Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. առաջնությունը
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը:
Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը իր հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: 2 թիմերն էլ 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի:
«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: «Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի եւ այժմ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Կայացած 17 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն իր ակտիվում ունի 34 միավոր: Հենց այդ 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 մասնակիցները՝ Երեւանի «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:
Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:
Մխիթարյանը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է չեմպիոն դառնալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում։ 14-րդ տուրից հետո «ՄՅու»-ն զբաղեցնում է 6-րդ տեղը եւ առաջատարից՝ «Չելսի»-ից հետ է մնում 13 միավորով։ «Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «ՄՅու»-ն «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։ «ՄՅու»-ն պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։ Continue reading



