Ի՞նչ արտառոց բան է կատարվել Թուրքիայում… ստորագրումից առաջ

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստի առիթով դիմեցինք Հայ Արիական միաբանությանն ու Հայ ազգայնականների համախմբմանը, որոնք նույնպես միացել էին ընդդեմ արձանագրությունների ազգային ուժերի համատեղ ստորագրմանը: Մեզ ընդհանուր պատասխանեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
- Ամեն ինչ ավելի քան հստակ էր ժամեր շարունակ ցուցադրվող ուղիղ եթերում: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների թիկունքին կանգնել էին ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ եվրահամագործակցության ներկայացուցիչները, ովքեր այս գործընթացի «պապաներն» են եւ պատվիրատուները: Սա այդ «պապաների» տերերի` «Աշխարհի գաղտնի ուժերի» հերթական պարտադրանքն է, որպեսզի անարգել իրականացնեն իրենց տնտեսական, քաղաքական եւ այլ շահութաբեր նպատակները Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում: Եթե միայն ճանապարհների բացման խնդիր լիներ, այս ուժերն այն բացել կտային` Թուրքիային պարտադրելով: Սակայն, սրանց խաղաղ տարածաշրջան է պետք, որ հանդիստ տիրեն ու թալանեն, առանց դժվարությունների, եւ նրանք թքած ունեն թե Արեւմտյան Հայաստանի, թե Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա:

Շարունակել կարդալ

ՀԱՀԳԲ-ն (ASALA) հերքում է

Կը հերքենք Երեւանի «Առաւօտ» օրաթերթի այսօրուայ համարին մէջ մեր կազմակերպութեան անունով հրապարակուած, առանց թուականի, կեղծ յայտարարութիւնը, ուր ըսուած է ՀԱՀԳ Բանակը զօրավիգ կը հանդիսանայ ՀՀ-Թուրքիա յարաբերութիւններու ներկայ գործընթացին:
Նոյնպէս կը հերքենք մեր կազմակերպութեան տարբեր համակիրներու տեսակետները ու յայտարարութիւնները, ՀԱՀԳԲ-ին վերագրելու միեւնոյն թերթի կողմէ պարբերական քայլերը: Այս թերթը երբէք չէ հրապարակած ՀԱՀԳԲ-ի պաշտօնական յայտարարութիւնները, ընդհակառակը` միայն տպագրած է մեր կազմակերպութեան անունով կեղծ յայտարարութիւններ եւ թրքամէտ յօդուածներ:

Շարունակել կարդալ

99%-ը դեմ կլիներ քրիստոնեության ընդունմանը

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումների, ՀՀ բնակչության միայն 1-1,5%-ն է Թուրքիայի հետ հարաբերությունները համարել առաջնային: Մարդիկ մտածում են, որ հարաբերությունները պետք է լավացնել առանց նախապայմանների: Սակայն սոցիոլոգը կարծում է, որ այս հարցը ամբոխները չպետք է լուծեն, այլ` մասնագետները, քանի որ «հայ-թուրքական հարաբերություններում հարցեր կան, որոնք ժողովրդին հասանելի չեն», իսկ սահմանը անկախ ամեն ինչից պետք է բացվի:
Ա. Ադիբեկյանը կարծում է, որ եթե 301թ. սոցիոլոգիական հարցում լիներ, ապա մեր ժողովրդի 99%-ը դեմ կլիներ քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունմանը…

Շարունակել կարդալ

Սա արձանագրություն է ամեն ինչի մասին, բացի‘ հայ-թուրքականի

Հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում գրեթե «շոու»-ի պես ստորագրվեցին հայ-թուրքական կոչված արձանագրությունները: Հետաքրքիր է, որ Շվեյցարիան` համաշխարհային կապիտալի կուտակումների այս երկիրը, պարբերաբար դառնում է աշխարհի հզորների տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլ հարցերի հանդիպման վայր:
Սա պատահական չէ. պահպանելով իբր չեզոք երկրի միջազգային կարգավիճակ` Շվեյցարիայի իշխանությունները «անմեղորեն» իրականացնում են աշխարհի հզորների կամ այսպես կոչված «գաղտնի կառավարության» բոլոր նախաձեռնությունները…
Ինչպես վերջերս ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, «մենք ծուղակի մեջ ենք: Քանի որ արձանագրություններն արդեն նախաստորագրվել են, հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվել է, միջազգային հանրությունն էլ ողջունում է, ու եթե այս պայմաններում մենք հետ կանգնենք, բացասական վերաբերմունք կձեւավորվի ՀՀ-ի նկատմամբ: Ե՛վ մեկ քայլ առաջն է վատ, եւ՛ մեկ քայլը հետը…»:

Շարունակել կարդալ

Թյուրքալեզուները քաղցրացնում են կենացները


2009թ. հոկտեմբերի 3-ին, ադրբեջանցիների կողմից հայերի պատմական հայրենիքի բռնագրավված մի հատվածում՝ Նախիջեւանի տարածքում, կայացել է հերթական համաթյուրքական վեհաժողովը:
Մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի նախագահներ Իլհամ Ալիեւը, Աբդուլլահ Գյուլը, Նուրսուլթան Նազարբաեւը, Իսլամ Քարիմովը, Կուրմանբեկ Բակիեւը եւ Թուրքմենստանի նախագահի ներկայացուցիչ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ի թիվս թյուրքական երկրների համագործակցության մի շարք հարցերի, քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները եւ Հայաստանին առնչվող որոշ հարցեր:

Շարունակել կարդալ

Վերստին առաջադրվել է Արցախ-ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը

Հոկտեմբերի 14-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներ «ԱԺ-ի կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Օրենքով սահմանված կարգով ԱԺ նախագահի կողմից օրինագիծը շրջանառության մեջ պետք է դրվի առաջիկա 2 օրերի ընթացքում:
Նախագծի հեղինակները կարծում են, որ «սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը

Շարունակել կարդալ

Հայաստա՛նը կարող է շահել

Վերջերս Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ելույթ է ունեցել Լոնդոնի «Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ»-ում եւ հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությունը վարում են «Ռուսաստանին մոռանալու ցանկությամբ»: ԱԳ նախարարը միաժամանակ ասել է, որ Վրաստանը կարող էր Ռուսաստանի լավագույն դաշնակիցը լինել, բայց «դա դեռեւս չի ստացվում»:
Ներկայումս Թբիլիսին նոր ռազմավարություն է մշակում երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար եւ, ըստ Գ. Վաշաձեի, այդ նպատակին հասնելու համար վրացական կողմը պատրաստ է օգտագործել միայն խաղաղ միջոցներ: Թբիլիսին մտադիր է վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, այնուհետեւ, Եվրամիության օժանդակությամբ համաձայնության հասնել հետագա գործողությունների հարցում. «Սակայն այս ամբողջ գործընթացը կլինի առանց Ռուսաստանի»,- նշել է վրաց արտգործնախարարը:

Շարունակել կարդալ

Սցենար` անհայտ ավարտով

Այս օրերին Հայաստանով մեկ ցուցադրվում է ինքնաբուխ ներկայացումների քաղաքական փառատոն (քավ լիցի՝ որեւէ նպատակ չունեմ հայրենասիրական ազնիվ պայքարը տանողների դեմ, որոնց հարգում եմ, որոնցից մեկը ես եմ), որին մասնակցում է մեր ժողովրդի մեծ մասը` սակայն չգիտակցելով մի կարեւոր հանգամանք. ներկայացումն ունի սկիզբ, վերելք եւ ավարտ: Սա, իհարկե, այն է, ինչը պետք է հանդիսատեսը նայի արվեստի՝ թատրոնի բեմահարթակում: Բայց մինչ այս ամենը, պետք է լինի գրված  սցենար՝ հստակ հեղինակով, լինեն բեմադրող ռեժիսոր եւ դերակատարներ: Իսկ ժանրը՝ կատակերգություն, թե ողբերգություն, նույնպես պիտի հստակ լինի:
Իսկ քանի որ նշածս պարագայում մենք գործ ունենք ամբողջ հանրապետության բնակչության ու սփյուռքի հայության հետ, ապա խնդիրը դժվարանում է:

Շարունակել կարդալ

Ապազգային համակարգ

Կրթական «էկումենիզմ»-ի ճանապարհին

«Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով ավանդական համաշխարհային հասարակական ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ֆորումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-12-ը՝ Հունաստանի Ռոդոս կղզում: Մասնակցել է շուրջ 600 պատվիրակ, ովքեր ներկայացրել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների քաղաքական, տնտեսական, հոգեւոր ու կրթամշակութային բնագավառները:

Շարունակել կարդալ

Վերականգնվեց «Էրեբունի-Երեւան»-ը

Օրերս Երեւանում նշվեց «էրեբունի-երեւան»-ի տոնը, որն աշխարհի հայերի համար դարձել է նաեւ միասնության եւ համախմբվածության օր: Կարճ ժամանակ առաջ այս տոնակատարության անունը կրճատվեց եւ դարձավ «Երեւան»-ի տոն (դա նույնիսկ խորհրդային տարիներին չարվեց):
Չգիտես ինչու, ոմանց «խրտնեցրել» էր Էրեբունի հին անունը, մարդիկ կան (պաշտոնյաներ), ում համար հայոց պատմությունը բեռ է, քանզի իրենք տգետ են ու տխմար, եւ սրանց նմանները փորձում են «սուպեր» ժամանակակից երեւալ՝ կարծելով, թե հազարամյակների պատմությունը կարելի է փոխարինել ընդամենը տասնամյակների պատմությամբ: Մի մասն էլ երեւի փորձել էր ավելի քան 2700-ամյա իրողությունը սահմանափակել եւ այսպիսով հեռանալ հեթանոսական ժամանակների հզորությունից՝ պարփակվել 1700-ամյա (իրականում՝ շատուշատ ավելի քիչ) երեւանյան տոնով…

Շարունակել կարդալ

Ֆուտբոլային դիվանագիտությունը չի խուսափելու հայ-թուրքական բախումներից

Ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականներն իրենց հերթական խաղերն անցկացրին Թուրքիայի հավաքականների հետ: Մինչեւ 21 տարեկանների մեր թիմը Էսկիշեհիր քաղաքում մրցեց Թուրքիայի հասակակիցների հետ եւ համառ պայքարում, ավելացրած ժամանակահատվածում բաց թողած գոլից հետո զիջեց 0:1 հաշվով: Այստեղ մարզասերները փորձել են բարձրացնել ադրբեջանական դրոշներ, ինչին խոչընդոտել են ոստիկանները:
ՀՀ պատվիրակության կազմում Թուրքիա էին ժամանել 12 հայ լրագրողներ, 92 լրագրողներ էին հավատարմագրվել Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Իտալիայից եւ շատ այլ երկրներից: Իսկ թուրքական զլմ-ներից հանդիպումը լուսաբանում էին մոտ 200 լրագրողներ: Բուրսայի հյուրանոցներում, ըստ «Ջումհուրիեթ»-ի տեղեկատվության, արդեն անցյալ շաբաթվա վերջին տեղերն զբաղեցված էին: Հյուրերի թվում նաեւ շատ հայեր էին՝ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր եկել էին դիտելու ֆուտբոլային հանդիպումը Բուրսա քաղաքում:

Շարունակել կարդալ

Զրույցներ հայոց լեզվի մասին

Թուրքերը եւ ադրբեջանցիները ծագումնաբանական իմաստով իրարից  տարբեր են« այլ բան, որ հավատափոխության եւ լեզուն փոխելու նույն ճանապարհն են անցել£ Թուրքերր Բյուզանդիայի քրիստոնյա ժողովուրդների սերունդներն են« որոնց հավատափոխությունը սկսվեց դեռ արաբների գերիշխանության ժամանակ եւ շարունակվեց օսմանյան կայսրությունում, երբ նրանց ստիպեցին նաեւ լեզուն փոխել:
Հետագայում նրանց շարքերը համալրեցին գողացված եւ զիվորական գիշերօթիկներում մեծացած քրիստոնյաների երեխաները, որոնց ենիչերի էին անվանում: Այդ հավատափոխ եղած եւ լեզուն փոխած մարդիկ, որոնք մարդու վատ տեսակին են պատկանում, ավելի կատաղի եւ ազգայնամոլ թուրքեր դարձան, քան արեւելքից եկածների սերունդները, որոնց տոկոսը թուրքերի այսօրվա ընդհանուր քանակի մեջ չնչին է:

Շարունակել կարդալ

Ելույթներ ՀՅԴ կազմակերպած ժողովին

 

2009թ. հոկտեմբերի 6-ին Երեւանում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի հրավիրել էր համատեղ մասնակցելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների դեմ ստորագրմանը: Տասնյակ ուժերի կողքին հրավիրվել էին նաեւ հայ ազգայնականները: Կարեւորելով միսնական ճակատով դեմ հանդես գալու հանգամանքը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ներկայացել էին հավաքին եւ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ փաստաթղթի տակ: Այս ամենը նկարահանվեց եւ արձանագրվեց ԶԼՄ-ների կողմից: Գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձան սույն փաստին: Անդրադարձան նաեւ ՀՅԴ-ին պատկանող “Երկիր” պաշտոնաթերթը եւ “Երկիր-Մեդիա” հ/ը-ն, որոնք սակայն չանդրադարձան ՀԱՄ-ի եւ ՀԱՀ-ի ներկայացուցիչներ Արմեն Ավետիսյանի եւ Գեւորգ Յազըճյանի արտահայտած տեսակետներին, չնայած խնդրել էին, որ նրանք մասնակցեն հավաքին: Մենք վաղուց ենք ծանոթ ՀՅԴ-ի այսօրինակ գործելաոճին, որը եւս մեկ անգամ հաստատվեց: ՀՅԴ-ն փորձեց “չեզոքացնել” հայ ազգայնականների արտահայտած ինքնատիպ տեսակետները: Սա անընդունելի է եւ նոևյնիսկ` զավեշտալի:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 120-ի հոդվածները

  1. Այստեղ էլ սահմանազատման երկխոսություն է
  2. Հայ-թուրքական դիմակայության առաջին գծում
  3. Թուրքերը մեր հաշվի՞ն են վստահ
  4. Արցախյան ազատամարտ՝ նոր ձեւակերպմա՞մբ
  5. Նոր արշա՞վ Ահմադինեջադի դեմ
  6. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը
  7. Քրիստոնեական դավադրություն, որը Հայոց աշխարհի արմատական անկման սկիզբը դրեց
  8. Հ ր ա ժ ա ր ա կ ա ն
  9. Հայ Ռազմիկի Ավետարան
  10. Զրույցներ հայոց լեզվի մասին
  11. Շաբաթվա մարզական կյանքից
  12. Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ճանապարհին…

Շարունակել կարդալ

Այստեղ էլ սահմանազատման երկխոսություն է


Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են սահմանազատման (դելիմիտացիայի) դիրքորոշումները մոտեցնելուն ուղղված երկխոսությունը: «Նովոստի-Գրուզիա» գործակալության հաղորդմամբ, այս մասին նշվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման հարցերով Թբիլիսում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բանակցությունների ժամանակ վրացական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմից՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Չսահմանազատված հատվածների առնչությամբ երկու կողմի փորձագետներին հանձնարարվել է հստակ առաջարկներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ երկխոսությունը աշխուժացնելու ցանկություն»,- ըստ գործակալության տեղեկատվության, ասված է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկկողմ հաջորդ քննարկումների տեղն ու ժամանակը կհստակեցվեն հաջորդիվ՝ դիվանագիտական խողովակներով:
Պետք է հիշեցնենք, որ վրացիներն իրենց լկտի պահվածքով (հատկապես՝ Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանային գոտիներում) փորձում են հնարավորինս «երկարացնել» իրենց սահմանները (Ջավախքը դեռ քիչ են համարում), ուստի հայկական կողմը պիտի կտրուկ եւ վճռական գործի այս հարցում: Հայաստան-Թուրքիա «հարաբերություններում» սահմանների բացման ձգտումները չպիտի անուշադրության մատնեն Վրաստանի հետ խնդիրները, որը մեր աջ ու ձախ հարեւաններից գրեթե ոչնչով չի տարբերվում:    

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

Շարունակել կարդալ