Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո, հարցուպատասխանի ժամանակ հանդիպեց հերթական «ադրբեջանական ագրեսիայի»… հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը ոչ միայն «ագրեսիվ հարց» հնչեցրեց, այլեւ մեր նախագահի խոսքերը խեղաթյուրելու ադրբեջանական հնարքի դիմեց:

Հայաստանի նախագահը ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու եւ փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց՝ հասկացնելով, որ չի պատրաստվում գնալ սադրանքի հետքերով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամբիոնից ադրբեջանցի ստախոսը հայտարարեց, թե Հայաստանի նախագահն իր ելույթում հնչեցրել է խոսքեր՝ նշելով, թե ինքը արցախյան պատերազմի առաջնորդն է եղել, ապա էլի մի քանի ստեր հնչեցին:

Ի պատասխան՝ մեր երկրի ղեկավարը նշեց. «Այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:   Continue reading

Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

«Լուսանցք»-ը նոր խորագիր է բացում՝ «Վերջին հույսով»:

Այս խորագրի ներքո մենք պարզապես ազատ արտահայտվելու հարթակ ենք տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել: Ի՜նչ կա որ: Չէ որ մենք ամեն օր այդ էջերը տալիս ենք քաղաքական, տնտեսական ու հանրային գործիչներին: Հերթը շարքային քաղաքացունն է, սովորական մարդունը, ում հաճախ են մոռանում խելահեղ թոհուբոհում: Այս խորագրի ներքո, իհարկե, կարող են արտահայտվել նաեւ արծարծվող խնդրի հետ կապված բոլոր կողմերը: Մենք նրանց էլ խոսելու հնարավորություն կտանք: Եվ գուցե, խնդրի հանրայնացվելու պարագայում, լսվի մարդու ձայնը, բացահայտվի ճշմարտությունը: Մեր առաջին հյուրը Մայա Սարիբեկյանն է: Նրա՝ մեզ հասցեագրված նամակը տպագրում ենք ամբողջությամբ՝ գրեթե առանց խմբագրումների, բայց որոշ կրճատումներով՝ տեղի սղությամբ պայմանավորված: Նրա ճանապարհն անցել է ոստիկանության, դատախազության, դատարանների միջով՝ հասնելով մեզ: Մնացյալը կպատմի հենց ինքը:

* * *

…Մարդը, երբ այլ ելք չի գտնում, ձեռքերը գցում է փփուրներին… 2015թ. սեպտեմբերին, երբ ես, 47-ամյա մանկավարժս, սպասում էի, որ ինձ կհրավիրեն ու գնահատելով իմ կատարած աշխատանքը, որպես հմուտ մասնագետի, կշնորհեն Վաստակավոր ուսուցչի կոչում, ինձ հրավիրեցին… Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ մեր լիազոր տեսուչ Ժ. Հովհաննիսյանը ինձ հայտնեց, որ իմ տունը վերավաճառված է, այլեւս ինձ չի պատկանում եւ խորհուրդ տվեց առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու դուրս բերեմ իմ իրերը տանից՝ փրկելով գոնե դրանք: Նաեւ ավելացրեց, որ ես ոչ մի դեպքում չմտնեմ տուն, քանի որ անվտանգ չէ իմ գտնվելը այդ տանը:

Հարցրեցի, թե այդ ով է իրեն իրավունք վերապահել վաճառել իմ տունը եւ ում: Պարզվեց, որ այն կատարել է Հայկարամ Մարգարյանը, ով դեռեւս 1989թ. այդ տունը վաճառել է իմ ծնողներին, ստացել նրանցից ողջ գումարը, ինչի մասին գրել է ստացական, իսկ տունը «գնողն» էլ կողքի տանը վարձակալական հիմունքներով բնակվող Սուսաննա Ստեփանյանն է:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ահա թե ինչպես են բաբելական ավանդապատումները բնորոշել Թամմուզի Աստծուն՝ խեղաթյուրելով շումերական ավանդները եւ փաստերը:

«Վոտ չտո պիշետ օ Ֆամմուզե Դեվիդ Այկ» (Մատրիցայի զավակները) (բառացի թարգմանություն« կրճատումներով,- Կ.Հ.) (բառացի թարգմանություն, կրճատումներով,- Կ.Հ.)

Հաստատված է. Թամուզ աստվածը կոչվում է «Արյան որդի», «միակ որդի»: Բաբելոնում խոնարհվում էին եռյակին, Նիմրոդին- Ձկան խորհրդանիշ, Թամմուզին կամ Նինուսին՝ աստծո որդուն եւ Շամիրամադային, ում խորհրդանիշն էր աղավնին:   Continue reading

Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

Կան քաղաքակրթական հիմք ունեցող, բնածին ազգեր՝ հայեր, պարսիկներ, հույներ… եւ դրանից իսպառ զուրկ հանրույթներ, խառնածիններ՝ թուրքեր, հուդայացիներ, ադրբեջանցիներ եւ այլք, որոնք հաճույքով յուրացնում են այլ ազգերի քաղաքակրթությունը: Խոսքը հայկական, պարսկական, արաբական եւ այլ մշակույթների մասին է, որոնք ունեն ինքնուրույն եւ հարուստ ավանդույթներ: Իսկ այդ հանրություններն անմշակույթ ու մակաբույծ բնույթ ունեն եւ, ըստ այդմ էլ, շատ ագրեսիվ են:

Չափավորենք նրանց գիշատչական ախորժակը քաղաքակրթական եւ հայեցակարգային լուրջ նկատառումներով: Հայկական լեռնաշխարհը մարդկային վերջին քաղաքակրթության բնօրրանն է, որը հաստատվում է այլազգի բազում մասնագետների ուսումնասիրություններով (Էդրիան Ջիլբերտ, Նատալյա Սոբոլ, Գրեմ Հենկոկ եւ այլք): Օրինակ՝ գերմանացի հայտնի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է Հայկական լեռնաշխարհում (Միջագետք Հայոց, Եդեսիա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք) գտնվող Պորտասարը (Գյոբեկլի թեփե), հնավայրը եւ հայտնաբերել ապշեցուցիչ պեղածո նյութեր: Նա պարզել է, որ սա աշխարհի ամենահին կրոնածիսական կենտրոնն է, որի տարիքը 13-20 հազար տարվա է: Այստեղ գտնվել են նաեւ քանդակագործական արվեստի վաղնջական բարձրաճաշակ նմուշներ (կարիճի, մողեսի, վարազի եւ այլն): Ասենք նաեւ, որ այն դեռեւս ամբողջովին չի ուսումնասիրված եւ կարող են լինել նոր բացահայտումներ: Ընդհանրապես, գերմանական հնագիտական դպրոցն աչքի է ընկնում գիտական անաչառությամբ եւ ստույգ չափանիշներով՝ մերժելով կեղծարարությունները:   Continue reading

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բանակին եւ ոստիկանությանը հրամայել է՝ գնդակահարել իրեն, եթե ինքը բռնապետ դառնա:

Այս մասին նա հայտարարել է ռազմաբազա այցի ժամանակ: «Եթե ես երկար մնամ իշխանության ղեկին եւ ցանկանամ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում: Ուժային կառույցների աշխատանքը մարդկանց եւ սահմանադրությունը պաշտպանելն է: Հիշեք՝ սա ձեր սուրբ պարտքն է»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:

Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնավարել ժամկետից ավել, անգամ կցանկանար այն լքել ժամանակից շուտ:

Այս յուրօրինակ նախագահը հայտնի է իր սկանդալային արտահայտություններով: 2017թ. նոյեմբերին նա խոստովանել է, որ դեռահաս տարիքում մարդ է սպանել: Նաեւ խոստանում էր սպանել այն պաշտոնյաներին, ովքեր թմրանյութերի վաճառքով են զբաղված:

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ նկուղներից մեկում

Մեր երկրում առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան 1-ին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն, քանզի փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, ամբողջությամբ ռուսերեն են (հուսանք, որ հանրագիտարանն արագ կհրատարակվի նաեւ հայերեն թարգմանությամբ,- խմբ.)։

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է չարաբաստիկ 1937-ին՝ ներկայիս ԱԱԾ նկուղներից մեկում եւ միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում էր Հովհաննես Բաղրամյանը:

Սա կլինի այն 4 աշխատություններից մեկը, որ Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կհրապարակի Հայաստանի ազգային արխիվը, 2-րդ աշխատությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմությունն է, ըստ փաստաթղթերի:

Ըստ Ա. Վիրաբյանի, սա կլինի փաստաթղթերի մի ժողովածու, առանց հեղինակային մեկնաբանության եւ յուրաքանչյուր հետազոտող կկարողանա գտնել իր հարցերի պատասխանը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում… Շախմատի Հայաստանի նոր չեմպիոնները… Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի մրցանակը՝ իրանցուն… Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը… Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ… Ֆուտբոլային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում

Մրցախաղը կկայանա 2018թ. նոյեմբերի 9-28-ը: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ: Բոլոր մասնակիցները հայտնի են՝ Լեւոն Արոնյանը, ով հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք 2 շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018թ. մարտի 10-28-ը՝ Բեռլինում:

– Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ: Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի հաղթող է համարվում մեր առաջատար շախմատիստ  Լեւոն Արոնյանը: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած հանդիպումներում:

Նոր չեմպիոնները

2018թ. առաջնությունը շախմատի նոր չեմպիոններ ի հայտ բերեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 1-ին տեղը: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Կանանց շախմատի Հայաստանի առաջնության դեռ մեկ խաղափուլ առաջ հաղթել էր Մարիա Կուրսովան, ով վերջին փուլում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի հետ եւ վերջինիս համար այդ կես միավորը բրոնզե պարգեւ արժանացավ: Նա 5 միավորով գրավեց 3-րդ տեղը, 2-րդ տեղում միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանն է՝ 6 միավորով: Իսկ հաղթողը՝ Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Հիշեցնենք, որ Մարիան տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր Արման Փաշիկյանի կինն է:  Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 2-ի (480) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Բյուջետային խնդիրները կառավարությունը պետք է լուծի ի՛ր օլիգարխներին հարկելով – Երկրի նախագահը խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք…

2. «Փնտրվում» է հայտնի վարչապետը – Անգամ Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»… Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն…

3. Արդյո՞ք երկրի նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի – Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել…

4. ԱԺ նախագահի հետքերով – խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես հետաքրքրում է… Կոալիցիայի դռները փակ են միայն պաշտոնների համար եկող ուժերի առջեւ…

5. Երեւանը՝ նոր որոշումներով.- Հրավառություն -1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ – Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր… Երեւան քաղաքի 2018թ. բյուջե – Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին…

6. Ադրբեջանական ընտրություններին ընդառաջ՝ ներկլանային վերադասավորումներ – Մեհրիբան Ալիեւայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, բայց նախիջեւանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային ու պաշտպանական ոլորտը՝ լարված պահելով Իլհամ Ալիեւին…

7. Հայաստանը եւ Արցախը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ – ընդհանուր առմամբ Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների համեմատ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org  

8. Ճանաչեցինք եզդիների ցեղասպանությունը՝ իրաքյան ահաբեկիչների կողմից կատարված – Հայաստանի խորհրդարանը 2014թ. էլ հայտարարություն է ընդունել  նաեւ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների եւ հույների ցեղասպանության մասին…

9. Վրաստանի ձեռքը Թանդոյան եկեղեցու՞ն էլ հասավ – Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականություն՝ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

11. Գաղտնիքների բացահայտվելու ժամանակները.- ՀԴԲ-ի փաստաթուղթ. Մարտին Լյութեր Քինգին կասկածել են կոմունիստների հետ կապի մեջ… Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը…

12. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից… Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել… ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին… Հայաստանն ի պաշտպանություն Ռուսաստանի մարզիկների… Ռուսաստանը այլընտրանքային ձմեռային Օլիմպիական խաղեր կանցկացնի՞… Շախմատի Հայաստանի չեմպիոնները վայր դրեցին լիազորությունները… Հենրիխ Մխիթարյան Լոնդոնի «Արսենալ» կտեղափոխվի… Այլ մարզական լուրեր… Հայաստանը գրանցել է 2018թ. դպրոցական օլիմպիական առաջին հաջողությունները…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Բյուջետային խնդիրները կառավարությունը պետք է լուծի ի՛ր օլիգարխներին հարկելով – Երկրի նախագահը խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք…

ԱԺ նիստերի դահլիճում հունվարի 23-ին, ժամը 11-ին հրավիրվում է խորհրդարանական լսում՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառներին եւ գնաճը մեղմելու հնարավորություններին առչվող թեմայով: Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն էր առաջարկել թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Այս թեման տարեսկզբից քննարկում են հասարակական ու քաղաքական շրջանակները: Մի մասը թանկացումը պայմանավորում է Հարկային օրենսգրքի փոփոխություններով, մի մասը թանկացումներում հնարավոր է համարում սուբյեկտիվ գործոնը: Ես կարծում եմ, որ այս ամենով հանրությանը պատրաստում են գնաճի, պարզապես պետք է ապացուցեն, որ գնաճն անխուսափելի է…

Ինչեւէ: Երեկ փորձեցի հասկանալ, թե իրավիճակի մասին ինչ է մտածում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Մանավանդ որ նա դեռ մեկ տարի առաջ խոսել էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետեւանքից ՏՏ ոլորտում: Այս անգամ էլ իմ զրուցակիցը ուշադրությունը սեւեռեց եկամտահարկի բարձրացմանը՝ խոսելով ՏՏ ոլորտային խնդրից:

– Եկամտահարկի 2% բարձրացումը խնդի՞ր է ոլորտի համար:

– Մեզ մոտ վտանգը եկամտահարկի 2% բարձրացումը չէ, ավելի շատ 2 միլիոնից ավել ստացողների եկամտահարկի բարձրացումն է խնդիր, որը հարկվում է արդեն 36%-ով: 2 միլիոնից ավել ստացողները հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներն են, գլխավոր ճարտարապետները, բիզնեսի ղեկավարները, այսինքն՝ այն մարդիկ են, ովքեր կազմակերպում եւ ապահովում են գործի որակը, ապահովում են Հայաստանի մրցունակությունը համաշխարհային ՏՏ ոլորտում, որը բավականին մրցունակ դաշտ է: Եկամտահարկը հարկվում է 36%-ով, այսինքն՝ լրացուցիչ 10% է գանձվում կամ մոտ 200-300 հազարի լրացուցիչ բեռ է դրվում: Ոլորտում աշխատողներ կան, որ միջազգային ստանդարտներով են վարձատրվում, քանզի միջազգային որակավորում ունեն, մինչեւ 5 մլն, 6 մլն վարձատրվողներ կան: Նրանք հիմնականում ոլորտի ողնաշարն են, նրանց վրա են սարքված ոլորտի ընկերությունները…

– Բայց դե վարկեր կան, պետությունը պետք է փակի…   Continue reading

«Փնտրվում» է հայտնի վարչապետը – Անգամ Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»… Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն…

Եվ այսպես, Հայաստանը շուտով կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, այն համակարգին, որը գործում էր Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ: «Լուսանցք»-ը մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայ Արիական Միաբանության հետ իր մտահոգությունն էր հայտնել այս հարցում, քանի որ ներկա ռազմա-քաղաքական եւ քաղաքա-տնտեսական միջազգային սուր բախումների, նաեւ տարածաշրջանային մի շարք հակամարտությունների պայմաններում, այդ թվում՝ Արցախյան, եւ  երբ անգամ հարց է առաջ եկել աշխարհի հերթական վերաձեւման շուրջ, կարիք կա առավել կենտրոնացված համակարգի:

Իսկ խորհրդարանական համակարգը թերեւս որոշակիորեն խախտում է այդ կենտրոնացումը, ինչը գուցե հենց 1-ին հանրապետության կործանման պատճառներից մեկը դարձավ… Չնայած մեծամասնությամբ դաշնակցական խորհրդարան էր: Վերոնշյալ դեմ ուժերը այսօր էլ կարծում են, որ նախկին կիսանախագահական համակարգը պիտի վերածվեր կենտրոնաձիգ նախագահական համակարգի եւ այն ավելի արագ ու կտրուկ կգործեր արտակարգ իրավիճակներում կամ պատերազմի պայմաններում: Մինչդեռ խորհրդարանական համակարգի պայմաններում չի բացառվում վարչապետի ու նախագահի տարաձայնությունների առաջացումը, որը միանշանակ կփոխանցվի խորհրդարան, եւ անգամ մեծամասնական կառավարող ուժը կարող է մասնատումների եւ այլափոխումների ենթարկվել…

Ինչեւէ, սահմանադրական փոփոխություններն արդեն իրողություն են եւ երկիրը պիտի շարժվի առաջ: Եվ մեր մաղթանքը միայն պիտի հաղորդենք, որպեսզի Հայաստանը եւ համայն հայությունը կարողանան համախմբված ու կենտրոնաձիգ առաջանալ դեպի հայոց առաջիկա եւ գերնպատակները, հայության միմյանց հաջորդող հաղթանակները…   Continue reading

Արդյո՞ք երկրի նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի – Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել…

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունենա բարձր հեղինակություն՝ նաեւ Սփյուռքում:  «Մեր երկրում կան նմանատիպ մարդիկ, իսկ անունների մասին դուք չեք կարող հիմա որեւէ բան իմանալ, քանի որ այդ քննարկումները դեռ չենք ծավալվել: Երբ որ այս շաբաթ կլինեն այդ քննարկումները, կլինեն անունները, դրա մասին մենք տեղյակ կպահենք»:

Որքան վերլուծում ենք քաղաքական ասպարեզում առկա ծավալումները, գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարծես արդեն ստանձնել է ապագա վարչապետի պարտականությունները եւ անգամ տարեվերջի գնաճի վերաբերյալ քննարկումներ անցկացրեց՝ հասկացնելով, որ հետեւելու է ընթացքին եւ հանձնարարականների կատարմանը: Իսկ խոսքը երկարատեւ ծրագրերի մասին էր, մինչդեռ իր նախագահության ժամկետն ավարտվում է ապրիլին։

Մինչ նոր նախագահ ընտրելը, նախագահի լիազորությունները պատկանում են գործող նախագահին եւ նա կատարում է պարտականությունները: Այս գործընթացը օրենքով տրված լիազորությունների շրջանակներում է: Չնայած չի բացառվում, որ նոր նախագահի ընտրությունը ամենայն հավանականությամբ տեղի ունենա մարտի 2-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ թեկնածուների վերաբերյալ քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: ՀՀԿ-ն խորհրդարանում չունի այնքան ձայն՝ 3/4-րդը, որ միանգամից ընտրի երկրի նախագահին, ինչը նշանակում է՝ պետք է որեւէ ուժի օգնությանը դիմի՝ ԲՀԿ-ի կամ «Ելք»-ի: Կամ էլ առաջին փուլից հետո, երբ որեւէ թեկնածու համապատասխան քվեներ չհավաքի, երկրորդ փուլում, երբ ըստ օրենքի կնվազեցվի ձայներ հավաքելու շեմը, ՀՀԿ-ն կունենա իր ընտրած երկրի նախագահին:   Continue reading

ԱԺ նախագահի հետքերով – խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես հետաքրքրում է… Կոալիցիայի դռները փակ են միայն պաշտոնների համար եկող ուժերի առջեւ…

ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ եւս որոշակի խոսվեց ԱԺ նախագահի հնարավոր փոփոխության մասին: Երկրի վարչապետի եւ նախագահի մասով քննարկումներն իհարե ավելի հորդառատ են, սակայն հետաքրքրում է նաեւ խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես: 

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ըմդդիմադիրները նորից չեն դիմելու այդ հարցով: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ եթե այդպիսի հարց առաջանա՝ կքննարկեն, սակայն ոչ ոք չի դիմել: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չեն ցանկանում ընդդիմությանը զիջել 2018-ի նախագահի պաշտոնը, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ այդ հարցով եւս չեն դիմել, իսկ իրենք կհետեւեն, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է նաեւ մտածում ընդդիմությունը:

Իսկ այն դիտարկմանը, թե ընդդիմությանը լծակներ պետք է տալ, նա արձագանքել է. «Մենք տվել ենք ընդդիմության լծակներն իրենց: Առկա ամբողջ աշխատանքները ցույց տվեցին, որ ԱԺ աշխատանքները խոչընդոտելու հնարավորություն չկա, կան եւ իշխանական եւ ընդդիմադիր լծակներ»: Ինչ վերաբերում է կոալիցիան ընդլայնելու հավանականությանը, Վահրամ Բաղդասարյանը շեշտել է, որ «այս պահին ունեն կոալիացիա ՀՅԴ-ի հետ, իսկ համագործակցություն ունեն շատ այլ քաղաքական ուժերի հետ»: Այլ խնդիր է, որ այլ քաղաքական ուժեր համագործակցությունը հասկանում են պաշտոնը, որ կոալիցիայի մեջ մտնեն, որ պաշտոն ստանձնեն, ոչ թե հանուն երկրի, դա ուրիշ հարց է, ընդգծել է պատգամավորը: «Եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք: Այն բոլոր քաղաքական ուժերը, որ կցանկանան այդպես համագործակցել, մեր դռները փակ են, իսկ կոալիցիայի փոփոխման խնդիր մենք չենք քննարկել, կդիմեն, կքննարկենք»:   Continue reading

Երեւանը՝ նոր որոշումներով.- Հրավառություն -1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ – Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր… Երեւան քաղաքի 2018թ. բյուջե – Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին…

1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ

Այսուհետ առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ օրենսդրության պահանջները խախտելու դեպքում՝ 2 մլն դրամով:

Անկեղծ ասած՝ ինձ մնար, տուգանքի չափն ավելի մեծ կանեի: Հասկանում եմ՝ ուրախություն է, շատերի համար՝ անմոռանալի երջանիկ պահ: Բայց պատկերացրեք, ուշ երեկոյան աշխատանքից վերադարձած մոր վիճակը, որ առանց այն էլ չքնող մանկահասակ երեխային հազար անգամ օրորոցային երգելով նոր-նոր քնացրել է՝ մեկ էլ շրխկ, թրխկ, կողքի շենքի բնակիչը իր պատշգամբից հրավառություն է անում: Ձայնից միանում են տարածքի ավտոմեքենաների ազդանշանները: Երեխան լեղաճաք արթնանում է ու ամբողջ գիշեր չի քնում կամ քնում է ընդհատումներով…

Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր:

Այս տարվա կառավարության հենց առաջին նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ այդ հարցին: Ըստ այդմ, Երեւանում (ոչ միայն)  կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլեւ առաջացնում են բազմաթիվ հրդեհներ ու այլ արտակարգ իրավիճակներ:

Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը:   Continue reading

Ադրբեջանական ընտրություններին ընդառաջ՝ ներկլանային վերադասավորումներ – Մեհրիբան Ալիեւայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, բայց նախիջեւանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային ու պաշտպանական ոլորտը՝ լարված պահելով Իլհամ Ալիեւին…

Ադրբեջանում մոտ 10 կարեւորագույն բանկեր կփակվեն. հայտնել է ադրբեջանագետ, պգթ Տաթեւիկ Հայրապետյանը: Ադրբեջանական վերնախավում նոր վերադասավորումներ են ընթանում, ինչը հղի է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին խնդիրների առաջացմամբ:

Եվ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություն-զգուշացումն իր քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել մի շարք երկրներ, որոնք ահաբեկչության վտանգի առաջ են, ներառում էր նաեւ Ադրբեջանը: Պատահական չէր նույն օրը Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը նախարարների հետ: «Նա ելույթի ամենասկզբում նշեց՝ Ադրբեջանն աշխարհի ամենակայուն երկիրն է, եւ չնայած աշխարհում առկա բազմաթիվ սպառնալիքներին՝ իրենք կարողանում են ապահովել անվտանգություն՝ իրենց եւ օտարերկրյա քաղաքացիների համար, եւ դա կշարունակվի նաեւ 2018թ.»,- նշել է ադրբեջանագետը, ում խոսքով՝ այս երկու հայտարարությունները հակասում են իրար:   Continue reading

Հայաստանը եւ Արցախը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ – ընդհանուր առմամբ Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների համեմատ…

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» ամենամյա զեկույցը:

Այստեղ ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում, ինչպեսեւ 14 տարածքներում 2017թ. ընթացքում:

Զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ երկրները դասակարգվում են 3 խմբերում՝ «ազատ», «մասամբ ազատ» եւ «անազատ»՝ հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» եւ «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը՝ վերջինիս բացակայությունը:

Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ժողովրդավարության ճգնաժամը»:   Continue reading

Ճանաչեցինք եզդիների ցեղասպանությունը՝ իրաքյան ահաբեկիչների կողմից կատարված – Հայաստանի խորհրդարանը 2014թ. էլ հայտարարություն է ընդունել  նաեւ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների եւ հույների ցեղասպանության մասին…

Հայաստանի Խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծը: Քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը եւ մինչ քվեարկությունը վարման կարգով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գրավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն հեղինակներից որեւէ մեկը հաշվի չի առել դրանք։

«Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,- նշել է նա։ Նախագիծն ԱԺ-ն ընդունեց 91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց ու ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսեւորումները կանխելու համար»,- ԱԺ-ում «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը։   Continue reading