«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 4-ի (482) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Իրավիճակ, որ մոտեցնել է պետք – Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Խնդիրը՝ Հայաստանն է – Աշխարհի վերաբաժանման հերթական փուլում, գրեթե բոլոր վերաձեւումներում մի շարք երկրների հետ առկա է նաեւ Թուրքիայի մասնատման հարցը (որոշներում՝ նաեւ Ադրբեջանի)…

Հնարավոր մատային քաղաքականությանը Անկարան պատասխանում է պատային շինարարությամբ – Տարածաշրջանի երկրներին անհանգստացնում է սահմանային պաշտպանության հարցը… Օրինակ՝ հայ-թուրքական եւ թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների ընթացքում՝ թուրքական կողմը կտեղադրի էլեկտրոնային համակարգեր…

Հայտնի ոհմակը հոշոտման է տանում Վրաստանը – Հայը դիմակայեց թուրք-ադրբեջանական գազանին, իսկ վրացի՞ն… Վրաստանի իշխանությունները չեն հասկանում, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին վրաստանակործան ծրագիր է, ավելի շատ քաղաքական, քան տնտեսական…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին(Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական  Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

Ինչպես պիտի հակազդել թուրք-ադրբեջանական  ծավալմանը՝ Վրաստանում ու Ջավախքում – Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները… Վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը, Նախիջեւանի հայաթափման տարբերակը պիտի բացառե՛լ…

Հաշվարկված քայլեր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ – Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում…

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

Պատմահենություն եւ կեղծարարություն.- Վարձիա. ինչու է հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերություններում համր… Քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է՝ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն – քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի լուրջ քայլ չի կատարում…

«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն… Ով ինչ անի՝ արանքում կանք – ԱՄՆ-ի այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» մենք էլ ենք «տեղ» զբաղեցրել… Վրաստանը Ռուսաստանին ասաց՝ չիք – Վերջնականապես հրաժարվել է ռուսական գազից… Մենք էլ… աճում ենք – ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է… Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն… Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն անցկացրեց «Արսենալ»-ում – Հայ ֆուտբոլիստի՝ նոր թիմ տեղափոխվելու այլ մանրամասներ… Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի… Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ… Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին… Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում… Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող մեր դահուկորդների անունները… Հրաձիգները մասնակցեցին Մյունխենի մրցաշարին… Բասկետբոլիստ Միքայել Հակոբյանը 37 միավոր վաստակեց «Մաունտ Իդա»ի հետ մրցախաղում…

 http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Իրավիճակ, որ մոտեցնել է պետք – Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Խնդիրը՝ Հայաստանն է – Աշխարհի վերաբաժանման հերթական փուլում, գրեթե բոլոր վերաձեւումներում մի շարք երկրների հետ առկա է նաեւ Թուրքիայի մասնատման հարցը (որոշներում՝ նաեւ Ադրբեջանի)…

Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի: Սա այսօր կարեւորագույն հարց է ոչ միայն Կովկասյան կոչված տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ բուն Հայկական Լեռնաշխարհի, որի կարեւորությունը կա բնականորեն, անկախ այն հանգամանքից, հայերի արարչատուր բնօրրանում այսօր թուրքերն ու այլք են վխտում, թե վաղը կրկին հայերն են իշխելու տիեզերական արդարության հաստատմամբ… Եվ այս դեպքում Թուրքիայի տնտեսական ու ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ առաջնային չէ:

Իզուր չէ, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի՝ Շվեյցարիայում 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այո Թուրքիան հզոր պետություն է, հսկայական ներուժ ունի եւ Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության եւ տնտեսության առումներով, եւ այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները»…

Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այս հարցում հայկական զինուժը որեւէ խնդիր չունի:

«Լուսանցք»-ը մշտապես հետամուտ է այս ծավալումներին եւ բազմիցս անդրադարձել է այս եռյակիների պայքարին, ինչը նման է կենաց մահու մի կռվի, որտեղ առավելապես Հայաստանի՝ որպես տարածաշրջանային գործոն, խնդիրն է դրված:   Continue reading

Հնարավոր մատային քաղաքականությանը Անկարան պատասխանում է պատային շինարարությամբ – Տարածաշրջանի երկրներին անհանգստացնում է սահմանային պաշտպանության հարցը… Օրինակ՝ հայ-թուրքական եւ թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների ընթացքում՝ թուրքական կողմը կտեղադրի էլեկտրոնային համակարգեր…

Թուրքիան շարունակում է վերաճել որպես տարածաշրջանային չարորակ ուռուցք եւ իր թունավոր երակները ջղաձգում է տարբեր կողմեր: Եթե Հայաստանի հարցում դեռ դադար է (չնայած Արցախի հակամարտությունում Անկարան Բաքվի հետ է), ապա Վրաստանի, Սիրիայի, Իրաքի հարցերում Անկարան միանշանակ տարածքային զավթումների նոր խնդիր է լուծում… Ցավոք, ինչպես նախկինում, ինչպես ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, այնպես էլ Ռուսաստանը դեռ հուժկու պատասխաններ չեն տալիս թուրքական ջղաձգումներին: Ավելին, համաշխարհային երկու բեւեռներն էլ խաղում են Անկարայի հետ՝ փորձելով թուրքական նոր յաթաղանը գործածել նաեւ իրենց նպատակների համար…

Զարմանալի է, բայց Իրանը եւս ընկել է այդ շրջապտույտի մեջ եւ դա կարող է վատ հետեւանքներ թողնել հարեւան երկրի վրա: Թեհրանը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեպքերից հետո հայտարարեց, թե կարող է այս հարցում համագործակցել Անկարայի հետ, սակայն թուրքերը երբեք Իրանին բարեկամական աչքերով չեն նայել եւ այսօր էլ հայտարարել են, թե չի բացառվում, որ Սիրիայի դեմ գործողությունները ծավալվեն նաեւ Իրաքում՝ մինչեւ Իրանի հետ սահմանը: Այսինքն՝ խաղարկելով Քրդստանի ստեղծման ծրագիրը, Անկարան ժամանակ շահեց, որպեսզի ավելի լավ պատրաստվի եւ Սիրիայի ու Իրաքի նավաշատ եւ գազաշատ որոշ տարածքներ իրենով անի, ինչին վաղուց է ձգտում…   Continue reading

Հայտնի ոհմակը հոշոտման է տանում Վրաստանը – Հայը դիմակայեց թուրք-ադրբեջանական գազանին, իսկ վրացի՞ն… Վրաստանի իշխանությունները չեն հասկանում, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին վրաստանակործան ծրագիր է, ավելի շատ քաղաքական, քան տնտեսական…

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է թուրք-ադրբեջանական ծավալապաշտությանը, որը 1-ին Աշխարհամարտից հետո ձեռք է բերել նոր զավթողական երանգներ, ինչպես դա անում են արեւմտյան երկրները՝ նախ՝ քաղաքա-տնտեսական: Իհարկե, 2-րդ աշխարհամարտի տարիներին Թուրքիան որպես նացիստական Գերմանիայի դաշնակից պատրաստվել էր նոր ծավալապաշտական զավթողական քայլերի, անհամբեր սպասում էր Ստալինգրադի անկմանը 1943-ին, որպեսզի արդեն Խորհրդային Հայաստանի սահմանների մերձակայքում կուտակած մինչեւ ատամները զինված զորքով մտներ Հայաստան:

Պարզ է, թե ինչ էր լինելու Հայաստանում, որի կռվելու ընդունակ բոլոր զավակները ռազմաճակատում էին եւ երկիրն անպաշտպան էր բոլորովին… Շուրջ 1,5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի ավելի քան կես միլիոնը պատերազմի դաշտում էր: Եվ թուրք մարդանման գազաններին մի քանի օրը կբավականացներ շարունակել ու վերջ տալ 1-ին Աշխարհամարտի տարիներին Հայաստանում հայերի բնաջնջման կիսատ թողնված ծրագիրը… Այդ ճակատագրից չէին խուսափի նաեւ Վրաստանի հայերն ու վրացիները, իսկ թուրքերին այդ ժամանակ կմիանար Խորհրդային Ադրբեջանը, եւ 1988-ի Սումգայիթն ու Արցախի, Բաքվի եւ հայկական զավթված այլ բնակավայրերի ջարդերը դեռ 1940-ականների կեսերին տեղի կունենային:

Վրաստանն ու եղբայրական Ադրբեջանը եւս կբռնակցվեին Թուրքիային, իսկ դա նշանակում է՝ Հյուսիսային Կովկասն ու Միջինասիական թյուրքական երկրները հաջորդ բռնակցման տարածքներ էին լինելու:

Եվ պարզապես պետք է պատկերացնել, թե Բալկաններից Կովկասով մինչեւ Չինաստան ձգվող Թուրքիան ինչերի էր ընդունակ լինելու… Սա ավելի արյունարբնու բռնապետություն էր դառնալու, քան նացիստա-ֆաշիստական Գերմանիան էր: Թուրքիան անսպասելի, գերմանական թողտվությամբ ստեղծելու էր իր երազների «Մեծ Թուրանը», որը հետագայում գուցե նաեւ Գերմանիային հոշոտեր…   Continue reading

Ինչպես պիտի հակազդել թուրք-ադրբեջանական  ծավալմանը՝ Վրաստանում ու Ջավախքում – Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները… Վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը, Նախիջեւանի հայաթափման տարբերակը պիտի բացառե՛լ…

Այս նախագիծը շարունակաբար իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրույց է լինում տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ՝ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

«Լուսանցք»-ը նշել է, որ ոչ վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը: Եթե հենց այսօր համահայկական ուշադրություն չբեւեռվի ջավախահայության տարաբնույթ խնդիրներին, ապա վաղը կունենանք ոչ թե Արցախ-Ջավախք համեմատություն, այլ՝ Նախիջեւան-Ջավախք…

Ահա այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեւավորվել են հարցումների հիման վրա, ըստ վերոնշյալ նախագծի: Հարցերին պատասխանել է անկախ քաղաքական փորձագետ Հայկ Բալանյանը:

  1. Ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ:

– Կա ժողովրդագրական աճ, կան պետական հստակ հաշվարկներ: Հենց ժողովրդագրական աճն էլ նպաստել է Բաքվի եւ Անկարայի պետական ակտիվ քաղաքականության դրսեւորմանը, նաեւ կրոնական վերածննդին՝ մզկիթների կառուցում եւ վերաբացում, այդ թվում՝  վրաց մահմեդականների համար, նաեւ տրանսպորտային ծրագրեր, բիզնեսի մեծ եւ աճող ներկայություն Վրաստանի տնտեսության մեջ:

(Հիշեցնենք, որ մեծ թվով մահմեդական վրացիներ են ապրում Աջարիայում: Ինչպես հայտնի է, աջարներ հասկացության տակ պիտի հիմնականում հասկանալ՝ հենց մահմեդականացված վրացիներ: Եվ իզուր չէ, որ Թուրքիան վաղուց աչք ունի Բաթումին տիրելու առումով,- «Լուսանցք»):   Continue reading

Հաշվարկված քայլեր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ – Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում…

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը կհանգեցնի այն իրողությանը, որ Սերժ Սարգսյանը կլինի միակ թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնի համար՝ խորհրդարանական վարչակարգի անցնելու այս խրթին պայմաններում: Իշխող Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը որեւէ այլ թեկնածուի առաջադրման դեպքում միահամուռ չի լինի, ինչը արդեն երեւակվում է ապագա վարչապետի թափուր տեղի համար գաղտնապայքարում: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ խորհրդավոր լռում է: Այս դեպքում չի բացառվում նաեւ ընդդիմադիր ճակատի հետագա աշխուժացում, եթե հանդարտ ընթացող իշխանական նավը խորտակման նշաններ ցույց տա: Իշխող կուսակցությունը կունենա մի քանի հովիկաբրահամյաններ եւ կարենկարապետյաններ, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ դա նման իրավիճակում, երբ գործող նախագահը ձեռնպահ մնա վարչապետական ուղղությունից, կարող է եւ գործել…

Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապագա նախագահին, ով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն է: Իսկ խորհրդարանում ելույթ ունենալիս նախագահը հստակ նշեց, որ դրական է գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքը, ինչը, կարծում է, պետք է շարունակվի նաեւ հաջորդ վարչապետի ու նախագահի օրոք, իսկ վարչապետի մասին լռեց կրկին:

Սակայն այս նախնական քայլերը եւ ներքաղաքական կյանքի հնարավոր առճակատումները արդեն գրեթե բոլորին համոզել են, որ խորհրդարանական Հայաստանի երրորդ եւ ամենակարեւոր պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6749Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ըստ Հայոց էպոսի եւ դիցապատմական ավանդաբանության՝ Հայոց հրածին եւ ջրածին Արեւ աստվածները երկինք բարձրանալով կամ ջուր մտնելով՝ ապաքինվում են, ինքնակազմակերպվում են, տիրազորանում եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը՝ նորից վերադառնալով իրենց առաջադրված խնդրի կատարմանը:   Continue reading

Պատմահենություն եւ կեղծարարություն.- Վարձիա. ինչու է հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերություններում համր… Քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է՝ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն – քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի լուրջ քայլ չի կատարում…

Պատմահենությունը եւ պատմության կեղծարարությունն արդեն սահմաններ չեն ճանաչում: Այս «սրբազան» գործին են լծվել թուրք, ադրբեջանցի եւ այլ գիտնականները: Խելահեղ այս մրցավազքից հետ չեն մնում նաեւ մեր հարեւան վրացիները, որոնք այս գործում հասել են լուրջ հաջողությունների: Ուշագրավ է, որ Հայոց քաղաքակրթության մեղրահացը դարձել է մեր հարեւանների համադամ կերակուրը: Օրինակները բազում են եւ բազմաթիվ: Նշենք ընդամենը մեկը:

Տարիներ առաջ վրացական իշխանությունները մեծ շուքով եւ անպատկառ ձեւով նշեցին իրենց երկրում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1800-ամյակը: Դրան հետեւեց այն, որ նրանք մեզանից պարզապես խլեցին առաքելական պատվանունը՝ իրենց եկեղեցին կոչելով Վրաց ուղղափառ, առաքելական: Հայկական կողմը ոչ մի արձագանք չարեց, այսինքն՝ համաձա՞յն են վրացիների  հետ:

Այս ոլորտում աչքի է ընկնում երկու գործոն, մեկը՝ քաղաքակրթական կողոպտիչների ագահությունը եւ  լկտիությունը, մյուսը՝ հայկական կողմի բացարձակ անտարբերությունը, հանդուրժողականությունը: Մինչդեռ քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է եւ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն: Քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի քայլ չի կատարում եւ ոչ մի համապարփակ ծրագիր էլ չունի: Այսպիսի կացության մեջ մեր թշնամիները շատ արագ կողմնորոշվում են եւ տիրանում նորանոր արժեքների: Մեր ժամանակներում աններելի են տոլմայի եւ հայկական նվագարանների սեփականումը, որը մեծ փութեռանդությամբ իրականացրել են արեւելյան մեր հարեւանները՝ ադրբեջանցիները:   Continue reading

«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է: Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում:

Երբ կարդացի «Հին Խնձորեսկ», հուշերի գիրկն ընկա: Չէ, ես այդ կողմերից չեմ: Պապերս Մուշից եկել, Գեղամա ծովը տեսել են, ասել են՝ լավ է, ծովին մոտ կիջնենք: Բայց սայլի անիվը կոտրվել է, որոշումը փոխել են՝ «էստե սելը խռբավ, էստե էլ գեղ կշինենք»: Ու գյուղը կոչել են Խռբե: Բայց Մշո դաշտին սովոր են եղել, քար ու քռեն աչքներին չի եկել, կրկին մտափոխ են եղել ու որոշել են ծովին ինար լինել, մոտ լինել, ծովի ոգու, հարսի հետ զրուցել, եկել խցկվել են երկու գյուղի արանքում ու հիմնել Ծովինարը: Ու ես ինչքան մեր գյուղ գնայի, հին Ծովինար՝ Խռբե էի գնում, լավաշի ու մածնի հետ շալակում էի պատմությունները, լեգենդները, մի տասն էլ ավելացնում ու հայդե՝ էն կեսճամփին փչացած սայլի հետքերով:

Էդ սայլն ինձ համար Նոյան տապանից էլ զորեղ պատմություն ուներ: Ավելի զորեղ էր մեր գյուղի Թեյշեբա աստծո քաղաքի բերդ-ամրոցի ավերակների մոտի արձանագրությունը: Իմ ամառային արձակուրդներին՝ ամբողջ երեք ամիս, օրերը սկսվում էին ամրոցից ու հասնում Խռբե:    Continue reading

Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն… Ով ինչ անի՝ արանքում կանք – ԱՄՆ-ի այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» մենք էլ ենք «տեղ» զբաղեցրել… Վրաստանը Ռուսաստանին ասաց՝ չիք – Վերջնականապես հրաժարվել է ռուսական գազից… Մենք էլ… աճում ենք – ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն…

Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է փոխել ցանցի բնույթը, ըստ նրա՝ առաջնահերթություն կտրվի տեղական լուրերին:

«Մեր նոր թարմացումը տեղական աղբյուրներից նորությունների խթանումն է: Մարդիկ մեզ անընդհատ ասում են, որ Facebook-ում ավելի շատ ցանկանում են տեղական նորություններ տեսնել: Տեղական լուրերն օգնում են հասկանալ այն խնդիրները, որոնք կարեւոր են մեր համայնքներում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

Նաեւ հավելել է, որ այս փոփոխություններն առաջին հերթին ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցի ամերիկյան հատվածում:

Այս սոցիալական ցանցի մասին այլ կարծիք ունի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը սպառնալիք են հասարակության համար:

Եվ սա ասում է այն մարդը, ում հիմնադրամը տարիներ շարունակ դրամաշնորհներ է տալիս տարբեր երկրների այն կազմակերպություններին, որոնք խաթարում են այդ երկրների ոչ միայն հասարակական անդորրը… այլեւ պետության ներքին կայունությունը…   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է… Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն… Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն անցկացրեց «Արսենալ»-ում – Հայ ֆուտբոլիստի՝ նոր թիմ տեղափոխվելու այլ մանրամասներ… Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի… Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ… Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին… Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում… Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող մեր դահուկորդների անունները… Հրաձիգները մասնակցեցին Մյունխենի մրցաշարին… Բասկետբոլիստ Միքայել Հակոբյանը 37 միավոր վաստակեց «Մաունտ Իդա»ի հետ մրցախաղում…

Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է

Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 փուլի արդյունքում Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե Լագրավն ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայբրեյք։ Այս մասին տեղեկացնում է chess©am կայքը

Խաղում էին Լեւոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը եւ Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լեւոնը հաղթեց Ռապորտին։ Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի եւ Վաշիե Լագրավի միջեւ խաղացվեց 4 խաղ, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի եւ 1 հաղթանակ՝ հօգուտ Լեոն Արոնյանի։

ՖԻԴԵի վարկանիշ. Լեւոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի 1-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նա ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է  (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):

Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 20-ամյա շախմատիստը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը:

Նրան հաջորդեցին 4 շախմատիստներ, որոնք բավարարվեցին 6-ական միավորով: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալակիր ճանաչվեց դասական շախմատի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, իսկ մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար զբաղեցրին 14-րդ եւ 8-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ առաջնությանը մասնակցեցին 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմայստեր, 7 շախմատիստուհի:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի կանանց շախմատի առաջնությանը մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարիա Կուրսովան, ով 1 խաղ առաջ՝ ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Եվ վերջին փուլում խաղարկվեցին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը: Արծաթե մեդալին տիրացավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, իսկ Լիլիթ Գալոյանը, ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովայի հետ եւ միավորներով հավասարվեց Աննա Սարգսյանին: Լրացուցիչ գործակիցներով հենց նա էլ մրցանակային 3-րդ տեղը գրավեց: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Մոսկվա Օփեն. Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց Գեւորգ Հարությունյանը

Մոսկվայում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան տեղեր զբաղեցնել մրցանակային եռյակներում:

Կանանց մրցաշարը 4 հաղթանակով մեկնարկած Սուսաննա Գաբոյանը վերջում թուլացրեց տեմպը, 2 պարտություն կրեց եւ վաստակած 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգեւատրվի 13 հազար ռուբլով: Կանանց մրշաշարում ուժեղագույն գտնվեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկը, ով վաստակեց 8 միավոր: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Նա մեկուկես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սեմյոն Լոմասովից: Մեր շախմատիստը կստանա 25 հազար ռուբլի պարգեւավճար:

Մրցաշարի C խմբում, որտեղ հանդես եկան ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները, Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքներ ցույց տվեցին Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որոնք 7-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 14-րդ տեղերը: Նրանք կպարգեւատրվեն համապատասխանաբար 16 եւ 14 հազար ռուբլով: Այս մրցաշարում հաղթեց ուկրաինացի Իգոր Վոլկովը:

Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դեկտեմբերի 21-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան 2-րդն է, Պորտուգալիան՝ 3-դը:   Continue reading

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ. https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80+armenia+tv  

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 3-ի (481) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

…«Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրքական քաղաքականությունների մերթ ընդ մերթ կիրառման փորձերը եկան վերջնականապես հավաստելու, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն «համաթուրքական հայր» դառնալու մոլուցքով է տառապում՝ անգամ բոլոր թուրքերի հայր ճամաչված Աթաթուրքին ոտնատակ տալու պայմանով, այլեւ՝ մտադրված է տարածաշրջանային գերերկրի բռնակալի կամ այլ ընկալելի անվամբ՝ սուլթանի կարգավիճակի հասնելու մոլեռանդությամբ»,- նշել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ի սկզբանե դեմ էր հայ-թուրքական որեւէ հարաբերությունների հաստատմանը: Ըստ հայ արիների առաջնորդի, այս ամենը նկատում են նաեւ Արեւմուտքում ու Ռուսաստանում, սակայն փորձում էին դա խաղարկելով սիրաշահել Անկարային եւ քաշել իրենց կողմը: Արեւմուտքն իր հերթին, ռուսը՝ իր:

«Ճիշտն ասած Արեւմուտքն արդեն զգուշացնում էր Անկարային, որ հետագա քայլերը կհանգեցնեն վտանգների: Անգամ ՆԱՏՕ-ի «Ինջերլիք» ռազմաբազայի հարցում զիջումներ չեղան եւ Գերմանիան ու Միացյալ Նահանգները կտեղափոխեն իրենց զինուժը՝ Հորդանան եւ Սիրիա: Սրան արձագանքեց նաեւ Մոսկվան եւ Անկարայից հայտնեցին, թե հնարավոր է, որ Ռուսական զինուժին տարածք հատկացվի այդ ռազմաբազայում, ինչի դիմաց ռուսական կողմը Թուրքիայի հետ ստորագրել է ՀՕՊ C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիր,- նշել է Արմեն Ավետիսյանը եւ հավելել,- ռուսները հերթական անգամ մեջքից հարվածեցին մեզ՝ Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական դաշինքի գնալու պատրաստակամությամբ: Այնպես, ինչպես դա անում են մեր մյուս թշնամու՝ Ադրբեջանի հետ, որին կրկին մեծ խմբաքանակ զենք են վաճառել…

«Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր Երեւան-Անկարա ջերմացմանը, քանզի այն գերուժերը, որ կանգնած էին այդ հարաբերությունների թիկունքում, առաջին անգամը չէ, որ նման քայլի են դրդել եւ առաջին անգամը չէ, որ տարածաշրջանային զոհասեղանին են դրել Հայաստանն ու հայությանը… Եվ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները միացան մոտ երկու տասնյակ այն քաղաքական ուժերի պայքարին, որոնք միավորվեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ես նախապես դեմ ելույթով էի հանդես եկել այն հանդիպմանը, որը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը՝ քաղաքական ուժերի հետ երկխոսելու նպատակով:

«Իսկ անհատական հանդիպման ժամանակ նախագահը հավաստեց, թե այս քայլը նախաձեռնելով որեւէ վնաս չի պատճառելու մեր երկրին,- նշեց Արմեն Ավետիսյանը,- կամ հօգուտ Հայաստանի կբացվեն ներկայիս Թուրքիայի հետ սահմանները, կամ՝ վնասը կկրի Անկարան՝ արձանագրությունները տապալելու համար… Երբ հայ-թուրքական երկկողմանի հարաբերությունները Արցախի հարցի արծարծմամբ վերածվեցին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների, ապա ավելացավ նաեւ Հայոց ցեղասպանության մերժման նախապայմանը, հասկացա, որ տանուլ տվողը հաստատ Սերժ Սարգսյանը չի լինելու»: Իսկ առհասարակ, նախապայման մենք պիտի դնենք, քանզի այսօրվա Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն (որ սխալմամբ կոչում են հայ-թուրքական) սահման ասվածն իրականում սահման չէ կամ էլ սահման է միջհայկական՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների միջեւ…

Հայ արիների ղեկավարը հայտնեց, որ ինքն ընդունել է այս հարցում նախագահի հեռատեսությունը եւ պատրաստ է ողջունելու նրա մարտավարությունը, որը համարձակ քայլ էր, բայց երեւի նա ուներ տեղեկատվության վստահելի պաշար … հայ-թուրքական եւ կից հարցերում: Հիմա պարզապես սպասենք խնդրի վերջնական չեղարկմանը, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսեց օրերս ԵԽԽՎ ամբիոնից՝ նշելով, որ Հայաստանը մինչեւ գարուն առ ոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

2. Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

3. Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

4. Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

5. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

6. Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

7. Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում… Շախմատի Հայաստանի նոր չեմպիոնները… Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի մրցանակը՝ իրանցուն… Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը… Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ… Ֆուտբոլային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

– http://www.hayary.org/wph/?p=6706Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների (ՀԱՄ) տարավերջյան գործերից /…

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ.- https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80+armenia+tv  

Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում հասունացել էր այն միտքը, որ Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին եւ պիտի չեղարկի այն: Նկատի առնելով նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր կասեցման մասին ՄԱԿ ԳԱ-ում մեր երկրի նախագահի դիտարկումները՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009-ին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբլային դիվանագիտությունը» եւ Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով», այլեւս անիմաստ էր ինչ-որ լուրջ քայլի ակնկալել Անկարայի կողմից:

Քանզի Սերժ Սարգսյանն ինքն էր նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացը, ուստի հենց ինքն էլ դրա կասեցման գործընթացը տարավ մինչեւ վերջ: Պատահական չէր, որ նախագահն այս հարցին անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ, իսկ հարցը կարեւոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: Եվ Համահայկական համաժողովի իր ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է «Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»: Այնուհետեւ, ինչպես վերը նշվեց, նա հայության համար այս կարեւոր հարցը տեղափոխեց ՄԱԿ ԳԱ ամբիոն, որտեղ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչեւ 2018թ-ի գարուն որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

Այս հայտարարությունը հայության հիմնական հատվածի սրտով էր եւ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պաշտոնական Երեւանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում որեւէ առաջընթաց չգրանցելն արդեն իսկ հանգեցրել էր նրան, որ Հայաստանի ղեկավարը 2015թ. ստորագրված արձանագրությունները հետ էր կանչել երկրի խորհրդարանի օրակարգից, եւ դրական տեղաշարժ չլինելու պարագայում հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ստորագրությունը հետ կանչելը:   Continue reading

Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում խոսեց ինչպես կայացած պետության նախագահ, մի պետության, որը պատրաստ է պատասխան տալ սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Սա կրկնակի ողջունելի է, քանզի Հայաստանի արտաքին փոխլրացնող քաղաքականության համապատկերին գալիս է կենտրոնացնելու եւ նպատակամղելու հայոց նպատակներն ու հետագա քայլերը:

Հասկանալի է, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, բայց այս մի ելույթը, միջազգային ասպարեզում նման հաստատուն տոնայնությունը միայն դրանով չէ պայմանավորված: Հստակ է, որ Հայաստանի նախագահը կարողացել է մեծացնել իր ռազմավարական գործընկերների շարքը: Եվ Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պայմանավորել են հայ-թուրքական հարաբերությունների այսօրինակ լուծումը…

«Հայկական կողմից մոտ ժամանակներս՝ մինչեւ գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները».- Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին: «Մենք լավ չենք հասկանում որեւէ քայլ կատարելու թուրքական կողմի պահանջը: 2008թ. իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, եւ արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ իմ միջեւ: Բանակցությունները զարգանալով շարունակվեցին, եւ մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ԱԳ նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք 2 փաստաթուղթ Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին»:

Մինչ բանակցություններ սկսելը եւ հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին նշել է Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել, ու մինչ օրս այդ փորձերը շարունակվում են:   Continue reading