Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
Daily Archives: February 3, 2018
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 4-ի (482) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին(Ար–ական եւ Էգ(Իգ)-ական Ակ–ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ–http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Իրավիճակ, որ մոտեցնել է պետք – Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Խնդիրը՝ Հայաստանն է – Աշխարհի վերաբաժանման հերթական փուլում, գրեթե բոլոր վերաձեւումներում մի շարք երկրների հետ առկա է նաեւ Թուրքիայի մասնատման հարցը (որոշներում՝ նաեւ Ադրբեջանի)…
Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի: Սա այսօր կարեւորագույն հարց է ոչ միայն Կովկասյան կոչված տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ բուն Հայկական Լեռնաշխարհի, որի կարեւորությունը կա բնականորեն, անկախ այն հանգամանքից, հայերի արարչատուր բնօրրանում այսօր թուրքերն ու այլք են վխտում, թե վաղը կրկին հայերն են իշխելու տիեզերական արդարության հաստատմամբ… Եվ այս դեպքում Թուրքիայի տնտեսական ու ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ առաջնային չէ:
Իզուր չէ, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի՝ Շվեյցարիայում 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այո Թուրքիան հզոր պետություն է, հսկայական ներուժ ունի եւ Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության եւ տնտեսության առումներով, եւ այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները»…
Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այս հարցում հայկական զինուժը որեւէ խնդիր չունի:
«Լուսանցք»-ը մշտապես հետամուտ է այս ծավալումներին եւ բազմիցս անդրադարձել է այս եռյակիների պայքարին, ինչը նման է կենաց մահու մի կռվի, որտեղ առավելապես Հայաստանի՝ որպես տարածաշրջանային գործոն, խնդիրն է դրված: Continue reading
Հնարավոր մատային քաղաքականությանը Անկարան պատասխանում է պատային շինարարությամբ – Տարածաշրջանի երկրներին անհանգստացնում է սահմանային պաշտպանության հարցը… Օրինակ՝ հայ-թուրքական եւ թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների ընթացքում՝ թուրքական կողմը կտեղադրի էլեկտրոնային համակարգեր…
Թուրքիան շարունակում է վերաճել որպես տարածաշրջանային չարորակ ուռուցք եւ իր թունավոր երակները ջղաձգում է տարբեր կողմեր: Եթե Հայաստանի հարցում դեռ դադար է (չնայած Արցախի հակամարտությունում Անկարան Բաքվի հետ է), ապա Վրաստանի, Սիրիայի, Իրաքի հարցերում Անկարան միանշանակ տարածքային զավթումների նոր խնդիր է լուծում… Ցավոք, ինչպես նախկինում, ինչպես ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, այնպես էլ Ռուսաստանը դեռ հուժկու պատասխաններ չեն տալիս թուրքական ջղաձգումներին: Ավելին, համաշխարհային երկու բեւեռներն էլ խաղում են Անկարայի հետ՝ փորձելով թուրքական նոր յաթաղանը գործածել նաեւ իրենց նպատակների համար…
Զարմանալի է, բայց Իրանը եւս ընկել է այդ շրջապտույտի մեջ եւ դա կարող է վատ հետեւանքներ թողնել հարեւան երկրի վրա: Թեհրանը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեպքերից հետո հայտարարեց, թե կարող է այս հարցում համագործակցել Անկարայի հետ, սակայն թուրքերը երբեք Իրանին բարեկամական աչքերով չեն նայել եւ այսօր էլ հայտարարել են, թե չի բացառվում, որ Սիրիայի դեմ գործողությունները ծավալվեն նաեւ Իրաքում՝ մինչեւ Իրանի հետ սահմանը: Այսինքն՝ խաղարկելով Քրդստանի ստեղծման ծրագիրը, Անկարան ժամանակ շահեց, որպեսզի ավելի լավ պատրաստվի եւ Սիրիայի ու Իրաքի նավաշատ եւ գազաշատ որոշ տարածքներ իրենով անի, ինչին վաղուց է ձգտում… Continue reading
Հայտնի ոհմակը հոշոտման է տանում Վրաստանը – Հայը դիմակայեց թուրք-ադրբեջանական գազանին, իսկ վրացի՞ն… Վրաստանի իշխանությունները չեն հասկանում, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին վրաստանակործան ծրագիր է, ավելի շատ քաղաքական, քան տնտեսական…
«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է թուրք-ադրբեջանական ծավալապաշտությանը, որը 1-ին Աշխարհամարտից հետո ձեռք է բերել նոր զավթողական երանգներ, ինչպես դա անում են արեւմտյան երկրները՝ նախ՝ քաղաքա-տնտեսական: Իհարկե, 2-րդ աշխարհամարտի տարիներին Թուրքիան որպես նացիստական Գերմանիայի դաշնակից պատրաստվել էր նոր ծավալապաշտական զավթողական քայլերի, անհամբեր սպասում էր Ստալինգրադի անկմանը 1943-ին, որպեսզի արդեն Խորհրդային Հայաստանի սահմանների մերձակայքում կուտակած մինչեւ ատամները զինված զորքով մտներ Հայաստան:
Պարզ է, թե ինչ էր լինելու Հայաստանում, որի կռվելու ընդունակ բոլոր զավակները ռազմաճակատում էին եւ երկիրն անպաշտպան էր բոլորովին… Շուրջ 1,5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի ավելի քան կես միլիոնը պատերազմի դաշտում էր: Եվ թուրք մարդանման գազաններին մի քանի օրը կբավականացներ շարունակել ու վերջ տալ 1-ին Աշխարհամարտի տարիներին Հայաստանում հայերի բնաջնջման կիսատ թողնված ծրագիրը… Այդ ճակատագրից չէին խուսափի նաեւ Վրաստանի հայերն ու վրացիները, իսկ թուրքերին այդ ժամանակ կմիանար Խորհրդային Ադրբեջանը, եւ 1988-ի Սումգայիթն ու Արցախի, Բաքվի եւ հայկական զավթված այլ բնակավայրերի ջարդերը դեռ 1940-ականների կեսերին տեղի կունենային:
Վրաստանն ու եղբայրական Ադրբեջանը եւս կբռնակցվեին Թուրքիային, իսկ դա նշանակում է՝ Հյուսիսային Կովկասն ու Միջինասիական թյուրքական երկրները հաջորդ բռնակցման տարածքներ էին լինելու:
Եվ պարզապես պետք է պատկերացնել, թե Բալկաններից Կովկասով մինչեւ Չինաստան ձգվող Թուրքիան ինչերի էր ընդունակ լինելու… Սա ավելի արյունարբնու բռնապետություն էր դառնալու, քան նացիստա-ֆաշիստական Գերմանիան էր: Թուրքիան անսպասելի, գերմանական թողտվությամբ ստեղծելու էր իր երազների «Մեծ Թուրանը», որը հետագայում գուցե նաեւ Գերմանիային հոշոտեր… Continue reading
Ինչպես պիտի հակազդել թուրք-ադրբեջանական ծավալմանը՝ Վրաստանում ու Ջավախքում – Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները… Վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը, Նախիջեւանի հայաթափման տարբերակը պիտի բացառե՛լ…
Այս նախագիծը շարունակաբար իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրույց է լինում տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ՝ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:
«Լուսանցք»-ը նշել է, որ ոչ վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը: Եթե հենց այսօր համահայկական ուշադրություն չբեւեռվի ջավախահայության տարաբնույթ խնդիրներին, ապա վաղը կունենանք ոչ թե Արցախ-Ջավախք համեմատություն, այլ՝ Նախիջեւան-Ջավախք…
Ահա այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեւավորվել են հարցումների հիման վրա, ըստ վերոնշյալ նախագծի: Հարցերին պատասխանել է անկախ քաղաքական փորձագետ Հայկ Բալանյանը:
- Ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ:
– Կա ժողովրդագրական աճ, կան պետական հստակ հաշվարկներ: Հենց ժողովրդագրական աճն էլ նպաստել է Բաքվի եւ Անկարայի պետական ակտիվ քաղաքականության դրսեւորմանը, նաեւ կրոնական վերածննդին՝ մզկիթների կառուցում եւ վերաբացում, այդ թվում՝ վրաց մահմեդականների համար, նաեւ տրանսպորտային ծրագրեր, բիզնեսի մեծ եւ աճող ներկայություն Վրաստանի տնտեսության մեջ:
(Հիշեցնենք, որ մեծ թվով մահմեդական վրացիներ են ապրում Աջարիայում: Ինչպես հայտնի է, աջարներ հասկացության տակ պիտի հիմնականում հասկանալ՝ հենց մահմեդականացված վրացիներ: Եվ իզուր չէ, որ Թուրքիան վաղուց աչք ունի Բաթումին տիրելու առումով,- «Լուսանցք»): Continue reading
Հաշվարկված քայլեր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ – Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում…
Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը կհանգեցնի այն իրողությանը, որ Սերժ Սարգսյանը կլինի միակ թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնի համար՝ խորհրդարանական վարչակարգի անցնելու այս խրթին պայմաններում: Իշխող Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը որեւէ այլ թեկնածուի առաջադրման դեպքում միահամուռ չի լինի, ինչը արդեն երեւակվում է ապագա վարչապետի թափուր տեղի համար գաղտնապայքարում: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ խորհրդավոր լռում է: Այս դեպքում չի բացառվում նաեւ ընդդիմադիր ճակատի հետագա աշխուժացում, եթե հանդարտ ընթացող իշխանական նավը խորտակման նշաններ ցույց տա: Իշխող կուսակցությունը կունենա մի քանի հովիկաբրահամյաններ եւ կարենկարապետյաններ, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ դա նման իրավիճակում, երբ գործող նախագահը ձեռնպահ մնա վարչապետական ուղղությունից, կարող է եւ գործել…
Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապագա նախագահին, ով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն է: Իսկ խորհրդարանում ելույթ ունենալիս նախագահը հստակ նշեց, որ դրական է գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքը, ինչը, կարծում է, պետք է շարունակվի նաեւ հաջորդ վարչապետի ու նախագահի օրոք, իսկ վարչապետի մասին լռեց կրկին:
Սակայն այս նախնական քայլերը եւ ներքաղաքական կյանքի հնարավոր առճակատումները արդեն գրեթե բոլորին համոզել են, որ խորհրդարանական Հայաստանի երրորդ եւ ամենակարեւոր պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…
Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 2018թ.
http://www.hayary.org/wph/?p=6749 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…
http://www.hayary.org/wph/?p=6734 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…
http://www.hayary.org/wph/?p=6720 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…
http://www.hayary.org/wph/?p=6692 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…
http://www.hayary.org/wph/?p=6676 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…
http://www.hayary.org/wph/?p=6664 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…
http://www.hayary.org/wph/?p=6651 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…
http://www.hayary.org/wph/?p=6640 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…
http://www.hayary.org/wph/?p=6626 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…
http://www.hayary.org/wph/?p=6613 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2. Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…
http://www.hayary.org/wph/?p=6599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…
http://www.hayary.org/wph/?p=6583 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…
http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…
Ըստ Հայոց էպոսի եւ դիցապատմական ավանդաբանության՝ Հայոց հրածին եւ ջրածին Արեւ աստվածները երկինք բարձրանալով կամ ջուր մտնելով՝ ապաքինվում են, ինքնակազմակերպվում են, տիրազորանում եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը՝ նորից վերադառնալով իրենց առաջադրված խնդրի կատարմանը: Continue reading
Պատմահենություն եւ կեղծարարություն.- Վարձիա. ինչու է հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերություններում համր… Քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է՝ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն – քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի լուրջ քայլ չի կատարում…
Պատմահենությունը եւ պատմության կեղծարարությունն արդեն սահմաններ չեն ճանաչում: Այս «սրբազան» գործին են լծվել թուրք, ադրբեջանցի եւ այլ գիտնականները: Խելահեղ այս մրցավազքից հետ չեն մնում նաեւ մեր հարեւան վրացիները, որոնք այս գործում հասել են լուրջ հաջողությունների: Ուշագրավ է, որ Հայոց քաղաքակրթության մեղրահացը դարձել է մեր հարեւանների համադամ կերակուրը: Օրինակները բազում են եւ բազմաթիվ: Նշենք ընդամենը մեկը:
Տարիներ առաջ վրացական իշխանությունները մեծ շուքով եւ անպատկառ ձեւով նշեցին իրենց երկրում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1800-ամյակը: Դրան հետեւեց այն, որ նրանք մեզանից պարզապես խլեցին առաքելական պատվանունը՝ իրենց եկեղեցին կոչելով Վրաց ուղղափառ, առաքելական: Հայկական կողմը ոչ մի արձագանք չարեց, այսինքն՝ համաձա՞յն են վրացիների հետ:
Այս ոլորտում աչքի է ընկնում երկու գործոն, մեկը՝ քաղաքակրթական կողոպտիչների ագահությունը եւ լկտիությունը, մյուսը՝ հայկական կողմի բացարձակ անտարբերությունը, հանդուրժողականությունը: Մինչդեռ քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է եւ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն: Քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի քայլ չի կատարում եւ ոչ մի համապարփակ ծրագիր էլ չունի: Այսպիսի կացության մեջ մեր թշնամիները շատ արագ կողմնորոշվում են եւ տիրանում նորանոր արժեքների: Մեր ժամանակներում աններելի են տոլմայի եւ հայկական նվագարանների սեփականումը, որը մեծ փութեռանդությամբ իրականացրել են արեւելյան մեր հարեւանները՝ ադրբեջանցիները: Continue reading
«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…
«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է: Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում:
Երբ կարդացի «Հին Խնձորեսկ», հուշերի գիրկն ընկա: Չէ, ես այդ կողմերից չեմ: Պապերս Մուշից եկել, Գեղամա ծովը տեսել են, ասել են՝ լավ է, ծովին մոտ կիջնենք: Բայց սայլի անիվը կոտրվել է, որոշումը փոխել են՝ «էստե սելը խռբավ, էստե էլ գեղ կշինենք»: Ու գյուղը կոչել են Խռբե: Բայց Մշո դաշտին սովոր են եղել, քար ու քռեն աչքներին չի եկել, կրկին մտափոխ են եղել ու որոշել են ծովին ինար լինել, մոտ լինել, ծովի ոգու, հարսի հետ զրուցել, եկել խցկվել են երկու գյուղի արանքում ու հիմնել Ծովինարը: Ու ես ինչքան մեր գյուղ գնայի, հին Ծովինար՝ Խռբե էի գնում, լավաշի ու մածնի հետ շալակում էի պատմությունները, լեգենդները, մի տասն էլ ավելացնում ու հայդե՝ էն կեսճամփին փչացած սայլի հետքերով:
Էդ սայլն ինձ համար Նոյան տապանից էլ զորեղ պատմություն ուներ: Ավելի զորեղ էր մեր գյուղի Թեյշեբա աստծո քաղաքի բերդ-ամրոցի ավերակների մոտի արձանագրությունը: Իմ ամառային արձակուրդներին՝ ամբողջ երեք ամիս, օրերը սկսվում էին ամրոցից ու հասնում Խռբե: Continue reading
Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն… Ով ինչ անի՝ արանքում կանք – ԱՄՆ-ի այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» մենք էլ ենք «տեղ» զբաղեցրել… Վրաստանը Ռուսաստանին ասաց՝ չիք – Վերջնականապես հրաժարվել է ռուսական գազից… Մենք էլ… աճում ենք – ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն…
Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է փոխել ցանցի բնույթը, ըստ նրա՝ առաջնահերթություն կտրվի տեղական լուրերին:
«Մեր նոր թարմացումը տեղական աղբյուրներից նորությունների խթանումն է: Մարդիկ մեզ անընդհատ ասում են, որ Facebook-ում ավելի շատ ցանկանում են տեղական նորություններ տեսնել: Տեղական լուրերն օգնում են հասկանալ այն խնդիրները, որոնք կարեւոր են մեր համայնքներում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:
Նաեւ հավելել է, որ այս փոփոխություններն առաջին հերթին ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցի ամերիկյան հատվածում:
Այս սոցիալական ցանցի մասին այլ կարծիք ունի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը սպառնալիք են հասարակության համար:
Եվ սա ասում է այն մարդը, ում հիմնադրամը տարիներ շարունակ դրամաշնորհներ է տալիս տարբեր երկրների այն կազմակերպություններին, որոնք խաթարում են այդ երկրների ոչ միայն հասարակական անդորրը… այլեւ պետության ներքին կայունությունը… Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է… Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն… Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն անցկացրեց «Արսենալ»-ում – Հայ ֆուտբոլիստի՝ նոր թիմ տեղափոխվելու այլ մանրամասներ… Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի… Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ… Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին… Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում… Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող մեր դահուկորդների անունները… Հրաձիգները մասնակցեցին Մյունխենի մրցաշարին… Բասկետբոլիստ Միքայել Հակոբյանը 37 միավոր վաստակեց «Մաունտ Իդա»ի հետ մրցախաղում…
Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է
Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 փուլի արդյունքում Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե Լագրավն ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայբրեյք։ Այս մասին տեղեկացնում է chess©am կայքը
Խաղում էին Լեւոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը եւ Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լեւոնը հաղթեց Ռապորտին։ Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի եւ Վաշիե Լագրավի միջեւ խաղացվեց 4 խաղ, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի եւ 1 հաղթանակ՝ հօգուտ Լեոն Արոնյանի։
ՖԻԴԵ–ի վարկանիշ. Լեւոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականով
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի 1-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նա ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):
Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 20-ամյա շախմատիստը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը:
Նրան հաջորդեցին 4 շախմատիստներ, որոնք բավարարվեցին 6-ական միավորով: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալակիր ճանաչվեց դասական շախմատի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, իսկ մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար զբաղեցրին 14-րդ եւ 8-րդ հորիզոնականները:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցեցին 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմայստեր, 7 շախմատիստուհի:
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի կանանց շախմատի առաջնությանը մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարիա Կուրսովան, ով 1 խաղ առաջ՝ ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Եվ վերջին փուլում խաղարկվեցին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը: Արծաթե մեդալին տիրացավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, իսկ Լիլիթ Գալոյանը, ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովայի հետ եւ միավորներով հավասարվեց Աննա Սարգսյանին: Լրացուցիչ գործակիցներով հենց նա էլ մրցանակային 3-րդ տեղը գրավեց: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:
Մոսկվա Օփեն. Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց Գեւորգ Հարությունյանը
Մոսկվայում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան տեղեր զբաղեցնել մրցանակային եռյակներում:
Կանանց մրցաշարը 4 հաղթանակով մեկնարկած Սուսաննա Գաբոյանը վերջում թուլացրեց տեմպը, 2 պարտություն կրեց եւ վաստակած 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգեւատրվի 13 հազար ռուբլով: Կանանց մրշաշարում ուժեղագույն գտնվեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկը, ով վաստակեց 8 միավոր: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Նա մեկուկես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սեմյոն Լոմասովից: Մեր շախմատիստը կստանա 25 հազար ռուբլի պարգեւավճար:
Մրցաշարի C խմբում, որտեղ հանդես եկան ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները, Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքներ ցույց տվեցին Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որոնք 7-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 14-րդ տեղերը: Նրանք կպարգեւատրվեն համապատասխանաբար 16 եւ 14 հազար ռուբլով: Այս մրցաշարում հաղթեց ուկրաինացի Իգոր Վոլկովը:
Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Դեկտեմբերի 21-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան 2-րդն է, Պորտուգալիան՝ 3-դը: Continue reading


