Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
Monthly Archives: May 2016
Հաղթական անցյալ, որ պարտադրում է հարատեւման ընթացք – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները փառաբանում են մայիսի 28-ի խորհուրդը
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները մայիսի 28-ի վաղ առավոտյան այցելեցին Սարդարապատ, ապա Եռաբլուր: Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմի ծես կատարեց՝ նվիրված Հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված նվիրյալ բոլոր հայորդիներին:
Շուտով կբոլորի 1 դարը պատմական այն օրվա, երբ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին:
Շուրջ 6 դար անկախ պետականությունից, կազմակերպվածությունից զուրկ հայությունը 1918-ի մայսիսի 28-ին ստեղծեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը՝ հիմք դնելով հայոց պետականության վերականգնման գործին եւ հայոց պատմության շարունակականության պահպանությանը:
Արդեն հանրահայտ է, թե ինչպես ծնվեց ու կյանքի մեջ մտավ մեր պետականությունը հայ նվիրյալների կամքով ու հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի: Դժվար էր հարյուրամյակներ անց, թշնամիներով շրջապատված իրականացնել պետականության պաշտպանությունը, այն էլ Հայոց ցեղասպանությունից հետո, անտուն ու անպաշտպան հայության մի մասնիկով, որ ծվարել էր հայրենի բնօրրանի մի անկյունում… Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 17-ի (407) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…
Վտանգ, որ դեռ շոշափելի չէ – Թբիլիսին դեռ դաշնակցում է Անկարայի ու Բաքվի հետ… Հարկ է այլեւս գնալ վերամիավորման ճանապարհով եւ զուգահեռ մտածել մեր մյուս հայրենի տարածքների մասին…
«Լուսանցք»-ը նախորդ թողարկումներում անդրադարձել է ապրիլի 2-5-ը Վրաստանի Բաթումի նավահանգստում կանգնած թուրքական ռազմանավի մասին: Ըստ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, այդ ռազմանավը Թուրքիայում իր տեղակայման կետից դուրս է եկել ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը եւ նախորոք վրացական իշխանություններից իրավունք է ատացել խարսխվել Բաթումում: Ինչպես մեկնաբանել է հայ արիների ղեկավարը, Անկարան Բաքվին դրդելով Արցախյան նոր պատերազմի, խոստացել է աջակցել ամեն ինչով: Չստանալով համաձայնություն՝ հայ-թուրքական սահմանն անմիջապես հատելու (այն ակնհայտորեն կհանգեցներ ՆԱՏՕ-ՀԱՊԿ, ավելի պարզ՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտության), թուրքերը որոշել են Վրաստանի տարածքով արագ տեղաշարժվել Ադրբեջան եւ այդ երկրի զինուժի հետ հանդես գալ որպես ադրբեջանցիներ… Արմեն Ավետիսյանը չի բացառել, որ ադրբեջանական զինուժի հաջողության դեպքում, եթե ապրիլի 3-ին մոտենային Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին (ինչը ծրագրված է եղել ու հանդիսացել է լայնածավալ հարձակման 1-ին փուլի հաղթական ավարտը), ապա նաեւ չէր կարելի բացառել, որ թուրքական ուժերը, որ Ադրբեջան պիտի շտապեին, հենց Ջավախքից մտնեին Հայաստան: Սա, ըստ Արմեն Ավետիսյանի, կարող էր լինել այն ժամանակ, եթե ԱՄՆ-ում ընթացող ատոմային հարցերով համաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լուր ստանային, թե Ստեփանակերն ընկած է… Անկարան այդժամ հաստատ կփորձեր լուծել նաեւ Ջավախքի հարցը՝ առանց Վրաստանի կամքը հարցնելու, միաժամանակ կշոշափեր Հայաստանի սահմանները: Continue reading
Արցախի խնդիրը՝ մեր հետագա ծավալման բանալին – Առանց Ադրբեջանին պատժելու՝ սադրանքները չեն դադարի եւ ամեն բան կպտտվի հին առանցքի շուրջը… Բանակցություններն անիմաստ են կամ պետք է լինեն եռակողմ…
Ըստ միջազգային լրատվամիջոցների, Հայաստանի նախագահը Ավստրիայում խնդրողի դերում չի եղել, այնպիսի դերում, երբ միշտ դիմում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Սերժ Սարգսյանն անգամ իր առաջարկներն է ներկայացրել բանակցությունների ժամանակ, որպեսզի նախագահների հետագա հանդիպումները անարդյունք եւ անիմաստ չլլինեն: Իլհամ Ալիեւը, իհարկե, ընդդիմացող քայլերի դիմել է, բայց հիմնականում չի առարկել: Հասկացել է, որ այդ պահին մի այնպիսի կարգավիճակում է հայտնվել՝ հիմնավորված սադրիչի, ում հակառակվող խաղալը վտանգավոր կլիներ տվյալ պահին:
«Լուսանցք»-ն արդեն գրել է, որ Վիեննայից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջարկ է արել հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո. «Խոսակցություն գնաց այն մասին, որ մի որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկ արեցինք. քանի որ խոսքը հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին էր: Մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»:
Կարծում ենք՝ այսպիսով մեր երկրի նախագահը ցանկացել է նաեւ մոնիտորինգից հետո բարձրացնել պատասխան տալու խնդիրը, որ մեղավորը պատասխան տա կամ ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառվեն խախտող կողմի նկատմամբ: Երբ միջազգային մոնիտորինգ լինի, հաստատ ամեն բան կպարզվի: Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահն ամեն անգամ ընդդիմանում էր մոնիտորինգի առաջարկներին:
Խոսելով առաջարկի մասին՝ նախագահը նշել է, որ «մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք… ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկը՝ մոնիտորինգի համակարգ ձեւավորելու համար»: Փաստորեն, այս անգամ Բաքվին ստիպել են համաձայնել, այլապես առարկություն կգրանցվեր: «Մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ՝ ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, ով այդպիսի բան չհայտարարեց այնտեղ» (հիշեցնենք, որ ադրբեջանցիների ղարաբաղյան վետերանների կազմակերպություն կոչվածը երբեմն Ալիեւի պատվերով նման հայտարարություններ է անում):
Իսկ համանախագահներն ասում են՝ օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը, ապա կարող է քննարկվել ցանկացած հարց: Հայկական կողմը պաշտպանում է այս տարբերակը, որը նաեւ պատասխան կտա փոխադարձ մեղադրանքների հարցին:
ԼՂՀ ԱԳՆ-ն Վիեննայի հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշվել է, որ բանակցություններում այլեւս պետք է լինի 3 կողմ: Continue reading
Լեռնային Ղարաբաղի ճանաչումը՝ միջազգային հանրության բարոյական պարտք – Հոգու պարտք – Երեւանում 3 զինծառայողների ընտանիքներ բնակարաններ ունեցան… Սարդարապատի ճակատամարտի մասնակից, եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց…
Իտալական «Gariwo» (Garden of Righteous people – Ազգի առաքյալների այգի) հ/կ կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ անկախ պետականություն կերտելու իրավունքին:
Հոդվածագիրը նախապես նշել է, որ Հայաստան է ժամանել ապրիլյան պատերազմի վերջին օրերին ու տեղ հասնելով՝ շփումների մեջ է եղել բնակչության գրեթե բոլոր շերտերի հետ: Նա ներկայացրել է զրուցակիցների հույզերն ու մտքերը՝ դիտարկում անելով, որ «ցնցված էր՝ տեսնելով մարդկանց մտահոգությունների ու հին ցավի խառնուրդ հիշեցնող վիճակը»՝ ընդհուպ մինչեւ Հայոց ցեղասպանության հիշողությունները. «Տեսանելի էր արյունոտ անցյալի ցավի ուրվականը. 1988-90-ի Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից մինչեւ 1915թ. ու դրա մարդկային, բարոյական, քաղաքական կործանարար հետեւանքները: Եվ այս ամենն ընդամենը ապրիլ 24-ից մի քանի օր առաջ էր»,- գրել է հեղինակը:
Շարունակելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականության հանգամանքը՝ իտալական լրատվամիջոցը հարցադրում է անում, թե արդյո՞ք կարող ենք մեր համոզվածությունը արտահայտել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնությունը ճանաչելը փոխհատուցում կլինի այն ողբերգական հետեւանքներին, որ հայերը կրել են տարիներ առաջ ոչնչացման ենթարկվելով:
Այս առումով, մարդկությանը մեկ անգամ եւս հիշեցնում են Իսրայելի ստեղծման պատմությունը՝ շեշտելով, որ հրեաների առաջ ունեցած բարոյական պարտավորությունները կատարելու համար մարդկությունը նրանց թույլ տվեց Իսրայել պետություն ստեղծել, ուստի, ըստ վերոնշյալ հոդվածի, այս մեխանիզմը կարող է գործել նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում:
Լրատվամիջոցը 2 պատճառ է նշել, թե ինչու պետք է հայերի պահանջները տեղ ունենան. Continue reading
Շուտով կհստակեցվեն «թուրքացման» հետքերը – Մեր չարչիները շան պես հոտն առել են ու իրենց տոննաներով թուրքական ապրանքի պիտակաճղությամբ զբաղվել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 18-ին հայտնել էր, որ «մոտ ժամանակներս կամփոփվեն Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման հետազոտության արդյունքները»։
Այսինքն՝ շուտով նախ եւ առաջ պարզ կդառնա, թե մեր պատերազմական երկրում ովքեր են աշխատում թուրքական ապրանքների ներմուծմամբ՝ դրանով հարստացնելով Թուրքիայի պետական բյուջեն: Իսկ որ Անկարան զենք-զինամթերքով մշտապես աջակցում է Ադրբեջանին՝ գաղտնիք չէ, ինչը նշանակում է, որ բացի թուրքական ճաշակը մեզ պարտադրելուց, այս չարչի առեւտրականները նաեւ վտանգում են սահմաններում կանգնած մեր զինվորների կյանքը… Իհարկե, մեր տնտեսագետները ջանք չխնայեցին՝ համոզելու, որ մենք բնավ էլ Թուրքիայի բյուջեն չենք հարստացնում, որովհետեւ Թուրքիայն հզոր պետություն է, իսկ մեր՝ նրան տվածը հեչ՝ մի երկու տասնյակ միլիոն դոլար է, ու Թուրքիան դրա հույսին չէ: Հակառակը նրանց համոզելը անիմաստ է, քանզի նրանք չունեն այն պատվախնդրությունը, որ հասկանան, որ Թուրքիայի բյուջեն մեր կողմից անգամ մեկ դրամով ավելացնելը, մեղմ ասած, սխալ է: Նաեւ՝ հակառակը նրանց համոզելը ծիծաղելի է այն առումով, որ աշխարհը զարգանում է, իսկ մեր տնտեսագետները այդպես էլ դասագրքերից այն կողմ չեն անցնում: Այլապես կհասկանային, որ երբ խոսում է տնտեսական քաղաքականություն ասվածը, տեսական գիտելիքները մի կողմ է պետք շպրտել: Օրինակ, մեր տնտեսագետները չեն տեսնու՞մ, թե իրենց սիրելի Ռուսաստանն ինչ է անում: Տարիներ առաջ, «Նաբուկո»-ի ծրագիրը տապալելու համար Ադրբեջանից գազը գնեց շուկայականից թանկ: Եթե տնտեսական դասագրքային ճշմարտություններից օգտվեր, ապա այդպես չէր անի: Բայց քանի որ ռուսական տնտեսաքաղաքական շահը պահանջում էր «Նաբուկո»-ի տապալումը, նա բիզնեսի տեսակետից այդ պահին տուժեց՝ հետագայում իհարկե շահելով եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական հարթակներում:
Իսկ մեր տնտեսագետները համարյա թե ապացուցում էին, որ առանց թուրքական ապրանքի Հայաստանը կոլապսի մեջ կընկնի: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա նրանց կարո՞ղ ենք համարել պատերազմական հանցագործներ, որ աշխատում են հօգուտ Թուրքիայի: Եվ այդ հանցագործների շարքին կարո՞ղ ենք դասել որոշ տնտեսագետների, ովքեր սպասարկում են այս ու այն գործարարի շահը: Continue reading
Մոսկվան չի սպասել ընդվզման – Միշտ կարծիք է եղել, թե հայերը մշտապես կմնան ռուսական ազդեցության տակ՝ վախենալով թուրք-ադրբեջանական (ավելացրած՝ վրացական) համատեղ հարձակումներից… Ոչ թե Արցախի անկախության ճանաչման, այլ՝ Հայաստանի հետ վերամիավորման ժամանակը…
«Իզվեստիա»-ն, հղում կատարելով հայկական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին՝ գրում է, թե հաշվի առնելով ապրիլյան «քառօրյա պատերազմը»՝ Հայաստանի ղեկավարությունը շատ է ռիսկի դիմում, «եթե որոշի ընդունել նման հայրենասիրական օրենքի նախագիծ»: Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադարձել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, «հայերը խանդավառությամբ են ընդունել նման նախաձեռնությունը, չնայած դեռ հաշվարկում են»,- նշում են զլմ-ները:
Կան վերլուծություններ էլ, որտեղ ռուս մտավորականները հանդես գալով, զարմանում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության անհեռատես որոշումների վրա: Այդ հոդվածներում մեծ սխալ է համարվում Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը, ինչը ռազմավարական գործընկեր Հայաստանին պիտի մղեր այլ հարթություն: Նմանօրինակ վերլուծություններում հայերը համարվում են անդավաճան բարեկամներ, որ ապացուցվել է դարե դար, իսկ Ադրբեջանի վրա հույս դնելը համարվել է խաբկանք: Ինչպես կարելի է Հայաստանը փոխարինել Ադրբեջանով. հարցնում են մտավորականները:
Բայց պիտի նշենք, որ Վլադիմիր Պուտինը չի սպասել հայկական նման դիմակայության, ինչը շարունակվելու դեպքում կվերածվի հակառուսականության: Continue reading
Նժդեհի հրապարակը մի տեղ, արձանը՝ մեկ այլ… Սրբազան վերաթաղում… Հոկտեմբերի 7-ը հռչակել Նժդեհյան տոնի օր… Շուտով կբոլորի 1 դարը, երբ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին…
Վերջապես Երեւանն ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Մի հայի, ով ամբողջ կյանքում ծառայեց ազգին ու հայրենիքին: Ում մահն անգամ ցայսօր ծառայում է հայոց նպատակների՝ հաղթական առաջընթացին…
Կարելի է հավանել կամ չհավանել մեծն հայի հուշարձանը. ամեն բան հասկանալի է, ճաշակին ընկեր չկա, նաեւ Նժդեհի կերպարի պատկերացումներն են բազում: Քանզի ցեղակրոն հայորդին եւ զենքի եւ գրչի մարտիկ էր հավասարապես:
Ինչեւէ, Նժդեհի արձանը արդեն կանգնած է, այլեւս կդառնա այցելության վայր: Այն գտնվում է կառավարության 3-րդ շենքի դիմաց եւ գուցե իր ազդեցությունն ունենա նաեւ ներիշխանական ոլորաններում…
Բայց դեռ մնում է այն տարօրինակ խնդիրը, որ ցայսօր զարմացնում է: Նժդեհի հրապարակում շարունակում է կանգնած մնալ համայնավար Սուրեն Սպանդարյանի արձանը, ինչը ոչ մի կերպ հասկանալի չէ, բայց շարունակում է մնալ այդ վիճակում: Continue reading
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…
Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՜յ, հե՜յ, էլի Հա՛յ ենք, էլի Հայու՛նն ենք»:
Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու… անմահացավ հավերժ:
Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար՝ հայրենապա՛շտ պիտի լինենք.- պատգամել է նա:
Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:
Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես արորդի աստվածամարդ՝ երկրային աստված… Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
Սկիզբը՝ թիվ 12-16-ում
Աստիճանակարգ.
մաս երրորդ
http://www.hayary.org/wph/?p=5581 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
– http://www.hayary.org/wph/?p=5569 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
– http://www.hayary.org/wph/?p=5553 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
– http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…
– http://www.hayary.org/wph/?p=5524 –Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
Նախորդիվ խոսել էինք այն մասին, որ սկզբունքորեն բոլոր կրոնական համակարգերը որեւէ մեկ աստծո փորձում են ներկայացնել որպես Մեկ էություն՝ Միտք՝ անտեսելով Մեկ էություն՝ Մտքի ու աստծուն իրարից տարանջատող սահմանները:
Հիմնականում կրոնական ուսմունքների մեջ Մեկ էություն՝ Միտքը նույնացված է առաջին աստծո հետ, բացառություն է կազմում Մեկ էություն՝ Մտքի հայոց ընկալումը։
Եվ Խորենացին կարծես տիրապետում էր այս նյութին եւ «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին եւ ներկայացնում մեզ Արամազդին՝ որպես հայոց արեւապաշտական հավատամքի վերջին պահապանի: Եվ հենց չորս Արամազդ, որովհետեւ չորսը հիմքն է բուրգի: Ու Խորենացին փորձ է արել որոշակի թաքնագիտությամբ մեզ փոխանցել ամբողջական իմացություններ Արամազդի չորս կերպի մասին…
– առաջին Արամազդ՝ զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի
– երկրորդ Արամազդ՝ չգիտենք
– երրորդ Արամազդ՝ չգիտենք
– չորրորդ Արամազդ՝ անդրաշխարհի տեր (կուդ աճաղատ):
Մյուս երկու Արամազդներին Խորենացին չի ներկայացնում կամ խուսափում է ներկայացնել նրանց, որոնց գործառույթների մեկնաբանումը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ: Խորենացին կարծես ներկայացրել է համընդհանուր մի կարծիք, որին, բնականաբար, համաձայնել է եւ՛ պատվիրատուն եւ՛ եկեղեցին, ուստի պատվիրատուն եւ եկեղեցին Խորենացու «զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի» մեկնաբանումը ընկալել են որպես զրույց:
Անդրադառնանք Արամազդ տերմինին: Հստակ տեսանելի է. Արամազդ տերմինը կազմված է «արա՝ հրամայական բայով, արա՝ անվերապահորեն կատարելու պայման, գոյական ար հիմքով իմաստը ար՝ արեւ, ամ՝ հավերժություն, ազդ՝ հիշեցում նաեւ տալ իմաստով: Իմ վերականգնումով Արամազդ նշանակում է «արեւ տուր, հավերժական հուր մեզ»: Հետեւաբար, երկրորդ Արամազդը պետք է կոչվեր արեգակն արդար, իսկ երրորդ Արամազդը՝ արեւորդի:
– առաջին Արամազդ՝ զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի
– երկրորդ Արամազդ՝ արեգակն արդար
– երրորդ Արամազդ՝ արեւորդի
– չորրորդ Արամազդ՝ անդրաշխարհի տեր (կունդ ճաղատ)
Խորենացու մոտ նույնպես առաջին Արամազդը նույնացված է երկնի եւ երկրի արարողի հետ, բայց Արամազդի չորս կերպի փաստը եւ բերված մեկնաբանությունները հուշում են, որ Արամազդը, որի իմաստաբանությունն է «արեւ տուր, հավերժական հուր մեզ», չի կարող լինել «զարարիչն երկնի եւ երկրի»: Continue reading
Եթե միայն – Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ նախկինում մենաշնորհների դեմ պայքար կար, այժմ նաեւ՝ հանձնարարական, եւ կիրականացվեն հստակ քայլեր… Մեր երկրի արտաքին առեւտուրը բաժանվում է 3 ռեժիմի…
Ինչ ընթացքում է մենաշնորհների դեմ պայքարի հարցի ուսումնասիրությունը: Լրագրողները երեկ այս հարցով կառավարության նիստից հետո դիմեցին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին: «Հաջորդ շաբաթ զեկույցը մանրամասն կներկայացնեմ, կտեսնեք»,- ի պատասխան համառոտեց նախարարը:
«Անուններ կհնչե՞ն»,-հետաքրքրվեցին լրագրողները: «Կլինեն, ինչպես խոստացել եմ, այն բոլոր տվյալները, որոնք կան մենաշնորհային ոլորտներում: Թեեւ դրանք օրենքով մենաշնորհ չեն համարվում, բայց փաստացի ընկալումն այդպիսին է, նաեւ այդ ոլորտներում մեզ հասանելի տեղեկատվության շրջանակներում կհրապարակենք նաեւ կազմակերպություններին, ովքեր ունեն գերիշխող դիրք կամ կենտրոնացվածության բարձր աստիճան, կամ խաթարում են մրցակցությունը»:
Ըստ նախարարի, իրենք առանձնացրել են այն տասը հիմնական ապրանքատեսակները, որոնք, ըստ էության, մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության ու մասնագիտական շրջանակների կողմից՝ օրինակ՝ կարագը, շաքարավազը, դիզվառելիքը, բենզինը, բանանը…
Արծվիկ Մինասյանը ի՜նչ է չգիտի, որ, ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, բենզինի, բանանի ու շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ չկա… Տեղեկացնենք, որ զուր չչարչարվի:
Նախարարը միաժամանակ հավելեց, թե ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այսուհետ կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական, լիարժեք տեղեկատվություն ստանալ: Այդ փաստաթղթերով ապրանքներ ներկրել կկարողանա ցանկացած ձեռներեց: Եթե միայն հավատայինք…
Ինչեւէ, նախարարը վստահեցնում է, որ եթե փաստաթղթերի հուշաթերթից դուրս որեւիցե մարմին, ներառյալ պետեկամուտների կոմիտեն, կպահանջի այլ փաստաթուղթ, դա հիմք կլինի, որպեսզի առարկություն ներկայացվի: Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- Վիկ Դարչինյանը Արցախում էր… Արթուր Աբրահամը պատրաստվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը… Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ… Ֆուտբոլի Հայաստանի առաջնություններում… Մարզական այլ լուրեր…
Հայ անվանի բռնցքամարտիկն Արցախում էր
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանը այս օրերին գտնվում է Արցախում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ շուրջ 2 տասնամյակ է ինչ Ստեփանակերտում չի եղել եւ շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու:
«Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաեւ դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասել է Վիկ Դարչինյանը եւ հավելել, որ շատ տպավորված է արցախյան այցելությամբ. «Իրոք, հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաեւ թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»:
Վիկ Դարչինյանը հուլիսին աշխարհի չեմպիոնի համար մենամարտ ունի: «Արցախի այցից հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական պարապմունքները»,- ասել է հայ բռնցքամարտիկը:
Աշխարհի չեմպիոնը զրկվեց տիտղոսից, բայց պատրաստվում է…
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով եւ զրկվեց տիտղոսից: Մենամարտը Լաս Վեգասում էր: WBO վարկանիշային աղյուսակի 1-ին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին 5 ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ 3 ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր: Նախավերջին ռաունդում դարձյալ հաղթեց Ռամիրեսը եւ վերջին ռաունդում Աբրահամի միակ խնդիրը նոկաուտով մրցակցին տապալելն էր, սակայն ավելի երիտասարդ մրցակիցը կարողացավ դիմանալ վճռական ռաունդում եւս եւ խլեց չեմպիոնական տիտղոսը՝ 120:108, 120:108, 120:108: Երկու բռնցքամարտիկների քաշն էլ 76,2 կգ էր:
– Արթուր Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր 8 անընդմեջ հաղթանակ, այդ թվում 2-ական անգամ Շտիգլիցի եւ անգլիացի Փոլ Սմիթի նկատմամբ: 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսը դեռ պարտություն չի ունեցել պրոֆեսիոնալ ռինգում (34 հաղթանակ): 36-ամյա Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել էր 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
– Բայց Արթուր Աբրահամը վճռական է՝ «Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ կրկին դառնալ աշխարհի չեմպիոն»: Նրա հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը եւ հայ բռնցքամարտիկն ասել է, որ իր նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, «ես թույլ չեմ տա որեւէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Լիհաուգը՝ երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկ է, բայց նա ուսանելի դաս կստանա այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել միշտ բարձունքում: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս եւ միշտ պատրաստվում եմ, որ գերազանց մարզավիճակում ներկայանամ ռինգ»:
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն հույս է հայտնել, որ բռնցքամարտիկը կօգտագործի այս հնարավորությունը. «Նա չարեց անհրաժեշտը տիտղոսը պահելու համար, իսկ հիմա պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ում կրած պարտությունը պատահականություն էր»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ մարզիչը առաջին օրերին հիսթափված էր եւ կարծում էր իր սանին նոր մարզիչ է պետք, բայց այժմ կպատրաստի նրան նոր մարտի համար… Continue reading
Հայկական խոհանոց – Շուշանը՝ լավաշով (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)… Կրթա-մշակութային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Շուշանը՝ լավաշով
Բաղադրությունը – Լավաշ – 4 հատ, շուշան – 1 կգ, յուղ – 2 ճաշի գդալ, կարագ- 50 գ, ձու – 4 հատ:
Պատրաստման եղանակը – Շուշանը լվանալ քացախաջրի մեջ, հետո եռման ջրի մեջ աղ անել, խաշել 5-10 րոպե: Խաշելուց հետո շուշանը կտրատել եւ տապակել յուղով:
Այնուհետեւ լավաշը բացել, կարագը քսել լավաշին: Շուշանը երկարությամբ լցնել լավաշի վրա, լավաշը փաթաթել գլանաձեւ եւ կտրել 4-5 մասերի: Դնել թավայի մեջ: Ջեռոցում 1500-ով պահել՝ մինչեւ լավաշի կարմրելը:
Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի վերջին զանգը
Հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ և 30 հազար 9-րդ դասարանցիներ մայիսի 27-ին տոնեցին վերջին զանգը:
Վերջին զանգի միջոցառումներն այս տարի մեկնարկել են 1 րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ավելի վաղ շրջանավարտներին կոչ էր արել հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը եւ ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել: «Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,- նշել էր նախարարը: Ինչ վերաբերում է տոնական բուն միջոցառումներին, ապա որոշ դպրոցների տնօրեններ նշել էին, որ դրանք լինելու են շատ համեստ, առանց ավելորդ շքեղությունների: «Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր մեր վերջին զանգը, իսկ մեր հերոսների, հայ զինվորների կյանքի գնով այսօր մենք այն նշում ենք: Հանրապետության դպրոցներում կկազմակերպվի վերջին դասը եւ կհնչի վերջին զանգը: Այն կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիք, որպես լուսավոր հավերժություն մեր հերոսներին»,- այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Continue reading
Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրը… Այսպես այլեւս չի՛ կարելի… – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…
Հարցազրույցի 1-ին մաս – Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…
«Ժամանակին շատ եմ մեղադրել նախագահներ Լեւոն-ՏերՊետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Բայց մի պահ, երբ պատկերացնում ես քեզ նրանց փոխարեն նախագահի աթոռին նստած, հասկանում ես, թե ինչքան դժվար է, քո ամեն մի խոսքից կախված է քո երկրի ճակատագիրը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Նա նաեւ նշեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մեջ բավականին դրական բաներ է տեսնում: «Փոխլրացնող արտաքին քաղաքականությունը ես սկզբում լավ չէի պատկերացնում: Ու շատ դժվար է մեր նման փոքրատարածք երկրի համար նման քայլ անելը: Այսինքն՝ միջազգային ասպարեզում խաղալ եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Ռուսաստանի, եւ՛ երրորդ բեւեռ դառնալ ցանկացող Չինաստանի հետ: Դա շատ բարդ խաղ է, որն ստացվում է, եւ երեք ուղղություններն էլ, թեկուզ մեկը մյուսին դեմ լինելով, Հայաստանին ինչ-որ հարցում օգնում են: Դա նշանակում է, որ դու ճիշտ ես տանում խաղը»,- ասաց Արմեն Ավետիսյանը: Արտաքին հարաբերություններում, ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդի, Սերժ Սարգսյանը գուցե հաջողում է, սակայն ներքին կյանքում՝ ոչ այնքան: «Ամեն անգամ նոր կառավարություն ձեւավորելիս հույս ես տածում, որ նոր դեմքեր կտեսնես, ոչ թե, շախմատային լեզվով ասած՝ փոխատեղումներ:
Կարդացեք նաեւ – (Հարցազրույցի 2-րդ մաս – Գլխավոր շտաբի պետին՝ Խաչատուրովին պիտի առաջին պատի տակ գնդակահարել, եթե… – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…)
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 16-ի (406) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…


