույն վերջաբանն ունի – «Ցեղապաշտների հեղափոխություն»-Գյումրիի դաժան սպանդ-«Հայրենասերների հեղափոխություն»… Ամենավտանգավորը 3-րդ չերեւացող կողմն է…

6. Մի՞ թե վերջին թուրքահաճն է նա – ՀԱԿ-ն ընդդեմ պահանջատիրության… Մեկտեղում՝ հանուն ազգային նպատակի – Քիմ Քարդաշյանը ՀՀ կառավարությունում… Թյուրք-ադրբեջանական «մարզական» խաղեր – ՀԱՕԿ-ը հեռու է պահում իրեն այս պայքարից…

7. Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի – Լավ կլինի վերակառուցումից հետո վանդակներն իսկապես ազատավանդակներ լինեն… Նրա բաժին անաղարտությունը – Շատերին անհայտ երգչուհի-երգահանը… Տետրի ու գրչի փոխարեն՝ պլանշե՞տ…

8. Հայկական խոհանոց – Ճլմբուր (Բասենի խոհանոց)… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու  արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ –մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ –սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

Ափրոդիտեն գեղեցկության ու սիրո դիցուհին է:

Աթենասը (Աթենքը) իմաստության, ճարտարության եւ արհեստների դիցուհին է:

Արտեմիսը Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:

Դեմետրան մայր հողի ու պտղաբերության դիցուհին է:

Հեփեստոսը կրակի, դարբնության եւ ճարտարության դիցն է:

Հերմեսը Զեւսի բանբերն է: Նախապես հոտերի եւ հովիվների, ապա նաեւ ճանապարհների ու առեւտրականների պահապանն է:

Արեսը ռազմի դիցն է:

Դիոնիսոսը պտղաբերության, խաղողի որթի, գինու եւ զվարճանքի դիցն էր: Հովանավորում է թատրոնը:

Պոսեյդոնը գետերի, լճերի, ծովերի եւ օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների հովանավորը:

Բացի օլիմպիական ընտանիքի աստվածներից՝ կային բազմաթիվ ոգիներ, հերոսներ, որոնց հույները նույնպես պաշտում էին:

Օլիմպոսի Աստվածներ (բացի 12-ից՝ նաեւ այլ օլիմպիականներ)  
Continue reading

Նավթային պատրանքի փլուզման քաղաքական հետեւանքերը – Ադրբեջանում անխուսափելի է ոչ միայն տնտեսական աղետը.- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Ադրբեջանական մանաթը այս տարվա փետրվարին կտրուկ անկում ապրեց՝ նվազելով 33,6%-ով: Վրացական լարին նույնպես անկում ապրեց: 45 օր անց լարին կարողացավ կանգնել նույն տեղում, իսկ մանաթի արժեզրկումը հասավ 34,1%-ի: Ադրբեջանական քաղաքական դաշտը շարունակում է աղմկել եւ հակապետական կեցվածքի մեջ մեղադրել Կենտրոնական բանկին: Իսկ տնտեսագետները հակապետական պահվածքի համար մեղադրում են իշխանական եւ քաղաքական շրջանակներին՝ ասելով, որ եթե վերջիններս շարունակեն չնայել ճշմարտության աչքերին, ապա պետությունը փլուզման կտանեն:

Ադրբեջանում հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի խոսքերից կօգտվենք, մի տնտեսագետի, որ ոչ թե պարզապես հայտնի է, այլ՝ հայտնի է իր անաչառ, մասնագիտականա գնահատականներով եւ նրա խոսքին հավատում են թե փորձագիտական եւ թե հանրային շրջանակները: Եվ այսպես՝ նա հայտարարել է, որ մանաթին կրկին արժեզրկում է սպասում, բայց այս անգամ այն կլինի արդեն ոչ թե 34, այլ՝ 50%: Ալիեւամետ մամուլը նրան փորձել է մեղադրել՝ ասելով, որ նա այդ հայտարարությունն անում է Իրանի ու «վեցյակի» համաձայնության ձեռքբերման համապատկերում՝ ճիշտ չգնահատելով ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական զարգացումները. այն է՝ «Իրանի համար, միեւնույնն է, դեպի Եվրոպա ճանապարհն անցնելու է Ադրբեջանով»: Գ. Իբադօղլուն ու նրան պաշտպանող այլ տնտեսագետներ, մի կողմ թողնելով «իշխանությունների քաղաքական կարճատեսությունը», փորձել են մանաթի 50%-ով արժեզրկման կանխատեսումները ապացուցել բացառապես տնտեսական ծավալումներից ելնելով:

Այսպիսով, Գ. Իբադօղլուն հիշեցրել է, որ նավթի միջազգային գների շարունակական անկման հետեւանքով մանաթի փետրվարյան 34% արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները փետրվարի 21-ի դրությամբ արդեն 3,3 մլրդ դոլարով կրճատվել են: Սա նշանակում է, որ հիմնադրամի եկամտաբերության խնդիր է ծագել: «Ես այդ խնդրի լուծման երկու տարբերակ եմ տեսնում,- ասել է նա,- առաջին տարբերակում, որը խիստ հիպոթետիկ է, ադրբեջանական նավթի միջին տարեկան գինը մեկ բարելի դիմաց չպետք է 75 բարելից պակաս լինի: 2015թ. 1-ին եռամսյակն արդեն հետեւում է, ադրբեջանական նավթի գինը տատանվում է 55 դոլարի շուրջ, եւ նավթի գնի է՛լ ավելի անկման միտում է զգացվում: Նման դեպքում կառավարությունը պետք է սպասի նավթի գնի մինչեւ 83 դոլար բարձրանալուն, որպեսզի փոխհատուցի կորուստները, ինչը խիստ անհավանական է: Մյուս տարբերակը տեսնում եմ մանաթի 50%-ով արժեզրկման մեջ (1 դոլարը՝ 1,5 մանաթ հարաբերակցությամբ,- Ա.Մ.): Սա  ավելի օպտիմալ տարբերակ է: Բնակչությունը պետք է պատրաստվի կյանքի մակարդակի երկրորդ անկման ալիքին: Այս անգամ այն պետք է նվազի ոչ թե 34%-ով, ինչպես դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին, այլ 50%-ով: Բանն այն է, որ եթե նավթի միջին գինը մնա 60 դոլար, ապա նավթային հիմնադրամի եկամտի պակասորդը կկազմի 3,4 մլրդ դոլար: Քանի որ կառավարությունը պետբյուջեն ֆիանսավորելու այլ աղբյուրներ չունի, նրան կմնա Կենտրոնական բանկին տարվա երկրորդ կեսին մանաթի նոր արժեզրկման ալիք հանձնարարել: Չի բացառվում, որ դա կարող է արվել ավելի վաղ»:   Continue reading

Պատերազմ, որ կործանարար է, նաեւ շահեկան – Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի համար…

Իրաքյան իսլամական ծայրահեղականների ահագնացող բարբարոսությունների համապատկերում մի նոր բարբարոսական ալիք բարձրացավ, այս անգամ արաբական մեկ այլ երկրում՝ Եմենում: Եթե Իրաքի ծայրահեղ իսլամականները մահ ու ավեր են սփռում ոչ մահմեդական հանրությունների շրջանում, ապա Եմենում առկա է սուննի-շիա իսլամական ճյուղերի մեծ բախում:

Կրոնական այս ճյուղերը միշտ են բախվել, սակայն սա այնպիսի թափով զարգացում ապրեց, որ բախման եզրին է հասցրել այլ երկրների, Սաուդյան Արաբիան եւ Իրանը կարող են ավելի ծավալուն դարձնել սուննի-շիա հակամարտությունը, եթե հարաբերությունները գնան սրման ճանապարհով:

Սաուդյան Արաբիայի օդուժը ավելի քան 10 երկրների աջակցությամբ օդային հարվածներ է հասցնում Եմենի տարածքում ապստամբ շիա հուսիթների ռազմական հենակետերին: Իրանը դեմ է այսպիսի կտրուկ քայլերի. քանի որ շիաների առաջատար երկրի համբավն ունի: Թեհրանը ժամանակին անգամ սուննի թուրքերին եւ շիա ադրբեջանցիներին էր կարողանում զատված պահել: Այսօր այլ իրավիճակ է իհարկե, բայց Իրաքի ծայրահեղ իսլամականներին, որ սուննի են, հարվածելու պատրաստ Իրանը դեմ է արտահայտվում շիա հուսիթների ռմբահարումներին: Հասկանալի է, որ սա միայն հոգեւոր-կրոնական խնդիր չէ, կրոնը վաղուց քաղաքականության է վերածվել եւ հատկապես Մերձավոր Արեւելքում դա խիստ ընդգծված է:

Սաուդյան Արաբիայի հետ ռազմական կոալիցիա են կազմել նաեւ Իրանի հետ խնդիրներ ունեցող այլ արաբական երկներ՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը եւ այլն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղուց իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի գործողություններին: Վերջինիս ռազմական միջամտությունը, ի պաշտպանություն Եմենի սուննիների ընդդեմ շիաների, նշանակում է, որ Մերձավոր Արեւելքում ամրագրվում է կրոնական պատերազմների հետեւղականությունը:

Իրանը չի շտապում, քանի որ խնդիրներ ունի լուծելու Իրաքում եւ Սիրիայում, բայց անպայման կաջակցի Եմենի շիաներին: Սաուդյան Արաբիա եւ Իրան հակամարտությունը կարող է անցնել նաեւ ռազմական փուլի, եւ այս դեպքում Մերձավոր Արեւելքում հաստատ կսկսվի նաեւ քրիստոնյաների եւ հուդայականների համապատասխան քայլերի նախաձեռնումը՝ նախ ինքնապաշտպանության համար, հետո գուցեեւ այլ բնույթի: Հայտնի է նաեւ, որ բուն Երուսաղեմում մշտապես խնդիրներ են ունենում հայ առաքելական եւ ուղղափառ եկեղեցիների հետեւորդները, որոնք հակասությունների մեջ են նաեւ հուդայականների հետ: Չի բացառվում, որ կբորբոքվի ոչ միայն իսլամական գործոնը…   Continue reading

Թուրքական սպանդանոցում – Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին… Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ – Թել Ավիվը համառում է, որ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը…

Թուրքական սպանդանոցում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին

Հայ-հրեական հարաբերությունները կարող են առաջընթաց ապահովել միայն այն դեպքում, երբ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ խաթարվեն թուրք-իսրայելական ու ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները: Ադրբեջանը եւ Թուրքիան դեռ խաղում են Իսրայելի հետ, թե իբր Իրանի դեմ առաջին ճակատը կլինեն իրանա-իսրայելական հարաբերությունների սրման դեպքում: Այսօր Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների դադարեցումը կրկին անհանգստացրել է Իսրայելին, եւ Անկարան ու Բաքուն փորձում են Իսրայելին գործընկեր հանդես գալ: Միաժամանակ, հակաիրանական Սաուդյան Արաբիային եւս գործընկերություն են առաջարկում: Բայց միջազգային իրադարձությունները զարգանում են այնպես, որ Մերձավոր Արեւելքում քաղաքական, կրոնական ու տնտեսական  շահերի բախումները թուլացնում են թյուրքական խաղաքարտը:

Դիցուկ՝ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները գրեթե միշտ լավ են եղել, բայց ապագայում ինչպիսին կլինեն, կախված է ոչ միայն միջազգային իրավիճակից, այլեւ՝ հայ-հրեական հարաբերությունների կարգավորումից: Այլապես Արեւմտյան Հայաստանի տարածքում, Թուրքիայի մասնատումից հետո, Արեւմուտքն ու Իսրայելը հաճախ երբեւէ չգոյ Քրդստան են պատկերացնում:

Իսրայել պետության ստեղծման մեջ մեծ դերակատարում են ունեցել Օսմանյան կայսրությունը եւ Թուրքիայի հանրապետությունը: Հատկապե վերջինը, որի իշխանությունը՝ երիտթուրքական կառավարությունը, նաեւ հրեական արմատներ ուներ…

Continue reading