Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Որտեղ ծնվել է հայի պարը

Մաս առաջին

Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո, ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց:

Հուլիոս Կեսար (Ք. ա. 100- 44)

Հայոց պարը եւ պարաձեւը  ազգային գաղափարախոսություն է,  այն  ներկայացնում է  հայ էթնոտեսակին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի   ուղեկցությամբ: Պարը մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են մեկ ամբողջություն, հասնում են կատարելության: Պարի միջոցով հայ էթնոսը ներկայացնում է իր պատմությունը, հավատը, էթնիկական ծագման, պաշտամունքի, բառապաշարի եւ լեզվական առանձնահատկությունները՝ որպես մեկ ամբողջականություն:

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Բյուրակն, Աղձնիք լեռնաշխարհներով: Այսինքն, Արարատյան Աշխարհը կենտրոնն է, մեջտեղում Արեւխաչի գունդը՝ Մասիս եւ Սիս   լեռների տեսքով, որի ճառագայթները Այրարատյան ութերորդ   աշխարհից փռվում են ութ լեռնագագաթների կամ ութ աշխարհների վրա: Հայոց արեւխաչի գունդը կամ արեւգունդը պարսպապատված է Հայկական Պար ճառագայթակերպ լեռնաշղթայով, որտեղ եւ ծնվել է Հայի պարը:

«Նոր Հայկազեան լեզուի բառարանում» «պար» բառը բացատրվում է շատ պարզ. աստղերի շրջան, «աստեղեաց պար», «դիցաց պար»: Պար եւ Դից գաղափարների համադրման արդյունքում ծնվեց Դիցերի եւ Աստծո կերպի՝ մարդու նոր փոխհարաբերությունը, որը միահյուսվելով   դարձավ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը՝ Պարադիցը-պարադի«զ»ը:

Հայոց ծիսական պարը կապված է հուր, արեւ, կրակ, ջերմություն եւ կլոր շրջան, արեգակ, լույս, կյանք հասկացությունների հետ եւ ունի բազում տարատեսակներ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում արեւապաշտական տոտեմների պարերը:  Դրանց միջոցով ներկայացվում էին տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերը,   ամրագրում էին տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը, ներկայացնում էին բնությունը, ծնունդը, պտղաբերությունը, հաստատում էին տոտեմի ռազմական եւ աստվածային էությունը:

Երբ առյուծի գեսն է դրոշակ

Մաս երկրորդ   Continue reading

Հայկական խոհանոց – Ծառի սնկով եւ հավի մսով աղցան… Հերթական խոհարարական փառատոնը.- «Երեւանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում՝ իսկականից համով-հոտով Երեւան…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ծառի սնկով եւ հավի մսով աղցան

Բաղադրությունը – Սունկ – 0.5 կգ, հավի կրծքամիս – 0.5 կգ, կանաչ, կարմիր եւ դեղին տաքդեղ – 1-ական, եգիպտացորեն – 1 տուփ, խաշած գազար – 1 հատ, սեւ պղպեղ, աղ, կանաչ սոխ, թթվասեր:

Պատրաստման եղանակը – Սունկն ու կրծքամիսը լվանալ, եփել, կտարտել բարակ-բարակ:

Ավելացնել կտրտած տաքդեղները, եգիպտացորենը, ձողաձեւ կտրտած գազարը:

Խառնել, աղով ու պղպեղով համեմել:

Մատուցելիս  արդեն վելացնել թթվասեր՝ վրան ձողաձեւ կտրտած կանաչ սոխով:

Անուշ լինի:

Իսկականից համով-հոտով Երեւան

«Երեւանյան ամառ -2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երեւան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Լեւոն Արոնյանը դեռ լավագույն կարգավիճակին պիտի հասնի… Էրդողանի ներկայությունը տհաճություն է առաջ բերել Մոհամեդ Ալիի հուղարկավորության  ժամանակ… Հենրիխ Մխիթարյանը մնում է «Բորուսիա»-ում… Համագործակցե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքի հետ… Հետեւե՛ք «Լուսանցք»-ի հրապարակումներին…

Հայաստանի 29-րդ օլիմպիականը

2016թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի մարզիկների թիվն այսօր ավելացավ եւս մեկով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, մեր հրաձիգ Հրաչ Բաբայանը խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: Այդպիսով, 20-ամյա մարզիկը դարձավ մեր հանրապետության թվով 29-րդ օլիմպիականը:

Հիշեցնենք, որ Հրաչ Բաբայանը Բաքվում կայացած 1-ին եվրոպական խաղերում սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, իսկ Նանկինի պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում դարձել էր փոխչեմպիոն:

Մեկնարկել են պարալիմպիկ մրցումները

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի ուղերձի ընթերցմամբ մեկնարկել է ավանդական դարձած հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը: Փառատոնի մասնակիցներն առաջին օրը մրցել են բասկետբոլ եւ սեղանի թենիս մարզաձեւերում, իսկ փառատոնի հաջորդ օրերին ուժերը կչափեն շոու-դաուն, շախմատ, լող, ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերում:

Փառատոնը կազմակերպել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ն՝  նախարարության աջակցությամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հովանավորությամբ: Միջոցառումն անցկացվում է «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում: Փառատոնին մասնակցում են շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնց թվում են նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ: Հաշմանդամների մարզական փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը երեկ է անցկացվել:

Լեւոն Արոնյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը

Փարիզում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցաշարի 1-ին փուլը, որին մասնակցեց նաեւ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Կայծակնային շախմատի մրցումներում մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը:

Երկու մրցաշարերի արդյունքներով (մինչ այդ մասնակիցները մրցել էին արագ շախմատում, որի ժամանակ հաղթանակը գնահատվել էր 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր) Լեւոն Արոնյանը 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ վաստակելով 19 բալ:

Փարիզում հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով իր անվան դիմաց գրանցեց 25,5 միավոր եւ 1-ով առաջ անցավ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենից: Հաջորդ փուլը տեղի կունենա բելգիական Լուվեն քաղաքում, հունիսի 17-20-ին:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը 3-րդ տեղը բաժանեց Վիշի Անանդի հետԲելգիական Լյուվենում ընթացող Grand Chess Tour մրցաշարի արագ շախմատի  հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):

Մեր գրոսմայստերը 10 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Հունիսի 19-20-ին մասնակիցներն արդեն կմրցեն կայծակնային շախմատում: Նրանք կանցկացնեն 18-ական պարտիա, որոնց ժամանակ կգործի միավորները հաշվելու դասական տարբերակը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 19-ի (409) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյանhttp://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ապրիլյան պատերազմը «գուշակողը» օգոստոսին նոր պատերազմի «մեսիջ» է բերել.- Իսկ Պուտինն էլ Հայաստանում «սուբյեկտ» է փնտրում… Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները՝ Հայաստանի հետ սահմանին… Հայաստանը՝ ՀԱՊԿ զորավարժությունների մասնակից… Մի օր էլ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին չի լինի… Ռուսաստանն է հակառուսական տրամադրությունների սերմանողը…

2. Բեւեռացումների դրական ուժը – Համաշխարհային 3-րդ բեւեռի ձգտող Չինաստանը ազդեցության լծակներ է ստեղծում Միջին Ասիայում եւ Կովկասում… Երեւանը Պեկինի դաշնակից՝ պանթուրքիզմի դեմ պայքարում եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ոլորտում – Հայաստանը՝ «Մետաքսի ճանապարհ»-ի խաչմերուկում…

3. Լավագույն փաստաթուղթը պատմության դասն է – հայ-ռուսական հարաբերությունները միշտ ստորադասվել են ռուս-թուրքականի (այսօր նաեւ՝ ռուս-ադրբեւջանականի) առաջ… Միայն Հայաստանն է Ռուսաստանի հետ կնքել ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր…

4. Անկարայի հիստերիան գերազանցեց Բաքվինը – Թուրքիան կանգնած է մասնատման ճանապարհին եւ այդ ահից են գոռում Էրդողանն ու Ալիեւը… Արհեստական Թուրքիա պետության (նաեւ արհեստական Ադրբեջանի) կործանման ամենաուժեղ եւ ազդեցիկ հարվածը հայկական կողմից է լինելու…

5. արամ աթեշյան.- անոմալ էրդողանամտոցը – պրոթուրքիզմ՝ հանուն պաշտոնավարման…Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ թուրքական պետությանը հասկացնելով, թե որտեղ են ապրում ծպտյալ հայերը…

6. Ընդդիմադիրը եւս պիտի ունենա պետական մտածողություն.- Եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է… Մի՛ շահարկեք հայկական բանակի անունը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արմատական ազգայնական – www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք հայ ազգայնականության շահերը ներկայացնող «Լուսանցք» շաբաթաթերթ…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(3)-ավարտ)) – Արեւապաշտական կազմաբանություն – Դիցերը՝ կապ անեզրականի եւ մարդու միջեւ…Այստեղ անփոխարինելի տեղ ունի մարդը՝ չորս դրսեւորումներով (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Արթուր Աբրահամի խոսքը՝ Գերմանիայի Բունդեսթագին… Աբխազ ոստիկաններն ընդդեմ Արեւմտյան Հայաստանի հավաքականի… Թավրիզի ադրբեջանցի ֆաներն ընդդեմ հայ ֆուտբոլիստի… Հայուհին ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով՝ Էվերեստի գագաթին… Այլ լուրեր…

9. Հայկական խոհանոց – Սիգը՝ մածունով… Տեղադրեք ձեր գովազդը՝ Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքում… Բաժանորդագրվե՛ք ազգային լրատվամիջոց՝ «Լուսանցք»… «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Ապրիլյան պատերազմը «գուշակողը» օգոստոսին նոր պատերազմի «մեսիջ» է բերել.- Իսկ Պուտինն էլ Հայաստանում «սուբյեկտ» է փնտրում… Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները՝ Հայաստանի հետ սահմանին… Հայաստանը՝ ՀԱՊԿ զորավարժությունների մասնակից… Մի օր էլ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին չի լինի… Ռուսաստանն է հակառուսական տրամադրությունների սերմանողը…

Պուտինը Հայաստանում «սուբյեկտ» է փնտրում

Ռուսաստանից ժամանած հայազգի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը հայտնել է, որ իր հաշվարկներով՝ կարճատեւ պատերազմ կլինի նաեւ այս տարվա օգոստոսին: Այս տեսակետը ուշադրության է արժանի այն պատճառով, որ սույն փորձագետը կանխատեսել էր նաեւ ապրիլյան պատերազմը:

«Ես դեռ հունվարին կանխատեսել էի, որ ապրիլին ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու, որ Ադրբեջանը կհարձակվի հայկական կողմի վրա, ինչն անխուսափելի է: Ադրբեջանը կփորձի կրակի մատնել մեր այգիները, իսկ դրանք հենց այնպես չես այրի, չոր խոտ չեն, եւ կկիրառվեն տարբեր զինատեսակներ»… Ըստ փորձագետի՝ Ռուսաստանում հիմա խառնաշփոթ է, նրանց համար Հայաստանը երկրորդ հարվածն էր՝ Ուկրաինայից հետո: «Դրա համար հիմա Ռուսաստանում լուրջ խոսակցություններ են գնում այն մասին, որ բոլոր պետական մարմինները չեն աշխատել Հայաստանում, ուստի՝ արդյունքներ չկան: Նույնն է, ինչ եղել է Ուկրաինայում: Աշխատել են միայն էլիտայի հետ, իսկ հասարակության մեջ ձեւավորվել են հակառուսական տրամադրություններ»,- նշել է Կարինե Գեւորգյանը:

Անդրադառնալով ռուսական զենքի վաճառքին՝ նա նշել է, որ Իլհամ Ալիեւը շատ փող ունի, պետք է նրանից դա վերցնել, իսկ դա անելու ամենահարմար տարբերակը զենքի վաճառքն է. «Ամեն դեպքում նա զենք գնելու էր: Այսօր նրա զենքերը ռուսական են, ու ֆորսմաժորային իրավիճակներում եւ Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում՝ դա կլինի հիբրիդային զինում, ինչն ավելի վատ է: Համակարգը պետք է մեկը լինի: Եթե նրանք պետք է զենք գնեն, ապա ավելի լավ է՝ դա անեն Ռուսաստանից, որպեսզի Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում խնդիրներ ունենան»: Իսկ լրագրողների հարցին՝ Ռուսաստանը չպե՞տք է ավելի հստակեցնի իր դիրքորոշումը՝ ի վերջո, ո՞ւմ կողքին է՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, նա այսպես պատասխանեց. «Ես համաձայն եմ՝ դիրքորոշումն ավելի որոշակի պետք է լինի։ Համաձայն եմ ձեր քննադատության հետ։ Ռուսաստանում էլ են այդպես կարծում։ Բայց հասկանո՞ւմ եք՝ փոխգործակցել կարելի է ուժեղ սուբյեկտի հետ, որն ուժեղ դիրքեր ունի։ Վլադիմիր Պուտինը սուբյեկտ է, նա կամք ունի, այնտեղ, որտեղ չպետք է գործի, նա չի գործում։ Հայաստանում չկա սուբյեկտ, որի հետ նա հարաբերություններ կառուցի։ Սերժ Սարգսյանը գուցե սուբյեկտ է, բայց ոչ այնքան արժանի, որ Ռուսաստանի նախագահն իր հետ հարաբերություններ կառուցի։ Վստահելի հարաբերություններ այդ մարդկանց միջեւ չկան, դա իմ անձնական տեսակետն է»։

Իսկ ղարաբաղյան կոնֆլիկտի մասով ցանկացած որոշում նա համարում է ոչ արդյունավետ. «Ղարաբաղում միակ լեգիտիմ մարդը, որ կարող է հարաբերություններ վարել միջազգային հանրության հետ, Պարգեւ Սրբազանն է, քանի որ Հայկական եկեղեցին միջազգային բոլոր հնարավոր կառույցների լիիրավ անդամ է: Մինչդեռ այդ բարձրաստիճան հոգեւորականի գործոնը չի օգտագործվում»:

Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարժությունները՝ Հայաստանի հետ սահմանին

Հունիսի 3-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական համագործակցության շրջանակներում լայնածավալ զորավարժություններ են սկսել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու: Ըստ Turkhaber24-ի՝ զորավարժություններին մասնակցում է երկու երկրների զինված ուժերի 1200 զինծառայող:   Continue reading

Բեւեռացումների դրական ուժը – Համաշխարհային 3-րդ բեւեռի ձգտող Չինաստանը ազդեցության լծակներ է ստեղծում Միջին Ասիայում եւ Կովկասում… Երեւանը Պեկինի դաշնակից՝ պանթուրքիզմի դեմ պայքարում եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ոլորտում – Հայաստանը՝ «Մետաքսի ճանապարհ»-ի խաչմերուկում…

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է համաշխարհային ռազմա-քաղաքական բեւեռների գործունեությանն ու նկրտումներին: Նշել ենք նաեւ, որ համաշխարհային 2-րդ բեւեռի ձեւավորմանը զուգընթաց (խոսքը Ռուսաստանի մասին է), ընթանում է համաշխարհային 3-րդ բեւեռի ձեւավորման փորձը (խոսքը Չինաստանի մասին է):

Արեւմուտքը, որպես համաշխարհային 1-ին բեւեռ, երկար ժամանակ գործել է միաբեւեռ աշխարհում, ինչը հասցրել էր այս բեւեռի համաշխարհային տիրապետությանը, որից այնքան էլ հաճույքով չի ցանկանում հրաժարվել, հատկապես, որ հայտնվել էր ոչ միայն աշխարհա-քաղաքական հարցերը կարգավորողի, այլեւ՝ համաշխարհային ոստիկանի կարգավիճակում:

Կովկասյան հակամարտությունները՝ Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները, դեռ չէին հանգեցրել Ռուսաստանի՝ որպես համաշխարհային 2-րդ բեւեռի կայացող կարգավիճակի, ինչը դադար էր բերել նաեւ չինական ուղղության համար: Սակայն, ուկրաինական եւ սիրիական պատերազմների հրահրումը արագացրեց գործող բեւեռին հակադրվող բեւեռի կայացմանը:

Ռուսաստանը ռազմաբազա ուներ Հայաստանում, հիմնեց նաեւ Սիրիայում, որտեղ մասնակիորեն մտավ նաեւ ռազմական բախումների մեջ ինչպես սիրիական ընդդիմադիրների (արեւմտամետների), այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Մինչ այս, ուկրաինական ուղղությամբ ռուսներն արդեն առճակատումը հասցրել էին պայթյունավտանգ աստիճանի, երբ Ղրիմի թերակղզին վերամիավորեցին Ռուսաստանի հետ: Ավելին՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները (արեւելյան Ուկրաինա) եւս ենթարկվում են Մոսկվային:   Continue reading

Լավագույն փաստաթուղթը պատմության դասն է – հայ-ռուսական հարաբերությունները միշտ ստորադասվել են ռուս-թուրքականի (այսօր նաեւ՝ ռուս-ադրբեւջանականի) առաջ… Միայն Հայաստանն է Ռուսաստանի հետ կնքել ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր…

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի հակաօդային ստորաբաժանումները ու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը ՀԱՊԿ-ի սահմաններում կրում են Հայաստանի օդային տարածքի պաշտպանության պարտականությունը (համաձայն «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995թ. պայմանագրի 3-րդ հոդվածի): Այժմ կա նոր համաձայնագիր, որով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաեւ «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի ու Ռուսաստանի դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին եւ չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել: Ընդ որում, որպեսզի հանկարծ կողմերից մեկը չկատարի հակաօդային զենքերի չարտոնված օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող գործողությունների կազմակերպում: Ավելին, անգամ խաղաղ ժամանակ ՀՕՊ զորքերը ամբողջական ինքնուրույնություն են պահպանում միմիայն ամենօրյա գործունեության կազմակերպման հարցում (մյուս հարցերում ինքնուրույնությունը բավականին նվազեցված է):

Այս համաձայնագրի նշված ձեւակերպումները երկու ծայր ունեն.

  1. սահմանափակում են հայկական կողմի ինքնուրույնությունը եւս, ինչը կարող է պատերազմական կամ սահմանային սադրիչ իրավիճակներում ճակատագրական լինել: Ի վերջո, մեր երկիրն է, բնակչությունն էլ է մերը, եւ մտահոգությունը՝ երկիրն ու բնակչությանը անվտանգ պահելու առումով, նույնպես ու առավելապես մերն է: Ռուսական կողմի մտահոգությունները դարեր շարունակ չեն փոփոխվել, եւ դա մեզ ստիպում է զգոն լինել: Հատկապես հայ-ռուսական հարաբերությունները միշտ ստորադասվել են ռուս-թուրքականի առաջ: Հիմա էլ հայ-ադրբեջանական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում է նույնը նկատվում: Սրանք փաստեր են, ու վերոնշյալ վտանգն առկա է:
  2. Այն, որ ռուսական կողմը զրկված է ինքնուրույն քայլերի դիմելուց, լավ է, բայց ի՞նչ կարող է պատահել, եթե հանկարծ ռուսական կողմը ինչ-ինչ պատճառներով խախտի այդ արգելքը, այն էլ մի վտանգավոր պահի… Եվ մինչեւ համաձայնագրի պարտականություններին անդրադառնալը՝ դեռ պիտի այդ պահի վտանգները հաղթահարել… Ունի՞ հայկական կողմը վստահություն, որ ռուսները կպահպանեն համաձայնագրի տառի ոգին: Իսկ հակառակ դեպքում՝ մենք պատրա՞ստ ենք դիմակայել հակառակորդին, մինչեւ ռուսական կողմի հետ պարզաբանումները: Մշակե՞լ ենք լրացուցիչ տարբերակներ մեզ համար, համաձայնագրից դուրս, ինչը կկասեցնի նաեւ ռուսական կողմի կամայականությունների փորձը:  

Շարունակելով դիտարկումը՝ նշենք, եթե խաղաղ ժամանակ կողմերը կարող են մասնակիորեն ինքնուրույն ղեկավարել իրենց ՀՕՊ ուժերը, ապա պատերազմի, կամ, ինչպես նշված է պայմանագրում, «ռազմաքաղաքական վտանգի ժամանակ» կողմերը զրկվում են այդ անկախությունից: Այստեղ առավել բաց խոսենք՝ ավելի ստույգ կողմերից մեկն է զրկվում այդ անկախությունից, ու այդ կողմը Հայաստանն է, որ գործելու է Ռուսաստանի հրամանատարության ներքո… Այս ներքո-կարգավիճակն էլ ստեղծում է բոլոր վտանգների հավանականությունը… Համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է մեր երկրում տեղակայված Հայաստանի եւ Ռուսաստանի հակաօդային  պաշտպանության զորքերի համատեղ գործողությունների ղեկավարման բուրգը եւ, ըստ նշված հիերարխիայի, բուրգի վերեւում Ռուսաստանն է, որն էլ իրականացնելու է համատեղ գործողությունների ընդհանուր համակարգումը: Համակարգողներն են՝ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարը, գործողությունների ընդհանուր ղեկավարում իրականացնելու է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը, եւ միայն գործողությունների անմիջական ղեկավարումն է, որ տրված է հայկական կողմին՝ ի դեմս հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի:  
Continue reading

Անկարայի հիստերիան գերազանցեց Բաքվինը – Թուրքիան կանգնած է մասնատման ճանապարհին եւ այդ ահից են գոռում Էրդողանն ու Ալիեւը… Արհեստական Թուրքիա պետության (նաեւ արհեստական Ադրբեջանի) կործանման ամենաուժեղ եւ ազդեցիկ հարվածը հայկական կողմից է լինելու…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Haberler.com» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի եւ 1915թ. դեպքերի միջեւ որեւէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը  վկայակոչել է  ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (Փերինչեք-Շվեցարիա դատավարության վերաբերյալ):

Զարմանալի է, որ «Փերինչեք-Շվեցարիա» դատավարությունը վկայակոչվել է այս դեպքում, քանի որ Հայոց ցեղասպանությանը կասկածելը մերժելի տեսակետ է համարվել, այն մերժելը կամ հերքելը՝ նույնպես: ՄԻԵԴ-ը բացառապես քննարկել է կողմերի դատը՝ առանց Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու, քանզի դա նման ձեւաչափով քննարկվելու նյութ չէր… Ինչ մնում է հրեական Հոլոքոստի եւ հայկական Եղեռնի տարբերությանը, ապա Էրդողանն այս հարցում ճիշտ է. Հոլոքոստը կատարվել է Եվրոպայում, ոչ թե հրեաների հայրենիքում, իսկ Հայկական ցեղասպանությունը կատարվել է Հայկական լեռնաշխարհում, հայերի բնօրրանում, որից հետո ցեղասպանվել է ոչ միայն 3,5 մլն. հայ, այլեւ հայերը զրկվել են իրենց հայրենիքից: Այո, տարբեր է Հոլոքոստից, սակայն, ոչ էրդողանյան ճղճիմ մեկնաբանությամբ:   Continue reading

արամ աթեշյան.- անոմալ էրդողանամտոցը – պրոթուրքիզմ՝ հանուն պաշտոնավարման…Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ թուրքական պետությանը հասկացնելով, թե որտեղ են ապրում ծպտյալ հայերը…

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս արամ աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է հղել, որում դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականից:

«Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները: Դա անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհրդարանը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների խաղաղությունն եւ անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու»:

«Ցավոք սրտի, հայ ժողովրդի այդ դարավոր ցավն օգտագործվում է որպես գործիք թուրքական կառավարությանն ու ազգին պատժելու համար»:

Կարիք չկա շարունակելու աթեշյանի նամակային զառանցանքը:

«Ակոս»-ը պատասխանել է աթեշյանին: «Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» ձեւակերպումը վիրավորանք է զոհերի եւ ողջ մնացածների հասցեին»:

«Ասելով, թե «որպես պատրիարքական փոխանորդ շարունակելու եք աղոթել Թուրքիայի ու Հայաստանի բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների համար»՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ինքներդ Ձեզ եւ Ձեր խղճի առաջ, որ այն անձը, ում դիմել եք նամակում՝ նախագահ Էրդողանը, ինչպես ամեն հարմար առիթի դեպքում, այնպես էլ դեռեւս 2 օր առաջ՝ բանաձեւի ընդունումից հետո, որպես հակազդեցություն սպառնաց Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին»:   Continue reading

Ընդդիմադիրը եւս պիտի ունենա պետական մտածողություն.- Եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է… Մի՛ շահարկեք հայկական բանակի անունը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արմատական ազգայնական – www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք հայ ազգայնականության շահերը ներկայացնող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարություն արեց՝ ուղղված աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերին։ Նրա խոսքով, մեր երկրում կատարվող իրադարձությունները, դրանց մասին լրատվությունը դրսում «խտացված գույներով է ընկալվում», սակայն կան երեւույթներ, որոնց մասին լրատվությունը լռում է. «Չէ՞ որ որեւէ լրատվական չի նստում ու պատմում, թե ինչ գեղեցիկ է այս օրերին Հայաստանի բնությունը, կամ թե ինչ հրաշալի ժամանակ կարելի է անցկացնել, ասենք, «Սիրահարների» այգում, կամ Երեւանի շուկաների առաջին բանջարեղենի համը որքան անմահական է եւ նման բաներ: Լուրեր են հաղորդվում, որոնք ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, իրադարձություններին են վերաբերում, հաճախ այնպիսինների, որոնք սուր են եւ ընթերցող են գրավում: Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերում արթնանում ու կարդում են լրատվություն այն մասին, թե թուրքերն ինչ ասացին, ադրբեջանցիները ինչ հերթական տգիտություն են մոգոնել, որտեղ վրաերթ եղավ, ով ում է մեղադրում կաշառակերության կամ սպանության մեջ եւ այլն: Հավաքական տպավորությունը պարզ է, թե ինչպիսինն է լինում: Ինքս հարյուր անգամ իմ վրա եմ զգացել նույնը:

Բայց դա իրականության ամբողջական պատկերը չէ, բարեկամնե՛ր, լրատվություն կարդալուց չպետք է դա ընկալել որպես՝ կյանքը մեր երկրում: Հայաստանն այս պահին, իմ խորին համոզմամբ, աշխարհի լավագույն վայրն է այցելելու համար, լավ սնվելու, լավ արեւ ընդունելու, ատամ բուժելու, ընտիր մրգեր համտեսելու, ուրախ երեկոներ անցկացնելու, տեսարժան վայրեր գնալու համար: Հայաստանում անվտանգ է, սիրելի՛ բարեկամներ, հիշե՛ք սա խնդրում եմ ու փոխանցեք բարեկամներին ու ծանոթներին: Հիշե՛ք ու պատրաստվեք այստեղ գալ ամռանը»:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(3)-ավարտ)) – Արեւապաշտական կազմաբանություն – Դիցերը՝ կապ անեզրականի եւ մարդու միջեւ…Այստեղ անփոխարինելի տեղ ունի մարդը՝ չորս դրսեւորումներով (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ 12-18-ում

http://www.hayary.org/wph/?p=5614Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=5599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ  Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5581  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

 http://www.hayary.org/wph/?p=5569  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

 http://www.hayary.org/wph/?p=5553 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

 http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

 http://www.hayary.org/wph/?p=5524 –Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

  1. Դիցեր՝ տասներկու

Դիցերը հսկայական անեզրականի հոգեւոր կազմաբանության համակարգողներն են եւ ապահովում են կապը անեզրականի եւ մարդու միջեւ, նաեւ ապահովում են գաղափարի, նյութի եւ խորհրդանշանի կապը:

«Դիցերը գործում են հայ արիական բնազդական, բնազգացական ու բնախոսական շաղկապվածության տիրույթում, որտեղ առաջնորդվում են տիեզերակապ կենդանաշրջանով (որը ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ):

Արեգակի եւ 12 աստղատների փոխհարաբերությունը առանցքային է մարդու համար. համաձայն ավանդույթի՝ մարդը կապված է արեգակի եւ 12 աստղատների փոխհարաբերությունների արդյունքի հետ, որին էլ ընդունված է անվանել ճակատագիր:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Արթուր Աբրահամի խոսքը՝ Գերմանիայի Բունդեսթագին… Աբխազ ոստիկաններն ընդդեմ Արեւմտյան Հայաստանի հավաքականի… Թավրիզի ադրբեջանցի ֆաներն ընդդեմ հայ ֆուտբոլիստի… Հայուհին ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով՝ Էվերեստի գագաթին… Այլ լուրեր…

Արթուր Աբրահամի խոսքը՝ Գերմանիայի Բունդեսթագին

Գերմանիայում մի քանի անգամ տարվա լավագույն բռնցքամարտիկ ճանաչված հայազգի Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել՝ իր հպարտությունը հայտնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար։ «Արմենպրես»-ին Արթուր Աբրահամի մամուլի խոսնակի փոխանցած հայտարարության մեջ նշված է. «Ես՝ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպատ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Մենք՝ Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար:

Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաեւ ռինգը: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ եւ պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար: Միշտ եւ ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ՝ Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»:

Աբխազ ոստիկանները չարաշահեցին իրավունքները

Աբխազիայի  «Դինամո» մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունը, Արեւմտյան Հայաստանի եւ Փենջաբի հավաքականների խաղի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ. հնդիկ ֆոտբոլիստը հարվածեց հայ ֆուտբոլիստ Րաֆֆի Կայային, որից հետո հավաքականի ֆուտբոլիստները անցան ձեռնամարտի։ Դաշտ մտած ոստիկանները իրավիճակը կարգի հրավիրելու փոխարեն սկսել են մասնակցել կռվին՝ հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա՝ հարվածելով ֆուտբոլիստներին եւ ոլորել նրանց թեւերը։ Լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են Աբխազիայի ոստիկանության տեղակալ գնդապետ Վյաչիսլավ Ջուգելիային, ով գտնվելով դեպքի վայրում, ոչ միայն միջոցներ չի կիրառել կանխելու համար, այլեւ ինքն է մասնակցել կռվին։ Աբխազական զլմ-ները հուսով են որ ղեկավարությունը արժանի գնահատական կտա տեղի ունեցածին եւ աշխատանքից կհեռացնեն փոխոստիկանապետին, ու վերջինս ներողություն կխնդրի ֆուտբոլիսներից եւ երկրպագուներից։ Մենք հակված ենք կարծելու, որ սա հիշյալ ոստիկանի կողմից պատվերի կատարում էր… կամ թուրքական կամ ռուսական, որպեսզի Արեւմտյան Հայաստանի թիմը չկարողանա հաղթել մրցաշարում, ինչպեսեւ՝ խուսափի հետագա մրցելույթներից:

Արեւմտյան Հայաստանի թիմին հովանավորում է Երեւանի «Արարատ»-ի բաժնետեր Վարդան Սրմաքեշը: Թիմը մարզում են «Արարատ»-ի մարզիչները, հրավիրված ֆուտբոլիստներից 6-ը արարատցիներ են: Արեւմտյան Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին հավաքվել է Ադլերում, հաջորդ օրը մեկնել է Աբխազիայի մայրաքաղաք Սուխում, իսկ արդեն 30-ից սկսած ամեն օր մեկական խաղ է անցկացրել: «Շատ ծանր գրաֆիկ էր ֆուտբոլիստների համար, առավել եւս, որ նրանք հատուկ պատրաստվածություն չէին անցել մրցաշարից առաջ: Մենք ընդամենը 16 ֆուտբոլիստ էինք հրավիրել, ընթացքում վնասվածքներ եղան: Չնայած խնդիրներին, թիմը գրավեց 6-րդ տեղը, որը վատ արդյունք չէ առաջին անգամի համար»,- ասել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Աճեմյանը: Իսկ ահա Արեւմտյան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Սամվել Մհերյանը պարզ նշել է թիմի ստեղծման բուն նպատակը. «Արեւմտյան Հայաստանի հավաքականի օգնությամբ աշխարհին ներկայացնել Արեւմտյան Հայաստանը»: Հավելենք, որ հավաքականը ոչ մի նոր ծրագրեր չունի առաջիկայում եւ խաղեր չի նախատեսել, սակայն հավանաբար կմասնակցի նաեւ նմանատիպ հաջորդ մրցաշարին:

Թավրիզի ադրբեջանցի ֆաներն ընդդեմ հայ ֆուտբոլիստի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերը չի կայացել ադրբեջանցի ֆանատների պատճառով: Իրանի «Տրակտոր Սազի» ակումբի պաշտոնական կայքէջը հայտնել է, որ ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել հայաստանցի ֆուտբոլիստի հետ: Սակայն, իրանական զլմ-ներն արդեն տեղեկացրել են, որ թավրիզյան ակումբի ղեկավարությունը թիմի ադրբեջանցի երկրպագուների ճնշման տակ չեղյալ է համարել պայմանագիրը եւ հրաժարվել Վարազդատ Հարոյանի ծառայությունից:

Այս փաստը խոսում է այն մասին, որ Իրանում ֆուտբոլը բավականին քաղաքականացված է: Հայտնի է, որ Թավրիզում մեծ թիվ են կազմում տեղի ադրբեջանցիները:   Continue reading

Հայկական խոհանոց – Սիգը՝ մածունով… Տեղադրեք ձեր գովազդը՝ Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքում… Բաժանորդագրվե՛ք ազգային լրատվամիջոց՝ «Լուսանցք»… «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սիգը՝ մածունով

Բաղադրությունը – Սիգ – 1 հատ, մածուն, սխտոր, սեւ պղպեղ, աղ, թարխուն – 3 կապ:

Պատրաստման եղանակը – Սիգը մաքրել, կտրատել, համեմել աղով եւ սեւ պղպեղով:

Սխտորը ճզմել մածունի մեջ եւ լցնել սիգի վրա: Թողնել սառնարանում 1 օր:

Հանել, դնել մարմանդ կրակին՝ եփելով 40 րոպե:

Այնուհետեւ թարխունը մանր-մանր կտրատել եւ լցնել վրան:

Անուշ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 18-ի (408) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

2. Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

3. Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

4. Մեր պահանջատիրության փուլը – Գերմանիայի Բունդեսթագն էլ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ հաստատեց… Արեւմուտքը պատժու՞մ է Անկարային, թե՞ պատրաստվում է աշխարհի նոր վերաբաժանմանը…

5. Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական «մեսիջներ» Սերժ Սարգսյանից՝ ԵՏՄ-ին – Եվրասիականները ձեւ էին բռնել, թե իրենց կազմում Հայաստանի ձայնը լսելի չէ, բայց ստացան բռնած ձեւի հակառակ պատասխանը…

6. Գազախաղ.- 9,3 դրամով էժանացում՝ ինքնասիրության հաշվին – Ինչու՞ հենց ա՛յս պահին, երբ Հայաստանում կտրուկ ավելացան հակառուսական տրամադրությունները…

7. Երեւանը՝ վստահելի գործընկեր միջազգային ասպարեզում… Լավ է, որ տարբեր ենք – Երեխաների տոնը քաղաքապետի հետ՝ կենդանաբանական այգում…

8. Քաղաքային տնտեսություն. – Հզորներին բնորոշ ենթակառուցվածք, որ Երեւանն էլ ունի – Ինչ ուղղություններով են կատարվել ներդրումները… Մետրոպոլիտենի պատմությունը եւ հեռանկարները…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Համահայկական 7-րդ ամառային խաղերը՝ Արցախում… Հայաստանի Հանրապետության հավաքականը հրաշալի խաղաց ԱՄՆ-ում… Արեւմտյան Հայաստանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

11. Հայկական խոհանոց – Եղինջով աղցան (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ – բաժանորդագրության համար դիմե՛ք…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

http://www.hayary.org/wph/?p=5620#more-5620 Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

http://www.hayary.org/wph/?p=5621#more-5621 Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

Այն, որ Հայրենիքը ամբողջական հասկացողություն է, պիտի որ որեւէ մեկի մոտ կասկած չառաջացնի: Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի 1/10-րդ մասից էլ փոքր մի հայրենաշունչ հատված է: Եթե գումարենք տարածաշրջանում մեր երկրորդ՝ Արցախի Հանրապետության եւս մեկ հայրենաշունչ հատվածը, ապա թերեւս բավարարենք 1/10-րդ մասին վերատիրելու փափագը: Բայց եւ՛ արեւմուտքից, եւ՛ արեւելքից, եւ՛ հյուսիսից, եւ՛ հարավից մենք մեր Հայրենիքի օտարաշունչ (խոսքը՝ օտար պետության մաս լինելու մասին է) հատվածներին վերատիրելու աննահանջ խնդիրն ունենք:  Այսինքն՝ Հայրենիքն ամբողջացնելու հարցը հայության գերնպատակն է:

Ուստի՝ այսօր այս կամ այն չափի հայապատկան հողակտորի մասին խոսելիս պիտի հասկանալ, որ խոսքը պարզապես մի հողամասի մասին չէ, խոսքը՝ հոգի ունեցող հողի մասին է: «Մեր Ազգի Երկնային Պարգեւ՝ Երկրային Մարմնի մասին է,- ասում են հայ արիները եւ հավելում,- Ազգը Հոգին է, Հայրենիքը՝ Մարմինը, իսկ Հայրենաշունչ Պետությունը՝ Միտքը՝ Հոգին Մարմնում ամուր պահելու եւ Հայի Առաքելությունը նաեւ Երկրում իրականացնելու համար»… Հայ արիները նաեւ ասում են, որ «Հայրենիք-Ազգ-Պետություն երրորդությունը համեմատոական է Մարմին-Հոգի-Միտք արարչական երրորդությոն հետ, որը սրբազան մի երրորդություն է նաեւ արարչածին մարդ տեսակի աստվածահաս գոյության համար»…

Այսինքն, այն ինչ տրված է ի վերուստ, չի կարող հարազատ ու պաշտելի չլինել: Այն, ինչ տրված է ի վերուստ, պիտի պաշտպանել: Դիցուկ՝ հայերիս համար Ազգը եւ Հայրենիքը պիտի միասնական ու ամբողջական լինեն, իսկ Հայոց պետությունը պիտի շարունակի ծառայել նույնիսկ Հողահավաքն ու Ազգահավաքը ավարտած հայության նպատակներին:

Այս օրերին անընդհատ շահարկվող 800 հեկտար հայրենի հողի մասին է խոսքը, որի «հողեղեն» շահարկումները հիմնականում զուրկ են «հոգեղեն» պատկերացումներից:   Continue reading