Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Դդումը՝ հավի մսով
Բաղադրությունը – Դդում – 1 կգ, հավի միս – 1 կգ, սոխ – 0.5 կգ, համեմ – 1 կապ, կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 100 գ, բուսայուղ – 50 գ, սեւ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Դդումը տապակել կարագով: Հավի միսն էլ տապակել, հետո ոսկրահան անել, կտորների վերածել, խառնել տապակած դդումին: Դդումին ու մսին ավելացնել բուսայուղով արած սոխառածը:
Այս ամենն էլ համեմել աղով, պղպեղով, մանր կտրտած համեմով ու լցնել 1 լավաշի մեջ: Փաթաթել, լավաշի վրա մի քիչ կարագ լցնել եւ դնել ջեռոցը 1800-ի տակ: Հենց լավաշի երեսը կարմրի, ջեռոցից հանել: Կտրտել ըստ նախընտրած չափի եւ մատուցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
* Հայ շախմատիստները շարունակում են վերելքը
Հրաշալի հերթափոխ. ի դեմս հայ պատանի շախմատիստների, կարելի է այսպես բնորոշել Վրաստանում (Բաթում) ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր նվաճեցին 3 մեդալ, չնայած ավելին անելու հնարավորություն կար:
Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում գերազանց հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը, ով դեռեւս 1 փուլ առաջ ապահովեց 1-ին տեղը եւ նախապես ամրագրեց ոսկե մեդալը:



