Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg
- Ասել ենք՝ չենք պատկերացնում ՀԱՊԿ–ում մեր համագործակցությունը. Հասմիկ Հակոբյան
- ԱԺ-ն արագացված ընթացակարգով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է TRIPP-ի վերաբերյալ օրենսդրական փաթեթը
- «Կարո՞ղ է Արմեն Գրիգորյանն ուզում է պետականամետ ընդդիմություն դառնալ». հարց Արսեն Թորոսյանին
- Ֆրանսիայում պայթյունի սպառնալիքից հետո ստուգում են երկաթուղային կայարանը
- Կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործով դատական հերթական նիստը
- Եվրապատգամավորներն ավելի հաճախ են բացակայում հանձնաժողովների նիստերից․ Politico
- Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում
- ՆԳ նախարարի մոտ քննարկվել են համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման և ոչ բնորոշ գործառույթներ
- Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ
Ա1պլյուս- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Սպառազինությունը՝ ո՛չ միայն զինական – Մեր պետության ու բնակչության անվտանգության հարցերը… Պետությունն ու ժողովուրդը պիտի պատրաստ լինեն անգամ ամենավատ ծավալումներին… Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում – Ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ… Ուշադրությու՛ն, ցանցային նեյտրալիտետը վտանգված է…
Նախորդ տարավերջին կայացավ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Առիթը պատեհ էր՝ անդրադառնալու նաեւ մեր պետության ու բնակչության անվտանգությանը եւս:
Մեր ժամանակներում բացառված չեն ինչպես տեղային բախումներն ու պատերազմները, այնպես էլ տարածաշրջանային ու համաշխարհային: Ուստի՝ մեր պետությունը, մեր ժողովուրդը պիտի պատրաստ լինի անգամ ամենավատ ծավալումներին: Իսկ պատրաստ լինելը նշանակում է ոչ միայն դիմակայել վտանգներին, այլեւ հակադարձ հարվածներ հասցնել…
Այս համապատկերում ոչ միայն մեր հաղթանակած բանակն ունի անելիքներ, այլեւ ուժային բոլոր կառույցները, ազգային անվտանգությունն առավել եւս: Ժամանակակից սպառազինությունից զատ պիտի կյանքի կոչել ազգ-բանակ ծրագիրը, էլ ավելի ազգայնացնել անվտանգության եւ ոստիկանական համակարգերը՝ օտարների ներթափանցումը կանխելու եւ բացառապես ազգին ու հայրենիքին ծառայելու համար:
Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում: Հենց այս կաղապարն էլ պիտի կիրառվի այլ ուժային կառույցներում, ինչը ցայսօր պնդում է Հայ Արիական Միաբանությունը՝ հավելելով, որ ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ, որոնք ո՛չ միայն մեկ քայլ առաջ պիտի մտածեն, թե ինչ անել, այլ՝ մեկ քայլ առաջ էլ պիտի իմանան, թե ի՛նչ է պատրաստվում անել հակառակորդը…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ հզոր երկրներում կան նման կենտրոններ եւ դրանք շատ բան են որոշում-կանխորոշում աշխարհում՝ կապված երկնային ու երկրային դրական եւ բացասական ազդեցությունների հետ, դրանից բխող հետեւանքների հետագա ծավալումներին դիմակայելու, նաեւ դրանք այս կամ այն կերպ մարդկության օգտին կամ դեմ կիրառելու առումով…
Իսկ մանկա-պատանեկան հաղոդդումների վերածվող էքստրասենսա-աստղաբանա-բախտագուշակության մակարդակի տանող հեռուստահաղորդումները (որ ռուսական եւ ամերիկյան օրինակների վատ պատճենն են) կարող են հակառակ ազդեցությունը թողնել: Մարդիկ հույսը ոչ թե կիսագիտական-կիսաֆանտաստիկ զազրախոսության վրա պիտի դնեն, այլ իրապես տիեզերագիտական խորիմաստ մտքի, այն էլ պետական մակարդակով կազմակերպված… Իմիջիայլոց, այս վերջինը կարող է համահայկական բնույթ ստանալ եւ գործել ոչ միայն Հայաստանում:
Ըստ հայ արիների՝ վերոնշյալին հասնելու համար մեր սպառազինությունը պիտի լինի եւ՛ զինական եւ՛ մտավոր եւ՛ հոգեւոր: Continue reading
Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…
Նախորդ տարեվերջին ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը, ոչ միայն երկփեղկելով աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածելով միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների: Այս ճակատներից ռազմաճակատի վերածվելու քայլն այլեւս օդում կախված է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
Պաշտոնական Վաշինգտոնն անտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի եւ ՄԱԿ-ի հորդորները՝ արեց այդ հայտարարությունը: Նախագահը նաեւ հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ՝ փաստորեն կատարելով ընտրարշավի ժամանակ իսրայելամետ ընտրողներին տված խոստումը՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
Դոնալդ Թրամփը նշել է. «Վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաեւ Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, այն տուրք կլինի խաղաղությանը»: Հիշեցնենք, որ Երուսաղեմը միջազգայնորեն երբեք չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք եւ բոլոր երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում: Continue reading
Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…
Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է: Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում: Աստվածաշնչում եւ պատմական այլ վավերագրերում հավաստվում է, որ ներկայիս Իսրայելի տարածքները պատկանել են ամալեկներին: Վերջիններիս անվանումը նշանակում է Աստծո հրեշտակների սերունդ, որը վերաբերում է հայերին: Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները հավանաբար մ.թ.ա. 2000թ./մեկ այլ մեկնաբանությամբ՝ մ.թ.ա. 3000թ./: Խոսքը հիքսոսների մասին է, որոնք Հայոց քաղաքակրթությունը տարածում էին Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում: Այդ մասին հավաստում են եգիպտացի քուրմ Մանեթոնը/ մ.թ.ա. IV դ/, քրիստոնյա պատմաբան Եվսեբիոս Պամփիլեա Կեսարացին/III-IV դդ./ եւ այլք: Այս հանգամանքը մեզ համար կարեւոր է, որպեսզի հետամուտ լինենք Երուսաղեմի հայության կարգավիճակի պահպանությանը:
Երուսաղեմը եղել է աստվածազարմ Հայկազունիների հիմնած Միտաննի հայկական կայսրության տարածքում: Վերջինս մեկնաբանվում է իբրեւ Մեկի՝ Աստծո տուն, այնպես, ինչպես Հայաստանը հնում նաեւ կոչվել է Թորգոմի տուն: Այդ ժամանակներում հայերս ունեցել ենք քրմական հայեցակարգային իշխանություն Հայկական լեռնաշխարհից մինչեւ Երուսաղեմ եւ Պաղեստին: Հետագայում այն մենք կորցրինք: Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում Մուհամմեդը եւ արաբ խալիֆները գնահատել են քաղաքակրթական մեր ծանրակշիռ ավանդը եւ իրավաբանորեն /հրամանագրերով/ ամրագրել մեր պատմական իրավունքները Երուսաղեմում, այդ թվում նաեւ Հիսուս Քրիստոսի գերեզմանի պահպանության գերակա մեր իրավունքը: VI դարում մենք այստեղ ունեինք մոտ 70 վանք, եկեղեցի եւ սրբավայր, որոնք կառուցել էին Արշակունիները, Սահառունիները եւ այլ արքայական ու նախարարական տոհմեր: Իսկ Երուսաղեմի պատրիարքությունը հիմնվել է VII դարում: Մենք Երուսաղեմում համայնք չենք, այլ սեփականատեր, որը ամրագրված է միջազգային իրավունքով: Continue reading
Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանի եռյակի հասունացող տեսլականը՝ 2018-ին – Այս եռյակի գոյությունը կարեւորվեց՝ ի հակակշիռ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններ ամրացումը՝ 2017-ին… Պետք է կարեւորվի նաեւ Չինաստան-Եվրոպա կապի՝ նոր եռյակով վերակիրարկումը…
«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանային եռյակների գործունեությանն ու ապագային, որտեղ մեզ համար կարեւորվում է նոր զարգացող եռյակը՝ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ: Այս եռյակի գոյությունը կարեւորվեց, երբ հանվեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանված իրանական միջուկային ծրագրի որոշակի հարցերի կարգավորման նպատակով: Այն ավելի արդիական դարձավ. երբ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ սկսեց վարել նորօսմանական եւ նորհամաթուրանական արտաքին քաղաքականություն: Անգամ Անկարայի դիվանագիտական լեզուն փոխվեց մեծապետականի՝ իր ՆԱՏՕ-ական դաշնակիցների նկատմամբ, ինչը, իհարկե չհանդուրժեցին ոչ Վաշինգտոնում, ոչ էլ Բրյուսելում: Լուրջ խնդիրներ առաջ եկան՝ Գերմանիայի հետ կապված…
Փաստորեն Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կարեւորումը վերաճեց՝ դարձավ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի հնարավոր փոխարինման քաղաքա-տնտեսական լծակ… Այստեղ խնդիրը թերեւս Վրաստանի հարցում կար, քանի որ որոշակի չլուծված հիմնախնդիրներ են մնում Հայաստան-Վրաստան պատմա-քաղաքական հարաբերություններում, նաեւ խանգարիչ որոշակի հարցեր կան Իրան-Ռուսաստան հարաբերություններում, ինչն արդեն ռազմա-քաղաքական նշանակության խնդիր է:
Սակայն, աշխարհի վերաձեւման ճանապարհին Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կապն ավելի կարեւորվոց, քանի որ իրանական նավթի ու գազի արտահանումը Եվրոպա այնքան է հրատապ (որպեսզի եվրոպական վառելիքա-էներգետիկ անկախությունն ավելանա Ռուսաստանից), որ Արեւմուտքը կարող է նաեւ ստիպել Վրաստանին՝ գալու այդ համաձայնությանը: Մինչեւ վերջերս վրացական կողմը հակված էր թուրքական երկրների հետ համագործակցության պահպանմանը, բայց վերջին ժամանակներս Հայաստանի նկատմամբ փոխվում են քաղաքական մոտեցումները:
Անցյալ տարի նախ վրացական կողմը ծավալուն մերձեցման քաղաքականություն տարավ Հայաստանի հետ, բարձրաստիճան տարբեր պաշտոնական այցերով լինելով Երեւանում, ապա տարեվերջին հայկական կողմը լուրջ ծրագրերով այցելեց Թբիլիսի: Հայաստանի նախագահի այցը Վրաստան աննախադեպ հաջողված էր եւ գտնվում էր նաեւ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքիան եւ Ադրբեջանը բավարարված չէին տերեվերջյան հայ-վրացական քաղաքա-տնտեսական հարցերի այս շքերթից եւ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի փաստացի ի հայտ գալու հեռանկարից: Continue reading
Իրանում բողոքի ցույցեր են, նաեւ ցույցեր՝ այդ բողոքների դեմ – Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երեւույթ են Իրանում, սակայն իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները եւ հակահեղափոխական տարրերը…
Իրանի արեւմտյան Քերմանշահ եւ Րեշտա քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ: Ցույցեր են անցկացվել նաեւ Շիրազում, Իսպահանում, Համադանում: Ամենամարդաշատ հանրահավաքն անցկացվել է Մեշհադում, որտեղ ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար:
Բողոքի ցույց է սկսվել ձվի թանկացման դեմ: Իրանի որոշ քաղաքներում պարենային մի շարք ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչեւ 40%-ով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 2 անգամ: Այնուհետեւ ցույցերը տարածվել են ու ձեռք բերել քաղաքական երանգ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդը ապրում է աղքատության մեջ, իսկ հոգեւորականներն իրենց աստվածների տեղն են դրել»: Իսկ Մեշհադում վանկարկել են քաղաքական կարգախոսներ, ինչպես՝ «Ո՛չ Գազան, ո՛չ Լիբանանը, իմ կյանքն Իրա՛նն է», քննադատելով Իրանի արտաքին քաղաքականությունը, որը ձգտում է ազդեցություն ծավալել Մերձավոր Արեւելքում: Continue reading
Մեր փոստից.- Երբ ամեն ինչից վեր էժանագին աղմկարարությունն է – Քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում… Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին – Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին…
Քաղաքականության մասին ձեւակերպումներին համաձայն կամ տարակարծիք լինելով՝ ամրագրել եմ մեկ այլ՝ սեփական ձեւակերպումը: Այն է՝ քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում: Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին: Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին:
Քաղաքականությամբ զբաղվողը հաշվետու է հանրությանը: Բարոյական գործիչը (հանրային կամ քաղաքական) դա անում է ազնվորեն՝ առանց կեղծելու, քանզի համարում է, որ ինքն ամեն ինչ անում է այն հանրության համար, որի շահերին ծառայում է: Իսկ այն գործիչը, ով ծառայում է ոչ ազնվորեն, այն է՝ ոչ իր հանրության համար, այլ՝ սեփական շահի կամ մեկ այլ նպատակով, կարող է մտածել հազար ու մի հնարքներ՝ հանրությանը խաբելով իր ուզածին հասնելու համար: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ.
http://www.hayary.org/wph/?p=6692 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…
http://www.hayary.org/wph/?p=6676 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…
http://www.hayary.org/wph/?p=6664 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…
http://www.hayary.org/wph/?p=6651 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…
http://www.hayary.org/wph/?p=6640 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…
http://www.hayary.org/wph/?p=6626 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…
http://www.hayary.org/wph/?p=6613 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2. Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…
http://www.hayary.org/wph/?p=6599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…
http://www.hayary.org/wph/?p=6583 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…
http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…
Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է: Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը: Այդ կարգի արարողությունների համատեքստում ընդգրկված են երգեր, ավանդազրույցներ, էպիկական պատումներ, նաեւ յուրահատուկ պարեր: Continue reading
Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն հայը ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը – Եվ հունվարի 1-ն ու 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները… Գարեգին Նժդեհ.- Եվ ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը – Մեծն Նժդեհի արտասովոր երեւույթը բացատրվում է ոգեղենությամբ ու համապարփակ հավատով…
Հայ Արիական Միաբանությունը դեռ հունվարի 1-ին շնորհավորել է համայն հայությանը՝ նվիրյալ հայորդու՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակի առթիվ: Իսկ հունվարի 14-ին կլրանա մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:
Այդ օրը շնորհավորանքներ կհղվեն Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ՝ ազգին մաղթելով արդար աշխատանք եւ արդարադատություն, երջանկություն եւ համբերություն, ինչպեսեւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Մաղթանքների իրագործումից է կախված Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման հաջողությունը: Եվ ամեն հայ պիտի հիշի՛, որ Ցեղակրոն է եւ Ցեղի Տիեզերագենն է կրում…
Սա պարզապես գիտակցել է պետք:
Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոն հայակուռ ուսմունքը արդեն իսկ պատրաստի, կյանքում կիրառված ազգային գաղափարախոսություն է, ինչը իր իսկ գործունեության հիմքում առաջինը կիրառել է հենց ինքը՝ պետական ու ազգային գործիչ, իմաստասեր եւ գաղափարախոս, ռազմական զորավար Գարեգին Նժդեհը: Ցեղակրոնությունը որոշակիորեն կիրառվում է նաեւ այսօր, մեր պետության եւ քաղաքական որոշ ուժերի գաղափարա-քաղաքական հենքում, քանզի ազգային գաղափարախոսություն է, որը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է: Continue reading
Հետամանորյա. պարապ վախտի՞, թե՞ գիտական խաղալիք.- Լավագույն դիետան… Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում… Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են… Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախումբը աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան… Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում… Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Լավագույն դիետան
U.S. News and World Report-ի փորձագետները ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից ընտրել են լավագույնը: Այս մասին նշված է Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցումներ) կոչվող դիետայի «էությունը» աղից, հագեցած ճարպեր եւ շաքար պարունակող սննդից հրաժարվելն է: Սննդաբանները հայտարարում են, որ DASH-ը ավելի լավ է աշխատում, քան հիպերտոնիայի դեմ շատ դեղամիջոցներ:
DASH-ն 1-ին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից: Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15%-ով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են հակված սրտի կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպեսեւ միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:
Նշենք նաեւ, որ բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ: Առաջ է եկել նաեւ Հոլիվուդյան նոր դիետա՝ մանկական կերի հիման վրա, ինչը դեռ ուսումնասիրվում է:
Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում
Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլեւ գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Ամանորին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի հետեւանքով շատերն ավելորդ քաշ են հավաքում։
Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքներից եւ իբր բնական հյութերից։ Ամանորից հետո շատ չգիրացողները հատուկ դիետաներ պահելու կարիք չունեն, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:
Շատերը կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Բայց դիետոլոգները դա ճիշտ չեն համարում: Պարզապես մի քանի օր պետք է հրաժարվել մսեղենից եւ ձկնեղենից, շատ քանակությամբ հեղուկներ ընդունել: Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն կեֆիրը, մածունը, խնձորը: Կարեւոր է նաեւ կանոնավոր քայլքը, որ օգնում է այրել ճարպերը: Սակայն, արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ սննդակարգից հանում են յուղոտ մթերքը, կիապատրաստուկները, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքը: Continue reading
Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները – 3 պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները… Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ըստ զբաղեցրած տեղերի – Հենրիխ Մխիթարյան.- ինձ համար պատիվ է… Հենրիխ Մխիթարյանը՝ նաեւ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ – Նա 92-րդն է՝ աշխարհի 100 լավագույնների մեջ… Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Հենրիխ Մխիթարյակի ապագան Անգլիայի Պրեմիեր լիգայում… Այլ մարզական լուրեր…
2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները –
Երեք պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները
Նախորդ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017թ. մրցույթի հաղթողների եւ 2017թ. ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը: Նախատոնական հանդիպմանը նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի եւ հայրենիքի: Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների եւ մարզիչների, խրախուսել նաեւ դրամական պարգեւներով ու նվերներով:
Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր եւ խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահը ՀՀ նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին՝ Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:
Ըստ երկրի նախագահի՝ անցած տարում մեր մարզաշխարհի ներկայացուցչներն իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ, ինչի համար արդեն բավականաչափ խոսքեր հնչեցին եւ, իհարկե, դեռ հնչելու են: «Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են եւ իրոք կարեւոր՝ հատկապես 3 պատճառով,- ընդգծել է նախագահը,- 1. դա մեր ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ խանդավառություն եւ ոգեւորություն: Մեկ օլիմպիական չեմպիոնը կամ մեկ աշխարհահռչակ ֆուտբոլիստն իր հետեւից մարզադահլիճներ է տանում հազարավոր երեխաների, պատանիների ու աղջիկների: 2. Զազանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մաս: Առողջ ապրելակերպը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք առողջ քաղաքացիներ: Հին ճշմարտություն է, որ հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջությունը պահպանելը: Մենք անընդհատ ասում եւ կրկնում ենք, որ Հայաստանի ամենաարժեքավոր պաշարները նրա քաղաքացիներն են: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ մարդիկ վարեն առողջ կենսակերպ եւ լինեն ակտիվ նաեւ իրենց մասնագիտական բնագավառից դուրս: Դուք անելիք ունեք այդ թանկ մարդկային կապիտալը ձեւավորելու գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ մարզիկներ, որ դուք ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց»: Սերժ Սարգսյանը հաղթանակների կարեւորության 3-րդ պատճառը Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի հանրահռչակումն է նշել՝ շեշտելով, որ «Տիգրան Պետրոսյանի, Ալբերտ Ազարյանի եւ իրենց կյանքի օրոք արդեն առասպել դարձած այլ մարզիկների շնորհիվ բազմաթիվ մարդիկ լսեցին «Հայաստան» եւ «հայ» անունները»: Հայ մարզիկները բազմապատկում են մեր ժողովրդի փառքը ամբողջ աշխարհում, քանզի ազգն ու պետությունը ճանաչելի են առաջին հերթին իրենց արժանի զավակներով: Continue reading
Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…
Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)
«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելու… Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»
«Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7
Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:
Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:
Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր: Continue reading
Հունվարի 13-ը` Տարոնականության հիմնադիր, Գարեգին Նժդեհի գաղափարակից գործընկեր Հայկ Ասատրյանի Անմահության օրն է…
http://www.hayary.org/wph/?p=5305#more-5305 – 1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»…
…Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյականկանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից`մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: Այդպէս չէ՞ր երբեմն հայը:
Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենքտարօնականութիւն: Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնիկարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբերառաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք…
2018 թվական.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ հայ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց շնորհավորանքներն են հղում՝
http://www.hayary.org/wph/?p=5600#more-5600 – Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…
– Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 132-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղն իր մեջ կրող՝ հայի գենը շարունակող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած աննահանջ հայ:
http://www.hayary.org/wph/?p=5641 – Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական (իհարկե՝ նաեւ այլ…) ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…
http://www.hayary.org/wph/?p=6656 – Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի՝ մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (մեծա(կայսերապետական)ռուսականության) հիմքում…
Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ Նախնյաց: Ասե՛լ եւ ասու՛մ ենք՝ Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ այս կյանքից հեռացավ որպես Աստվածամարդ…
– Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր տարին – Քրիստոսից հետո 2018 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:
– Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի ազգային պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու դեպքում…
Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը–ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունը… Թող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:
Այսպե՛ս կարող կլինենք իրականացնել Ազգահավաքի ու Հողահավաքի սրբազան ծրագիրը, որը Հայի Առաքելության՝ Երկնքում եւ Երկրում վերահաստատման երաշխիքն է: Ուստի՝ հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ լեռնաշխարհում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հիմքով արդեն կայացած) եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին…
Հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 35-40 մլն. (շուրջ 200 երկրներում բնակվող բացահայտ եւ ծպտյալ հայերով) մեր ազգակիցներին է ուղղված նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համածմբման համազգային շնորհավորանքը:
Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ ու ազգափոխված ավելի քան երկու տասնյակ միլիոն) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ ժամանակի հրամայականով պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի մոտ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը՝ վասն հոգեւոր հայադարձի, եւ դեպի ազատագրված եւ ազատագրվելիք հայրենիք՝ հայի վերադարձի…
Շնորհավորում ենք նաեւ՝
– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 24-ամյակը (1993թ. դեկտեմբերի 15-ին):
– Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 9-ամյակը (2008թ., Միհր Աստված տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին):
– Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնախմբին կից Քրմական Խորհրդի կազմավորման 7-ամյակը (2010թ. դեկտեմբերի 22-ին)
Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել: Փա՛ռք Հայ Աստվածներին: Փա՜ռք Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց: Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք–Հայաստանին…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ
2017թ. դեկտեմբերի 31 – քաղաքամայր Երեւան
Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների տարավերջյան գործերից /…
– http://www.hayary.org/wph/?p=6691 – Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…
– http://www.hayary.org/wph/?p=6688 – Հայակրոն հայերը նշեցին կառույցի 24-ամյակը – Հայ Արիական Միաբանությունը շարունակում է ծավալվել Հայաստանում եւ Սփյուռքում…
– http://www.hayary.org/wph/?p=6687 – Մենք մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… – Հայ արիականները նշում են հայ ազգայնական եւ արիադավան կառույցի 24-ամյակը…
– http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380 – Ի գիտություն.- Հայ Արիական Միաբանությունն ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա–քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր–հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=5397 – Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=6631 – Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…
– http://www.hayary.org/wph/?p=5866 – Հայոց հավատատեսության ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=6347 – Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=6650 – Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…
Հայ արիները նշեցին Միհրադարձը – Վաղուց եկել են ժամանակները Հայոց Ազգային Հավատի եւ Հայ Աստվածների մասին ճշմարտությունն ու իրականությունն ասելու…
Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:
Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը: Նշենք, որ տոնական օրերին փառաբանվեց Միհր Աստվածը նաե՛ւ որպես Արեւ-Աստված, քանզի նա բնակարգի (լույսի, կյանքի) վերահաստատման պաշտպանն է, իսկ արդարադատությունը բնականոն սկզբունքներին է հենված…
Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:
Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված: Continue reading


