– Հակահայ քաղաքականության հերթական դրսեւորումը Ռուսաստանում… Այլապես պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անսլավոն ու անռուս, բայց հստակ ջհուդա–թյուրքական Ռուսաստանում…
ՀՀ իշխանություններն, ի դեմս ԱԳՆ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի, նույնպես իրենց բողոքն արտահայտեցին ռուսական հակահայ հերթական դրսեւորման առիթով, ինչը ողջունելի է եւ պետք է դառնա մշտական գործելաոճ: ՀՀ ՄԻՊ-ը, քաղաքական ու հասարակական ուժերը, Հայաստանից ու Սփյուռքից բազմաթիվ մարդկանց արձագանքները ցույց են տալիս, որ կարելի է համահայկական ճակատ բացել տարբեր հայկական հարցերում: Եվ Հայաստանը պիտի դառնա համայն հայության պաշտպանը, ինչը կմղի աշխարհի բոլոր հայերին անվերապահորեն ընդունել «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» բացարձակ ճշմարտությունը: Հակառուսական տրամադրությունները Հայաստանում չեն ավարտվի, կաճեն, քանի որ այս իրադարձությանը նախորդել էր Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելու ռուսաստանյան դավադիր քայլը:
Իրավիճակի մասին զրուցեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, որ ներկայացնում ենք ստորեւ:
Արամ Ավետյան, «Լուսանցք» շաբաթաթերթ (լրացված հարցազրույց)
– Վերջերս էր, որ ՀԱՄ–ը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, երբ հայտնի դարձավ, որ մեր, այսպես կոչված բարեկամ Ռուսաստանը, մեր մշտական թշնամի Ադրբեջանին շարունակում է ժամանակակից զենք-զինտեխնիկա վաճառել: Այժմ էլ հայ վարորդի հետ կապված հակահայ գործելաոճն է զայրացրել շատերիս:
– Այո, նախ կխոսեմ վերջին դեպքի մասին, երբ նախկին հայ ազատամարտիկ եւ օտար ափերում ընտանիքը պահելու համար աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվեց ստորացուցիչ քաղաքականություն (ինչը, տարբեր դրսեւորումներով, շատ հայորդիների նկատմամբ է կիրառվում): Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի դառնա համայն հայության քաղաքական ու տնտեսական հենարանը, իրավապաշտպանն ու կյանքի պաշտպանը, որ հայն ամենուր վստահ լինի, որ իր Հայրենիքը իր պատվարն է: Սա ի վերջո պիտի հանգեցնի հայահավաքի կազմակերպմանը՝ համահայկական հզոր ու հայրենակենտրոն կառույցի ստեղծմանը: Մենք միշտ ենք կարեւորել համահայկական բռունցքի գոյությունը, որը կդրսեւորվի ինչպես ռազմուժ, այնպես էլ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ լեզվաքաղաքական, դպրության եւ դաստիարակության ուժ, թե մեկ այլ բնույթի, կթելադրի ժամանակը եւ պահը…



