Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, այսպես կոչված, Ադրբեջանը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով անցել է աննախադեպ լայնածավալ հարձակման: Կայծակնային բնույթ կրող այս պատերազմը տեւել է ընդամենը 4 օր եւ նպատակ ուներ լիակատար ձեւով ջախջախել արցախյան կողմի պաշտպանությունը եւ Արցախը կրկին վերադարձնել իր տիրապետության տակ: Հակառակորդը ռազմի դաշտում կիրառել է իր ողջ զինանոցը՝ հրանոթներ, ականանետներ, հաուբիցներ, հրասայլեր, ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ, ինչպես նաեւ «Սոլնցեպյոկ», «Սմերչ» եւ այլ տիպի զենքեր:
Բայց, ինչպես միշտ, մեր ոխերիմ թշնամիներն այս անգամ եւս սխալվեցին: Հայկական կողմը կազմակերպել է հզոր պաշտպանություն եւ, նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, արդեն որերորդ անգամ լիակատար պարտության մատնել մեր արնախում ոսոխին: Ադրբեջանցիները հերթական անգամ ապշած եւ շփոթված էին. նման մարտական ոգի, ռազմական հմտություններ, խիզախություն եւ բացարձակ համախմբվածություն նրանք չէին սպասում: Ցավոք, զոհերը շատ էին: Այժմ մեր զոհերի թիվը 92 է, իսկ վիրավորների քանակը՝ 121: Թշնամիների զոհերը մոտ 2500 են: Ի վերջո, ապրիլի 5-ի կեսօրին հաստատվում է հրադադար, որի գործողության գործելակարգը նրանք բազմիցս խախտում են: Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում խուճապ եւ խառնաշփոթ է տիրում, շատերը փախչում են իրենց բնակավայրերից:
Սա սովորական եւ տեղային բախում չէ, այլ աշխարհաքաղաքական ուժերի լուրջ հակամարտություն: Բանն այն է, որ այդ հարձակումն իր սուր ծայրով ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ, որը հավակնում է ստեղծել երկրորդ բեւեռ եւ փոխել համաշխարհային աշխարհակարգը: Սիրիայում վերջինիս ռազմավարական հաջողությունները լրջորեն անհանգստացրել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: Հավելենք նաեւ, որ ըստ «Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրերի՝ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին: Continue reading



