Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
Monthly Archives: February 2018
Մեծն Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն – Այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ… Հոգու հարցերին մի՛ խառնվեք – Հիմա էլ Արամ Մանուկյանի արձանը.- Արամը միայն անձ չէ, նա մի պատմական շրջանի հոգեվիճակ է, որ հեղինակը պիտի փորձի պատկերել…
Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն
«Լուսանցք»-ն անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ռուսական կողմի բարձրացրած վայնասունին, տվել համապատասխան բացատրություն եւ լիարժեք վերլուծություն: Սակայն, հակահայկական քաղաքականության հետեւորդները, որ չեն կարողանում հանդուրժել պաշտոնական Երեւանի՝ Մոսկվայից անկախ քաղաքականությունը եվրոպական ուղղության հետ, փորձում են մերթ ընդ մերթ չարախոսել մեծանուն հայի հուշարձանի եւ նրա ազգային գործերի շուրջ: Կարծում ենք, այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ: Այդ խեղկատակներից ոչ մեկն անգամ Նժդեհի կոշիկի տակի կեղտին չի կարող հավասարվել…
Բայց քանզի մենք ի բնե տաքարյուն ազգ ենք, շատերը չեն դիմանում եւ կրկին անգամ պատասխանում են այդ ստահակներին, անգամ հակընդդեմ առաջարկներ են անում:
Որպեսզի նորից նույն պարզաբանումները եւ հավաստի պատմական իրողությունը չներկայացնենք, մեջբերենք համացանցում առկա բանավեճի այն մասը, որը համահունչ է մեր պատասխաններին: Հիմնական մեխը սա է. «Ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, եթե անգամ ամբողջ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրեն ինչ-որ թղթի տակ… Ոչ էլ մենք ենք Երեւանից՝ ստորագրահավաքով թաղելու Լենինին…»: Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել, առաջարկում է հողին հանձնել ռուս հեղափոխական գործիչ եւ բոլշեւիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ առաջին ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի աճյունը: Հանրագիրն ուղղված է ՌԴ Պետդումային եւ ՌԴ նախագահին: Continue reading
Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…
Այս տարի հայությունը կնշի Երեւանի 2800-ամյակը։
Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն:
Պարտավորություն՝ նախ ինքներս մե՛ր առաջ, մեր քաղաքի՛ առաջ, մեր երկրի՛ առաջ: Ինչ ենք արել մեր քաղաքը ավելի լավը, ավելի հարմարավետը ու ավելի սիրունը դարձնելու համար:
Ամենակարեւորը՝ ի՜նչ ենք արել մե՛ր կամքով, մե՛ր սրտով, անշահախնդի՛ր: 2800-ամյակը լավ առիթ է՝ խորհելու այդ հարցերի շուրջ:
Իսկ առայժմ հաշվետու է Երեւանի քաղաքապետարանը: եվ այսպես՝ ի՞նչ է արվել 2017թ.:
* * *
Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն
2017թ. ապրիլին մեկնարկել են Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (15-րդ մաս) – Համշեն. երբ ոտքի են կանգնում կտրիճները… «Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ – Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր… Գոյություն ունի նաեւ Թոյնալի պար – Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 2018թ.
Համշենի պարերը կտրիճների պարեր են: Համշենահայ կտրիճների պարերը՝ Կարապդալ, Ձոնդր, Թռթռուկ ու Թոյնալի «թիթրեմե», հմայիլներից ազատելու արարողությունն է պատկերում:
Հայ մատենագրության մեջ Համշենն իր անանցանելի, մշուշապատ անտառների համար կոչվել է նաեւ «անլույս աշխարհ», իսկ Քաջքարը՝ «Քաջքարու դեւ»։ Քաջք արմատից հայերենն ունի քաջքոտ, քաջքոտիլ, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար բառերը (Համշենի գիրաժողով):
Ահա Արտաշեսի անեծքով Մասիսի քաջքերը փակեցին Արտավազդին (Զքեզ կալցին քաջք, Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս, Անդ կայցես, լույս չտեսնես, «յԱզատն ի վեր ի Մասիս»):
Համշենահայերը զարմից են Արտավազդի ու Արամազդի, համշենահայերը իրենց ծիսական պարով ազատում են հայոց քաջերին, կյանքի կոչում, հետո ձոն անում:
Համշենի ասացողներից գրեթե բոլորը պնդում են, որ պարերը կատարելու որոշակի ժամանակ, տեղ եւ հերթականություն չկա: Սակայն շատ հաճախ, մոռանալով ասվածը, վկայում են, որ Թռթռուկն ամեն տեղ չեն պարի, Թռթռուկից հետո անպայման Թոյնալի են պարում, ծիսական Կարապդալ պարը:
«Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թեւերով, ուսերով երերում, թրթռում են: Ծիսական թրթռոցով ու ցնցումով, թափ են տալիս, ազատվում են հմայիլներից: Նկարագրողներից ոմանք ձեռքերի շարժումները՝ թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թեւերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզ հուշում է հենց պարի անվանումը:
Համշենցիները հաճախ թռթռուկ պարի ոտքերի շարժումներով կատարում են կենտ կամ զույգ պար:
Բիչագ-խոռոմի: Այն ռազմական մենապար է, կատարվում է հատուկ դեպքերում: Երբ պարն սկսվում է, տղամարդիկ շրջապատում են պարողին եւ առնում փակ շրջանի մեջ: Պարի կատարման մեջ մտնում են հարձակումներ, սպառնալիք դանակով, պարողն ընկնում է գետնին, իբր պարտվում է, ապա բարձրանում է եւ կռվում երեւակայական հակառակորդի հետ: Պարողը կարող է ընկնել փորին, կողքին, բայց երբեք՝ մեջքին: Պարն ավարտվում է հաղթական դիրքով, աջ ձեռքում՝ դանակը պատրաստ պահած, ձախ ձեռքը դեպի վեր բարձրացրած: Continue reading
«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…
Սկիզբը՝ թիվ 4-ում
http://www.hayary.org/wph/?p=6761 – «Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…
«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրից խոսելով՝ նկատել էինք, որ կարեւորը պատմական ու մշակութային հուշարձանները վերականգնելիս՝ դրանց շունչը, տեսքը, էությունը չփոխելն է: Ծրագրի ընդհանուր ուղղությունները ներկայացրել ենք, փորձենք հասկանալ, թե մասնավորապես ինչ է արվելու:
Ինչպես տեղեկացնում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, օրինակ, «Գորիս» հյուրանոցային համալիրը կընդգրկվի ֆրանսիական AccorHotel-Tars աշխարհի 95 երկրներում գործող ցանցի մեջ: Այս համալիրը քաղաքի կենտրոնական հատվածում է եւ նաեւ ամենամեծն է՝ զբոսաշրջիկների համար հարմար տեղում լինելով։ Նախորդ տարի ձեռք բերված համաձայնությամբ, 2020-2024թթ. «Գորիս» հյուրանոցը կվերաբրենդավորվի՝ գործելով «IBIS STYLE» եւ «Novotel» անվան ներքո եւ կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։ Ներկայումս 61 համար է միջազգային չափանիշներով: 2018թ. հունիսին պատրաստ կլինեն բոլոր 122 համարները՝ 270 մեծահասակի եւ 30 երեխայի համար: Հյուրանոցն ունենալու է հանդիպումների 3 սրահներ՝ նախատեսված 300, 70, 30 անձի համար: Այստեղ գործելու է նաեւ Սյունիքի ազգային սննդի կենտրոն՝ հնաոճ ավանդական ռեստորանով՝ 670քմ ընդհանուր մակերեսով: «Գորիսն» ունենալու է լողավազան՝ օլիմպիական ստանդարտներով եւ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից մարզասարքերով, մանկական բացօթյա խաղահրապարակ, հանգստի եւ զվարճանքի ծառայություններ:
Այս ամենն այն բանի համար է, որպեսզի ոչ միայն հյուրանոցային համալիրն իր ենթակառուցվածքներով պատշաճ ներկայանա հյուրերին, այլեւ՝ քաղաքում կազմակերպվեն միջազգային համաժողովներ, միջպետական հանդիպումներ: Continue reading
Մարզաշխարհի խաչմերուկներում – Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը… Փհենչհանում վառվեց ձմեռային օլիմպիական խաղերի կրակը… Հայկական ակումբները սկսել են 2018թ պատրաստման վերջին փուլը… Հայաստանում կկայանա կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն… ՀՀ նախագահը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը… Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել «Արսենալ»-ում… Ֆուտբոլային այլ լուրեր… Երեւանում կանցկացվի ակումբային բասկետբոլի միջազգային մրցաշար… Սումոյի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտում է սկանդալով… Հայտնի է Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում… Այլ մարզական լուրեր… Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…
Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…
Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը
Մեծանուն հայ շանսոնյեի՝ Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմի համար հավաքագրվում են պատմություններ՝ սիրված երգչի մասին: Շարլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջում նշված է. ««Անհայտ Ազնավուրը» աննախադեպ փաստագրական ֆիլմում ներառելու համար պատմեք մեզ Ձեր ամենագեղեցիկ հուշը՝ կապված Շարլ Ազնավուրի հետ: Ինչպե՞ս Դուք այն կներկայացնեիք մի քանի բառով: Ձեր պատմությունները բազմաթիվ հայտնի մարդկանց պատմությունների կողքին կհայտնվեն և կդառնան այս յուրահատուկ փաստագրական ֆիլմի մի մասը, ֆիլմի, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում»:
Տեսանյութերը պետք է չգերազանցեն 3 րոպեն, դրանց ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Դրանք պետք է ուղարկվեն archives@charlesaznavour.comէլեկտրոնային հասցեին: Երգչի երկրպագուները այս հայտարարությանն արձագանքել են այդ հայտարարության մեկնաբանություններում՝ Ազնավուրին անվանելով «Հայոց սոխակը՝ Փարիզում», «Լեգենդ», «Համեստ, խելացի, առատաձեռն», «Յուրահատուկ, կախարդական, անմահ», «Վերջին հսկան», «Հրաշալի»:
Կարող եք կարդալ այս հրապարակումները`
Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր
Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր
Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր
Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր
Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ. Շարլ Ազնավուր
Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում
Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
«Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին
Մարտի 1-4-ը Ռուսաստանում մեծ էկրան կբարձրանա հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի մասին պատմող ֆիլմը, որի ռեժիսորն է Ալեքսեյ Գերման կրտսերը, Սերգեյ Դովլաթովի դերում նկարահանվել է Միլան Մարիչը, Իոսիֆ Բրոդսկու դերում՝ Արթուր Բեսչաստնին, ֆիլմում նկարահանվել է նաեւ հայ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
«Դովլաթով» ֆիլմը պատմում է գրողի՝ 70-ականների սկզբի «լենինգրադյան» կյանքի մի քանի օրերի մասին, այն շրջանի, որ նախորդում է նրա ընկերոջ, ապագայում Նոբելյան մրցանակիր Իոսիֆ Բրոդսկու էմիգրացիային: Ֆիլմում նկարագրված է հակասական եւ ծիծաղելի իրավիճակների մի շրջապտույտ. բախում քրեական աշխարհի հետ, Լենինգրադի աշխարհիկ եւ գրական կյանքը, «Լենֆիլմ» ստուդիան, երաժշտություն, բանաստեղծությունների ընթերցում, լրագրողի արհեստ եւ մեծագույն ցանկություն՝ դստեր համար գնել տիկնիկ, որն անհնար է ձեռք բերել:
Կյանքի տարբեր շրջադարձերի հերթափոխում՝ երբեմն ծիծաղելի, երբեմն սուր, մեզ համար բացում ենք զգայուն, փայլուն, հեգնող մարդու կյանքը, մի մարդու, ով ինքն է ընտրում իր ստեղծագործական ուղին, որպեսզի հետո դառնա 20-րդ դարի ամենահայտնի ռուս արձակագիրներից մեկը: Continue reading
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 4-ի (482) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին(Ար–ական եւ Էգ(Իգ)-ական Ակ–ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ–http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Իրավիճակ, որ մոտեցնել է պետք – Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Խնդիրը՝ Հայաստանն է – Աշխարհի վերաբաժանման հերթական փուլում, գրեթե բոլոր վերաձեւումներում մի շարք երկրների հետ առկա է նաեւ Թուրքիայի մասնատման հարցը (որոշներում՝ նաեւ Ադրբեջանի)…
Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի: Սա այսօր կարեւորագույն հարց է ոչ միայն Կովկասյան կոչված տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ բուն Հայկական Լեռնաշխարհի, որի կարեւորությունը կա բնականորեն, անկախ այն հանգամանքից, հայերի արարչատուր բնօրրանում այսօր թուրքերն ու այլք են վխտում, թե վաղը կրկին հայերն են իշխելու տիեզերական արդարության հաստատմամբ… Եվ այս դեպքում Թուրքիայի տնտեսական ու ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ առաջնային չէ:
Իզուր չէ, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի՝ Շվեյցարիայում 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այո Թուրքիան հզոր պետություն է, հսկայական ներուժ ունի եւ Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության եւ տնտեսության առումներով, եւ այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները»…
Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այս հարցում հայկական զինուժը որեւէ խնդիր չունի:
«Լուսանցք»-ը մշտապես հետամուտ է այս ծավալումներին եւ բազմիցս անդրադարձել է այս եռյակիների պայքարին, ինչը նման է կենաց մահու մի կռվի, որտեղ առավելապես Հայաստանի՝ որպես տարածաշրջանային գործոն, խնդիրն է դրված: Continue reading
Հնարավոր մատային քաղաքականությանը Անկարան պատասխանում է պատային շինարարությամբ – Տարածաշրջանի երկրներին անհանգստացնում է սահմանային պաշտպանության հարցը… Օրինակ՝ հայ-թուրքական եւ թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների ընթացքում՝ թուրքական կողմը կտեղադրի էլեկտրոնային համակարգեր…
Թուրքիան շարունակում է վերաճել որպես տարածաշրջանային չարորակ ուռուցք եւ իր թունավոր երակները ջղաձգում է տարբեր կողմեր: Եթե Հայաստանի հարցում դեռ դադար է (չնայած Արցախի հակամարտությունում Անկարան Բաքվի հետ է), ապա Վրաստանի, Սիրիայի, Իրաքի հարցերում Անկարան միանշանակ տարածքային զավթումների նոր խնդիր է լուծում… Ցավոք, ինչպես նախկինում, ինչպես ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, այնպես էլ Ռուսաստանը դեռ հուժկու պատասխաններ չեն տալիս թուրքական ջղաձգումներին: Ավելին, համաշխարհային երկու բեւեռներն էլ խաղում են Անկարայի հետ՝ փորձելով թուրքական նոր յաթաղանը գործածել նաեւ իրենց նպատակների համար…
Զարմանալի է, բայց Իրանը եւս ընկել է այդ շրջապտույտի մեջ եւ դա կարող է վատ հետեւանքներ թողնել հարեւան երկրի վրա: Թեհրանը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեպքերից հետո հայտարարեց, թե կարող է այս հարցում համագործակցել Անկարայի հետ, սակայն թուրքերը երբեք Իրանին բարեկամական աչքերով չեն նայել եւ այսօր էլ հայտարարել են, թե չի բացառվում, որ Սիրիայի դեմ գործողությունները ծավալվեն նաեւ Իրաքում՝ մինչեւ Իրանի հետ սահմանը: Այսինքն՝ խաղարկելով Քրդստանի ստեղծման ծրագիրը, Անկարան ժամանակ շահեց, որպեսզի ավելի լավ պատրաստվի եւ Սիրիայի ու Իրաքի նավաշատ եւ գազաշատ որոշ տարածքներ իրենով անի, ինչին վաղուց է ձգտում… Continue reading
Հայտնի ոհմակը հոշոտման է տանում Վրաստանը – Հայը դիմակայեց թուրք-ադրբեջանական գազանին, իսկ վրացի՞ն… Վրաստանի իշխանությունները չեն հասկանում, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին վրաստանակործան ծրագիր է, ավելի շատ քաղաքական, քան տնտեսական…
«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է թուրք-ադրբեջանական ծավալապաշտությանը, որը 1-ին Աշխարհամարտից հետո ձեռք է բերել նոր զավթողական երանգներ, ինչպես դա անում են արեւմտյան երկրները՝ նախ՝ քաղաքա-տնտեսական: Իհարկե, 2-րդ աշխարհամարտի տարիներին Թուրքիան որպես նացիստական Գերմանիայի դաշնակից պատրաստվել էր նոր ծավալապաշտական զավթողական քայլերի, անհամբեր սպասում էր Ստալինգրադի անկմանը 1943-ին, որպեսզի արդեն Խորհրդային Հայաստանի սահմանների մերձակայքում կուտակած մինչեւ ատամները զինված զորքով մտներ Հայաստան:
Պարզ է, թե ինչ էր լինելու Հայաստանում, որի կռվելու ընդունակ բոլոր զավակները ռազմաճակատում էին եւ երկիրն անպաշտպան էր բոլորովին… Շուրջ 1,5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի ավելի քան կես միլիոնը պատերազմի դաշտում էր: Եվ թուրք մարդանման գազաններին մի քանի օրը կբավականացներ շարունակել ու վերջ տալ 1-ին Աշխարհամարտի տարիներին Հայաստանում հայերի բնաջնջման կիսատ թողնված ծրագիրը… Այդ ճակատագրից չէին խուսափի նաեւ Վրաստանի հայերն ու վրացիները, իսկ թուրքերին այդ ժամանակ կմիանար Խորհրդային Ադրբեջանը, եւ 1988-ի Սումգայիթն ու Արցախի, Բաքվի եւ հայկական զավթված այլ բնակավայրերի ջարդերը դեռ 1940-ականների կեսերին տեղի կունենային:
Վրաստանն ու եղբայրական Ադրբեջանը եւս կբռնակցվեին Թուրքիային, իսկ դա նշանակում է՝ Հյուսիսային Կովկասն ու Միջինասիական թյուրքական երկրները հաջորդ բռնակցման տարածքներ էին լինելու:
Եվ պարզապես պետք է պատկերացնել, թե Բալկաններից Կովկասով մինչեւ Չինաստան ձգվող Թուրքիան ինչերի էր ընդունակ լինելու… Սա ավելի արյունարբնու բռնապետություն էր դառնալու, քան նացիստա-ֆաշիստական Գերմանիան էր: Թուրքիան անսպասելի, գերմանական թողտվությամբ ստեղծելու էր իր երազների «Մեծ Թուրանը», որը հետագայում գուցե նաեւ Գերմանիային հոշոտեր… Continue reading
Ինչպես պիտի հակազդել թուրք-ադրբեջանական ծավալմանը՝ Վրաստանում ու Ջավախքում – Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները… Վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը, Նախիջեւանի հայաթափման տարբերակը պիտի բացառե՛լ…
Այս նախագիծը շարունակաբար իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրույց է լինում տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ՝ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:
«Լուսանցք»-ը նշել է, որ ոչ վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը: Եթե հենց այսօր համահայկական ուշադրություն չբեւեռվի ջավախահայության տարաբնույթ խնդիրներին, ապա վաղը կունենանք ոչ թե Արցախ-Ջավախք համեմատություն, այլ՝ Նախիջեւան-Ջավախք…
Ահա այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեւավորվել են հարցումների հիման վրա, ըստ վերոնշյալ նախագծի: Հարցերին պատասխանել է անկախ քաղաքական փորձագետ Հայկ Բալանյանը:
- Ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ:
– Կա ժողովրդագրական աճ, կան պետական հստակ հաշվարկներ: Հենց ժողովրդագրական աճն էլ նպաստել է Բաքվի եւ Անկարայի պետական ակտիվ քաղաքականության դրսեւորմանը, նաեւ կրոնական վերածննդին՝ մզկիթների կառուցում եւ վերաբացում, այդ թվում՝ վրաց մահմեդականների համար, նաեւ տրանսպորտային ծրագրեր, բիզնեսի մեծ եւ աճող ներկայություն Վրաստանի տնտեսության մեջ:
(Հիշեցնենք, որ մեծ թվով մահմեդական վրացիներ են ապրում Աջարիայում: Ինչպես հայտնի է, աջարներ հասկացության տակ պիտի հիմնականում հասկանալ՝ հենց մահմեդականացված վրացիներ: Եվ իզուր չէ, որ Թուրքիան վաղուց աչք ունի Բաթումին տիրելու առումով,- «Լուսանցք»): Continue reading
Հաշվարկված քայլեր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ – Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում…
Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը կհանգեցնի այն իրողությանը, որ Սերժ Սարգսյանը կլինի միակ թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնի համար՝ խորհրդարանական վարչակարգի անցնելու այս խրթին պայմաններում: Իշխող Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը որեւէ այլ թեկնածուի առաջադրման դեպքում միահամուռ չի լինի, ինչը արդեն երեւակվում է ապագա վարչապետի թափուր տեղի համար գաղտնապայքարում: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ խորհրդավոր լռում է: Այս դեպքում չի բացառվում նաեւ ընդդիմադիր ճակատի հետագա աշխուժացում, եթե հանդարտ ընթացող իշխանական նավը խորտակման նշաններ ցույց տա: Իշխող կուսակցությունը կունենա մի քանի հովիկաբրահամյաններ եւ կարենկարապետյաններ, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ դա նման իրավիճակում, երբ գործող նախագահը ձեռնպահ մնա վարչապետական ուղղությունից, կարող է եւ գործել…
Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապագա նախագահին, ով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն է: Իսկ խորհրդարանում ելույթ ունենալիս նախագահը հստակ նշեց, որ դրական է գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքը, ինչը, կարծում է, պետք է շարունակվի նաեւ հաջորդ վարչապետի ու նախագահի օրոք, իսկ վարչապետի մասին լռեց կրկին:
Սակայն այս նախնական քայլերը եւ ներքաղաքական կյանքի հնարավոր առճակատումները արդեն գրեթե բոլորին համոզել են, որ խորհրդարանական Հայաստանի երրորդ եւ ամենակարեւոր պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 2018թ.
http://www.hayary.org/wph/?p=6749 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…
http://www.hayary.org/wph/?p=6734 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…
http://www.hayary.org/wph/?p=6720 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…
http://www.hayary.org/wph/?p=6692 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…
http://www.hayary.org/wph/?p=6676 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…
http://www.hayary.org/wph/?p=6664 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…
http://www.hayary.org/wph/?p=6651 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…
http://www.hayary.org/wph/?p=6640 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…
http://www.hayary.org/wph/?p=6626 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…
http://www.hayary.org/wph/?p=6613 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2. Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…
http://www.hayary.org/wph/?p=6599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…
http://www.hayary.org/wph/?p=6583 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…
http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…
Ըստ Հայոց էպոսի եւ դիցապատմական ավանդաբանության՝ Հայոց հրածին եւ ջրածին Արեւ աստվածները երկինք բարձրանալով կամ ջուր մտնելով՝ ապաքինվում են, ինքնակազմակերպվում են, տիրազորանում եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը՝ նորից վերադառնալով իրենց առաջադրված խնդրի կատարմանը: Continue reading
Պատմահենություն եւ կեղծարարություն.- Վարձիա. ինչու է հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերություններում համր… Քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է՝ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն – քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի լուրջ քայլ չի կատարում…
Պատմահենությունը եւ պատմության կեղծարարությունն արդեն սահմաններ չեն ճանաչում: Այս «սրբազան» գործին են լծվել թուրք, ադրբեջանցի եւ այլ գիտնականները: Խելահեղ այս մրցավազքից հետ չեն մնում նաեւ մեր հարեւան վրացիները, որոնք այս գործում հասել են լուրջ հաջողությունների: Ուշագրավ է, որ Հայոց քաղաքակրթության մեղրահացը դարձել է մեր հարեւանների համադամ կերակուրը: Օրինակները բազում են եւ բազմաթիվ: Նշենք ընդամենը մեկը:
Տարիներ առաջ վրացական իշխանությունները մեծ շուքով եւ անպատկառ ձեւով նշեցին իրենց երկրում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1800-ամյակը: Դրան հետեւեց այն, որ նրանք մեզանից պարզապես խլեցին առաքելական պատվանունը՝ իրենց եկեղեցին կոչելով Վրաց ուղղափառ, առաքելական: Հայկական կողմը ոչ մի արձագանք չարեց, այսինքն՝ համաձա՞յն են վրացիների հետ:
Այս ոլորտում աչքի է ընկնում երկու գործոն, մեկը՝ քաղաքակրթական կողոպտիչների ագահությունը եւ լկտիությունը, մյուսը՝ հայկական կողմի բացարձակ անտարբերությունը, հանդուրժողականությունը: Մինչդեռ քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է եւ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն: Քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի քայլ չի կատարում եւ ոչ մի համապարփակ ծրագիր էլ չունի: Այսպիսի կացության մեջ մեր թշնամիները շատ արագ կողմնորոշվում են եւ տիրանում նորանոր արժեքների: Մեր ժամանակներում աններելի են տոլմայի եւ հայկական նվագարանների սեփականումը, որը մեծ փութեռանդությամբ իրականացրել են արեւելյան մեր հարեւանները՝ ադրբեջանցիները: Continue reading
«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…
«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է: Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում:
Երբ կարդացի «Հին Խնձորեսկ», հուշերի գիրկն ընկա: Չէ, ես այդ կողմերից չեմ: Պապերս Մուշից եկել, Գեղամա ծովը տեսել են, ասել են՝ լավ է, ծովին մոտ կիջնենք: Բայց սայլի անիվը կոտրվել է, որոշումը փոխել են՝ «էստե սելը խռբավ, էստե էլ գեղ կշինենք»: Ու գյուղը կոչել են Խռբե: Բայց Մշո դաշտին սովոր են եղել, քար ու քռեն աչքներին չի եկել, կրկին մտափոխ են եղել ու որոշել են ծովին ինար լինել, մոտ լինել, ծովի ոգու, հարսի հետ զրուցել, եկել խցկվել են երկու գյուղի արանքում ու հիմնել Ծովինարը: Ու ես ինչքան մեր գյուղ գնայի, հին Ծովինար՝ Խռբե էի գնում, լավաշի ու մածնի հետ շալակում էի պատմությունները, լեգենդները, մի տասն էլ ավելացնում ու հայդե՝ էն կեսճամփին փչացած սայլի հետքերով:
Էդ սայլն ինձ համար Նոյան տապանից էլ զորեղ պատմություն ուներ: Ավելի զորեղ էր մեր գյուղի Թեյշեբա աստծո քաղաքի բերդ-ամրոցի ավերակների մոտի արձանագրությունը: Իմ ամառային արձակուրդներին՝ ամբողջ երեք ամիս, օրերը սկսվում էին ամրոցից ու հասնում Խռբե: Continue reading
Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն… Ով ինչ անի՝ արանքում կանք – ԱՄՆ-ի այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» մենք էլ ենք «տեղ» զբաղեցրել… Վրաստանը Ռուսաստանին ասաց՝ չիք – Վերջնականապես հրաժարվել է ռուսական գազից… Մենք էլ… աճում ենք – ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն…
Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է փոխել ցանցի բնույթը, ըստ նրա՝ առաջնահերթություն կտրվի տեղական լուրերին:
«Մեր նոր թարմացումը տեղական աղբյուրներից նորությունների խթանումն է: Մարդիկ մեզ անընդհատ ասում են, որ Facebook-ում ավելի շատ ցանկանում են տեղական նորություններ տեսնել: Տեղական լուրերն օգնում են հասկանալ այն խնդիրները, որոնք կարեւոր են մեր համայնքներում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:
Նաեւ հավելել է, որ այս փոփոխություններն առաջին հերթին ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցի ամերիկյան հատվածում:
Այս սոցիալական ցանցի մասին այլ կարծիք ունի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը սպառնալիք են հասարակության համար:
Եվ սա ասում է այն մարդը, ում հիմնադրամը տարիներ շարունակ դրամաշնորհներ է տալիս տարբեր երկրների այն կազմակերպություններին, որոնք խաթարում են այդ երկրների ոչ միայն հասարակական անդորրը… այլեւ պետության ներքին կայունությունը… Continue reading


