Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ – Հայկական ազգայնականության, Հայաստանի ու հայության շահերն արտահայտող պարբերական…

Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո

«Սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է»,- ասում է Ագոպը:

Նրա կյանքն ու ստեղծագործական աշխարհը հայկական ծագմամբ մի մարսելցու պատմություն է, ով ցանկանում էր դառնալ Քուրթ Կոբեին:

Տարիներն անցան, իսկ կատաղությունը մնաց ձայնի մեջ, կիթառի ակորդներն էլ դարձան ավելի հանդարտ: Պահպանելով ինքնությունը, Ագոպն ընտրեց… պահել ժպիտը եւ սեր երգել, հակառակ դուրս գալ աշխարհի, ով կորցրել է ինքնությունը:

Ագոպ… նաեւ պատմություն է մի մարդու, ով սիրում է տարբերություն: Բիթլզի, Յո Լա Տենգոյի, Օազիսի երկրպագու լինելով՝ նա կարող է շաբաթներով Լեդի Գագա կամ Թիմբրլեյք ունկնդրել:

Զինված այս տարբերություններով, Ագոպը սնվում է իր ճանապարհորդություններով (ԱՄՆ, Հայաստան, Բրազիլիա, Կուբա), որպեսզի ծնունդ տա փոփ երաժշտությանը:

«Երաժշտությունը չունի սահմաններ, լեզվամտածողություն, սահմանափակումներ ու տարանջատումներ: Եթե քո մտքին դուդուկի նվագակցությամբ երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա՝ առանց որեւէ ավելորդ բաների մասին մտածելու»,- ասում է Ագոպը:   Continue reading

Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ/ Վարդան Մինասյանի վերադարձը… Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի… Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին… Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը… Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է… Զարգացման մրցաշարի հաղթողները… Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը… «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում… Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում… Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն… Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը… Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ… Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել… Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում… Մեր բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում… Այլ մարզական լուրեր… / Հայ անվանի մարզիկները մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակի համար… / Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին…

Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը

Մեր զինուժի մարզիկները՝ ՀՀ ԶՈւ Ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16- 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից.-

Վարդան Մինասյանի վերադարձը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչի պաշտոնը կրկին Վարդան Մինասյանին հանձնելը եղած տարբերականներից լավագույնն է, համոզված են մասնագետներից շատերը: Այսպիսի կարծիք է հայտնել նաեւ ՖԱՖ («Հայկական առաջին ճակատ») երկրպագուների շարժման ղեկավար Սերոժ Ջանջոյանը: «Իմ անձնական կարծիքով տվյալ իրավիճակում լավ տարբերակ կլիներ հայտնի արտասահմանցի, փորձառու մասնագետ հրավիրելը: Սակայն դրան հավատալը մի քիչ «հեքիաթների բաժնից» կլիներ: Վարդան Մինասյանի վերանշանակումը եղածների լավագույն տարբերակն է: Նա կարող է փոխել հավաքականում տիրող մթնոլորտը»,- շեշտել է երկրպագուների շարժման ղեկավարը: Նրա կարծիքով՝ թիմը հասել էր մի վիճակի, երբ ֆուտբոլիստները թեւաթափ էին եղել: Եթե ուժեղացվի նաեւ մարզչական շտաբը, Ռոման Բերեզովսկին միանա մարզչական շտաբին, ապա արդյունքներ կլինեն:

Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանի կարծիքով՝ այս մարզիչը հայկական ֆուտբոլում այն մարդկանցից է, ով շատ լավ ծանոթ է ֆուտբոլիստներին: «Այստեղ առավել կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ երիտասարդական թիմի մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեզ մոտ երիտասարդական եւ ազգային թիմերը շատ ընդհանուր առանցքներ ունեն: Չկա տեղի ֆուտբոլային կադր, ով չանցնի երիտասարդական թիմի միջով եւ խաղա ազգային թիմում: Գյուլբուդաղյանց-Մինասյան կապը կարող է շատ ավելի փոխշահավետ լինել, քան կարծում ենք»,- ընդգծել է Արման Առաքելյանը:

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միեւնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր:

Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասյանին մարզչական աշխատանքում: «Ռոման Բերեզովսկին լինելու է մեր մարզչական շտաբում եւ աշխատելու է դարպասապահների հետ:

Հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն նաեւ Արտակ Օսեյանն ու Արթուր Մկրտչյանը»,- ասել է Վարդան Մինասյանը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 13-ի (491) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ֆաշիզմի թերմացքը՝ Ալիեւի գերգաղափար – չստացված Հիտլերի նացիստական խաղերը… Երեւանն օրերս նշելու է իր 2800-ամյակը, իսկ թե ինչպե՞ս է եղել շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Ադրբեջանի քաղաքներից մեկը» – ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին… Բաքվում էլ Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա ծիսական կրակներ են վառում – հիմա էլ «Արիական առաջնահերթության» սեփականացման հարց են լուծում, որ Արարատյան Աշխարն իրենց Բնօրրանը կոչեն… Միայն հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի (հակաարիականության). որովհետեւ արիականության արմատ-ակունքը Հայկական Լեռնաշխարհում է եւ ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի (իմա՝ Արարչի) հետ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

2. 100 տարում Ադրբեջանը «աճեց» ու դարձավ սուլթանական… Այս արհեստական երկրի սուլթանը արտահերթ «նախագահական ընտրություններով» վերատիրեց թիվ 1 աթոռը՝ արդեն 7 տարով… Ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպում են գնալ կըտրուկ քայլերի, ինչը պաշտոնական Երեւանին կհուշի, որ դեռ առաջիկա 7 տարում անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվել միջազգային ասպարեզում…

3. Հայաստան.- անցում խորհրդարանական համակարգի… Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց, բայց ոչ որպես երկրի 1-ին դեմք – Հայաստանի ղեկավարին-վարչապետին՝ Սերժ Սարգսյանին կնտրեն օրերս – քանզի իշխող կուսակցության համար ՀՀԿ առաջնորդը եւ ՀՀ գործող նախագահը լավագույն թեկնածուն է… Կառավարությունը հրաժարական է ներկայացրել – իսկ այս օրերի երկրի փաստացի ղեկավար՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սպասման մեջ է…

4. Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է – Freedom House-ը չի նկատե՞լ «Սասնա ծռեր»-ի զինված հարձակումը (զոհված 3 ոստիկաններին) – «Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առա՞ջ» – Freedom House-ի վերջին զեկույց զարմացրել է մեր երկրի արդարադատության նախարարին… / Հիմա բուռն ու անկաշկա՞նդ էր, թե՞ սովորական – Կառավարության նիստերի բաց թե փակ լինելու թեման անհանգստացրել է հանրությանը, հատկապես լրագրողներին…

5. Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…

7. Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

8. Աշխարհի մարզական հեւքից.- Լեւոն Արոնյանը նահանջեց 7 հորիզոնականով… Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում… Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում… «Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող… Թույլ չի տրվել ֆուտբոլի 2 ակումբ ստեղծել… Ֆուտբոլ.- Բարձրագույն խումբ – Առաջին խումբ… Գուցե նախկին թիմի ոգին էլ վերադառնա հավաքականի նախկին հաջողակ մարզիչի հետ… Ֆուտբոլային խճանկար եւ ֆուտբոլային այլ լուրեր… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը / վնասվածքի մասին… Որակազրկված հայ մասնագետը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում… Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն… Կմասնակցեն սամբոյի Եվրոպայի առաջնությանը… Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում… Նախարարը, երգիչներն ու դերասանները միասին բասկետբոլ կխաղան…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ… 

– https://www.youtube.com/user/MrHayaryan  Hayary TV Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիքhttp://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից http://www.hayary.org/wph/?p=2683Հայոց պատմություն եւ գաղափարներ http://www.hayary.org/wph/?p=2681 Հայոց ՀայԱրիական հավատ http://www.hayary.org/wph/?p=2682 Հայոց (ՀայԱրիական) տոներ եւ ծեսեր… 

Ֆաշիզմի թերմացքը՝ Ալիեւի գերգաղափար – չստացված Հիտլերի նացիստական խաղերը… Երեւանն օրերս նշելու է իր 2800-ամյակը, իսկ թե ինչպե՞ս է եղել շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Ադրբեջանի քաղաքներից մեկը» – ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին… Բաքվում էլ Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա ծիսական կրակներ են վառում – հիմա էլ «Արիական առաջնահերթության» սեփականացման հարց են լուծում, որ ԱրարատյանԱշխարն իրենց Բնօրրանը կոչեն… Միայն հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի (հակաարիականության). որովհետեւ արիականության արմատ-ակունքը Հայկական Լեռնաշխարհում է եւ ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի (իմա՝ Արարչի) հետ…

Ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում այլախոհությունը գրեթե բացակայում է, իսկ քննադատական հայացքներ ունեցողները գտնվում են ազատազրկման վտանգի մեջ: Այդ երկրի բանտերում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հիմնականում այլախոհ լրագրողներ եւ հանրային գործիչներ են:

Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնավորապես BBC լրատվական գործակալությունը վերջերս կրկին անդրադարձել է այս խնդրին: «Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն առաջ են մղում կառավարական գիծը: Դրանցից որոշները պատկանում են նախագահի ազգականներին կամ գործընկերներին»,- նշվել է BBC-ի մի հոդվածում։ Գործակալությունը հիշեցնում է նաեւ «Լրագրողներն առանց Սահմանների» կազմակերպության 2017թ. հայտարարությունը, որ նշում է, թե Իլհամ Ալիեւը անողորմ պատերազմ է սկսել երկրում մնացած քննադատների հանդեպ։

Մեկ այլ հոդվածում էլ նշվել է, որ շատ թերթեր հրապարակվում են քաղաքական կամ անհատական շահերից ելնելով։ Իսկ նրանց տարածումը սահմանափակվում է միայն Բաքվով։ «Ադրբեջանում լրատվությունն օգտագործվում է որպես մի կողմի համար աշխատող «ազատ խոսքի հարթակ»,- ընդգծվել է BBC-ի կողմից։

Բացի այն, ըստ միջազգային որոշ ԶԼՄ-ների, միջազգային հանրության անտարբերությունը շարունակում է ոգեշնչել Իլհամ Ալիեւին: Սա այն է, ինչ միջազգային հանրությանը վաղուց ահազանգում են Երեւանից ու Ստեփանակերտից:

Նաեւ վերջերս, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագայի ելույթին, նշել է. «Ինչպես սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրել է այն բանին, որ նա ոգեշնչված հանդես է եկել նոր՝ ավելի մեծ տարածքային պահանջներով»:   Continue reading

100 տարում Ադրբեջանը «աճեց» ու դարձավ սուլթանական… Այս արհեստական երկրի սուլթանը արտահերթ «նախագահական ընտրություններով» վերատիրեց թիվ 1 աթոռը՝ արդեն 7 տարով… Ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպում են գնալ կըտրուկ քայլերի, ինչը պաշտոնական Երեւանին կհուշի, որ դեռ առաջիկա 7 տարում անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվել միջազգային ասպարեզում…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ էր նշանակել երկրում, դրանք կայացան ապրիլի 11-ին: Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

Նշենք, որ Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերի 17-ին: Սակայն ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպեցին շուրջ 6 ամիս շտապել: Այդ երկրի Սահմանադրութան մեջ կատարված փոփոխություններով ընտրված նախագահը ղեկավարելու է Ադրբեջանը 7 տարի:

Արտահերթ նախագահական ընտրությունները հանրության մեծ մասի համար անակնկալ էր, մինչդեռ, ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին: Այսինքն՝ այս անակնկալը հենց պիտի դառնար գործող նախագահի ապահովության հենարանը:

Ընդդիմադիրների համար «արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ օրենքով նախատեսված կարգով մի քանի ամիս անց նախագահական ընտրությունները, այսպես թե այնպես, պետք է տեղի ունենային: Ուստի, իրենք սա համարում են վախի նշան, որն օր օրի ավելանում է ալիեւյան կլանի մոտ: Իզուր չէր, որ ամիսներ առաջ քննարկվում էր նաեւ նախագահի կնոջ Մեհրիբան Ալիեւայի թեկնածության հարցը, ում թիկունքում եւս կան շահագրգիռ մարդիկ, ովքեր Իլհամ Ալիեւից այլեւս ձանձրացել են…   Continue reading

Հայաստան.- անցում խորհրդարանական համակարգի… Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց, բոյց ոչ որպես երկրի 1-ին դեմք – Հայաստանի ղեկավարին-վարչապետին՝ Սերժ Սարգսյանին կնտրեն օրերս – քանզի իշխող կուսակցության համար ՀՀԿ առաջնորդը եւ ՀՀ գործող նախագահը լավագույն թեկնածուն է… Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել – այս օրերի երկրի փաստացի ղեկավար՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սպասման մեջ է…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը: Խորհրդարանի նիստը բացվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով: Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորումն ապահովված է: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, եւ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդումից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված էր շուրջ 1300 մարդ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ղեկավարներ:   Continue reading

Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է – Freedom House-ը չի նկատե՞լ «Սասնա ծռեր»-ի զինված հարձակումը (զոհված 3 ոստիկաններին) – «Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առա՞ջ» – Freedom House-ի վերջին զեկույց զարմացրել է մեր երկրի արդարադատության նախարարին… / Հիմա բուռն ու անկաշկա՞նդ էր, թե՞ սովորական – Կառավարության նիստերի բաց թե փակ լինելու թեման անհանգստացրել է հանրությանը, հատկապես լրագրողներին…

Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է

Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:

Ի՞նչ կարծիքի է զեկույցի մասին արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: Երեկ այս մասին կառավարության նիստից հետո նրան հարցրին լրագրողները:

«Առաջին անգամ տեսնում եմ Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որն այդ կազմակերպությունը, որպես կանոն, որդեգրել է»,- անկեղծացավ նախարարի պաշտոնակատարը:

Նա միաժամանակ հավելեց, թե եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ. «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»:

Զեկույցի հակասական տրամաբանությունը նախարարի պաշտոնակատարին մեկ հարցում էլ էր զարմացրել՝ «Սասնա ծռերի»: «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին, բայց ուսումնասիրեք եւ տեսեք, թե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե մի տեղ, ինձ դա չհաջողվեց գտնել: Ցավով պետք է կրկնեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ կիրառում էին»:   Continue reading

Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

Գործադիրը այս տարվա փետրվարի 22-ի նիստում հավանության արժանացրեց ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը, որով առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ:

http://www.hayary.org/wph/?p=4813 – Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞ – Մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանն ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի… Զբոսաշրջությունը Հայաստանում՝ մեր մայրաքաղաք Երեւանն ու կապուտաչյա Սեւանը ուշադրության կենտրոնում…

http://www.hayary.org/wph/?p=4445Պոչամբարների հերթն էլ հասավ – լցակույտերի ապարների վերամշակման ծրագիր… Իսկ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից…

http://www.hayary.org/wph/?p=6574Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

http://www.hayary.org/wph/?p=6584Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…

Համենայնդեպս, այպես է հավաստում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Ըստ նրա, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: Խոսքը պոչամբարներին է վերաբերում: «Կա 22 պոչամբար, եւ դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,- կառավարության այդ օրվա նիստում ասաց նախարարը:

Նրա խոսքը մի բան է վկայում. կառավարությունն ինքն ընդունում է, որ պոչամբարների ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ այն էլ այնպիսի խնդիր, որ օր առաջ լուծել է պետք: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը գրեթե միշտ շատ զուսպ է այս կարգի հարցերում արտահայտվելիս: Սա նշանակում է, որ այլեւս մեղքը  բնապահպանների վրա չեն բարդի, թե չափազանցնում են, տեղյակ չեն, պատվեր են կատարում եւ այլն եւ այլն:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…

Սկիզբը՝ թիվ 9, 10, 11, 12-ում

http://www.hayary.org/wph/?p=6877Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…

http://www.hayary.org/wph/?p=6860Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ռենե Գենոնը, անդրադառնալով Սենտ-Իվ դ՛Ալեվեյդրայի «Հնդկաստանի առաքելությունը Եվրոպայում» գրքին, շատ հետաքրքիր տեղեկություն է հայտնում. «…Ամենահաճախ մասնավոր համադրումներից հարկավոր է նշել այն հատվածը, որում նկարագրվում է «Աշխարհի տիրակալը», կանգնած իր նախորդի շիրմի առջեւ, այն տեղը, որտեղ բարձրացվում է գնչուների ծագման հարցը, որոնք իբր երբեմնի ապրել են Աղարտհայում»:   Continue reading

Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է: Նա  խմբագիր է, գրող, գործարար եւ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ:

Շահպարոնյանի անձն ու գործը տակավին խորությամբ արժեքավորված եւ գնահատված չեն: Բարեբախտաբար, Ախալքալաքում այժմ պահպանվում են նրա տունը (այժմ՝Միկոյան փողոց N1) եւ իր կառուցած եկեղեցական-ծխական դպրոցի շինությունը (այժմ՝ Թումանյան փողոց): Պետք է դրանց վրա ամրացնել ցուցատախտակներ: Ամբողջապես ավերված է Շահպարոնյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը, որը պատմական հուշարձան է եւ պետք է վերականգնվի: Թերեւս, ճիշտ կլինի քաղաքի փողոցներից կամ դպրոցներից մեկն անվանակոչել նշանավոր հայորդու անվամբ:

Ծնվել է 1872թ. նոյեմբերի 11-ին Ախալքալաքում:

Վարդան Շահպարոնյանն սկզբնական կրթությունն ստանում է տեղի Սբ Խաչի եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1890թ. ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան համբավավոր կրթօջախը: Շահպարոնյանի նկարագիրը ձեւավորվել է Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրում:

Ուսումնառությունից հետո Շահպարոնյանը վերադառնում է հարազատ քաղաք եւ 1890-ական թթ. անմիջապես անցնում մանկավարժական աշխատանքի տեղի վարժարաններում: Նա 1905-1909թթ. դառնում է Ախալքալաքի եկեղեցական-ծխական Մեսրոպյան արական եւ Սանդխտյան իգական դպրոցների հոգաբարձու-տեսուչ, հոգաբարձության գանձապահ եւ Թիֆլիսի հայկական թատերական ընկերության անդամ:

Անվանի գործիչը գրական ասպարեզ է իջնում 1893թ.:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Լեւոն Արոնյանը նահանջեց 7 հորիզոնականով… Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում… Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում… «Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող… Թույլ չի տրվել ֆուտբոլի 2 ակումբ ստեղծել… Ֆուտբոլ.- Բարձրագույն խումբ – Առաջին խումբ… Գուցե նախկին թիմի ոգին էլ վերադառնա հավաքականի նախկին հաջողակ մարզիչի հետ… Ֆուտբոլային խճանկար եւ ֆուտբոլային այլ լուրեր… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը / վնասվածքի մասին… Որակազրկված հայ մասնագետը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում… Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն… Կմասնակցեն սամբոյի Եվրոպայի առաջնությանը… Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում… Նախարարը, երգիչներն ու դերասանները միասին բասկետբոլ կխաղան…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Մեր առաջատարը նահանջեց 7 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում ապրիլի 1-ի դրությամբ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Անցած ամսվա համեմատ մեր շախմատիստը նահանջել է 7 հորիզոնականով, ինչի վրա իր ազդեցությունը թողեց մեր շախմատիստի անհաջող խաղը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Այժմ նրա ընթացիկ վարկանիշը կազմում է 2767 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (61-րդ տեղ, 2680), Հրանտ Մելքումյանը (75-րդ, 2669) եւ Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814) եւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2804):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2410), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդ (2403):

Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ձախողվելով աշխարհի չեմպիոնի 8 հավակնորդների մրցաշարում, անմիջապես մասնակցեց մեկ այլ մրցաշարի՝ Grenke Chess Classic, որը կայացավ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում: 9-ը խաղում Լեւոն Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց, սակայն ընդամենը 1 հաղթանակ տարավ, մնացյալ 8-ը ավարտելով ոչ-ոքի: Մրցաշարում միակ հաղթանակը Լեւոնը տոնեց 2-րդ փուլում՝առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ: 9 հնարավորից վաստակած 5 միավորով Լեւոնը զբաղեցնեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթողի հարցը վճռվեց Նիկիտա Վիտյուգովի եւ Ֆաբիանո Կարուանայի մրցախաղում: Հաղթանակ տոնելով՝ ամերիկացին վաստակեց 6,5 միավոր եւ հաղթեց, նվաճեց գլխավոր մրցանակը: Հիշեցնենք, որ մարտին նա 1-ին տեղն էր գրավել Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիրը:

Հաշտություն կնքելով Վիշվանաթան Անանդի հետ, 5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: 5 միավորով 3-րդ հորիզոնականում հանգրվանեց Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Նիկիտա Վիտյուգովին եւ Լեւոն Արոնյանին:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի մեր շախմատիստը գերազանց էր հանդես եկել GRENKE Chess Classic մրցաշարում՝ նվաճելով գլխավոր մրցանակը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 12-ի (490) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞ չիպավորվախ երկոտանու – Մարդու անձնակայն տվյալների մեկտեղման ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Հենց պիտի  ռուս-թուրքակա՞ն լիներ հայերի անձնական տվյալների մշակող «ՎիզաՄետրիկ» ընկերությունը – Շենգեն վիզա ստանալուց առայժմ թուրքին չենք դիմի…

Կարճ ժամանակ անց արդարադատության նախարարությունը կասեցրեց «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այդպես հաստատելով, որ բողոքի ալիքը արդարացի էր, եւ ասված վտանգներն էլ առկա էին: Եվ իսկապես զարմանալի է եվրոպացիների այսքան անհեռատես ( ՞ ,-խմբ.) վերաբերմունքը մեր երկրի ու բնակիչների նկատմամբ:

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում վերհիշեց անհատական տվյալների մեկտեղման գործընթացը եւ տարիներ շարունակ ընթացող հանրային պայքարը, որը մարդկանց համարակալման եւ անձնական տվյալներին տեղեկանալու առաջին փուլն էր: «ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ազգի (հայաստանահայության, որ կորիզն է համայն հայության) համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները». գրեցինք նախորդ համարում…

Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է, եւ շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Մարդու կյանքը դառնում է եթե ոչ հանրային, ապա հաստատ ոչ անձնական: Ինչպես Հայ Արիական Միաբանությունն էր նշում այդ տարիների պայքարի ընթացքում, սոցիալական քարտ ասելով՝ կարողացան թմրեցնել մեր մարդկանց, այդ «անմեղ» ձեւակերպմամբ թղթի տակ, այսպես թե այնպես հավաքվեցին մեր ազգի տվյալները: Թշնամիներն անգամ այսօր գիտեն (ով ասաց, որ չեն կարող գնել այդ տվյալները) մեր ազգի 100%-ի այս կամ այն տվյալները՝ ունեցվածքի, գիտա-կրթական հնարավորությունների, հիվանդությունների, ընդհանրապես առողջական վիճակի, սեռական եւ այլ հակումների մասին ու այլ տվյալներ՝ ընդհանրապես մեր բնակչության իրական քանակի, տղամարդ եւ կին հարաբերակցության, տարեցների ու երեխաների, երիտասարդների քանակի ու այլնի մասին: Մենք բաց մի համակարգ ենք այլեւս օտարների առաջ՝ առանց ներազգային գաղտնիքների…

Ըստ հայ արիների, այժմ այդ ամենը տեղավորվում է կենսաչափական տվյալների մեջ եւ շուտով, ինչպես իրենք են ասել, այդ ամենը չիպերի մեջ կտեղադրվեն մարդկան մարմնում: Այժմ անձնագրերի կամ քարտային համակարգով են չիպերը տեղադրվում, բայց արդեն խոսում են, որ մարդու մեջ տեղադրելով, այլեւս անձնագրի ու այլ փաստաթղթերի կարիք չի լինի… Այսինքն՝ լինում է այն, ինչի մասին հայ արիները խոսում են ավելի քան 10 տարի… Մարդը դառնում է չիպավորված էակ, ով չի կարող թաքնվել, եթե անգամ զգա, որ իրեն ոչնչացնելու են, քանի որ չիպը նաեւ ռադիոհաղորդիչ կայան է… Երբ առձեռն թղթադրամներն էլ կդառնան քարտեր, այդ ժամանակ մարդու գտնվելու վայրը վայրկյաններ հետո կհայտնաբերվի, քանզի անգամ մի կտոր հաց գնելիս՝ քարտի չիպը ցույց կտա նրա գտնվելու վայրը:

Մարդը շուտով կվերածվի մի անդեմ էակի, որին կհետեւեն անգամ երազների մեջ, ինչը հետզհետե դադարեցնելու է մարդկային բնական գործառույթների զարգացումը եւ մարդը կիսառոբոտ կարգավիճակում հնազանդ ծառայելու է աշխարհի գաղտնի տերերին, կամ ոչնչանալու է որպես խոտան. այսօր էլ պնդում է Հայ Արիական Միաբանությունը: Եվ հիմա այս ամենը մի դրվագով կցվում է ռուս-թուրքական ընկերությունը՝ այն էլ հայերիս գլխին: Այո, ամեն բան իրականում սկսվեց դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005 թթ. եւ մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկության չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման մի քայլող գործոն… չիպավորված մի երկոտանի քարտ, որին կճանաչեն ոչ թե իր անունով ու երկրով, այլ՝ իր համարանիշով…

Համաշխարհային այս վտանգի դեմ գոնե այսօր, շատ ուշ արդեն, բայց կարելի է համահայկական պայքար մղել, որին կմիանան այլ ազգեր…

2. Թուրքական արտադրանքը՝ վտանգավոր Ադրբեջանի համար – մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար – իսկ Հայաստանում ծփում են թուրքական ապրանքները՝ լցնելով թշնամի երկրի բյոևջեն – Եթե սա անհասկանալի է Թուրքիայից (երբեմն՝ Ադրբեջանից) ապրանք ներկրողներին, ապա նրանց պիտի հանձնել այն որդեկորույս  մայրերի դատին, ովքեր զինվոր որդիներ են կորցրել մեր սահմանները պաշտպանելիս…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակւնքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին – www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal) 

3. Աշխարհի վերաբաժանու՞մ, թե՞ նոր աշխարհամարտ – Թեհրանը դիմել է Մոսկվային՝ հակաամերիկյան միության ստեղծման կոչով… Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ… Համահայկական գերնպատակները պիտի այլեւս միս ու արյուն ստանան միջազգային օրակարգում…

4. Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…

5. Մեկ վարչապետ՝ երկու նստավայրով… Սա անհեթեթ չէ՞ արդյոք – Արդարադատության նախարարը սա բնական համարեց… / Գյադե՜ք, դեսն անցեք – Այնուամենայնիվ, փաստ է, որ այլեւս ոչ թե լրագրողը, այլ վարչապետն է որոշելու, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում…

6. Երբ զատվում են բազմահազար գույները, սկսվում է զատկական տոնը – Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը – Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…

8. Եվ ի՜նչ է արել Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակում – Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ… Եթե այսպես շարունակվի՝ անհրաժեշտ է կասեցնել մեր մասնակցությունը այսպիսի անիմաստ կառույցի աշխատանքներին…

9. Զբոսաշրջությունը միայն փողի համար չէ – Ամեն ինիչ առնչվում է քաղաքականությանը՝ զբոսաշրջությունը նաեւ քարոզչության լավագույն ձեւերից է… Հայկական լեռնաշխարհը կարելի է ներկայացնել որպես զուտ հայկական բնօրրան՝ քոչվոր եկվորներով խցանված – միաժամանակ մեր լեռնաշխարհի գանձերը իրականության մեջ ներկայացնելով՝ վերահայկականացնելով – քանզի թշնամիները դրանք յուրացրել ու խեղել են…

10. Հայաստանում կենդանական աշխարհը պետությանը չպետք է լինի՞, այն էլ կսեփականաշնորհե՞ն… Այս դրույթի հեռացմամբ անհեթեթ վիճակ է ստեղծվում, հայտնվել է մեկը, ով ցանկանում է սեփականացնե՞լ հայկական կենդանական աշխարհը… Սա ի՞նչ կարգի կենդանական բնազդ է… / Հայաստանի համար կրիտիկական վիճակ է – Այս տարի ունեցել ենք ոչ ցուրտ ձմեռ – Մեզ մոտ տարեց տարի ավելի չորային է դառնում կլիման…

11. Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում – 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում… Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը… Լեւոն Արոնյանը անմիջապես նոր գերմրցաշարում… Նահանջել է 7 հորիզոնականով… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը… Եվրոպայի առաջնությունում՝ 6 շախմատիստուհի… Որակազրկված հայը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Ֆուտբոլի չեմպիոնի համար պայքարը թեժացավ Հայաստանում… Սարգիսը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը… Նարեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր… Թաեկվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը գրավել է 3-րդ տեղը… ArmFC-18 մրցաշար.- Սարգիսը աղջիկներին գլամուռության առումով տվել անցել է…Երեւանում՝ Եվրոպայի սուսերամարտի առաջնություն… Այլ մարզական լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ… 

– https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683– Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր… 

Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞ չիպավորված երկոտանու – Մարդու անձնակայն տվյալների մեկտեղման ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Հենց պիտի  ռուս-թուրքակա՞ն լիներ հայերի անձնական տվյալների մշակող «ՎիզաՄետրիկ» ընկերությունը – Շենգեն վիզա ստանալուց առայժմ թուրքին չենք դիմի…

Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞…

«Լուսանցք»-ը նախորդ համարում զարմանք ու զայրույթ էր հայտնել այն առումով, որ Հայաստանում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը: «Բայց ինչու՞ թուրքի միջոցով» հրապարակմամբ մենք նշել էինք, որ անընդհատ զարմանում ենք, մի՞թե Եվրոպայում այդքան բարդ է հասկանալ, որ հայի որեւէ հարց չի կարելի լուծել կամ առաջ տանել թուրքի միջոցով…

Որպեսզի նախապես կանխվեն բիզնեսի մասին բոլոր ճամարտակումները, նշել էինք, որ մեզ անպայման կասեն՝ սա բիզնես է, քայլ դեպի առաջընթաց… բայց հայի համար անբեկանելիորեն հստակ է, սա կարող է բիզնես լինել բոլորի համար, սակայն ոչ երբեք թյուրքական որեւէ տեսակի: Թուրքի համար սա հերթական հակահայ դրսեւորման մի նոր տեղ է: Առավել եւս, եթե սա ռուս-թուրքական ընկերություն է, ապա հակահայկական քայլերի համար մի լավ տեղ է նաեւ ռուսների համար: Մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը արդեն անփոխարինելի է համարում Թուրքիայի հետ հարաբերությունները…

Սա շատ նման է Առաջին աշխարհամարտի տարիների այն վիճակին, երբ հավատալով ու կրկին խաբվելով Ռուսաստանին՝ Հայաստանը բաժանվեց ռուսական ու թուրքական կայսրությունների միջեւ… Մեր բարեկամ հռչակված Ռուսաստանը շարունակում է ռազմական եւ էներգետիկ կապերն ամրապնդել մեր մի թշնամու հետ, իսկ մյուսին՝ զենք եւ զինտեխնիկա վաճառել եւ Արցախի հարցում աջակցել… Սա եւս հավաստում է, որ ռուս-թուրքական ցանկացած բան առմիշտ հակահայկական է…

Դառնալով խնդրին՝ նշենք, մի շարք երկրների համար շենգեն վիզա ստանալուց պետք էր դիմել այդ ընկերությանը, որը շատ գայթակղիչ քայլ էր արել, Հայաստանի գրասենյակը ղեկավարելու էր հայ ներկայացուցիչ, եւ այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ էին լինելու…

Մեր երկրի արդարադատության նախարարությանը հանձնարարվեց ուսումնասիրել «ՎիզաՄետրիկ»-ի հետ կապված խնդիրը: Նախարարությունը հաղորդագրություն տարածեց «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ ասված է. «Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2018թ. մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ս.թ. ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմուներըկընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ՝ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն, որը ռուս-թուրքական կոնսորցիում է:   Continue reading

Թուրքական արտադրանքը՝ վտանգավոր Ադրբեջանի համար – մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար – իսկ Հայաստանում ծփում են թուրքական ապրանքները՝ լցնելով թշնամի երկրի բյոևջեն – Եթե սա անհասկանալի է Թուրքիայից (երբեմն՝ Ադրբեջանից) ապրանք ներկրողներին, ապա նրանց պիտի հանձնել այն որդեկորույս  մայրերի դատին, ովքեր զինվոր որդիներ են կորցրել մեր սահմանները պաշտպանելիս…

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը անսպասելի հայտարարություն է արել, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել առ այն, թե Սննդամթերքի անվտանգության գործակալությունն իրականացրել է վերահսկողություն, եւ մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար:

Նրա խոսքով՝ այդ շարքում են շոկոլադը, բուսական յուղերը, թեյերը, ոչ ալկոհոլային արտադրանքը, խոսքը նաեւ սննդային հավելումների մասին է, որոնք պարունակում են այդ մթերքները, սակայն չկան մակնշումներ:

Սրանք, ըստ պարենային իրավունքի փորձագետի, բավական վտանգավոր են: Նրա խոսքով՝ հետաքրքիր էր նաեւ հաղորդագրության տեքստը, որով խորհուրդ էին տալիս զերծ մնալ այդ ապրանքներից:   Continue reading

Աշխարհի վերաբաժանու՞մ, թե՞ նոր աշխարհամարտ – Թեհրանը դիմել է Մոսկվային՝ հակաամերիկյան միության ստեղծման կոչով… Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ… Համահայկական գերնպատակները պիտի այլեւս միս ու արյուն ստանան միջազգային օրակարգում…

Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ: Ռուսաստանն արտաքսել է ամերիկացի 60 դիվանագետների եւ փակել ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այդ մասին ասել է. «ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում եւ մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»:

Այդ ընթացքում 2 ինքնաթիռով Վնուկովո օդանավակայանում Նյու-Յորք-Մոսկվա չվերթով վայրէջք են կատարել ԱՄՆ-ից արտաքսված ռուս 60 դիվանագետների ինքնաթիռները: Ինքնաթիռներից մեկում՝, նախատեսված հատուկ չվերթների համար, գտնվել են Նյու-Յորքի գլխավոր հյուպատոսարանի 14 դիվանագետներն ու ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ իրենց ընտանիքներով: Հաջորդ ինքնաթիռում եղել են 46 դիվանագետներ, որոնք աշխատել են Վաշինգտոնի հյուպատոսարանում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը որոշում էր կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Հետաքրքիր է, որ օրերս Լոնդոնը պաշտոնական նոր հայտարարություն արեց, որտեղ արդեն հստակ չէր, որ հենց Ռուսաստանն է իրականցրել թունավորումը, չնայած թունավոր նյութը ռուսական արտադրության է: Բայց հետաքննությունը հստակ փաստեր չունի Ռուսաստանի դեմ: Ինչպես ասում են՝ արդեն բանը բանից անցել է եւ բրիտանացիները հասան իրենց նպատակին եւ այժմ կարող են հստակ չմեղադրել նաեւ, քանի որ փաստեր չունեն դեռ:…

Ռուսական կողմը կասեցրել է նաեւ Սիրիայում դեպքերի կանխման եւ թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: Մոսկվան դիմեց այդ քայլին՝ ի պատասխան Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածին:   Continue reading