Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. Առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանն 1-ին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում… Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում… «Ուրարտու» բասկետբոլային թիմի ճակատագիրը… Շախմատային խաչմերուկ… Այլ մարզական լուրեր…

Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը:

Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը իր հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: 2 թիմերն էլ 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի:

«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: «Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի եւ այժմ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Կայացած 17 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն իր ակտիվում ունի 34 միավոր: Հենց այդ 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 մասնակիցները՝ Երեւանի «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:

Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:

Մխիթարյանը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է չեմպիոն դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում։ 14-րդ տուրից հետո «ՄՅու»-ն զբաղեցնում է 6-րդ տեղը եւ առաջատարից՝ «Չելսի»-ից հետ է մնում 13 միավորով։ «Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «ՄՅու»-ն «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։ «ՄՅու»-ն պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 41-ի (431) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հավատ չներշնչող քայլերը – Մոսկվայի «ֆորպոստային» այս նոր խաղերը կրկին հուշում են, որ չի բացառվում, որ հայ-ռուսականից բացի, նաեւ ռուս-ադրբեջանական միացյալ զինված ուժեր եւս առաջանան…

http://www.hayary.org/wph/?p=5937Հերթական հակահայ «բարեկամական» դրսեւորումը – Ռուսաստանն է Հայաստանում լուրջ հակառուսական քաղաքականության բորբոքողը… Հայաստանում բազմալեզվությունն իմացություն է՝ գիտելիք – Բայց որեւէ օտար լեզու չի՛ կարող պետականորեն մրցակցել հայերենի հետ… Լեզվաիմացությունը չպե՛տք է խառնել լեզվամտածոսության հետ…

2. Հայ երեխային ընտանիքից օտարման պատվեր է դրված – Հայաստանում սա վտանգավոր հետեւանքների կհանգեցնի, եթե կյանքի կոչվի «Ընտանեկան բռնության դեմ օրենք»-ի նախագիծը… Համեմատություններ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում…

http://www.hayary.org/wph/?p=58551. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

3. Փոփոխությունների անհրաժեշտություն՝ նաեւ մարդկա՛նց կենցաղու՛մ – Կառավարության բարեփոխումները պիտի բոլոր ոլորտներում տեսանելի լինեն… Հայաստանը դեռ չի հաղթահարել աղքատության հիմնախնդիրը՝ ըստ վիճակագրական տվյալների բնակչության 90%-ն աղքատ է, 2,3%-ը՝ ծայրահեղ աղքատ…

http://www.hayary.org/wph/?p=5935Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել – Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը… Համազգային թալանի հետքերով.- Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն…

4. ՀՀԿ համագումարում.- Փոփոխությունը հաստա՛տ տեղափոխությունը չէ – Կփոխվի՞ արդյոք խորհրդարանական երկրի խորհուրդն ու խորհրդապաշտությունը… ՀՀԿ-ն փորձում է թարմանալ… Նախագահին խորհրդականներ է՛լ պետք չեն… Սփյուռքի հարցում փոխելու են սլաքները… Մի «կոմկուս» է լինելու ու վերջ… Նեղ օրերի վարչապետը… Թղթաբանական աճը փոր չի կշտացնում…

5. Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար – Հայաստանում խորհրդարանական եւ ուղիղ նախագահական համակարգերի համեմատական… Նոր վտանգներ Թուրքիայում –  Հայազգի պատգամավորի հաարցապնդումը՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ – Հրանտ Դինքի սպանության մասին…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

6. Պատճառը թողած՝ հետեւանքից ենք սկսում – Խնդիր, որ մշտապես օրակարգում է – Ամենուժեղ վերահսկողը պիտի պետությունը լինի… Նախարարը խնդրում է հանք շահագործողին… Դեկտեմբերին Սեւանա լճում կարգելվի խեցգետնի եւ ձկան որսը…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

8. Հայկական խոհանոց – Սպանախով եւ ընկույզով գնդիկներ… Լավագույներն ու «լավագույները» – 7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը… Վառելափայտը՝ անապահովներին… Հայաստանը վիրուսների խոցելիությամբ 3-դն է… Այլ լուրեր… Տեղադրե՛ք ձեր գովազդը հայ արիների կայքում… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

9. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Գյումրեցի դյուցազնի աշխարհի 2 ռեկորդը… Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում… Հայուհին՝ Ռումինիայի չեմպիոն… Ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայ մարզիչն ու ֆուտբոլիստը՝ լավագույնների թվում… Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում… Այլ մարզական լուրեր… Մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը.. Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

http://www.hayary.org/wph/?p=5929Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հավատ չներշնչող քայլերը – Մոսկվայի «ֆորպոստային» այս նոր խաղերը կրկին հուշում են, որ չի բացառվում, որ հայ-ռուսականից բացի, նաեւ ռուս-ադրբեջանական միացյալ զինված ուժեր եւս առաջանան…

Վերջերս հայ-ռուսական հետզհետե խորացող հակասություններին, որն առնչվում է տարբեր ոլորտներում ռուսական կողմի ոչ բարեկամական դրսեւորումների հետ (ինչպես՝ մեր թշնամի պետությանը՝ Ադրբեջանին զանգվածային զենքի վաճառքը, ռուսաց լեզվին՝ մեր միատարր երկրում պետական կարգավիճակ տալու հարցը, Արցախի խնդրում ոչ հայանպաստ քաղաքականությունը եւ ՀԱՊԿ անգործությունը, Թուրքիայի հետ ռուսական կողմի հայավնաս կապերի ամրապնդումը, նաեւ համաթուրքական դաշինքի ԱՊՀ-ական երկրների հետ հայկական շահերի անտեսումը, շատ հայերի նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը Ռուսաստանում եւ այլն), ավելացավ եւս մեկը՝ հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորումը:

Հայաստանում մեծամասամբ ու առավելապես ամրացավ այն միտքը, թե դեռ մեծ հարց է՝ մեր երկրի ավտանգության ամրապնդու՞մ է, թե՞ հերթական պարտադրված քայլ՝ մեր ինքնիշխանությունը զիջման տանող:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արդեն ներկայացրել է, թե ինչ նպատակներ է ունենալու հայ-ռուսական ԶՈւ-ի միացյալ խմբավորումը: «Այդ խմբավորումը, մեծ հաշվով, ստեղծվել է վաղուց։ Ամեն տարի, 2000թ. ի վեր, սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք այդ խմբավորման ստեղծման տարեդարձը։ Դրա հիմքը 16 տարի առաջ զինված ուժերի կիրառման համատեղ պլանավորման հարցերի վերաբերյալ Սոչիում ստորագրված համաձայնագիրն է, որը նախատեսում էր խմբավորման ստեղծում, ինչը եւ արվել էր երկու երկրների Գլխավոր շտաբերի պետերի համապատասխան հրամանագրերով»,- նոյեմբերի 26-ին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Վիգեն Սարգսյանը:   Continue reading

Հայ երեխային ընտանիքից օտարման պատվեր է դրված – Հայաստանում սա վտանգավոր հետեւանքների կհանգեցնի, եթե կյանքի կոչվի «Ընտանեկան բռնության դեմ օրենք»-ի նախագիծը… Համեմատություններ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում…

Կանանց իրավունքների կենտրոնն այս տարվա ընթացքում կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների վերաբերյալ ավելի շատ ահազանգեր է ստացել, քան նախորդ տարում. այս մասին ասել է կենտրոնի  հոգեբան Մարինե Եղիազարյանը՝ վկայակոչելով կազմակերպության Երեւանում ու 7 մարզերում գործող թեժ գծերով ստացված ահազանգերի վիճակագրությունը:

Կենտրոն դիմած կանանց 48%-ն ահազանգել են հոգեբանական, 50%-ը՝ ֆիզիկական, 2%-ը սեռական բռնությունների մասին:

«2010-2015 թթ. ընթացքում ընտանեկան բռնությունների զոհ է դարձել 35 կին»,- նշել է կենտրոնի հոգեբանը: Քննարկման մասնակիցներից «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասել է, որ այս տարվա ընթացքում գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության զոհ է դարձել 7 կին: «Սպանության դեպքերը հասարակության անտարբերության ու պետական համապատասխան ինստիտուտների պատշաճ կերպով չգործելու հետեւանք են: Խոսքը, մասնավորապես, ոստիկանության մասին է»,- նշել է կազմակերպության տնօրենը: Պարզաբանվել է, որ զոհ դարձած կանայք կենդանության օրոք դիմել ու ահազանգել են ոստիկանությանը բռնությունների մասին, սակայն ոստիկանությունը շատ դեպքերում անտարբեր է եղել:

Քննարկման համակարգողը հայտնեց, որ իրենք հրավիրել են նաեւ ոստիկանության ներկայացուցչի, սակայն քննարկմանը այդ կառույցից որեւէ մեկը չի ներկայացել: Panorama.am-ի՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ հարցմանը ոստիկանությունից պատասխանել են, որ տեղեկատվության հավաքագրման համար անհրաժեշտ է 30 օր:   Continue reading

Փոփոխությունների անհրաժեշտություն՝ նաեւ մարդկա՛նց կենցաղու՛մ – Կառավարության բարեփոխումները պիտի բոլոր ոլորտներում տեսանելի լինեն… Հայաստանը դեռ չի հաղթահարել աղքատության հիմնախնդիրը՝ ըստ վիճակագրական տվյալների բնակչության 90%-ն աղքատ է, 2,3%-ը՝ ծայրահեղ աղքատ…

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը՝ հատկապես բարեփոխումների ոլորտում: Կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը հետաքրքրել են եվրոպացիներին, որոնք ողջունել են այն աշխատանքները, որ տարվում են տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ:

«Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաեւ քաղաքական մթնոլորտում: Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել եւ առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ առումով, Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ առկա միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսեւորումների ու ռիսկերի նվազեցմանը եւ ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր:

Համազեկուցողները կարեւորել են նշված ուղղություններով կառավարության հետեւողական քաղաքականությունը, նշել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում եւ հաջողություններ մաղթել բարեփոխումների զարգացման ճանապարհին առաջ գնալու համար: Համազեկուցողներն առանձնակի շնորհակալություն են հայտնել Հայաստանի  կառավարությանը՝ Սիրիայի քաղաքացիներին ընդունելու եւ նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի թվում կարեւորվել են նաեւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ու ազատ եւ արդար անցկացումը:  Continue reading

ՀՀԿ համագումարում.- Փոփոխությունը հաստա՛տ տեղափոխությունը չէ – Կփոխվի՞ արդյոք խորհրդարանական երկրի խորհուրդն ու խորհրդապաշտությունը… ՀՀԿ-ն փորձում է թարմանալ… Նախագահին խորհրդականներ է՛լ պետք չեն… Սփյուռքի հարցում փոխելու են սլաքները… Մի «կոմկուս» է լինելու ու վերջ… Նեղ օրերի վարչապետը… Թղթաբանական աճը փոր չի կշտացնում…

ՀՀԿ-ն փորձում է թարմանալ

Անդրադարձը ՀՀԿ համագումարին՝ կարեւորում ենք բացառապես այն տեսանկյունից, որ նախ՝ իշխող կուսակցության գերագույն ժողովն է, ապաեւ՝ այն տեղի է ունենում սահմանադրական փոփոխություններից հետո, երբ մեր երկրի հաջորդ ղեկավարը լինելու է ՀՀ վարչապետը, իսկ պետությունն էլ գործելու է որպես խորհրդարանական երկիր՝ հրաժեշտ տալով կիսանախագահական պետական համակարգին: Չնայած երկրի ներկայիս նախագահը դեռ կպաշտոնավարի մինչեւ 2018թ. նախագահական հաջորդ ընտրությունները, բայց համակարգային փոփոխությունները կլինեն նրա ուշադրության կենտրոնում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում եւ, որպես կուսակցության առաջնորդ, կղեկավարի նաեւ խորհրդարանական երկրի անցումային ժամանակաշրջանը:

ՀՀԿ 16-րդ համագումարի աշխատանքներին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցեցին ընտրված 1790 պատվիրակ: Բացման խոսքն ասաց ՀՀ  Սերժ Սարգսյանը: Իսկ ՀՀԿ ԳՄ անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան առաջադրեց որպես ՀՀԿ նախագահի թեկնածու. «Հաշվի առնելով ՀՀԿ տարբեր տարածքային կազմակերպությունների կողմից ստացված եւ համագումարի պատվիրակության անդամների կողմից ներկայացված առաջարկությունները, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը, մեր մեծ վստահությունը մեր կուսակցության նախագահի նկատմամբ՝ որպես համագումարի պատվիրակ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»:

Համագումարին ներկա մյուս պատվիրակների կողմից այլ առաջարկներ չներկայացվեցին: Քվեարկությունը կազմակերպվեց բաց եղանակով: Համագումարի բոլոր պատվիրակները կողմ քվեարկեցին:

Հիշեցնենք ՀՀԿ նախկին համագումարները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ստեղծվել է 1990թ. ապրիլի 2-ին, որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին: Գործունեության ընթացքում ՀՀԿ-ն գումարել է 11 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005, 2007, 2009, 2012, 2014 թթ.) եւ 4 արտահերթ (1996, 2002, 2006, 2012 թթ.) համագումարներ:

Եթե 16-րդ համագումարում նախագահի ընտրության հարցում փոփոխություն չկար, ապա ՀՀԿ գործադիր մարմնում եղան փոփոխություններ: Ընտրվեց 21 հոգանոց գործադիր մարմին: «Առաջնորդվելով ՀՀԿ կանոնադրությամբ, մեր գործադիր մարմնի համար սահմանված լիազորությունների եւ պարտականությունների իրականացման, կուսակցության ղեկավարման արդյունավետության ապահովման սկզբունքով, նկատի ունենալով, որ համագումարի պատվիրակների կողմից ներկայացվել է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամության 21 թեկնածու, առաջարկում եմ գործադիր մարմնում ունենալ 21 անդամ»,- հայտնեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բաց քվեարկությամբ գործադիր մարմնի անդամներ ընտրվեցին Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Վիլհելմի Կարապետյանը, Կարեն  Սարգսի Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Վիգեն Սարգսյանը:   Continue reading

Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար – Հայաստանում խորհրդարանական եւ ուղիղ նախագահական համակարգերի համեմատական… Նոր վտանգներ Թուրքիայում –  Հայազգի պատգամավորի հաարցապնդումը՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ – Հրանտ Դինքի սպանության մասին…

Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար

Հայաստանի նախագահը հայտնել է, թե խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն ապահովված կլինի: «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ «ամեն դեպքում կառավարման նման ձեւը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունը ավելի լավ կապահովվի»:

Շատ երկրներում ձեւավորվել է այն կարծիքը, թե Հայաստանում գործում էր կառավարման նախագահական համակարգ, իսկ հիմա երկիրը անցում է կատարում խորհրդարանական կառավարման: «Դա այդպես չէ։ Մենք ունեինք կիսանախագահական կառավարման ձեւ, եւ ինչպես բոլոր կիսաձեւերը, այն իր թերություններն ունի։ Միայն այն բանի շնորհվ, որ գործող նախագահը խորհրդարանում մեծամասնություն ունի, հնարավոր է դառնում երկրի կայուն կառավարումը։ Ինչու՞։ Որովհետեւ կիսանախագահական համակարգում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանը։ Եվ եթե պատկերացնենք, որ նախագահը կարող է ներկայացնել մի քաղաքական ուժ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ այլ, ապա հասկանալի է, որ կառավարության եւ նախագահի միջեւ վատ հարաբերություններ կլինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա  հիշեցրել է, որ նախագահը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է ու կրում է երկրի անվտանգության եւ ամբողջականության համար պատասխանատվությունը. «Եվ բոլորիս էլ հասկանալի է, որ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ քարտեզի վրա սլաքներ նշի, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն զորքերը։ Նրա խնդիրն է ապահովել պետության ամբողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։ Իսկ ինչպե՞ս նա կարող է դա անել, եթե իրավունք չունենա բյուջետային միջոցների մի մասը ծախսել այդ նպատակով։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդը՝ ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ է, որ իրավունքը լինի այնտեղ, որտեղ պատասխանատվությունն է»:

ՀՀ նախագահը կարծում է, որ խորհրդարանական վերահսկողությունը շատ արդյունավետ կառավարման ձեւ է համակարգերի ու կառույցների համար, որոնք ունեն իրավունքներ եւ պատասխանատվություն:

Այստեղ պիտի հավելենք, որ «Լուսանցք»-ը մնում է իր նախկին դիրքորոշմանը, որ պատերազմող երկրում եւ մեր անկայուն տարածաշրջանում ամուր պետություն ստեղծելու համար պիտի ընտրել նախագահական կառավարման ձեւը: Այո, կիսանախագահականը կիսաձեւ է՝ կիսաիրավունքներով… բայց խորհրդարանականն էլ իր վտանգներն ունի, հատկապես, եթե որեւէ ուժի չի հաջողվում մեծամասնություն դառնալ խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորել: Իսկ դա հղի է նոր ընտրությունների անցկացման հեռանկարով ու գուցե նաեւ նոր մեծամասնության չձեւավորման վտանգով: Սա կարող է անկայուն իրավիճակ ստեղծել ու ներքաղաքական խնդիրներ առաջացնել, որից կօգտվեն դրսի ուժերը… Նախագահական համակարգը կենտրոնաձիգ է եւ ավելի կայուն, ինչը մեր անկայուն տարածաշրջանում կարող է ավելի դրական դիտարկվել:   Continue reading

Պատճառը թողած՝ հետեւանքից ենք սկսում – Խնդիր, որ մշտապես օրակարգում է – Ամենուժեղ վերահսկողը պիտի պետությունը լինի… Նախարարը խնդրում է հանք շահագործողին… Դեկտեմբերին Սեւանա լճում կարգելվի խեցգետնի եւ ձկան որսը…

Մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները 1998թ. ուսումնասիրում եմ: Զարգացած երկրների փորձին ծանոթ եմ: Դա ինձ թույլ է տվել ասելու, որ մենք մեր հանքավայրերը ոչ թե օգտագործում ենք, այլ՝ շահագործում՝ բառի բուն իմաստով: Շահագործում անխնա, այնքան անխնա, որ հետապնդվում է ոչ թե բիզնես, այլ՝ թշնամու շահ: Մենք ոչնչացնում ենք մեր հանքերը: Անկեղծ լինելու համար ասեմ, որ ոչ մի երկրում (զարգացած երկրների հետ համեմատվենք, քանզի այդ ստանդարտներին ենք ձգտում) պետությունը գործարարի բարոյականությանը չի հենվում: Կիրառում է հստակ լծակներ եւ խստորեն պատժում օրինազանցին: Ամեն ինչի համար ստանդարտ կա՝ հանքի բաց ու փակ շահագործումների, հանքաքարի կորզման ձեւերի, մաքրության աստիճանի, թույլատրելի շեղումների, բնապահպանական վնասների, մաքուր տեխնոլոգիաների կիրառման եւ ըստ դրա՝ հարկային արտոնությունների, հանքի պայթեցման ձեւի, նոր ուսումնասիրությունների, հանքի շահագործումից հետո՝ հանքի փակման ձեւի եւ այլն մասին: Մեզ մոտ էլ կա, դաշտը լրիվ բաց չէ՝ թերացումներով հանդերձ, բայց եղածն էլ չի կիրառվում: Ու դրա պատճառն այն չէ, որ դրսի գործարարն ավելի բարոյական է մեր գործարարից: Պարզապես մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը:

Ինչեւէ: Որոշել ենք նոր ստանդարտներ ներդնել, կառավարությունում արդեն կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի  առաջին նիստը, որի ժամանակ էլ տրվեց Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

Արարիչը Հայ ազգին եւ Հայաստան աշխարհին շռայլորեն պարգեւել է հարուստ մշակույթ, արվեստ, գրականություն, պատմություն, յուրահատուկ գեղեցիկ բնություն: Եվ պատահական չէ, որ Հայկական լեռնաշխարհն է բոլոր ազգերի բնօրրանը: Ըստ զրադաշտական Սուրբ գրքի՝ «Ավեստայ», «Աստվածաշունչ մատյան», հնդկական «Ռիգվեդայ», շումերական, աքքադական, ասորա-բաբելական, հունական, արաբական աղբյուրների՝ առաջին մարդը արարվել է Հայկական լեռնաշխարհում, երկրային դրախտը գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Դիտարկենք «Ավեստայու» նյութերը.

Ահուրա Մազդան, Սփիթամա Զրադաշտին Վի դաեւա դաթա-ի առաջին ֆարգարդում այսպես է ասում «Լավագույն եւ առաջին երկիրը, որ ես Ահուրա Մազդաս ստեղծեցի Վանգուհի Դաիթյա գետի հովիտում՝ Աիրիանա Վաեջան է, դրախտային երկիր»:

21-Արարիչ Ահուրա Մազդան Հրաշանուն՝ Աիրիանա Վաեջայում, բարի Վանգուհի Դաիթյա (Որոտանի գետափին), երկնային աստվածների ժողով գումարեց:

22- Արարիչ Ահուրա Մազդան երկնային աստվածների հետ մուտք գործեց հանրահռչակ Աիրիանա Վաեջայի բարի Վանգուհի Դաիթա (Որոտանի գետափի) այդ ժողովը:

Ապա Ահուրա Մազդան ասաց Յիմային (Հայամարդուն, ով ամբողջ մարդկության նախատիպն է եղել). «Ով Վիվանգհանի որդի Հրադեմք Յիմա (պարսկ՝. Ջամշիդ ) վատագույն ձմեռ է իջնելու երկրի վրա, լինելու է սարսափելի ցուրտ ու սառցակալում, լինելու է մահաբեր ձմեռ աշխարհի համար»: (Խոսքը վերաբերվում է Նոյյան ջրհեղեղից 20,500 տարի ետք երկիր մոլորակի սառցապատման, որ տեղի է ունեցել մեզանից մոտ 17,500 տարի առաջ):

25-Հետեւապես (ով Յիմա) մի Վարա (ապաստարան) շինիր եւ

27-Այնտեղ տար աշխարհիս վսեմագույն եւ ազնվագույն որակի կանանց ու արանց սերմը: Այնտեղ դու պետք է տանես աշխարհիս ամենաընտիր, լավագույն եւ ազնվագույն բոլոր տեսակի կենդանիների սերմը (Վիդաեւոդաթա,Վանդիդադ ֆարգարդ, 2 հատված, 21-28):   Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով եւ ընկույզով գնդիկներ… Լավագույներն ու «լավագույները» – 7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը… Վառելափայտը՝ անապահովներին… Հայաստանը վիրուսների խոցելիությամբ 3-դն է… Այլ լուրեր… Տեղադրե՛ք ձեր գովազդը հայ արիների կայքում… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ՝ Ռուզաննա Նահապետյանը

– Սպանախով եւ ընկույզով գնդիկներ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, ընկույզ – 200 գ, սոխ – 2 գլուխ, սխտոր-1 գլուխ, բուսայուղ – 50գ, թթվասեր, կարմիր տաքդեղ, սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Սպանախը  նախ լվանալ աղաջրով, ապա եռացող ջրի մեջ լցնել եւ 1 րոպեից հանել: Հետո սառը ջրի մեջ դնել, հանել, կտրատել, քամել:

Սոխը կտրատել լուսնաձեւ, բուսայուղով տապակել:

Սխտորը կտրատել, լցնել սոխառածի վրա եւ տապակել 1 րոպեի չափ:

Ավելացնել տաքդեղը՝ խորանարդիկներով կտրատած, ընկույզն էլ լցնել եւ կրակի վրայից վերցնել:

Համեմել սեւ պղպեղով, աղով:

Կամ՝ եղեւնու տեսք տալ՝ տոներին ընդառաջ, կամ գնդիկներ անել եւ վրաները լցնել թթվասեր՝ մանր կտրտած ընկույզով պատելով: Անու՛շ արեք:

Հայաստանը վիրուսների խոցելիությամբ երրորդն է

1988թ. նոյեմբերի 30-ը հռչակվել է «Տեղեկատվության պաշտպանության» միջազգային օր: Այն համակարգիչ օգտագործողներին հիշեցնելու է իրենց համակարգիչների եւ այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Լավագույներն ու «լավագույները»

7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը (նոյեմբերի 29-ին) «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռոբերտ Աբաջյանը եւ ԼՂՀ մարտական ծառայության եւ ՀՀ արիության մեդալակիր, սերժանտ Ադամ Սահակյանը: Ինչպես նաեւ «Տարվա սխրանք» անվանակարգին արժանացան հրամանատարին օգնության հասած եւ վիրավորված զինվոր Արման Ավետիսյանն ու քառօրյա պատերազմում թշնամուն բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ պատճառած ՀՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Հարություն Բադալյանը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Գյումրեցի դյուցազնի աշխարհի 2 ռեկորդը… Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում… Հայուհին՝ Ռումինիայի չեմպիոն… Ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայ մարզիչն ու ֆուտբոլիստը՝ լավագույնների թվում… Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում… Այլ մարզական լուրեր… Մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի 2 ռեկորդ է սահմանել

1 ժամում 16 կիլոգրամանոց կշռաքարերը 2 ձեռքով բարձրացնելով 2780 անգամ՝ գյումրեցի 55-ամյա Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի 2 ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով բելառուս Վյաչեսլավ Խոռոնակոյին:

Նաեւ ռեկորդ է սահմանել որովայնի արտակորում ու ներկորում վարժությունում: Հայ մարզիկը 144 ծանրությունով վարժությունը կատարել է 101 անգամ:

Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: 12-րդ խաղը տեւեց ընդամենը 35 րոպե: Սպիտակներով խաղացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ այդ կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 30-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, մրցախաղի հաշիվը մնաց հավասար՝ 6:6:

«Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր երկարատեւ պայքար էին սպասում վերջին խաղում: Նախ, ես այնքան էլ վստահ չէի հաղթանակ տանելու համար, երկրորդ՝ ցանկանում էի խաղալ թայ-բրեյքում»,-հայտարարել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 12-րդ փուլից անմիջապես հետո: Բանն այն է, որ աշխարհի գործող չեմպիոնը այդ խաղում պարզապես հրաժարվել է պայքարից, շատ արագ փոխանակել է խոշոր խաղաքարերը, իսկ 30-րդ քայլից հետո ոչ-ոքի էր առաջարկել իր մրցակցին՝ ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին: Վերջինս առանց հապաղելու ընդունել էր այն:

Նոյեմբերի 30-ին կայացավ թայ-բրեյք, որի ժամանակ էլ որոշվեց մրցախաղի հաղթողը: Մրցակիցներն անցկացրին արագ շախմատի 4 խաղ՝ առաջին 2-ը ոչ-ոքի ավարտվեցին, իսկ ահա վերջին 2-ում Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ: Այդպիսով, մրցախաղի ընդհանուր հաշիվը դարձավ 9:7, եւ նորվեգացի գրոսմայստերը 3-րդ անգամ տիրեց շախմատային թագին: Ի դեպ, Մագնուս Կառլսենը հրաշալի նվեր մատուցեց ինքն իրեն, քանի որ նոյեմբերի 30-ին լրացավ նրա ծննդյան 26-ամյակը:

Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռումինիայի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը հաջող է հանդես եկել շախմատի հերթական մրցաշարում:

Մեր գրոսմայստերը ռումինական «Պոլիտեխնիկա Իասի» ակումբի կազմում մասնակցել է Ռումինիայի շախմատի կանանց ակումբային առաջնությանը:

Մրցաշարի վերջին, 7-րդ փուլում, նրա թիմը հանդիպել է մրցաշարի առաջատար «Ստուդենտուս Մեդիցինա»-ի հետ: Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ հանդես եկող թիմը հաղթել է 2,5:1,5 հաշվով եւ ընդհանուր հաշվարկով գրավել 1-ին տեղը: Այդպիսով, մեր շախմատիստուհին նվաճել է Ռումինիայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանը վերջերս ռուսական «Յուգրա» ակումբի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:   Continue reading

Շնորհավո՛ր ծնունդդ, Արմենուհի – Շնորհավորում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմը…

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումն ու «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը հերթական անգամ սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 41-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են ինչպես անձնական ու ընտանեկան, այնպես էլ աշխատանքային ու գործնական հաջողություններ, անխաթար առողջություն եւ անվերջանալի երջանկություն: Իմանալով Արմենուհու նպատակները՝ մաղթում են դրանց հասնելու անկոտրում կամք ու հարաճուն հնարավորություններ:

Թո՛ղ հայահավատ հայուհուն այսուհետ էլ ուղեկցեն Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը, թո՛ղ հայ նախնյաց ոգիները միշտ լինեն ապավեն՝ մինչեւ անձնական ու ազգային իղձերի կատարումն ու նպատակների վերջնական հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ 2012-ի Վարդավառի եւ 2016-ի Տրնդեզի՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ՝ տոներին ծնված Աստղիկ դուստրն ու Արեգ որդին ունենան նոր քույրեր ու եղբայրներԹո՛ղ հայ արիական լիցքերով կառուցված այս ընտանիքը բարգավաճի վասն սեփական բարօրության, հանուն հայի եւ Հայքի

*  *  *

Արմենուհի Մելքոնյան (Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

http://www.hayary.org/wph/?p=2223 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

– Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

– Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի (մասնավորապես՝ «Առավոտ»-ին), «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:

– 1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտեսական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր: Այժմ՝ օրաթերթի տնտեսական մեկնաբանն է:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 40-ի (430) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Անվանափոխում՝ վերամիավորումից առաջ – Լեռնային Ղարաբաղից՝ Արցախ… Անկախության հանրաքվե.- Շահումյանի, Գետաշենի եւ հարակից տարածքներն արցախապատկան են՝ ինչը հաստատում է Արցախի Սահմանադրությունը… Հայկական կողմը պնդում է կարգավորման 3 սկզբունքների կիրառումը…

– «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

– «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

2. 1000 դրամների հետքերով.- Երբ գործի ազգային տուրքի գաղափարը – Հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որեւէ մեկը չի գողանա… Ազգ-բանակի ստեղծման ճանապարհին հայկական զինուժի խնդիրները պիտի այլեւս կամ-կամի չվերածվեն…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

3. Հերթական հակահայ «բարեկամական» դրսեւորումը – Ռուսաստանն է Հայաստանում լուրջ հակառուսական քաղաքականության բորբոքողը… Հայաստանում բազմալեզվությունն իմացություն է՝ գիտելիք – Բայց որեւէ օտար լեզու չի՛ կարող պետականորեն մրցակցել հայերենի հետ… Լեզվաիմացությունը չպե՛տք է խառնել լեզվամտածոսության հետ…

4. Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա… Ուժեղ տնտեսությունը սկսվում է… զուգարանից,- Պան Կի Մուն՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար…

5. Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել – Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը… Համազգային թալանի հետքերով.- Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն…

6. Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու համար… Տասնյակ դեպքեր.- Խոշոր հանցագործություն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար…

7. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (5-րդ մաս) – Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Դլե Յաման. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…  «Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (14-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 5… Ծպտյալ հայեր.- Օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները կշարունակվեն մանրակրկիտ ստուգվել – Պիտի ճշգրտել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆքուտբոլ. կայացան 15-րդ փուլի հանդիպումները… Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում… Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է որոկազրկվածներին… Հայաստանի 3 շախմատիստ՝ Եվրոպայի չեմպիոնության համար… Դիմակայություն. Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին… Այլ մարզական լուրեր…

11. Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

* Հատուկ ընդգծված հատված՝ Նարե Մշեցյանի «Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն» («Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.) հոդվածից. – Հարց է ծագում՝ ինչո՞ւ չի հայտարարագրել: Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել: Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը: Կինը, որդին կամ այլ փոխկապակցված անձինք եւս առանձին պատասխանատվություն են կրում»,- շարունակեց նա՝ կրկնելով, որ ապօրինի հարստացած մարդիկ կդատապարտվեն 3-6 տարի ազատազրկման:

Հ.Գ. – «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է 1990-ականներից սկսված, հետո էլ շարունակվող համազգային թալանին… Արդյո՞ք այս խնդրին երբեւէ չի անդրադառնալու երկրի օրենքը: Չէ՞ որ, երբ մի քանի տասնյակ հազար մարդիկ ազատագրական ու անկախական պայքարի մեջ պաշտպանեցին ու շատերն էլ նահատակվեցին հանուն հայրենիքի (նվիրյալների մի քանի տասնյակ հազար էլ թիկունքում ապահովեցին պետւթյան կայունությունը), մի որոշակի խումբ՝ պաշտոնյա, քաղաքական, հասարակական կամ գործարար ու այլ շրջանակների ներկայացուցիչ համարվող ազգի տականքներ, այդ ցրտի, մթի ու սովի տարիներն բաժակաճառային հայրենասիրության դասերով տոգորված ազգահալած քաղաքականություն ներմուծեցին սովից, երկրաշարժից, ցեղասպանությունից ու գաղթից, գործազրկությունից ու տարաբնույթ անարդարություններից մաքառող մեր հայրենիք…

Ո՞վ պետք է ստիպի, որ Նժդեհի բնորոշած ազգի այս տականքները պատասխանատվության ենթարկվեն, որոնցից շատերն այսօր էլ պաշտոնյաներ ու գործարարներ են, որ «մեռնում» են հայրենասիրության խոստումներ անելով ու «բարեգործություններ» շաղ տալով… Եթե այսօր այս խնդիրն իր լուծումը չստանա, հաջորդ սերնդին կմնա դրա լուծումը, եւ նահատակների ու նվիրյալների զավակները դեռ պարտավորված են լինելու ազգին վերադարձնել ազգից թալանվածը… Ներկայիս լուծումը նաեւ կարող է թույլ տալ, որ այդ թալանի խոստովանությունն ու վերադարձը ազգին՝ ավելի մեղմ պատիժներով ավարտվեն…

Շատերը հույսը դրել են «ժողովրդի հիշողությունը կարճ է» դրույթի վրա: Այո՛, այդպես է, սակայն պետք է իմանալ, որ «ազգի հիշողությունը հավերժ է», եւ ազգային վրեժը ցեղասպանության վրեժի օրինակով անժամկետ է…

Անվանափոխում՝ վերամիավորումից առաջ – Լեռնային Ղարաբաղից՝ Արցախ… Անկախության հանրաքվե.- Շահումյանի, Գետաշենի եւ հարակից տարածքներն արցախապատկան են՝ ինչը հաստատում է Արցախի Սահմանադրությունը… Հայկական կողմը պնդում է կարգավորման 3 սկզբունքների կիրառումը…

Եվրոպական մամուլն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Արցախ անունով անվանափոխելու շուրջ հայտարարություններին ու հնարավոր ծավալումներին: Մասնավորապես ֆրանսիական մամուլում նշվել է. «Նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարեց իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին: Այս փոփոխությունը հնարավոր է տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների դրույթներին: Եթե բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»-ից եւ կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»»:

«Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարցագումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը»,- մեկնաբանել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետեւի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:

Այս համեմատություններն ունեն նաեւ այն իմաստը, որ Արցախը եւ արցախցիները վերջ են դնում գաղութացման հիշողությանը, փակում են վերջին էջը, ինչպես դա արել են վերոնշյալ եւ այլ երկրները Աֆրիկայում եւ Ասիայում:

Արցախի սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից եւ սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:

Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը կհետեւի Արցախի ժողովրդի կայացրած որոշմանը, ու, թերեւս խումբն էլ կկոչվի Ֆրանսիա-Արցախ:   Continue reading

«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 (կարդալ ամբողջը) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892(կարդալ ամբողջը) – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՆախորդ պարզաբանումներում նշեցի Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…   Continue reading