«Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017
Հրապարակվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող 25 մարզիկների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն՝ 1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 3. Լեւոն Արոնյան, շախմատ, 4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 5. Լեւան Բերիանիձե, ազատ ոճի ըմբշամարտ, 6. Անաստասիա Գալուստյան, գեղասահք, 7. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտ, 8. Արթուր Թովմասյան, մարմնամարզություն, 9. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 10. Գեորգի Կետոեւ, ազատ ոճի ըմբաշամարտ, 11. Տիգրան Կիրակոսյան, սամբո, 12. Մաքսիմ Մանուկյան, սամբո, 13. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 14. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 15. Հարություն Մերդինյան, մարմնամարզություն, 16. Գոռ Մինասյան, ծանրամարտ, 17. Սերգեյ Միքայելյան, դահուկային սպորտ, 18. Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, 19. Գրիգոր Մխիթարյան, սամբո, 20. Լիլիթ Մկրտչյան, հրաձգություն, 21. Սարգիս Սարգսյան, ուշու, 22. Էդգար Ստեփանյան, հեծանվային սպորտ, 23. Սերգեյ Վարդազարյան, թաեքվանդո, 24. Վաչիկ Վարդանյան, սամբո, 25. Վալոդյա Ֆրանգուլյան, ազատ ոճի ըմբշամարտ:
Մեկնարկեց Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի sms քվեարկությունը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը): Սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում (www.msy.am) տեղադրել է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված անվանացանկը: Քվեարկության մասնակիցներին անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 1006 կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:
Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանության զամբյուղները: Հայաստանի հավաքականը Դ լիգայում է, ընգրկվել է 2-րդ զամբյուղում: Այստեղ են նաեւ Լատվիան, Ֆարերյան կղզիները եւ Լյուքսեմբուրգը, որոնց հետ մերոնք չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի հավաքականին, որը հայտնվել է 1-ին զամբյուղում: Այդպիսով, Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներ կարող են դառնալ հետեւյալ 11 ազգային թիմերը. Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան (1-ին զամբյուղ), Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտայն, Մալթա (3-րդ զամբյուղ), Անդորա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար (4-րդ զամբյուղ):
Նշենք, որ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա 2018թ. հունվարի 24-ին, Լոզանում: Նոր մրցաշարը կմեկնարկի 2018-ի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին: Խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կվիճարկեն այս լիգայի 2020թ. Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրը: Continue reading →