Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք – Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով… Միջազգային կարխիք.- Հայաստանն աջակցում է Մերձավորարեւելյան հալածված քրիստոնյաներին – Սակայն պաշտոնական Երեւանը սատարում է նաեւ իսլամական քրդերին, արաբներին եւ արեւապաշտ եզդիներին…

Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք

Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում՝ Միքայել Մինասյանը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի եւ Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ, Հայաստանի եւ Մալթայի Ուխտի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանը պարգեւատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նույն օրը պարգեւատրվել են  նաեւ Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:

Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Միքայել Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգեւատրված ներկայացուցիչների անունից հանդես է  եկել  ելույթով:   Continue reading

Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել (ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան)… Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին կարեւորել ենք քաղաքականության մեջ ոչ միայն գաղափարով, այլեւ ազգային հավատով հանդես գալու անհրաժեշտությունը… Հայ Արիական Միաբանությունը նշում է 24-ամյակը… Իսկ տարեվերջը՝ Միհր Աստծո տոնով… «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարանները տոնական օրերին կաշխատեն…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոներից մեկը Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնի նախօրեին հանդիպեցինք կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով տեղեկացրեց, որ կառույցի հերթական հոբելյանը՝ 24-ամյակը, կնշվի Աբովյան քաղաքում, որտեղ էլ հիմնադրվել է կառույցը:

Քրմական ծիսական արարողությունը կկայանա Էլար-Դարանիի պատմական տարածքում, որից հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կկազմակերպեն տոնախմբություն:

Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենք վաղուց են փոխել իրենց գործելաոճը եւ ոչ բոլոր հարցերում են հանդես գալիս ամբողջապես հրապարակայնորեն: Շատերն են հարցում անում, թե ինչով է զբաղված Հայ Արիական Միաբանությունը եւ ինչու առաջվա նման չի երեւում քաղաքական դաշտում:

«Մենք արդեն ասել ենք, որ մեր կառույցն ունի շուրջ 30 կիսաինքնուրույն գործող միավորումներ, որոնց միջոցով իրականացնում ենք մեր գործունեությունը: Այն ոչ միայն քաղաքական ոլորտում է իրականացվում եւ ոչ միայն այնպիսի հարցերում, որոնցով են միայն պատկերացնում մեր գործը, ինչպես՝ մասոնության, աղանդավորության, համասեռականության եւ անբարո այլ երեւույթների, մարդկանց համարակալման եւ կենսաչափական տվյալների հավաքագրման բացահայտման հարցերում: Այո, այս խնդիրները մենք արծարծել ենք մեր ստեղծման օրվանից, բայց դա չէ մեր առաքելության բարձրակետը:   Continue reading

Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը…

Իսկ հիմա դուրս են եկել ու Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան: Գիտական աստիճաններ ունեցողները պատրաստ են անգամ կեղծ գիտությամբ զբաղվել, միայն թե Հերունու հաստատածը ժխտել կարողանան…

http://www.hayary.org/wph/?p=6033Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչումԻնչու է հայ գիտնականը դրանից վատ զգումԶարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվելՈր ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում…

* * *

Այս տարվա նոյեմբերի կեսերին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել է «Արգելել կեղծ գիտությունը» վերնագրով մի ծանակագիր, որի հեղինակներն են Վահագն Գուրզադյանը, Էդմոն Գազազյանը, Պավել Ավետիսյանը եւ Աշոտ Փիլիպոսյանը, որոնց գիտական աստիճանները չեմ նշում, որովհետեւ վստահ չեմ, որ նրանք արժանի են իրենց կոչումներին:

Նախ նշեմ, որ «National geographic»-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում» նյութում («Լուսանցք»-ն էր տպագրել) արձագանքել եմ Վ. Գուրզադյանի՝ 2016թ. մայիսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցին, որտեղ նա փնովում է Հերունուն առանց որեւէ գիտական փաստարկների, իսկ Քարահունջը աստղադիտարան չի համարում, կարծես թե ինքն է որոշողը՝ այն աստղադիտարան է, թե ոչ:

Նույնիսկ այն բանից հետո, երբ միջազգային մակարդակով Քարահունջը ճանաչվեց որպես աստղադիտարան եւ ընդգրկվեց աշխարհի ութ հնագույն մեգալիթյան աստղադիտարանների ցուցակում, այս վայ գիտնականները առանց ամոթի շարունակում են իրենց պառակտիչ գործունեությունը:

Անգամ կոչ են անում կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարություններին՝ իրենց իսկ խոսքերով՝ վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր դպրոցը եւ մշակույթը պաշտպանվի կեղծ գիտական հայրենասիրությունից:

Անձամբ հակառակը կառաջարկեի՝ սրանց նմանների՛ն է պետք հեռու պահել  մեր մշակույթից եւ դպրոցից, որպեսզի չպղտորեն երիտասարդ սերնդի հոգիները:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44-ում

Շալախո պարանունը Շալախոյ կամ Շարախայ անունն է, Շարայի դաշտավայրի Խոյ -Խայ իմաստն ու գաղափարն ունի:

«Շալախոյ» ծիսական պարը կամ անունը գաղափարախոսություն է, այն ամփոփում է մի քանի դիցական գաղափարների միասնություն: Քանի որ պարը ծես եւ հանդիսություն է, ապա մեր դիցերը հանդես են եկել տոտեմներով: Շալախոյ պարը մի շարք տոտեմների միասնական ծիսակարգ պար է. Շահ առյուծի եւ խոյի, ցուլի, արտի արեւակիր տոտեմ խորհուրդների: Շալախո-ն Շալախոյ բառն է, յ-կիսաձայնի անկումով:

Մեկ այլ տարբերակով. Շալախո+յ բառում հստակ տեղ ունեն շահ +լու+խոյ մասնիկները. «լու-lu» շումերական մշակույթում նշանակում է առյուծ, հայերենում այն պահպանվել է Լեւոն անունով, բնիկ հայերեն բառ է՝ լույս, լուր իմաստով /  Աճառյան/:

Շալախո եզրաբառը հայերենում նշանակում է վաղահաս, կանխահաս. հայերենում Կարմիր ծիրանին ասում են շալախ ծիրան, շալախ են ասում սեխին, որը հայերենում ունի նաեւ շամամ անունը:

Բառանյութը հաստատում է, որ Շալախո ծիսապարը կարելի է դասել «Շիվհալանի», «Շերխանի»- Շարայի խան պարերի շարքին։

Շալախ եւ Շալախո տերմինների իմաստաբանական կապի մասին է խոսում Շալախոյ պարը, որը խորհրդանշում եւ ներկայացնում է կանխահաս, նոր կյանք մտնող երիտասարդ խոյանման եւ առյուծանման սերնդին: Երիտասարդի կամքի, արարքի ցուցադրում, սիրո ու գրավչության մրցակցություն, աղջիկների հեզաճկուն եւ ցուցադրական նազանք, հպարտություն:   Continue reading

Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

Տարիներ շարունակ «Լուսանցք»-ն անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Թեմայի արծարծումը մեկ նպատակ ունի, որ մի օր հայն ամուր կանգնի իր տիեզերածին բնարմատին եւ իր հարատեւման տեսլականներում հետեւի սեփական զուլալ ակունքի հոսքին… Քանզի այն Երկնի ու Երկրի միջանկյալ մի Արահետ է, որը հենց ինքը՝ Արարչի Հետքն է…

Անհասկանալի եւ միաժամանակ անհանդուրժելի է, երբ հայի անկախ երկրում, որ դարերի դեգերումներից հետո է կյանքի կոչվել, թեկուզեւ՝ հայի բնօրրանի մի հատվածում ապրելով, երբ հայը հեռու է մնում իր էությունից, ինքնությունից եւ մնացյալ ազգածին բաղադրիչներից, ինչը հային հետ է պահում նաեւ իր առաքելությունից: Իսկ առանց առաքելության գիտակցման հայը կշարունակի մնալ իր առաքինություններից զուրկ եւ խարխափող այս իրականության մեջ, երբ ամեն մի հակահայ երեւույթ, ամեն մի դավ ու սադրանք՝ դրսի եւ ներսի օտարի կողմից ներկայացվում է հանում ինչ-որ անդեմ ու անհասցե մարդկության բարօրության համար… Այսպես կշարունակի մնալ ու լինել այդ օտարների կենցաղի ու բարքերի կրողը, ավանդույթի, հավատի, գաղափարախոսության, մշակույթի ու պատմության քարոզիչը:

Մեր կյանքի շատ ոլորտներ են մնացել արտաքին ու ներքին օտարների թելադրանքի տակ, եւ հակազգայնությունն աճել է՝ ազգայինին մղելով ժողովրդական կամ հանրային մակարդակներ…

Այս համապատկերում «Լուսանցք»-ը խոսել է նաեւ ազգային տոնացույցի մասին: Մեզանում այն առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ ոչ ազգային, քանզի կրոնն ինքը ապազգային երեւույթ է՝ վերազգային, որ գերակա է ազգի հավատալիքների հանդեպ: Այս մասին շատ ենք գրել ու այստեղ չենք անդրադառնա ազգային հավատի եւ միջազգային կրոնի հակասություններին: Պարզապես հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը 2008թ. հնարավորինս վերականգնեց հայոց հավատի տարեկան տոնացույցը բոլոր ամիսներին հատուկ տոնակատարությունների եւ ծեսերի ներառմամբ: Հայ Արիական Տոնացույցը ներկայացրել ենք մեր ընթերցողներին:   Continue reading

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Ե՛րբ ենք տիրոջ զգացողությամբ ապրելու – Կաշառակերությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց… Տեղից-տեղ գնացող քոչվորը չէր կարող թոնիր ու լավաշ ունենալ, այգի տնկել եւ գինի արարել ու հող մշակել՝ խաղողի թուփ ու տոլմա ստեղծել…

Օրերս CNN-ը հայկական տոլման իբրեւ հրաշալիք է ներկայացրել: Համարել է Հայաստանի հրաշալիքներից մեկը՝ նշելով, որ մասնագետները պնդում են, թե կա մոտ 100 տեսակի տոլմա: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերթական անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում աղավաղվեց հայկական հերթական մշակութային արժեքը: Գրանցվեց նաեւ տոլմայի պատրաստման ադրբեջանական եղանակը եւ այն մշակութային արժեք համարվեց…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը՝ նշելով, որ այս կազկակերպությունը դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց, որտեղ կարելի է կաշառելով գողանալ ազգային արժեքներ…

Անգամ առաջարկել էինք, որ Հայաստանը հայտարարությամբ դուրս գա այս կազմակերպությունից՝ նշելով բոլոր աղավաղումների մասին: Ինպես կարելի է չհասկանալ, որ ընդամենը մի քանի հարյուր տարի նստակյաց կյանքով ապրող (այն էլ այլ ազգերի բնատարածքները զավթելով) քոչվորը չէր կարող մի քանի հազարամյա մշակութային արժեքներ ստեղծել, որը կարող էր ստեղծել միայն նստակյաց ազգատեսակը… Հայաստանի հողերը բռնազավթած թուրքերն ու ադրբեջանցիները հազարամյակների հայոց արժեքները սեփականացնում են այս կառույցի միջոցով: Կամ՝ ինչպես կարող է մի ազգի մշակութային արժեքը լինել նաեւ մի քանի ազգերի մշակութային արժեք, ինչպես ասենք՝ հայկական լավաշը՝ ոչ միայն հայկական է համարվել, այլեւ՝ իրանական, թուրքական, ադրբեջանական, վրացական… Վերջիններս նաեւ ավելի քան 6 հազարամյա գինու պատմությունն են սեփականացրել, մեր տարածքներում հայտնաբերելով, իսկ 6 հազար տարի առաջ, այդ ժամանակաշրջանի քարտեզներում Վրաստանի անգամ «Վ» տառը չկար…   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- «Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017… Ֆուտբոլ.- Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում… Ազգային առաջնության խաղերը կվերսկսվեն 2018-ին… Բռնցքամարտի մրցաշար՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմի հերոսների հիշատակին… Հայաստանի 2017թ լավագույն սամբիստներն ու մարզիչները… Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների (նաեւ այլ ոլորտների (առաջատարների) ցուցակը… «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ… Եթե ոչ Մանչեսթերի ակումբում, ապա Դորտմունդում կամ Միլանում, բայց ոչ երբեք թուրքական «Բեշիքթաշ»-ում… Շախմատայի Օլիմպիադա. Հայաստանի պատանիները 4-րդն են աշխարհում… Հոկեյի «Արարատ» ակումբը 6-րդն է… Այլ մարզական լուրեր…

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017

Հրապարակվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող 25 մարզիկների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն՝ 1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 3. Լեւոն Արոնյան, շախմատ, 4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 5. Լեւան Բերիանիձե, ազատ ոճի ըմբշամարտ, 6. Անաստասիա Գալուստյան, գեղասահք, 7. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտ, 8. Արթուր Թովմասյան, մարմնամարզություն, 9. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 10. Գեորգի Կետոեւ, ազատ ոճի ըմբաշամարտ, 11. Տիգրան Կիրակոսյան, սամբո, 12. Մաքսիմ Մանուկյան, սամբո, 13. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 14. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 15. Հարություն Մերդինյան, մարմնամարզություն, 16. Գոռ Մինասյան, ծանրամարտ, 17. Սերգեյ Միքայելյան, դահուկային սպորտ, 18. Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, 19. Գրիգոր Մխիթարյան, սամբո, 20. Լիլիթ Մկրտչյան, հրաձգություն, 21. Սարգիս Սարգսյան, ուշու, 22. Էդգար Ստեփանյան, հեծանվային սպորտ, 23. Սերգեյ Վարդազարյան, թաեքվանդո, 24. Վաչիկ Վարդանյան, սամբո, 25. Վալոդյա Ֆրանգուլյան, ազատ ոճի ըմբշամարտ:

Մեկնարկեց Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի sms քվեարկությունը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը): Սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում (www.msy.am) տեղադրել է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված անվանացանկը: Քվեարկության մասնակիցներին անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 1006 կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում

ՈՒԵՖԱ-ն  հրապարակել է ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանության զամբյուղները: Հայաստանի հավաքականը Դ լիգայում է, ընգրկվել է 2-րդ զամբյուղում: Այստեղ են նաեւ Լատվիան, Ֆարերյան կղզիները եւ Լյուքսեմբուրգը, որոնց հետ մերոնք չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի հավաքականին, որը հայտնվել է 1-ին զամբյուղում: Այդպիսով, Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներ կարող են դառնալ հետեւյալ 11 ազգային թիմերը. Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան (1-ին զամբյուղ), Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտայն, Մալթա (3-րդ զամբյուղ), Անդորա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար (4-րդ զամբյուղ):

Նշենք, որ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա 2018թ. հունվարի 24-ին, Լոզանում: Նոր մրցաշարը կմեկնարկի 2018-ի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին: Խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կվիճարկեն այս լիգայի 2020թ. Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրը:   Continue reading

Հայակրոն հայերը նշեցին կառույցի 24-ամյակը – Հայ Արիական Միաբանությունը շարունակում է ծավալվել Հայաստանում եւ Սփյուռքում…

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում, չեն գործում ընդդեմ մտածողությամբ, մի՛շտ առաջնորդվում ու գործում են հանուն Հայի ու Հայաստանի…

2017թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 24-ամյակը Հերթական հոբելյանը նշվեց դեկտեմբերի 15-ին քրմական ծեսով: 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարի վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր:  Դա տեղի ունեցավ Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որը ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:

Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում հայ արիականները իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հավաստեցին, որ հայության նպատակների հաջողության համար շարունակելու են ապրել ու առաջնորդվել ազգաշահ նպատակներով: Նրանք կշարունակեն իրենց գործունեությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

– Այս օրերին տեղի կունենան Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական Խորհրդի ընդլայնված նիստերը, ինչպես նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հանդիպումները Երեւանի ու ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ:  

Կքննարկվեն ներքին եւ արտաքին տարաբնույթ, ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ:   Continue reading

Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… – Հայ արիականները նշում են հայ ազգայնական եւ արիադավան կառույցի 24-ամյակը…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոներից մեկը Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնի նախօրեին հանդիպեցինք կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով տեղեկացրեց, որ կառույցի հերթական հոբելյանը՝ 24-ամյակը, կնշվի Աբովյան քաղաքում, որտեղ էլ հիմնադրվել է կառույցը:

Քրմական ծիսական արարողությունը կկայանա Էլար-Դարանիի պատմական տարածքում, որից հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կկազմակերպեն տոնախմբություն:

Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենք վաղուց են փոխել իրենց գործելաոճը եւ ոչ բոլոր հարցերում են հանդես գալիս ամբողջապես հրապարակայնորեն: Շատերն են հարցում անում, թե ինչով է զբաղված Հայ Արիական Միաբանությունը եւ ինչու առաջվա նման չի երեւում քաղաքական դաշտում:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 44-ի (477) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (3-րդ մաս) – Որպեսզի վաղը չապրենք մաքուր սննդի երազանքով… 2016-ին Ռուսաստանում արգելվեց գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը, իսկ 2017-ին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում (՞՞՞) – Հայաստանն ապահովագրվա՞ծ է… Իսկ շատերը «ընտրասերում» ու «գենային ձեւափոխում» հասկացությունները ցայսօր խառնում են…

2. Ի աջակցություն մեր ժողովրդի.- ԼԳԲՏ-ն հենց ինքն է իր իսկ թիվ մեկ խնդիրը… Նրանք դժգոհել են, որ «դպրոցական դասագրքերն անդրադառնում են միայն ոչ նույնասեռական անձնաց ու ընտանիքներին՝ բխեցնելով, որ ընտանքիների այլ ձեւերը նորմալ չեն» – Քո սավանն ինձ չի հետաքրքրում այնքան ժամանակ, քանի դեռ էդ սավանովդ իմ տուն չես մտել. Հենց մտար… մի խոսքով, մտնելուց առաջ լա՜վ մտածիր… Հիշի՛ր, քո իրավունքն ավարտվում է, հենց սկսվում է իմը, մերը…

3. Քաղաքականությունը ոչ թե վարել, գծագրել է պետք – Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում… Ադրբեջանը կցանկանա՞ մտնել ԵԱՏՄ, թե՞ ոչ… Հայաստանում հակառուսական ու հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվերներ են…

4. Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայում – իսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ-ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարում… ՍԾՏՀ ԽՎ-ն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբ… Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը…

5. Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում… Արեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞ն… Նախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն Ուկրաինայում… Սլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես – առավելապես՝ սլավոնա-թուրքական համատեղության ուղեղազրկող կաթվածից…

6. Ռազմականության վերականգնում հայոց հողում – Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն է… Բաքուն 1918-ի պետբյուջից բանակին խղճուկ հատկացում է արել – Հասարակությունը տեղյակ չէ, թե որտեղ են ծախսվում նավթից եկող միլիոնավոր դոլարները…

7. Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները – դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն… Կսրե՞ն նաեւ արցախյան իրավիճակը – Պիտի կասեցնել Մերձավորարեւելյան առկա ծավալումներին զուգահեռ սրացումները…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

9. Այցելեք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի ազգային առաջնությունում 3 ամիս ընդմիջում՝ 16-րդ փուլի խաղերը՝ 2018թ. մարտի 2-3-ին… Դրանից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ էլ աստվածը ես եմ,- պատմել է Մխիթարյանը… Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Հենրիխը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործող ազգային ռմբարկու… Հենրիխը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Հենրիխը մտահոգված է իր ապագայով… Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում… «Արարատ» հոկեյի ակումբը՝ Բելառուսի առաջնությունում… Լեւոն Արոնյանը մասնակցում է London Chess Classic-ին… Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ… Շախմատի, թաեքվոնդոյի, սամբոյի, լողի, դահուկավազքի ու լեռնադահուկային սպորտի, հրաձգության եւ այլ մարզական լուրեր… Արթուր Աբրահամը ժխտում է իր մասնակցությունը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, ՀայՀոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

– Մոնղոլ-թաթարական ռուսա-թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի, դա մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (վելիկո(մեծ)ռուսականության) հիմքում…

– http://www.hayary.org/wph/?p=6669Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…

– http://www.hayary.org/wph/?p=6630Հետեւողակա՛ն, բայց նպատակայի՞ն – Հայ-իրսայելական հարաբերությունները կարծես զարգացման միտում ունեն… Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի եւ Յադ Վաշեմի Հոլոքոստի զոհերի հուշահամալիրները նույնականացրեցի՞ն հրեաները… Եթե հետեւողական հանդիպումները չնդգրկեն աշխարհաքաղաքական հարցեր, ապա հայ-հրեական հարաբերությունները անապագա կլինեն…

– http://www.hayary.org/wph/?p=5896 Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

– http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

– http://www.hayary.org/wph/?p=6541Համահայկական հավաք. Հայաստանը՝ հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը.- Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու ՀայաստանՍփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովինՀայաստանում էին նաեւ «Ծագումով հայեր»  հաղորդաշարի տարբեր երկրներում հայտնի հայերը

– http://www.hayary.org/wph/?p=6342Աշխարհի հայերը կարող են հավաքվել մեր հաղթանակած բանակի շուրջ՝ ազգբանակի շուրջ (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պիտի պատասխանատու կերպով խոսվի, որ ամեն րոպե հայոց հողերը ծախելու մասին հայտարարություններ անողները կա՛մ սսկվեն ի վերջո կա՛մ կարեն անպատասխանատու բերաններըՀամահայկական բանակը մեր համազգային ազդու գործիքն է համաշխարհային այս նոր վեաձեւումների ընթացքում

– http://www.hayary.org/wph/?p=6628Տարածաշրջանային նոր եռյակը՝ հայկական գերնպատակ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա (հորիզոնական) եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակների (ուղղահայաց) փոխարեն մեկ եռյակ տարածաշրջանում՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ բոլոր ուղղությունների համար… Հայաստանն իր ներկայիս փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել միջազգային կարեւորագույն խաչմերուկներում…

 http://www.hayary.org/wph/?p=6644Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

– Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

– http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականըՍա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

– http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (3-րդ մաս) – Որպեսզի վաղը չապրենք մաքուր սննդի երազանքով… 2016-ին Ռուսաստանում արգելվեց գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը, իսկ 2017-ին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում (՞՞՞) – Հայաստանն ապահովագրվա՞ծ է… Իսկ շատերը «ընտրասերում» ու «գենային ձեւափոխում» հասկացությունները ցայսօր խառնում են…

Սկիզբը՝ թիվ 42, 43-ում

http://www.hayary.org/wph/?p=6670Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

http://www.hayary.org/wph/?p=6653Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

«ՌԻԱ նովոստին» 2016թ. հունիսի 24-ին տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով Ռուսաստանում արգելում է գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը: Օրենքում ասվում է, որ արգելվում է ցանելու համար գործածել սերմեր, որոնց գենետիկ ծրագիրը փոխված է գենային ինժեներիայի միջոցով (բացառությամբ գիտահետազոտական նպատակով գործածվող սերմերի):

Օրենքն ընդունվեց, բայց ընդամենը մի քանի ամիս անց՝  2017թ. փետրվարին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում՝ Թաթարստանից 300 կմ հեռավորությամբ, ավելի որոշակի՝ Կիրովի մարզի Զուեւի շրջանի Օկտյաբրսկի գյուղի մերձակայքում: «Մոնսանտո Ռուսաստան» ընկերության ղեկավար Իսաակ Լեւենշտայնը մամուլին ասել էր, որ իրենք ուզում էին ավելի շուտ հաստատվել Ռուսաստանում, բայց օրենսդրությունը խանգարում էր: «Բայց մենք լավ լուր ստացանք գիտությունների ակադեմիայից ԳՁՕ-ի մասով արգելքի վերացման հետ կապված: Եվ մենք հիմա մեծ հավակնություններ ունենք: Մենք մտադիր ենք մեր արտադրանքով մեծաթիվ մարդանց կերակրել: Մենք մտադիր ենք մեր մշակաբույսերով ապահովել տարբեր ցանցեր, ընդհանուր սննդի կետեր, ինչպես նաեւ՝ դպրոցներ ու մանկապարտեզներ»:   Continue reading

Ի աջակցություն մեր ժողովրդի.- ԼԳԲՏ-ն հենց ինքն է իր իսկ թիվ մեկ խնդիրը… Նրանք դժգոհել են, որ «դպրոցական դասագրքերն անդրադառնում են միայն ոչ նույնասեռական անձնաց ու ընտանիքներին՝ բխեցնելով, որ ընտանքիների այլ ձեւերը նորմալ չեն» – Քո սավանն ինձ չի հետաքրքրում այնքան ժամանակ, քանի դեռ էդ սավանովդ իմ տուն չես մտել. Հենց մտար… մի խոսքով, մտնելուց առաջ լա՜վ մտածիր… Հիշի՛ր, քո իրավունքն ավարտվում է, հենց սկսվում է իմը, մերը…

Մեր ձեքին է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի հստակ պարզ է դառնում, որ Հայաստանի ԼԳԲՏ համայնք ասեմ, խումբը, թե խմբակը անընդհատ զբաղված է իր իսկ համար խնդիրներ ստեղծելով: Կրկնում եմ՝ հենց ի՛նքն է դրանով զբաղված: Լրատվության մեր աղբյուրում՝ ասածս փաստաթղթում նշվում է, որ 6 կազմակերպություն (հայաստանյան ու արտերկրյա) միացել ու կրթական ոլորտ են ուզում մտնել: Անունն էլ դրել են՝ «Հայաստանում ԼԲԳՏ անձանց իրավունքների իրացման համապարփակ ռազմավարություն. կրթական ոլորտ», խնդիրների շրջանակ են սահմանել, թիրախներ եւ դրանց լուծմանն ուղղված քայլեր:

Մինչ դրանցից կխոսենք, նախ ասենք, թե ինչու ենք ասում, որ հենց իրենք են իրենց թիվ մեկ խնդիրը: Բացատրենք.

  1. Անընդհատ իրավունքներից են խոսում՝ մոռանալով, որ իրենց իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է բնական մեծամասնության իրավունքը:
  2. Իրավունքի կարեւորությունը իսկապես գնահատողը երբեք չի խախտում այլոց իրավունքները:
  3. Անընդհատ տարփողում են, որ ԼԳԲՏ լինելը իրենց անձնական գործն է, բայց այդ անձնականը փաթաթում են բոլորի վզին:

Ու նույնանման շատ այլ կետեր: Ու նրանց պահվածքը հարցեր է առաջացնում: Հարցեր, որոնք ստիպում են մտածել, որ իրենք են այնպես անում, որ հայտնվեն զավեշտալի իրավիճակում: Բնական է չէ՞, որ պիտի հարց ծագի, բա եթե քո անձնականն է, ինչու՞ ես այդ սավանդ ամեն օր վերցրած իմ տուն ներխուժում: Քնիր ում հետ ուզում ես, ինչ դիրքով ուզում են եւ քանի ժամ ուզում ես, ե՞ս ինչ կապ ունեմ: Ինձ հե՞տ ես քնել ուզում: Պատասխանը ստանում ես՝ չեմ ուզում: Ու դու սկսում ես գրոհել՝ ո՞նց թե չես ուզում, ուրեմն խտրականության ես դիմու՞մ, ուրեմն ճնշու՞մ ես ինձ, ուրեմն, ուրեմն… Ոչ մի ուրեմն, ապերիկ, քուրիկ: Պարզապես քո իրավունքը վերջացել է, որովհետեւ դու իմ տան շեմին ես, սկսվել է ի՛մ իրավունքը: Խախտու՞մ ես այն, որ պաշտպանված է Սահմանադրությամբ, ուրեմն՝ հենց դու՛ ես քո իսկ գլխավոր խնդիրը:   Continue reading

Քաղաքականությունը ոչ թե վարել, գծագրել է պետք – Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում… Ադրբեջանը կցանկանա՞ մտնել ԵԱՏՄ, թե՞ ոչ… Հայաստանում հակառուսական ու հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվերներ են…

Հայաստանի խորհրդարանը չընդունեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած նախագիծը: Այն մերժվեց ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստում, որի ժամանակ քվեարկության դրվեց «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագծին դեմ քվերակեց 76 պատգամավոր, կողմ՝ 6 պատգամավոր։

Հետաքրքիր է, որ այս գործընթացն ավելի ծավալվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում: Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորները ԵՄ-ի դերն էին կարեւորում եւ նշում, թե Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը, ինչպես նշել էր ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիմնական զեկուցող «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ պետք է արձանագրվի, որ ԵԱՏՄ-ին անդամակցության 3 տարում հետընթաց է եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է: «ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների վտարումը ՌԴ-ից սովորական երեւույթ է դարձել, դա իրականացվում է առանց դատական իրավունքների ու մարդկանց՝ լսված լինելու։ Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նոր մաքսատուրքերը, որի հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է»: Նրա գնահատմամբ՝ կարագի թանկացումն էլ է կապված ԵԱՏՄ-ի հետ, ավելին, ըստ նրա՝ թռչնամիսը կթանկանա, արտասահմանյան մեքենաների մաքսատուրքը եւս կբարձրանա» եւն: Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի լավ պայմանով էր գործում իր մաքսային պարտավորություններով մինչեւ ԵԱՏՄ-ին միանալը:

Զեկուցողին տրամաբանական հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, թե ինչու «Ելք»-ը հարց չի դնում նաեւ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, եւ ՀՀ իշխանություններին Ասոցացման բոլորովին նոր ու ավելի շահավետ համաձայնագրի համար վերստին բանակցություններ սկսելու։   Continue reading

Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայում – իսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ-ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարում… ՍԾՏՀ ԽՎ-ն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբ… Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը…

http://www.hayary.org/wph/?p=6679Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնումԱրեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞նՆախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն ՈւկրաինայումՍլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես

* * *

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում անդադարձել է այն փաստին, որ թրքությունը դարձել է ալավոնական նախկին ամուր եռյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի արտաքին քաղաքական գծի «բնավորությունը»: Մենք անդրադարձել ենք նաեւ այն թեմային, թե ինչպես է, որ սլավոնական երկրներից միայն սրանք են դարձել հակահայ, իսկ ահա, մյուս՝ արեւելյան Եվրոպայի սլավոնական երկրները հիմնականում եղել եւ մնում են հակաթուրք եւ հակառուս: Միայն Հարավսլավիան, որի կործանումից հետո Սերբիան էր մնացել ոչ հակառուս, սակայն Սերբայի մասնատման ժամանակ, երբ պաշտոնական Մոսկվան Եվրոպայի իր որոշ պարտքեր մարելու պայմանով դավաճանեց նաեւ Բելգրադին, այստեղ եւս առաջ եկան հակառուսական տրամադրություններ…

Սերբիան այն սլավոնական երկիրն է, որը կարող է համեմատվել Հայաստանի հետ (համեմատաբար, հայերը նաեւ իրենց շահերն էին անտեսում ռուսականի առջեւ), որ չէր դավաճանել Ռուսաստանին եւ չէր հարվածել թիկունքից: Կարող է համեմատվել նաեւ այն իրողությամբ, որ սերբական տարածքները եւս օտարվեցին, բայց ինչպես Հայաստանի դեպքում, Ռուսաստանի եւ Թուրքիայի կամ այլ հարեւանների մեջ չբաժանվեցին: Բայց անջատվեցին եւ առանձին պետությունների վերածվեցին… Միակ նմանությունը Հայաստանի հետ այս հարցում այն է, որ սերբական Արցախ՝ Կոսովոն մի նոր պայքարի ճակատում հայտնվեց՝ Արեւմուտքը այն ճանաչեց անկախ երկիր: Այն Արեւմուտքը, որն Արցախի անկախությունը չի ճանաչում, չնայած ավելի քան 25 տարի անկախ է եւ ինքնորոշման իրավունքին հասել է ԽՍՀՄ փլուզման տարիներին (1988-1990թթ.), այսինքն Ադրբեջանն անկախացել է արդեն առանց Արցախի (1991թ. ու առանց մուսաֆաթական Ադրբեջանի (1918-1920թթ.) ժառանգությունը ստանձնելու)…   Continue reading

Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում… Արեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞ն… Նախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն Ուկրաինայում… Սլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես – առավելապես՝ սլավոնա-թուրքական համատեղության ուղեղազրկող կաթվածից…

http://www.hayary.org/wph/?p=6680#more-6680Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայումիսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարումՍԾՏՀ ԽՎն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբՀայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը

* * *

Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահների հետ պարբերաբար քննարկել ու քննարկում է Ուկրաինայի տարածքների վերամիավորման հարցերը: Ռուսաստանի իշխանություններն այդ ժամանակ ամենախիստ քննադատության են ենթարկվում: Այս երկրների ղեկավարները հատկապես ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքների կարեւորությունը։

Ուկրաինայի նախագահը ժամանակին Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Դոնբաս անհնար է առանց Ռուսաստանի թույլտվության եւ ակնկալում էր, որ Արեւմուտքը կհամոզի Մոսկվային: «Մեզ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համաձայնությունը՝ ներառյալ Ռուսաստանի»,- ասել էր նա։ Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղապահ ուժեր անհրաժեշտ է տեղակայել ոչ միայն չվերահսկվող ամբողջ տրածքում, այլեւ ուկրաինա-ռուսական սահմանին։

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Կիեւի առաջարկին՝ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու համար։   Continue reading