Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

Տիարք Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան. Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում: Սա ասում եմ լավ հասկանալով, որ երկու ձեւակերպումներին էլ դեմ կարծիքներ կան մեզանում: Սակայն, ուզեն, թե չուզեն, Հանրապետական կուսակցության նախագահը նաեւ մեր պետության նախագահն է, «Ժառանգություն» կուսակցության նախագահն էլ՝ երկրի ընդդիմադիր ուժերի մեջ առաջատար դիրք է ձեռք բերել փաստացի:

Ինչպես մինչընտրական եւ նախընտրական գործընթացներում, այնպես էլ հետընտրական ներկա զարգացումներում հայ արիականներն ու ազգայնականները պահպանել են քաղաքական չեզոքություն, որոշ հանգամանքներով պայմանավորված, իսկ կազմակերպական առումով ընտրական տեղամասերում արել են հնարավորը՝ ՀՀ նախագահի ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար: Այս պահին չխորանալով հետընտրական փոխադարձ մեղադրանքների ու ներկայացրած թվաբանության մեջ, որոնք իհարկե հուզում են նաեւ ինձ, դիմում եմ Ձեզ, առավել զգաստացնող մտորումներով, քանզի օր-օրի սրացող փոխադարձ հնչող հայտարարությունների տոնայնությունը կարող է մի պահի անցնել սահմանագիծը:

Continue reading

Լուսանցքի թիվ 269-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Խոստում՝ ճիգերի վերջին գերլարումով – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր… «Կեղտոտ մամուլ» – Հովհաննես Թումանյան
3. Որ նախագահը ցանկանա հասնել հայկական պահանջատիրության առաջադրմանը… ԿԸՀ-ի տվյալները ՀՀ նախագահական ընտրության վերաբերյալ
4. Նախընտրական եւ հետընտրական – Թերեւս բոլորն էլ աշխատում էին… Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը… Հայրիկյանը դեռ չգիտի… Տան պատերն էլ չօգնեցին…
5. Հետընտրական – Բոլորն էլ գոհ մնացին… թ ե ր եւ ս… Ժողովուրդը հաղթում է ու հաղթվում – Անմրցակցային՝ իրենցի բացակայությա՞ն պատճառով…
6. Ետ տվեք մեր փողերը – Կամ՝ 8 միլիոնը քամուն տալու «արվեստը»…Թվերի խաղի աշխարհում… …«ազգային համաձայնության կառավարություն» կստեղծվի՞…
7. Որտե՞ղ է  մեծ դռան մեծ կողպեքի բանալին – Երեւի Հայաստանը մի մեծ դուռ ունի… Հայոց Էպոսը պատժեց, մնաց Տիեզերքը – «էպոսագետը» մոռացել 0-ն ասեր…
8. Աշխարհաքաղաքական ընտրության ծածկագիրը… Ու՞մ հետ կաշխատեն մեր նախագահները… Երկու ախպեր՝ մի անխելքի… Թուրքական բանակից հրաժարվում են…
9. Պետության եփած ճաշն է անաղ – մեղավորը հարկատուներն են… Հրեշտակ մաքսայինը… Մեկ էլ՝ հարկայինը… Ռուսաստանի միլիարդատերերը ավելացել են…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ www.hayary.org կայքը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվեք «Լուսանցք»…

Նորընտիր նախագահին մաղթում ենք, որ լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նախագահը եւ աշխարհասփյուռ հայության պաշտպան-ղեկավարը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց բավարարվածությունն են հայտնում 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրության կազմակերպման եւ անցկացման առթիվ: Հատկապես կարեւոր է, որ նախընտրական որոշ անհանգստացնող դրսեւորումներից եւ թեկնածուներից մեկի հանդեպ հայտնի մահափորձից հետո, համապետական միջոցառումն անցավ խաղաղ պայմաններում եւ առանց հետընտրական ներքաղաքական ցնցումների:

Իհարկե, արտաքին որոշ ուժեր փորձում են իրենց լծակներով հակաընտրական ալիք առաջացնել, ինչպես մինչեւ ընտրությունները փորձեցին, սակայն դրանք ապարդյուն եւ անարդյունք ավարտ կունենան:

Ցավալի է, որ ընտրելու ձայն ունեցողների շուրջ  60%-ը միայն մասնակցեց ՀՀ նախագահի հերթական ընտրությանը (չնայած 70-80%-անոց ընտրություններ նույնիսկ եվրոպական երկրները չեն իրականացնում), սակայն միջազգային ու տեղական դիտորդների հավաստմամբ, նաեւ մեր ուսումնասիրությունների արդյունքներով ապահովվել է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Գրանցվել են որոշ խախտումներ, ինչը սակայն որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրական արդյունքների վերջնահաշվարկի վրա:

Ողջունելի է, որ իշխանական ու ընդդիմադիր թեկնածուների կողմից իրականացվեց մրցակցային եւ ընտրելու հնարավորություն ընձեռող պետական միջոցառում, ինչը հաստատ առաջընթաց քայլ է նախորդ ընտրությունների համեմատ, եւ երաշխիք է գալիք ընտրություններն առավել ազատ ու մարդաշատ մասնակցության համար:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում ազգանվեր գործեր հանուն Հայաստանի ու հայության:

Continue reading

Լուսանցքի թիվ 268-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Եվ հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվի – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
2. Հայոց Տրնդեզ – տոնն է Տիեզերքի Արարչի (Քուրմ Արմոգ)… Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից… Տրնդեզին ընդառաջ՝ ավելուկով հաց…
3. Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին – Ի՞նչ կարող է անել մեր համարակալված նոր նախագահը…
4. Կրոնական խարդավանքներ, որ կարող են ցնցել աշխարհը – Պապը՝ պահպանողականների ու ազատականների զոհ…
5. Մարտադաշտում նախագահի թեկնածուներն են – Հարցեր են հնչում ուղղված հենց ԱԱԾ-ի պատասխանատուներին…
6. Չպայքարելու դրսեւորումներն անքննելի են… Տեսողական խնդիր ունեցողն էլ կքվեարկի… Մայիսի 5-ին էլ ընտրություններ…
7. Հարկայինի խուճապը՝ հարկատուի վզին… Խորհրդային տարիների քաղբանտարկյալների հայտարարությունը – Դատապարտյալը կստանա՞ իր դատավճիռը…
8. Այլապես դաժան պատերազմ է լինելու… Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է… Համաշխարհային խաչմերուկի ոդիսականը…
9. Դատավարություն – 2-րդ մաս – Հայաստանյայց եկեղեցին զրկվեց Մեծ դատավորի իրավունքից – Արամ Մկրտչյան (Գերմանիա)
10. Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…

– Այլապես դաժան պատերազմ է լինելու…

– Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է…

– Համաշխարհային խաչմերուկի ոդիսականը…

Այլապես դաժան պատերազմ է լինելու – Կա՛մ համաարիական կա՛մ համաթրքական հարված…

Այն, որ Ադրբեջանն այլեւս անթաքույց է խոսում իր ծավալապաշտական նկրտումների մասին, առավել մեծացնում է պատերազմի վտանգը տարածաշրջանում: Հայաստանի եւ Իրանի տարածքների վրա աչք տնկած այս արհեստածին երկիրը ի վերջո միջազգային ամենաթողության պայմաններում կսանձազերծի պատերազմ կամ առնվազն տեղային կռիվներ:

Continue reading

Դատավարություն – 2-րդ մաս – Արամ Մկրտչյան (Գերմանիա)

Հայաստանյայց եկեղեցին զրկվեց Մեծ դատավորի իրավունքից, եւ ցայսօր հայոց կաթողիկոսը Մեծ դատավորի տիտղոսը կրելու իրավունք չունի

Սկիզբը՝ թիվ 4-ում

428թ. Պարսից Վռամ IV թագավորի կամքով Հայքի Արեւելյան մասի վրա ստեղծվում է մարզպանություն, որտեղ իշխանությունը, ըստ Եղիշեի, անցավ հայոց նախարարներին: 429թ. ասորի Սուրմակ կաթողիկոսի փոխարեն Հայոց կաթողիկոս է դառնում ասորի Բրքիշոն: Չնայած այն բանին, որ հայոց գահը զրկված էր թագավորից, իսկ Հայոց կաթողիկոս է դառնում ասորին, Վռամ IV թագավորն ընդունում է հայոց հոգեւոր դասի Մեծ դատավորի իրավունքը, ինչպես նաեւ հայոց նախարարների ժառանգական իրավունքները եւ սահմանում է հայոց նախարարների տիրույթների սահմանը: Վռամ IV-ն ընդունում է, որ հայ նախարարները պետք է զորք ունենան, բայց միեւնույն ժամանակ Հերում, Նախիջեւանում եւ Արտաշատում տեղադրում է իր կայազորները:

Continue reading

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Մարզական անցուդարձ –

Բոլոր չեմպիոնները հայտնի են

Ծաղկաձորում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի 2013թ. բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Ավստրալիայի եւ Չեխիայի պատվիրակները:

Continue reading

Ազատագրական պայքարի 25-ամյակը նախանշան՝ երկրի ընտրյալ նախագահին

Հայ արիականներն ու ազգայնականները կքվեարկեն ըստ շրջաբերականների

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը (ԳԽ) քննարկելով ՀԱՄ հայաստանյան ու սփյուռքյան կառույցների տեսակետներն ու մտահոգությունները ս.թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ, ինչպեսեւ դրանք քննարկելով Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհրդի հետ, հանգել է վերջնական որոշման, ինչը պարտադիր է ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների բոլոր անդամների համար:

Փետրվարի 16-ին ՀԱՄ տարածքային եւ սփյուռքյան կազմավորումները, ինչպես նաեւ ՀԱՀ մասնաճյուղերը կստանան համապատասխանաբար ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ ՀԱՀ Խորհրդի ներկազմակերպական թվագրված շրջաբերականները, որոնցում կլինեն կառույցների անդամների արտահայտած կարծիքների, տեսակետների ու մտահոգությունների պատասխանները, ինչպեսեւ ՀԱՄ ու ՀԱՀ ղեկավար մարմինների վերջնական պարտադիր որոշումները:

Հայ արիականներն ու ազգայնականները.
Continue reading

Հայոց Տրնդեզ – Տիեզերքի Արարչին ընդառաջ

Փետրվարի 13-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական  արարողություն:

Ծիսական մասն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիներն ու ազգայնականները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա՛ռք Տրնդեզին:

Continue reading

Լուսանցքի թիվ 267-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Հայ արիները դեմ են հայ-քրդական պետության ձեւավորմանը Արեւմտյան Հայաստանում – Քրդական ներողությունը կվերածվի՞ թուրքականի…
2. Արցախի հայերը մինչեւ վերջին մարդը կպայքարեն – Ադրբեջանական դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց սադրանքները… Թուրքից սնված թրքան տղերք Եվրոպայում…
3. Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է… Համաշխարհային խաչմերուկի ոդիսականը – Հայկական լեռնաշխարհը բնատուր հայկական խաչմերուկ է…
4. Մերձավոր Արեւելքը զինվում է… Թուրքիան եւ Ադրբեջանը զենք են կիրառում ամենուրեք – Հարեւան երկրներ են արտահանում հիվանդ մրգեր ու բանջարեղեն…
5. Նախընտրական. Մահափորձ… եւ Հայաստանը՝ ռազմաքաղաքական մարտադաշտ է… Հայ արիների կոչը՝ կանխելու հետագա միջամտությունները…
6. Նախընտրական. Գլխներիս փորձանքն առավելապես ներսից է – Վտանգ է տեսնում մեր ներսից… Կբաժանվի՞ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ընտրազանգվածը…
7.  «Անհաղթահարելի խոչընդոտ»-ը ընտրական գործիք կդառնա՞… Դրսի (10.000  դոլարանոց) զենքով՝ ու՞մ ցանկությամբ… Հիմա վա՞տ է, թե՞ վատ չէ…
8. Ուզում է «էդ ձեւ ծառայել ժողովրդին, մի ձեւի չեն թողնում» ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարին… Արտակարգ ԲՀԿ-ական պատահար… 8 մլն. դրամ՝ մի քանի ասուլիսի համա՞ր…
9. Դատավարություն (1-ին մաս) – Իսկ Հայոց աշխարհի խաչապաշտ տերերը երկիրը թողած՝ նեղանձնական խնդիրները լուծելով էին զբաղվում…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…

Հայ արիները դեմ են հայ-քրդական պետության ձեւավորմանը Արեւմտյան Հայաստանում

Քրդական ներողությունը կվերածվի՞ թուրքականի…

– Անկարան կխիզախի՞ ճանաչել Հայոց ցեղասպանությունը… – Ինչպես գերմանացիները դա արեցին Հոլոքոսթի դեպքում…

Continue reading

– Ադրբեջանական դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց սադրանքները…

– Թուրքից սնված թրքան տղերք Եվրոպայում… – Դրվագներ եվրոպական արժեքակիր կաշառակերների կյանքից®

Արցախի հայերը մինչեւ վերջին մարդը կպայքարեն

Հնչեց հիվանդ եվրախելագարների հերթական «խաղաղասիրական հրովարտակը»

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը շարունակում են իրենց սադրանքները, վերջին մի քանի օրերին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում խախտումներ են արձանագրում:

Continue reading

Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է – Ինչու՞ ենք հրաժարվում անհերքելի փաստարկներից՝ Հայի՝ բնածին ազգ եւ Հայաստանի՝ Հայ Աստվածների բնակատեղի լինելու հանգամանքից

– Համաշխարհային խաչմերուկի ոդիսականը – Հայկական լեռնաշխարհը բնատուր հայկական խաչմերուկ է, որտեղ պարզապես խաչվում են Եվրոպա-Ասիա-Աֆրիկա տանող ճանապարհները…

Հայոց հավատն ուրացանք, հերթը պատմությա՞նն է

Continue reading

Մերձավոր Արեւելքը զինվում է…

– Թուրքիան եւ Ադրբեջանը զենք են կիրառում ամենուրեք – Անկարան հարեւան երկրներ է արտահանում հիվանդ մրգեր ու բանջարեղեն…

– Եգիպտոսյան «սխալմունքներ» – Հարձակվել են Իրանի նախագահի վրա…

Continue reading

Հայաստանը՝ ռազմաքաղաքական մարտադաշտ – Դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավը չէր սկսվել, բայց դրսի եւ ներսի անհամբերները արդեն հայտարարել էին, թե անմրցակցային է լինելու հերթական նախագահականը եւ ամեն ինչ կանխորոշված է…

Հայ արիների կոչը՝ կանխելու հետագա միջամտությունները

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը: Սա մեր նոր պետականության պատմության մեջ, երբ նախընտրական շրջանում մահափորձ է կատարվում, աննախադեպ երեւույթ է եւ երիցս դատապարտելի: Այս օրերին յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածուների դեմ, ինչը կվնասի նրանց նախընտրական գործընթացը, ուղղված է նաեւ պետության դեմ:

Continue reading