Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
Monthly Archives: February 2018
Մենք կանգու՛ն ենք մեր լեռների պես – Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով… Կրտսեր Ալիեւը Երեւանը սրտում՝ ճիճուների սպասվելիք կեր, ինչպես արդեն ավագ Ալիեւը, Էլչիբեյը եւ այլք…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 17-ին: Ըստ միջազգային վերլուծաբանների, արտահերթ ընտրությունների պատճառները մի քանիսն են, սակայն ամենավտանգավորը ալիեւների կլանի համար այն է, որ երկրի ներքին կյանքում այլեւս վստահության քվե չկա իշխանության նկատմամբ եւ, ինչպես ասում են, հողն ամեն օր կարող է փախչել ոտքերի տակից…
http://www.hayary.org/wph/?p=6607 – Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…
http://www.hayary.org/wph/?p=6608 – Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…
Եվ հասկանալի է, որ ինչպես միշտ Ադրբեջանի նախագահը իր անհող ոտքի տակը թողած պիտի խոսեր անհող խրոխտ դիրքերից. «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին նա հերթական անգամ հայտարարել է, որ թույլ չի տա «երկրորդ հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողի վրա»: «Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Մեր պատմական հողերն են Երեւանի խանությունը, Զանգեզուր-Գյոյչան»,- ասել է այդ պահին ավագ Հեյդար Ալիեւին մտքում հիշած կրտսեր Իլհամ Ալիեւը՝ ակնարկելով նաեւ, թե ինչու է Նախիջեւանում առանձին բանակ ստեղծել:
Սա հերթական անգամ ծիծաղելի կլիներ եւ հիմնականում այդպես էլ կա, պարզապես չի բացառվում, որ իշխանությունից զրկվող անպատասխանատու եւ ստախոս մեկի համար պատերազմ սկսելը եւ արյամբ հագենալը դարձել է ապրելակերպ: Անգամ պատերազմը տանուլ տալով: Continue reading
Արցախի հակամարտության վերսկսումը՝ միջազգային սպառնալիք – Ըստ ԱՄՆ-ի հատուկ շառայությունների (6 գերատեսչությունների ղեկավարների)՝ հակամարտ կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը…
Վաշինգտոնը համաշխարհային փոփոխություններին պատրաստվում է ամենայն լրջությամբ, ինչքան էլ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը փորձում է ներկայացնել որպես պարզունակ ու հաջողակ մի գործարարի, ում այս պահին տրվել է երկրի նախագահի աթոռը:
Այս կամ այն երկրի հետ հարաբերությունները վերափոխելուց առաջ երկրի իշխանությունները հասկանում են, որ աշխարհը տանում են նոր հակամարտության, վերաբաժանումների, ինչը լինելու է ցավագին եւ ոչ անարյուն… Եվ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով 6 գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն «բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները»: Դրանց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։ Սա եղել է ի պատասխան Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում: Continue reading
Իսրայելը շարունակում է անբարոյակա՞ն խաղալ – Խնդիրը պարզ էր.- եւ հարցը ներկայացնողն անգամ խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին» – «Չենք խոսում ցեղասպանությունների մասին՝ դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ» կուսակցությունը ղեկավարը…
Փետրվար 14-ին Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Միանգամից նշենք, որ այն ձայների 41 դեմ, 28 կողմ եւ ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:
http://www.hayary.org/wph/?p=2799 – Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…
http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423 – Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…
http://www.hayary.org/wph/?p=6497 – Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…
http://www.hayary.org/wph/?p=6496 – Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…
http://www.hayary.org/wph/?p=6725 – Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…
http://www.hayary.org/wph/?p=6724 – Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…
Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը, որի ղեկավար Յայիր Լապիդն էր ներկայացրել հարցը: Նա խոսել է ընդհամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասել է նշված խմբակցության ղեկավարը: Continue reading
Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…
«Երեւան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երեւանցուն եւ, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ եւ ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:
Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաեւ նիստին մասնակից ավագանու այլ անդամների եւ աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երեւանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երեւանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երեւան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երեւանցուն»:
Այս հայտարարությունը Երեւանի քաղաքապետարանինն է՝ օրվա թոհուբոհի մասով: Պատմելու կարիք չկա՝ ինչի մասին է խոսքը, քանզի կադրերը շատ են, մեկնաբանությունները՝ լիքը, տեսակետները՝ հիմնականում նույնական, այն է՝ երկիրծիրանականները շատ էլ լավ են արել եւ շատ էլ վատ են արել: «Երկիր Ծիրանին» շատ լավ է արել, որովհետեւ պաշտպանել է նուբարաշենցիների շահերը: «Երկիր Ծիրանին» շատ վատ է արել, որվհետեւ նրանց գործողությունները սադրիչ էին, կնոջը հարիր պահվածք չունեին: Երկու տեսակետ՝ հիմնականում այս շրջանակում:
Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ասելիքը 4 կետով ձեւակերպեց. Continue reading
Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…
Սկիզբը՝ թիվ 5-ում
http://www.hayary.org/wph/?p=6774 – Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…
Բարեկարգ Երեւան
2017թ. ընթացքում մեր քաղաքում շարունակվել են շինարարական եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ բարեկարգվել են մայթեր, ասֆալտապատվել են փողոցներ, ստեղծվել եւ բարեկարգվել են բակեր, կառուցվել են խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր։
2017թ. մայրաքաղաքում շարունակվել են բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման աշխատանքները: Կառուցվել եւ բարեկարգվել է՝ Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ. գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5-ում, 2018թ.
Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ. գդռիճների պար
«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ պար է, այն պետք է վերարտադրի «Խաչ Պատրաստի ՎերԱջ Թեւին» կտրիճների պարի գաղափարը: Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ պարն ունի էպիկական ծիսական գաղափար:
«Խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձեւն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի՝ «խաչ»-ը դասվում է բնիկ հայկական բառերի շարքին՝ «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն եւ ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաեւ «եկեղեցի»:
Խաչի հետ կապված մինչեւ այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ՝ հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերեւը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:
Հոս Բիլիզիգ, Ոսկե ապարանջան, Գոշ բիլեզիգ
Այս պարը հայտնի է նաեւ տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար:
Պարը կատարվում է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձեւ շարժումներ։
Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթը։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից (պարի բնութագրումը Ժ. Կ. Խաչատրյանի):
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաեւ երգեցողության ուղեկցությամբ: Continue reading
«Հին Խնձորեսկ»,- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը (3-րդ մաս)…Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության հաջորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհը բարեկարգվի… Պետական մյուս աջակցությունը՝ «Ժայռ» համալիրի հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ… Ներդրողն էլ իր շահերը պաշտպանելու ծրագիր ունի…
Սկիզբը՝ թիվ 4, 5-ում
http://www.hayary.org/wph/?p=6772 – «Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…
http://www.hayary.org/wph/?p=6761 – «Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…
«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի մանրամասներից խոսելով՝ մեր այս հոդվածաշարի վերջին թողեցինք այն հարցը, թե լինելու՞ է արդյոք պետական աջակցություն գործին: Եվ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ներդրողը շեղվի ծրագրից:
Հաշվի առնելով մասնավոր այս ծրագրի կարեւորությունը, իրականացվելիք ներդրումների էական ծավալները՝ պետությունը որոշել է՝ աջակցելու է միանշանակ: Եվ այդ աջակցությունը մի քանի ուղղություններով կանի: Օրինակ, քանի որ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, որ ծրագիրը ներկայացնողն է, ապրանքներ ու սարքավորումներ պետք է ներմուծի, պետությունը նրան կօգնի հարկային ու մաքսային արտոնություններով: Պետությունը կօգնի նաեւ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նպաստելով: Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում անվճար տարածք կհատկացնի, որպեսզի տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղեկատվական կենտրոն բացի:
Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության երրորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները կներառի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման ծրագրում: Մոտ 2 կմ ճանապարհի մասին է խոսքը: Կամ նշված ծախսը կդիտարկվի 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից… Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին… Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել… Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում… Մեր մարզուհին նվաճել է Հայաստանի առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը… Պատանի ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Իտալիայում… Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին… ՖԻՖԱ-ի նախագահը մտահոգված է ֆուտբոլով գումարներ լվանալու համար… Հայաստանը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Լոնդոնի «Արսենալը»-ի կազմում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիանալի դրսեւորեց իրեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում… Շախմատային խաչմերուկ… Մեր Արարատ»-ն ընթանում է 7-րդ տեղում՝ հոկեյի Բելառուսի առաջնությունում… Այլ մարզական լուրեր…
Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ռուսաստանցի այն մարզիկներից, որոնք մեկնում էին հարավկորեական Փհենչհան քաղաք՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: «Ներեցեք մեզ այն բանի համար, որ չկարողացանք ձեզ պաշտպանել: Բոլորը հասկանում են, թե որքան դժվար է այսօր հասնել բարձրագույն նվաճումների: Այն կրկնակի բարդ է, երբ սպորտը խառնում են որոշակի իրադարձությունների ու երեւույթների, քաղաքականության կամ այլ բաների հետ: Բայց դա եռակի դժվար է, երբ երկրում, տվյալ դեպքում մեր երկրում, այդ կապակցությամբ մեր հասարակությունում իրարամերժ կարծիքներ են ստեղծվում:
Մեր երկիրը միշտ պաշտպանել եւ աջակցել է մաքուր սպորտի գաղափարը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աջակցենք մեր մարզիկներին», – օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: Հավելենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկների հետ կապավ դոպինգ սկանդալի համար օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել միայն այն մարզիկներին, որոնք վերջին տարիներին ոչ մի անգամ չեն ձախողել դոպինգ ստուգումները: Նրանք թվով 169-ն են: ՄՕԿ-ը միաժամանակ Ռուսաստանին արգելել է խաղերի ժամանակ օգտագործել պետական դրոշը եւ զինանշանը:
Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «հաճելի անսպասելիություն» է որակել Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը՝ արդարացնել Ռուսաստանի մարզիկներին: «Ազնիվ մարզական պայքարում ամերիկացիները, երևում է, չեն կարողանում մեզ հաղթել: Նրանք կարծում են, որ համաշխարհային սպորտի առաջատարի տիտղոսը վերադարձնելու և պահպանելու համար պետք է մրցակիցներին աստիճանաբար մի կողմ հրել: Այստեղ բոլոր միջոցներն են լավ»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել
Փետրվարի 1-ին հիմնադրվել է «Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն: Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, այսօր հանդիպել է նորաստեղծ կազմակերպության անդամների հետ: Նա ֆեդերացիայի նախագահ Կարինե Խաչատրյանին խնդրել է խելամիտ ժամկետներում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը եւ գործողությունների պլանը: Continue reading
Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին.- հայ արիների ու համախմբված հեթանոս ազգայնականների ՄեկԱրարչական Բազմաստվածային Տիեզերակարգին ուղղված գաղտնածեսը…
Այսօր Հայոց Տրնդեզն է: Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Տրնդեզը նշեցին Արագած լեռան Հարավային գագաթին:
Մինչեւ տոնական արարողությունը ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին կավե ամաններով չրե հալվա, կտավատի հատիկներով փոքրիկ հացիկներ եւ խորիզով գաթա տվեցին: Այնուհետեւ բոլորի գավերը լցրեցին տեղում պատրաստած տաք մասրաթրմով:
Մինչ Տրնդեզի մասնակիցները կվայելեին անուշհամ ուտեստները, Քրմական դասի ներկայացուցիչները փակ ծես սկսեցին. Տիեզերքի Արարչին ուղղված՝ Արարիչ-Աստված(ներ)-Մարդ(Ազգ) առանցքի գաղտնածես անցկացրեցին, որից հետո հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառեց սրբազան կրակը, ինչն էլ ազդարարեց բաց ծիսական արարողության մեկնարկը:
Բաց ծեսն անելու պատիվը տրվեց հայ արիների առաջնորդին: Նա, ըստ ավանդույթի, փառաբանեց Տիեզերքի Արարչին՝ Հայ երկնային ու երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ հավաստեց հայ արիականների նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգին, որ Արարչադրոշմ Տիեզերակարգն է: Continue reading
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 5-ի (483) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– http://www.hayary.org/wph/?p=1504 – Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք
– http://www.hayary.org/wph/?p=594 – Արիա–Քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ…
– http://www.hayary.org/wph/?p=5866 – Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=6778 – Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…
– http://www.hayary.org/wph/?p=3970 – Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
– «…երբ հնեաբանը կամ պատմաբանը պեղում է հայոց հինավուրց անցյալը եւ միայն նյութական փաստեր գտնելով է եզրակացություն անում, ապա դա պարզապես քուջուջ անել է՝ ժամանակի ու միջոցների վատնում… նյութական փաստերը պետք է զուգադրել մեր նախնյաց հոգեւոր արժեքների, իմացության ու տիեզերահաս հավատի հետ… այլապես անհոգի պրպտումները բացառապես «գանձ որոնողների» հոգեբանություն են ստանում… Մերօրյա պատմաբանը չի հասկանում նաեւ, որ կա պատմական տրամաբանություն, որ հնագույն տաճարը, աստղադիտարանը, զենքը, ցանկացած գտածո կամ որեւէ երեւույթ՝ այդօրվա արդյունքը չէ միայն, (տաս)հազարամյակների զարգացման փուլեր է անցել…»…
– «…Արարչածին հայերը հաստատ ժամանակակից կոչվող տեխնիկայի կամ անիմաստ հույսուհավատի կարիք չեն ունեցել բնավ… Եվ երբեք կարիք չկա հին քաղաքակրթությունների պեղման ժամանակ ինքնաթիռ կամ լվացքի մեքենա փնտրել, դրա կարիքը չի եղել, քանի որ հայն իր Միտքը հասցրել է Տիեզերքի բոլոր անկյունները, իսկ Հոգին կարողացել է դուրս բերել Մարմնից եւ լինել մոլորակի (ու մոլորակից դուրս) տարբեր հատվածներում…»…
– http://www.hayary.org/wph/?p=3590#more-3590 – Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
– http://www.hayary.org/wph/?p=6706 – Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների (ՀԱՄ) տարավերջյան գործերից /…
Անկարան Սիրիայում անցել է զավթիչ քայլերի – քրդերը շարունակում են դիմադրել, Մոսկվան երկիմաստ լռում է, իսկ Վաշինգտոնը շարունակում է աջակցել քրդական զինյալ ուժերին – /Հայկական հարցին դեռ ժամանակը չի հասել/… Իսկ այս պայմաններում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի՞…
Անկարան անցել է զավթիչ քայլերի
Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն պարբերաբար պաշտոնական տվյալներ է հաղորդում Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության երկկողմ կորուստների վերաբերյալ: Այս ընթա-ցքում զոհերն ու վիրավորները հարյուրներով են հաշվվում:
Թուրքական օդուժը ոչնչացնում է նաեւ քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» հենակետերը: Նշվում է նաեւ, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից սպանվել է շուրջ 400 քուրդ զինյալ: Իհարկե սեփական կորուստների վերաբերյալ փոքրացված թվեր են հաղորդվում, ինչը հերքում են սիրիական աղբյուրները եւ հավաստում, որ թուրքական զինուժը լուրջ կորուստներ է կրում:
Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքը տվյալներ է հրապարակել Աֆրինում Թուրքիայի ու նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբավորման կորուստների վերաբերյալ, որը նույնպես շուրջ 400-ի է հասնում, սպանվել են նաեւ թուրքական բանակի սպաներ: Զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ:
Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան եւ անցել ռազմական գոր–ծողությունների, որի վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30 կմ խորությամբ հատվածը եւ այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Եթե սա թուրքերին հաջողվի, ապա հաջորդ քայլերը կտանեն ոչ միայն Սիրիայի սահմաններից ներս, այլ դեպի Իրաք՝ մինչեւ Իրանի հետ սահմանները: Continue reading
Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Համազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…
Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը
Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը
«Լուսանցք»-ն ընթերցողներից ամիսներ շարունակ տարաբնույթ նամակներ է ստանում, որոնցում հին հավատի հետեորդները՝ հեթանոս հայերը, անհանգստացած են քրիստոնեական եկեղեցու «ազգակործան քայլերից», ինչպես այն որակում են նշյալ հետեւորդները: Նրանք առանձին կամ մի խումբ մարդիկ են, որոնք հայ եկեղեցականների որոշ քայլեր վտանգավոր են համարում, ինչպես Տրնդեզի օրերին եկեղեցու բակերում անգամ կրակներ վառելը եւ կրակի շուրջ հարսանեկան ծիսակատարություն անելը: Վարդավառի տոնին եկեղեցիների բակերում ջրոցի խաղալը մասամբ թույլատրելը, անցյալ տարի նաեւ Վարդավառը Գեղարդի վանքում եւ Գառնո տաճարում կատարելը: Զատիկի տոնին ձվերը գունավոր ներկելուն այնքան էլ կտրուկ չվեաբերվելը եւ այլն: Որոշ հեթանոս հայեր անհասկանալի վիճակում են, թե ինչպես է քրիստոնյա Էջմիածինը որոշել, որ այս տարի Տեառնընդառաջը պետք է նշի Գառնո հեթանոսական տաճարում…
Նրանք «Լուսանցք»-ից պարզաբանում են ուզում լսել, ապա հասկանալ, թե ինչու են լռում հայ արիները, ովքեր միշտ կտրուկ են արձագանքել եկեղեցական միջամտություններին, բացահայտ են խոսել հուդա-քրիստոնեական կրոնի հայահալած քաղաքականության եւ աշխարհի գաղտնի ուժերի հետ համագործակցության մասին: Ինչպես են ընդդիմացել առաքելական եկեղեցուն, որն աղավաղել է հայ ազգային տոներն ու ծիսական հոգեբանությունը: Շատերն էլ անգամ տեղյալ են, որ Հայ Արիական Միաբանությունը 2003թ. դատախազությանն էր դիմել քրիստոնեությանը (ի դեմս Հայաստանյայց առաքելական եկեղեցու) դատի տալու համար՝ ավելի քան 1700-ամյա ավերի ու ավարի պատճառով՝ 301թ.-ից ցայսօր: Նշվել է նաեւ, որ հայ արիները նաեւ դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն՝ «Հայոց տաճարի ու հավատի պատմություն» առարկան մտցնելու համար՝ «Հայ եկեղեցու պատմության»-ը զուգահեռ, որն առավելապես հուդա-քրիստոնեության պատմություն է: Հիմնավորել են դիակիզման ծիսական անհրաժեշտությունը եւ դիակիզարաններ ունենալու պարտադիր պայմանը: Հայ Աստվածների եւ մեր տոների ամբողջական Հայ-Արիական տոնացույցն են կազմել… Ու այսպես շարունակ:
Եվ հայ արիների լռությունը նույնպես տագնապ է հաղորդել նրանց:
Մի խումբ հեթանոս-արիադավան հայեր էլ նամակի նախաբանում հիշեցրել էին Խաչիկ Դաշտենցի 1959թ. գրած «Օ՜, մնայինք հեթանոս» բանաստեղծությունը եւ այլ հեթանոս-գործեր…
Եվ իրապես, ըստ Էջմիածնի տարածած հայտարարության, «Փետրվարի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը՝ Տյառնընդառաջը: Continue reading
Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…
(«Լուսանցք»-ի արխիվից, թվագրված 20.10.2014թ.)
Տիար Գարեգին Բ. Կաթողիկոս համայն առաքելական քրիստոնյա հայերի:
Մեծապատիվ ակնկալում եմ, որ դիմելաձեւս Ձեր դիրքին ու կոչումին պատշաճ կհամարվի, նաեւ որպես արիադավան հայի անկեղծ խոսք, որում կայծ անգամ չկա թերասածության միտումի կամ վիրավորական նշույլի: Եթե խոսքերս դիտարկեք ոչ այս տեսանկյունից, ապա ներողամիտ գտնվեք, եթե անպատշաճ կհամարվի դիմելաձեւս: Գիտեք, որ ես Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ եմ, ուստի վերին կոչումներն ու էությունները, մասնավորապես՝ ամենայն հայոց տեսանկյունից հղված, այլ նշանակություն եւ այլ բնույթ ունեն իմ պատկերացումներում:
Վեհափառ առաջնորդ հայ քրիստոնյաների, համոզված եմ, որ վաղու՜ց կարիքը կա մեր նման երկու հայի երկխոսության: Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերով, թարմացնենք պատմական խորխորատներում մշուշապատված մեր հիշողությունը, եւ վերականգնենք հայի տիեզեաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման:
301-ից այս կողմ եղած ժամանակահատվածի բազում դեպքերից ծնված վիրավորանքների, չեմ թաքցնում՝ անգամ ատելության եւ ըմբոստության դարավոր պաշար եմ կուտակել, գենետիկ պաշար, ինչը երբեմն փորձում է դուրս ժայթքել: Թե ի՜նչ ցավ եմ ապրել, երբ արդեն գիտակցել, զգացել եմ, թե ինչե՜ր ենք կորցրել, բազում հազարամյակների ի՜նչ պատմական, հոգեւոր, մշակութային ու այլ գանձեր… Սրբազան Երկիր Հայոց, որ Աստվածների Բնակատեղի է հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ… ՄեկԱրարաչաիական Տիեզերակարգը, որին ձուլված ենք Տեսակով Հայի՝ ինչպես Երկնային, այնպես Երկրային… Իսկ Տիեզերքի Արարչին ՆՐԱ արարումների մեն մի Աստծով ենք ուրացել ցայսօր… Continue reading
Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին – Այնուհետեւ 9 տեղ վառած կրակներից 8-ը՝ Հայ Աստվածների պատվին բոցկլտացող, կմեկտեղվեն 9-րդ կրակի հետ, Ամենայն Արարողին ուղղված… Եվ Հայ-Արիական.- Արարչակնիք Աստվածազօծ Լեզուն Հայոց – Մեր լեզվամտածողության մեկնությունները՝ Աստված, Մարդ, Կյանք, Հոգի, Ոգի, Գեն, Գինի, Արաղ, Գարեջուր, Սոսի, Ծիրան, Ծիրանափող-դուդուկ…
Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին
Ինչպես մեզ տեղեկացրին ՀԱՄ մամուլի կենտրոնից, փետրվարի 13-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կանցկացնեն Արագած լեռան հարավային գագաթին: Այս անգամ եւս, մինչեւ տոնական արարողությունը՝ Քրմական դասի ներկայացուցիչները Տիեզերքի Արարչին ուղղված՝ Արարիչ-Աստված(ներ)-Մարդ(Ազգ) առանցքի գաղտնածես կանցկացնեն, որից հետո հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը կվառի սրբազան կրակը, ինչն էլ կազդարարի բաց ծիսական արարողության սկիզբը: Ծիսական մասին կմիանան ՀԱՄ ԳԽ անդամներն ու հրավիրյալները: Հայ արիների առաջնորդն ըստ ավանդույթի կփառաբանի Տիեզերքի Արարչին՝ Հայ Երկնային ու Երկրային Տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ կհավաստի հայ արիականների նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին, որ Արարչադրոշմ Տիեզերակարգն է:
Այնուհետեւ 9 տեղ վառած կրակներից 8-ը՝ Հայ Աստվածների պատվին բոցկլտացող, կմեկտեղվեն 9-րդ կրակի հետ, Ամենայն Արարողին ուղղված, եւ գինեձոներից ու փառաբանումներից հետո, երգ ու պարի մուտքով կսկսվի տոնախմբությունը:
Մասնակիցները ԱրէգԱկ-ի խորհուրդ կրակներով՝ հայացքները դեպի Արեւն ուղղած ընդառաջ կգնան Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, իրենց սերն ու նվիրվածությունը հայտնելով Նրան, Հայկական լեռնաշխարհի՝ որպես հայերի Բնօրրան, Երկիր մոլորակի՝ որպես մարդկության Օրրան, եւ Տիեզերքի՝ որպես բոլոր բնածին էությունների Մեծ Տան արարումների համար…
* * *
Հայ-Արիական.- Արարչակնիք Աստվածազօծ Լեզուն Հայոց
ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու ունենում են բնածին ազգերը, քանզի ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենը արարչատուր-բնատուր է:
Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, եւ բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց: Continue reading
Հայկական գինեգործությունն ի վերուստ – Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել նորելուկ «ազգերի» հետ… Հայն ազգից ժողովրդի վերածվելու ճանապարհին կտրվելով ազգային արմատներից՝ կորցրել է նաեւ գինի օգտագործելու մշակույթը, ինչպեսեւ այլ ավանդույթներ ու սովորույթներ…
Վերջին ժամանակներս հայկական գինեգործությունը հաջողություններ է գրանցում միջազգային ասպարեզում եւ կարողանում է միջազգային փառատոններում մրցակցել ֆրանսիական, իտալական, գերմանական, իսպանական, վրացական եւ այլ երկրների գինիների հետ, ինչը կրում է պարբերական եւ հետեւողական բնույթ:
Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ–ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել, որպեսզի մի քանի հարյուրամյակների կամ նույնիսկ ընդամենը մեկհարյուրամյա պատմություն ունեցող որոշ երկրներ գինին, խաղողը կամ այգեգործությունը, նաեւ տակառագործությունը եւ ուրիշ ոչ նյութական մշակութային արժեքներ, ինչպես նաեւ հենց մշակութային (տաճարներ, վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, հնագույն արվեստի ու արհեստի գործեր) եւ խոհարարական շատ արժեքներ (տոլմա, հարիսա, խաշլամա, խորոված, լավաշ, թոնիր եւ այլն) ճանաչվեն ոչ հայկական կամ ոչ միայն հայկական: Հատկապես՝ անհայրենիք քոչվոր մարդանմանները չէին կարող մնայուն եւ ավանդական ինչ–որ բան ստեղծել, ինչը ցայսօր այդպես է, որովհետեւ քոչվորությունը նրանց հոգիների մեջ է…
«Լուսանցք»-ն այս մասին շատ է գրել եւ շարունակելու է պայքարը պատմության հայտնի եւ անհայտ էջերը վերհանելու եւ հայությանը տեր դարձնելու համար: Օրերս կայացավ «Հայկական խաղող եւ գինի» գրքի շնորհանդեսը՝ նվիրված է հայկական խաղողագործության ու գինեգործության մշակույթի ծագումնաբանությանն ու պատմությանը։ Երկլեզու աշխատության նպատակն է խթանել խաղողի ավանդական տեսակների պահպանումն ու կայուն օգտագործումը, ինչը նաեւ տեղեկատվական աղբյուր կծառայի գինեգործությամբ զբաղվողների համար:
«Այս գիրքը բոլոր այն ընթերցողների համար է, ովքեր համարում են, որ գինին պարզապես խմիչք չէ, որը պատրաստվում է արտադրական եղանակով՝ անկախ դրա՝ հողի հետ ունեցած կապից, պատմությունից, ավանդույթներից, սոցիալական համատեքստից»,- այսպես է բնութագրել գիրքը համահեղինակներից մեկը: Continue reading


