Ամենապարզ Ազգայնականությունը – 1-8 / Ազգայնականությունը (նացիոնալիզմ) հատկապես ժողովրդավար կոչվող մեկնաբանները հաճախ փորձում են «շփոթել» ազգայնամոլության (շովինիզմ) հետ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ամենապարզ Ազգայնականությունը – 1

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգայնականությունը (նացիոնալիզմ) հատկապես ժողովրդավար կոչվող մեկնաբանները հաճախ փորձում են «շփոթել» ազգայնամոլության (շովինիզմ) հետ, որը բոլոր այլ «մոլությունների» նման ծայրահեղական-այլամերժական հասկացություն է: Այստեղ ամրագրված է մի ազգի շահը մյուս ազգերին պարտադիր եւ վերադասի կերպով հակադրելու, երբեմն՝ պարտադրելու գաղափարախոսությունը:

Ազգայնականությունն ու ազգայնամոլությունը հակադիր երեւույթներ են, որտեղ վերջինս մշտապես փորձում է կուլ տալ ճշմարիտ ազգային տեսլականը, որը ներառում է ինչպես ազգային-գազափարախոսական, հոգեւոր-բարոյական, այնպես էլ պետական-քաղաքական բոլոր ասպարեզները… Եթե արտաքին ոլորտում ազգայնականությունը կարող է կազմել միջազգային դաշինք՝ հանուն ազգերի բարրօրության, ապա ազգայնամոլության միակ դաշինքն իրականում հենց իր հետ է՝ բոլորին տիրելու մոլուցքով տարված (այսօր նման ուժերը հիմնականում թաքնված են ժողովրդավարական շղարշի տակ)…

Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության եւ արժանապատվության մարմնավորումն է: Ավելին՝ հավակնում է գաղափարա-քաղաքական մտածողությամբ վերածվել Ազգի ու Հայրենիքի ինքնապաշտպանական թաղանթի

Ագգերը բնորոշվում են ինքնատիպությամբ եւ մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ տեսակի առանձնահատկություններն ու առաքելությունը, Հայրենի Հողը չկորցնելու համար: Յուրաքանչյուր ազգատեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, կրում է իր Տիեզերական Ծագումից սկսյալ ի վերուստ տրված առանձնահատկությունները, ինչպեսեւ իր Արարչատուր Բնօրրանի բնաշխարհի կնիքը, որից են նաեւ մեր կենսակերպը, մտածողությունն ու հոգեբանությունը, հավիտենարժեք ավանդույթներն ու սովորույթները, ընդհանրապես ազգային արժեհամակարգը:  

——————————————————-

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=183864159262576&id=100029169784366 - «Ամենապարզ Ազգայնականությունը» թեմայի համապատկերում… / …Նախքան քաղաքական ու հանրային գործունեության ծավալումները, մենք գիտակցում էինք, որ նորանկախ Հայաստանն ազգային պետություն չէ դեռ…

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – 

Եվ միայն 2000թ. մենք մեր բոլոր կազմակերպությունների (արդեն շուրջ 30), ինչպեսեւ միաբան անդամների միավորմամբ հայտարարեցինք Հայ Արիական Միաբանության ձեւավորման մասին, որի գրանցումը որպես միաբանություն եւ հայ ցեղապաշտ ընտանիքների դաշինք (ներկայացվել էր նաեւ ընտանիքների դաշինքների գործունեության կանոնակարգը՝ ընտանիք, տոհմ, ազգ, ցեղցեղապետ…), ՀՀ արդարադատության նախարարությունը չգրանցեց՝ էլի պատճառաբանելով, որ Հայաստանում օրենք չկա ընտանիքների դաշինք գրանցելուեւ կրկին առաջարկվեց 3 տարբերակ՝ քաղաքական, հասարակական կամ կրոնական… / Բայց դրա կարիքն այլեւս չկար, քանզի արդեն պետական գրանցմամբ գործում էին Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հ/կ-ն, որպես հանրային, մշակութային եւ հոգեւոր կառույց եւ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցությունը, որն ընթացքում անվանափոխվեց Հայաստանի Հայ-Արիական Կուսակցության, որպես քաղաքական կառույց… / Իսկ Հայ Արիական Միաբանությունը հիմքում ունեցավ հայ ցեղապաշտ ընտանիքների դաշինք, որը գործում է առանձնակի կանոնագրով- www.hayary.org

——————————————————-  

Ուստի՝ պահպանողականությունն ազգի որակի ու առաջընթացի, տարածքների նկատմամբ անզիջողականությունն ու վերատիրման պարտավորությունը ազգայնականի գերխնդիրն է ի սկզբանե

Վերոգրյալ ամեն ինչ առնչվում է ինչպես հայ ազգայնականությանը, այնպես էլ ազգայնականությանն առհասարակ: Ինչ մնում է հայ ազգայնականներին, ապա այստեղ նաեւ հստակ կարգախոս կա, որ մշտապես ազնվացման է տանում նրանց եւ ճշմարիտ պայքարի, այդ կարգախոսն է. «Ճշմարտությունն ուժեղների՛ մենաշնորհն է»… 

(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 2

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այստեղ անցնելով հայ ազգայնականությանը, նշենք, որ Հայաստանում ստեղծված եւ գործող ազգային-ազգայնական կուսակցությունները, միություններն ու այլ կազմակերպությունները եւս փորձում են համախմբել հայությանը եւ կազմակերպված ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սակայն, համախմբել անտարբեր, օտարասեր ու ստրկամիտ ժողովուրդ-զանգված հատվածին, որ գրեթե խառնամբոխի է վերածվել, Ցեղի եւ Ազգի սերուցքի շուրջ, ներկայումս աննպատակահարմար է, եթե չասենք՝ վտանգավոր, քանզի «ազգի տականքը»  կուտակվում է հենց այստեղ… Ազգի ու Հայրենիքի համար իրեն զոհաբերողը չի կարող համակերպվել Ազգն ու Հայրենիքը դավաճանողի կամ լքողի հետ: Ընդհանուր համախմբում հնարավոր ու շահավետ է միայն Ազգային Ոգու արթնացմամբ, Ազգային Վերազարթոնքի դեպքում:

Ինչպես Ամենապարզ Ազգայնականությունը – 1-ում նշվել էր, ազգայնականը երբեք չի մերժում այլ ազգի իրավունքները (իհարկե պարտականությունների հետ համատեղ) եւ սեփական ազգը չի հակադրում այլ ազգերին: Ազգայնականությունը պարզապես ազգի նկատմամբ սիրո բացարձակ դրսևորում է:

Այնպես ինչպես երեխան է սիրում  իր մորը, բոլոր մայրերից առավել, ազգի ներկայացուցիչն իր Հայրենիքը՝ բոլոր հայրենիքներից առավել, կամ ինչպես զինվորն է պաշտպանում իր երկիրը՝ պատրաստ նահատակության, այդպես էլ ազգայնականն է սիրում իր մորը, հայրենիք-տուն-ընտանիքը եւ մարտնչում է իր երկրի սահմանները պաշտպանելու համար…

Երեխան, ազգի ներկայացոցիչն ու զինվորը հաստատ ծայրահեղականներ չեն, ոչ-ոք չի կարող նրանց մեղադրել նման սիրո մեջ, երբ նախ եւ առաջ սեփական մայրն ու հայրը, ազգն ու հայրենքն են: Նաեւ ազգայնականին չի կարելի մեղադրել, քանզի նույն զգացական երեւույթն է սիրո այդօրինակ դրսեւորումների մեջ:

Իհարկե, ինչպես ցանկացած մեկը, այնպես էլ ազգայնականը կարող է սիրել կամ հարգել նաեւ այլ ազգերի, նրանց հայրենիքներն ու արժեքները, սակայն դա այլ խնդիր է, այլ քննարկման նյութ:

Այլ է նաեւ, երբ միջազգայինին գնում են ազգայինի միջոցով եւ ոչ թե հակառակը: Միջազգային հանրությանը պետք է ներկայանալ սեփական դեմքով եւ տարբեր դեմքերով է ձեւավորվում ընդհանուրը՝ միջազգայինը: Նույնն է նաեւ մարդկայինից՝ համամարդկային գնալու ճանապարհը, բնածին մարդն ունի ազգային պատկանելություն եւ հայ մարդ համամարդ կարող է դառնալ միայն իր արմատի գիտակցմամբ… Այլապես միջազգային եւ համամարդկային արժեքները կլինեն ձեւականորեն հազարադեմ, բայց իրականում՝ միադեմ ու ինքնակործան, քանզի միախառնվելով կտրվում են ընդհանուրը սնուցող արմատներից, ինչպես այսօր է տեղի ունենում…

Ինչեւէ, ազգայնականի մոտ երբեք չի կարող հակակրանք առաջանալ բնածին մեկ այլ արարածի կամ բնական մեկ այլ երեւույթի նկատմամբ… Հակառակ դեպքում՝ խոսքը ազգայնամոլության մասին է: 

Այլ բան է, երբ խոսքը արհեստածին ու հակաբնական երեւույթների մասին է: Ազգայնականը բնարմատին հենված՝ պատրաստ է ընդդիմանալ ցանկացած անբնական երեւույթի, պայքարել դրանց դեմ թե անհատական, թե ընդհանրական առումներով…

(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 3

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…1988թ. Ազգային Վերածննդի ընթացքում Նժդեհյան Ցեղակրոն ուսմունքը առաջինն էր, որ որպես ազգայնական կուռ աշխատություն ուրվագծվեց դեռեւ աներեւույթ հայ ազգայնական դաշտում եւ անմիջապես պիտակավորվեց որպես ֆաշիստական գաղափարախոսություն: Ազգայնականության թշնամիները պատճառաբանում էին Գարեգին Նժդեհի կապը նացիստական Գերմանիայի որոշ ղեկավարների հետ, այստեղից էլ, ըստ իրենց տրամաբանության, ցեղակրոնությունը համեմատում էին նացիզմի ու ֆաշիզմի հետ…

Նախ պարզաբանենք, որ Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը (Տարոնական ուսմուևքի հիմնադիր), Դրաստամատ Կանայանը (Դրո) եւ էլի մի շարք նվիրյալ հայեր 2-րդ աշխարհամարտի տարիներին աշխատում էին, որպեսզի հիմնավորեն հայերի արիական ծագումը, որպեսզի մեր ազգին ազատեն հրեաների ճակատագիրը կիսելուց՝ ողջակիզումից… Թուրք-ադրբեջանական, չզարմանաք, նաեւ վրացական որոշ պատմաբաններ, որոնք կապեր ունեին 3-րդ Ռայխի վերնախավի հետ, Ադոլֆ Հիտլերին համոցել էին, որ հայերը հրեաների պես սեմիտներ են եւ վտանգավոր… Թուրքիայում հույս ունեին, որ այս ամենի հաստատումից հետո Գերմանիան իրավունք կտա իրենց նույնն անել հայերի գլխին, ինչ անում էին գերմանացիները հրեաների հետ: Այսինքն՝ թուրքերն ավելի դաժանորեն էին շարունակելու 1915-1923թթ. (իրականում 1893-1923թթ.) Հայոց Մեծ Ցեղասպանության իրականացումը, ինչը կարող էր մեզ համար խիստ ճակատագրական ավարտ ունենալ, քանզի Խորհրդային Հայաստանում գրեթե կռվի ունակ տղամարդ չէր մնացել, բոլորը ռազմաճակատում էին…

Եվ միայն վերոնշյալ հայորդիների ջանքերով, երբ նշյալ պատմաբանների ջանքերով հետեւողականորեն մերժվում էր հայերի արիական ծագման մասին գրքի հրատարակումը, Իտալիայում (Բենիտո Մուսոլինին ծանոթանալով «Հայերն Արիացիներ են»  աշխատությանը, համաձայնել էր, որ այն հրատարակվի իտալերեն, ապա գերմաներեն) տպագրելով այն, կարողացան որպես փաստ ներկայացնել Ադոլֆ Հիտլերին՝ փրկելով հայերին կործանումից…

Բացի այդ, համայնավարական պատմագիտության հետեւորդները Գարեգին Նժդեին մեղադրում էին նաեւ այն բանի համար, որ  «հայկական լեգեոններ» է ստեղծել հայ ռազմագերիներից, իբր Գերմանիային օժանդակելու համար: Սակայն, իրականությունն այն է, որ մեծն հայորդին այդ լեգեոնները ստեղծում էր միայն մի բանի համար՝ արագ հասնել Հայաստան, որպեսզի թուրքական ներխուժման դեպքում հնարավոր լինել դիմակայել Գերմանիայի դածշնակից Թուրքիային… Ինչպես վերը նշեցի, Խորհրդային Հայաստանում կռվի ընդունակ տղամարդ գրեթե չէր մնացել: Գարեգին Նժդեհն ամեն ինչ արել է, որպեսզի հայկական լեգեոնները հնարավորինս խուսափեն խորհրդային զորքերի հետ բախումներից, քանզի երկու կողմերում էլ հայեր կային…

Այսքանը, որպես հնարավորինս կարճ պարզաբանում, Մի փոքր պատմական ակնարկ՝ վասն ազգայնականության

Ինչեւէ: Երբ ցեղակրոնություն քարոզող մամուլում հայտնվեցին Արիական հավասարաթեւ խաչը եւ կեռխաչը (սվաստիկա – արեւխաչ), որոնք ժամանակին Իտալիայում եւ Գերմանիայում վարկաբեկվել են Բենիտո Մուսոլինիի ղեկավարած ֆաշիստական եւ Ադոլֆ Հիտլերի ղեկավարած նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությունների կողմից, անմիջապես մթագնեց հայկական արդեն ժողովրդավարական միտքը եւ, առանց խորամուխ լինելու ցեղակրոնության էության մեջ, այն, ինչպես նշեցի, միանգամից (վստահ եմ՝ միտումնավոր) որակվեց որպես իտալական ֆաշիզմ կամ գերմանական նացիզմ, ինչպես նաեւ՝ ազգային խտրականություն, մեծապետական ազգայնամոլություն քարոզող գաղափարախոսություն:

…Ցեղակրոնությունը դավանանք է. ցեղային հպարտության, ուժի եւ արիության, նաեւ օտար այլասերիչ ազդեցություններին դիմակայելու հզոր հոգեւոր ներուժ: Ցեղակրոնի համար անհատականության ու ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է իր ցեղին (ազգին). նա ցեղաճանաչ է, ցեղահավատ եւ ցեղահաղորդ ու ձգտում է առավել զորության՝ հանուն իր Ազգի ու Հայրենիքի: Ցեղակրոնությունը երբեք չի մերժում այլ ցեղի իրավունքները եւ սեփական ցեղը-ազգը չի հակադրում այլերին, այն ցեղի նկատմամբ սիրո բարձրագույն դրսեւորում է:

Ամենապարզ Ազգայնականությունը -2-ում ազգի պարագայում նշել եմ, նույնն էլ այստեղ է, որ այնպես ինչպես երեխան է սիրում  մորը, զինվորը՝ հայրենիքը, այդպես էլ ցեղակրոնը սիրում է իր ցեղը: Սա համարել ֆաշիզմ կամ նման այլ բան, նշանակում է նախապատվությունը տալով ապազգայինին՝ ծառայել օտար ազգի նպատակներին ու նախապայման ստեղծել ազգակործան քաղաքականության համար:

Իսկ ազգային-պատմական արժեքներից, խորհրդանիշերից (հավասարաթեւ խաչ, կեռխաչ-սվաստիկա (արեւ-խաչ)) հրաժարվել միայն այն պատճառով, որ դրանք վարկաբեկել են ֆաշիստական ու նացիստական պարագլուխները, անընդունելի է, քանզի նշանակում է դրանք զիջել պատմությունը աղավաղողներին (առանց այն էլ շատ ենք զիջել, առանց մեզ հարցնելու էլ են սեփականացրել)

Ցեղապաշտությունն էլ ակնկալում է հասնել ցեղի կատարելությանը, ցեղամարդու, ցեղապաշտ ընտանիքի եւ տոհմի միջոցով՝ առաջնորդվելով ներցեղային օրենքներով ու բարոյականությամբ: Ցեղապաշտը հետեւողական է իր գերդաստանի պահպանմամբ, տոհմածառի մաքրությամբ…

Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ ապրում է իրեն հատուկ օրենքներով եւ, կիրառելով դրանք, ձգտում է ինքնապահպանության, որը հավերժելու նախապայմանն է: Ցեղապաշտության (Ցեղի հավատամք, Ցեղահավատություն) նույնացումը ցեղամոլության (ռասիզմ) հետ: Վերջինս բնորոշում է սոցիալական եւ էթնիկական խմբերի, դասակարգերի եւ պետությունների միջեւ հարաբերությունների մի տիպ, որի բնույթը գիտակցվում եւ ուղղություն է ստանում սոցիալական ու մշակութային տարբերությունները մարդաբանական հատկանիշներով բացատրող գաղափարներով, ինչն անհիմն է այս դեպքում, քանզի ցեղապաշտությունը որեւէ խավի կամ պետության մենաշնորհ չէ, այն մերժում է դասակարգումները. ցեղապաշտ կարող է լինել ամեն ոք

(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 4

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Շարունակելով Ամենապարզ Ազգայնականությունը – 3-ի թեման, թե ինչպես են իրենց ժողովրդավար հռչակած վերլուծաբանները աղավաղում ազգայնականություն հասկացությունը, մեր դեպքում նաեւ Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը, այն միտումնավոր համեմատելով նացիզմի ու ֆաշիզմի հետ, նշեմ, նախորդ ասածներիս հավելեմ որոշակի պարզաբանումներ եւս…

Ինչպես արդեն ասել եմ ցեղակրոնությունը ոչ մի առնչություն չունի: Բայց նախ պարզաբանենք, որ նացիզմն ու ֆաշիզմն էլ միմյանց հետ հիմքային առումով նույնը չեն: Եթե հիտլերյան նացիզմի առանցքն այն է, որ ամեն ինչ եւ ամեն բան ծառայում են ազգին, այդ թվում՝ գերմանական պետությունը, ապա մուսոլինյան ֆաշիզմի պարագայում այլ է՝ ամեն ինչ եւ ամեն բան ծառայում են իտալական պետությանը, այդ թվում՝ ազգը… Պատճառը շատ հստակ է, գերմանացիների կարողացել են ձեւավորվել որպես ազգ եւ իրենց համարում էին արիական ազգերի նախասկիզբը, ուստի ամեն բան ուղղորդում էին գերմանական ազգի ընտրյալության ապացուցմանն ու առաջընթացին:  Իսկ Իտալիայում այդպես էլ չկարողացան միասնական ազգի նախահիմքը ձեւավորել եւ իտալացի ազգ ասվածի տակ ամրություն չկա, ցայսօր անկախական շրջաններ կան, իսկ Հյուսիսային Իտալիան ընդհանրապես, որ իրենց իտալացի չեն համարում եւ ամեն պահի պատրաստ են անջատվել Իտալիայից: Ուստի՝ մուսոլինյան ֆաշիզմի պարագայում առանցքը պտտվում էր ուժեղ պետության շուրջ, դրված էր Իտալիայի գերադրականության խնդիրը…

Գրեթե նույն ուղղվածույթւնն ուներ իսպանական ֆրանկոիզմը, երբ Իսպանիայի բռնապետ Ֆրանկոն փորձեց իր տեսությամբ կանգնել Հիտլերի եւ Մուսոլինիի կողքին:

Իսկ ցեղակրոնությունը, այսօր նաեւ հայարիականությունը բոլորովին այլ բան են ասում: Այն է՝ Ազգը հոգի է, Հայրենիքը՝ մարմին, իսկ Պետությունը Միտքն է, որը ծառայում է Ազգի ու Հայրենիքի բարրօրության ու նպատակների համար:  Իսկ առանցքն այսպիսին է՝ մարմինն առանց հոգու չի կարող մնալ, հոգին առանց մարմնի: Այսինքն՝ Ազգն ու Հայրենիքը անբաժանելի են մեզ համար եւ միասնական են կազմում ազգային գաղափարախոսության առանցքի հիմքը… Պատճառն այն է, որ հայերս Արարչածին Առաջնային Ազգ ենք, ի վերուստ ունենք Բնատուր Հայրենիք եւ մեզ համար այս երկուսի մեջ առաջնայինի խնդիր չի դրվել երբեք:

Այնպես որ, հայկական ազգայնականությունը երբեք չի կարող նույնացվել նացիզմի, ֆաշիզմի կամ ֆրանկոիզմի հետ: Այս մասին մենք բազմիցս հայտարարել ենք, հավելել նաեւ, որ  մեր գաղափարները նաեւ այլ ազգերի ազգայնական գաղափարների հետ որեւէ անմիջական կապ չունեն:, չնայած ընդհանուր ազգայնական քաղաքական դաշտում գտնվելու հանգամանքին (իհարկե, մենք զատում ենք ազգայնամոլական դրսեւորումները, քանզի որոշ երկրներում ազգայնամոլությունը բոլորովին փակել է ազգայնականության ճանապարհը՝ խառնելով երկու տեսությունների տեսլականները, ինչը ներկայիս աշխարհակարգի խառնակչությունների պատճառով է):

Ինչպես Ցեղակրոն ուսմունքի, այնպես էլ Հայ Արիական Միաբանության գաղափարները զուտ հայկական են, ինչը կամաց-կամաց ամրագրվում է ոչ միայն հայ հանրության գիտակցությունում: Իսկ մասնակի դեպքերը, սարքովի ազգայնական կազմակերպությունները տանում են սադրիչ քաղաքականություն եւ պատվիրված բնույթ են կրում, ինը շատ արագ բացահայտվում է, հատկապես բնածին ազգերի մոտ:

Չնայած ամեն ինչ ավարտված չէ, արտաքին եւ ներքին հակահայ ուժերը դեռ կփորձեն հայ ազգայնականներին «շփոթել» իտալական ֆաշիզմի, գերմանական նացիզմի, անգամ հրեական սիոնիզմի, չինական դաոսիզմի, ճապոնական սինտոիզմի, թուրքիզմ-պանթուրքիզմի, պանամերիկանիզմի, վելիկոռուսական շովինիզմիկամ այդ կարգի այլ գաղափարախոսությունների կրողների հետ: Սա պայքար է, որ դեռ չի ավարտվել…

Բայց մենք պետք է կարողանանք ամրագրել հայկական ազգայնականության միջազգային առումով անվտանգ լինելու փաստը, ինչը իրականացնում ենք տարիներ շարունակ: Հայ ազգայնականությունը, կամ ավելի պարզ արտահայտված՝ հայկականությունը, չի կարող վտանգ ներկայացնել ամենապարզ պատճառով: Համահայկականության դեպքում հայկականությունը (հայիզմ) վերածվում է մեր համազգային խնդիրները լուծելու քաղաքական գործիքի: Եվ ինչպես վերը նշվեց, հայերիս գերնպատակը Հայկական Լեռնաշխարհում, Հայոց Հայրենիքում հայերիս պետականության վերականգնման խնդիրն է: Հողահավաքի ու Հայահավաքի ծրագիրը: Այլ,  ծավալապաշտական հարցեր չեն դրված:

Իսկ այլ ազգերի դեպքում նրանց համա-ները վերածվում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային վտանգների:

Թուրանականությունը (թուրքիզմ) եւ համաթուրանականությունը (պանթուրքիզմ) կարեւոր «խաղաթղթեր» են միջազգային ասպարեզում ինչպես Թուրքիայի, այնպես էլ թուրքական այլ պետությունների համար, ինչպես Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի, որ արդեն իսկ համաթուրքական դաշինք են ստեղծել եւ նպատակ ունեն Ռուսաստանի եւ Չինաստանի հողերի մի մեծ մասի եւս տիրել… Էլ չասենք, ծավալվելու նպատակներ ունեն ինչպես Իրանի եւ առհասարակ մերձավորարեւելյան, այնպես էլ եվրոպական ուղղություններով…  

Պանթուրքիզմը անգամ փորձում է մխրճվել պանարաբիզմի եւ պանիսլմիզմի մեջ, ինչը մի այլ վտանգ է ավելացնում համաշխարհային վտանգների շարքում: Այստեղ ծավալաշապտական նկրտումներ ունեն նաեւ պանիրանիզմը, պանքուրդիզմը, պանարաբիզմը, պանսլավոնիզմը եւ այլն… Իսկ սիոնիզմի մասին խոսելն ավելորդ է:

Այստեղ քննարկվելիք նյութ է նաեւ կրոնական ծավալումների թեման՝ պանիսլամիզմ, քրիստոնեական էկումենիզմ, լամայականություն եւ այլն, որին նույնպես անդրադարձել եմ հաճախ, սակայն դա այլ թեմա է, որը գուցե նաեւ ազգայնականության առումով քննարկվի, եթե անդրադառնանք ազգային հավատների եւ միջազգային կրոնների խնդիրներին: Մեր դեպքում այն արիադավանություն (հեթանոսություն) – քրիստոնեություն հարաբերություններն են…

(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 5

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Անդրադառնալով Ամենապարզ Ազգայնականությունը – 3-ում Ազգային Վերածննդի ընթացքում Նժդեհյան Ցեղակրոն ուսմունքի՝ ֆաշիզմի հետ կեղծ համեմատությանը, հիշեցնեմ, որ արիական հավասարաթեւ խաչը եւ կեռխաչ-արեւխաչը եւս միտումնավոր վարկաբեկում էին ազգայինի դեմ հանդես եկող ժողովրդավար հռչակված վերլուծաբանները, դրանք բացառապես հիտլերյան գաղափարախոսության սեփականությունը համարելով: Սակայն հայտնաբերված սվաստիկա-կեռխաչը եւ հավասարաթեւ խաչը հայկական ժայռապատկերներում առկա են շուրջ 1-2 տասնյակ հազարամյակ առաջ, ինչը վստահաբար դեռ վերջը չէ… Իսկ այդ ժամանակներում ոչ միայն Ադոլֆ Հիտլերի կամ Բենիտո Մուսոլինիի մասին խոսք չկար, այլեւ Գերմանիայի ու Իտալիայի, էլ չասեմ ամբողջ Եվրոխայի, Ամերիկայի, Ռուսաստանի եւ աշխարհի այլ արհեստական երկրների…

Տիեզերախորհուրդ հավասարաթեւ խաչը, արեւխաչը եւ այլ խորհրդանշաններ ինչպե՞ս կարող է համարվել նացիստական ու ֆաշիստական սեփականություն, կամ էլ մեկ այլ կազմակերպության, թե երկրի…

Ինչեւէ, արդեն նշել եմ, որ հայկական ազգայնականության համեմատումը միջազգային ազգայնամոլական դրսեւորումների, իսկ ցեղակրոնության համեմատումը ֆաշիզմի հետ սինաբանություններ են:

Սակայն, ամենաանհեթեթը այդ ժամանակ արիականության հակադրումն էր տարբեր կրոնական գաղափարախոսություններին եւ հավատամքներին: Մինչ այդ, արիականությունը եւս նույնացվում էր հիտլերյան գաղափարաբանության հետ, սակայն Հայ Արիական Միաբանության գործունեությունը եւս հաստատեց, որ արիականությունը (նաեւ համաարիականությունը) հեռու են  մեր ժամանակների ազգայնամոլական, այլամերժական երեւույթների հետ նմանությունից եւ նացիստական Գերմանիայի պարագլուխը ինքն է օգտվել հին արիական տեսությունից, գրականությունից եւ մասնագետներից… Չնայած օգտվել է մեծաքանակ աստղաբաններից, պայծառատեսներից, թաքնագետներից եւ այլն, բայց հիմնովին խախտել է արիականության արարչակնիք սկզբունքները, Երկնային ու Երկրային զորությունների ճանաչողությունները, սխալ է իրականացրել ծիսական տիեզերաազդակ հիմնական պատվիրանները… որից եւ ազգային ու պետական քաղաքականությունը:

Ինչպես վերը նշեցի, այնուհետեւ սկսվեց արիականության հակադրումը տարբեր կրոնական գաղափարախոսություններին եւ հավատամքներին, ինչը եւս որոշ ժամանակ անց անհաջողության մատնվեց, քանզի մեր պարագայում՝ հայ արիականությունը եւ հայ արիադավանությունը (հեթանոսությունը) այլեւս հիմնավորել է իր անկախությունը ինչպես միջազգային ազգայնամոլական դրսեւորումներից, այնպես էլ միջազգային կրոնական տեսություններից առաջացումից (մի որոշ ժամանակ արիադավանճհեթանոսներին անգամ աղաբդավորականներ էին ասում)…

Բայց այս ամենն այլեւս անցյալում է: Հիշեցնեմ նաեւ, որ մինչեւ նացիզմի ու ֆաշիզմի ի հայտ գալը արիականություն հասկացությունը պատմագիտական ձեւակերպում էր, բայց դուրս հանվեց պատմա-քաղաքական բառապաշարից 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո եւ փոխարենը ներդրվեց Հնդեվրոպական եզրը, այնուամենայնիվ, իրական պատմագիտության մեջ արիականությունը մնաց որպես ներքին գործածության ճշմարիտ հասկացողություն…

Եվ այսպես, արիականությունը, որը համաշխարհային քաղաքակրթությունների մեջ իր ուրույն տեղն ունի,  «թյուրիմացաբար» նույնացնում էին հին հավատների (հեթանոսության – հեթանոս-էթնոս-ազգ (հայերեն՝ ազգային հավատ, ազգայնություն) հետ: Առավել եւս հին հավատների անկման այն ժամանակահատվածի, իհարկե միտումնավոր, երբ կռապաշտությունն էր տիրում այլեւս: Երբ ազգային հավատները հեռանում էին բուն արիադավանությունից…

Բայց այլ բան է Արիական Քաղաքակրթությունը, այլ բան է Արիադավանությունը, որպես Տիեզերահավատ հասկացողություն:
…Հ
եռանալով Արիական Սրբազան ու Ոգեղեն պաշտամունքներից, ազգային հավատների հետեւորդները «խորացան» երկրային կռապաշտության մեջ: Արիական Ցեղի մասնատման այդ ամբողջ ժամանակաշրջանը, շուրջ 3-4 հազարամյա, պատմությունն արձանագրեց որպես հեթանոսական՝ իհարկե, իրեն բնորոշ պաշտամունքային ու հավատամքային վարդապետությամբ:

Բայց վաղուց հայտարարել եմ, որ կա նախահեթանոսական ժամանակաշրջան (չնայած սկզբում քարկոծողներ եղան), որի ուսումնասիրությունը եւ ընկալումը միայն կբերի արիականության քաղաքակրթական արժեքների վերագիտակցումը… Այստեղ Հայ-Արիականությունն իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը ունի:

Եվ այսպես, մեկ անգամ էլ կասեմ, որ Հայ-Արիականությունը նախահեթանոսական է: Իրականում ինչպես ընկալում ենք, որ կա նախաքրիստոնեական ժամանակաշրջան, այդպես էլ պիտի ընկալենք նախահեթանոսական ժամանակաշրջանի գոյության փաստը: Այստեղ է, որ կառնչվենք (Համա)Արիական Քաղաքակրթության հզորագույն արժեհամակարգին, որի գիտակցումը մեզ կտանի տասնյակ հազարամյակներ (իրականում՝ շատ ավելի շատ) հետ…

Ինչպես ծննդի եւ մահվան միջեւ է գոյատևում կյանքը, այնպես էլ՝ Արիական Ցեղի մասնատման եւ Արիական Ազգերի առաջացման միջեւ եղել է հեթանոսությունը:

Եվ ինչպես հեթանոսական, այնպես էլ ամենատարբեր կրոնահավատամքային գաղափարախոսությունները աշխարհայացք ձեւավորող հասկացություններ են եւ որեւէ համեմատություն տեղին չէ Արիական Տեսակի՝ Հոգեմարմնական մի տեսակի հետ, որն արարչածին իրականություն է, ոչ թե կրոնական կամ գաղափարախոսական տեսություն: Ինչպե՞ս կարող է որեւէ կրոն կամ գաղափարախոսություն համեմատվել կամ հակադրվել մարդկային տեսակին, այն էլ հզոր քաղաքակրթություն հիմնած: Ցեղերը, ազգերը կամ անհատները կարող են լինել բազմաթիվ կրոնների (պաշտամունքների, հավատքների, դավանանքների) ազդեցության ներքո, սակայն, միմիայն մեկ Գենի-Ծինի կրող: Գենը կրոնին կամ գաղափարին հակադրելը եւ «արիական աղանդ» հասկացությունը թյուրըմբռնման կամ միտումնավոր շեղման հետեւանք է

Եվ իզուր չէ, որ Հայ Արիական Միաբանությունը ընդգծված Հայկականությամբ եւ Համաարիականությամբ (բացարձակ ազգային-ազգայնական համակարգեր) առաջնորդվող հայկական արմատական-ազգայնական կառույց է, որոնք հիմքում բնապաշտական կեցվածք եւ ուղղվածություն ունեն՝ համաձայն Արարչակնիք Տիեզերակարգի…

Հայկականությոնը մեր ներքին համակարգային քաղաքականությունն է, Համաարիականությունը՝ արտաքին:

(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 6

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մենք, որպես հայ ազգայնականներ, հետամուտ ենք Հայ Տեսակի գաղափարախոսությանը, որը հայապահպանության խնդիր է լուծում ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային հայկական աշխարհների (տիեզերաաշխարհների), նաեւ Հայ Աստվածների վերադարձի համար…

Հայը չի կարող ապավինել այլ Աստծու-Աստվածների, քանզի Տիեզերակարգի համաձայն կան Արարչի կողմից Արարված Տեսակներ, որ ունեն Աստվածային, Ազգային ու Մարդկային Համակարգեր…

Այլ Աստվածների պաշտամունքը հայերիս հեռացրել է Տիեզերակապից, չի գործում Հայ Ազգ (Մարդ) – Հայ Աստվածներ – Արարիչ Հավերժացման տանող Առանցքը եւ Հայ Տեսակը (Երկրային եւ Երկնային) հայտնվել է մշտառկա անհետացման վտանգի առաջ…

Հայի սերը, աղոթքը, կանչը ուղղված այլի Աստծուն, Տիեզերակարգի համաձայն հզորացնում է այդ Աստծուն, իսկ այդ Աստծու սերը ուղղված է իր Երկրային Տեսակին: Ստացվում է՝ մենք հայերս, երկրում հզորացնում ենք այն ազգին կամ ազգերին, ում Աստծուն կամ Աստվածնեևրին հավատում ու երկրպագում ենք… Ստացվում է ավելի քան 2 հազարամյակ է ինչ հայերս ոչ մի աջակցություն չենք ստանում Տիեզերքից (իմա՝ Հայ Աստվածներից), քանզի մեր աղոթքն ու փառաբանումներն ուղղված են օտարի Աստծուն, իսկ Հայ Աստվածները տկարանում են այդ իրավիճակից, մենք չենք սնում մեր Աստվածներին եւ չենք սնվում Նրանցից…

Եվ խախտվում ու նվազում է հայերիս դիրքը ոչ միայն Երկրում, այլեւ՝ Երկնքում, որտեղ թուլանում է արդեն Հայ Աստվածների եւ Հոգե-Ոգեղեն Հայկական Տիեզերաաշխարհների դիրքերը… Մեր կանչերը փրկության, թե ուախության մնում են անպատասխան, քանզի օտարի Աստվածը երբեք չի օժանդակի հայերին (Տիեզերքում եւս Տեսակի առավելության պայքար կա), իսկ հայի Աստվածները չեն կարող արձագանքել այլ Աստծուն ուղղված աղերսին կամ մեկ այլ կանչի…

Եվ այսպես շուրջ 2000 տարի մենք բողոքում ենք, թե Աստված-Աստվածները մեզ չեն լսում… Այս հարցին թերեւս կանդրադառնամ մեկ այլ թեմայի ժամանակ, քանզի բավականին ծավալուն է:

Ինչպես վերը նշվեց, մենք հետամուտ ենք Հայ Տեսակի գաղափարախոսության սկզբունքներին եւ հայ ազգայնականի համար ներկայիս խառնափնթոր իրավիճակում առաջնային չէ՝ հայը ռամկավար-ազատական է, թե՝ համայնավար-ընկերվարական, դաշնակցական է, թե՝ հանրապետական կամ սոցիալ-դեմոկրատ, քրիստոնյա է, թե՝ հեթանոս կամ անհավատ: Առավել էական է, որ բոլոր հայերը այս պահին ծառայեն Հայաստանին ու հայությանը, անգամ Թուրքիայում մահմեդականացած ծպտյալ հայերը, երբ կգա հարմար պահը… Թող որ յուրաքանչյուրը, առաջնորդվելով իր գաղափարով ու մարտավարությամբ, նպաստի համահայկական ռազմավարության հաղթանակին:

Ուստի՝ կրկին հիշեցնեմ, թե որքան կարեւոր է միասնական համահայկական հայեցակարգի ստեղծումը, երբ ամեն մի հայ կիմանա, թե իր տեղում ինչ խնդիրներ կարող է լուծել եւ ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սա պետք է վերածվի Համաշխարհային Համահայկական գործողությունների ծրագրի:

Հայ ազգայնականը պաշտում է իր Ծագումը, Արյունը, Լեզուն, Հավատը, Բնօրրանն ու այլ հավիտենարժեք հասկացություններ եւ պատրաստ է համագործակցել բոլոր հայերի հետ, աշխարհի որ մասում էլ նրանք գտնվեն, իհարկե բացառությամբ՝ ազգի տականքի, ազգադավների հետ…

Այս առումով պետք է նշեմ, որ ի տարբերություն արհեստական ազգերի, բնական-բնածին ազգերը, բացի պատմական հիշողությունից, ունեն նաեւ գենետիկ հիշողություն, ինչը դեռ շատերին հասու ու հասկանալի չէ… բայց արդեն իսկ երեւակվում է: Ուրեմն՝ ազգը, ազգային գաղափարախոսությունն ու ինքնությունը մեկտեղված են, եւ եթե սահմանում տանք ազգ երեւույթին, ապա ինքնության պարզաբանումը կստանանք ազգային սահմանման բնորոշիչներում եւ բաղադրիչներում:

Իսկ ահա, ազգային որակների, ազգ երեւույթի մասին պետք է մտածել ու գործել, քանզի միայն այդպես կվերականգնվի նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնությունը, որ ազգին էլ նա պատկանի: Արարչադիր Օրենքներով ապրող մարդիկ, կենդանական կամ բուսական աշխարհները տեսակավորված են ու բազմազան եւ դրանից հրաժարումը առաջին ծանր հարվածն է Ինքնությանը:

Անդրադառնալով Հայ Ազգի ծագմանը (իր Բնօրրանում)՝ փորձենք որպես ազգի սահմանում ներկայացնել նրա հիմնական բնորոշիչները: Արդեն խոսել եմ Արարչական Առանցքի մասին, ինչի գիտակցումը անհրաժեշտ պայման է ազգի կամ մարդու ինքնությունը հասկանալու համար, ինչը իրականում ոչ միայն հային է վերաբերում…

Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝

  1. Ծագում (Ծին-Գեն):
  2. Բնօրրան (Հայրենիք):
  3. Լեզու:
  4. Առաքինություն:
  5. Հավատ:
  6. Մշակույթ:
  7. Ինքնություն:
  8. Էություն:
  9. Առաքելություն:

Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար: 

(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 7

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Հայությանը համախմբելու համար հայ ազգայնականները նախ իրենք պիտի մեկտեղվեն, համախմբվեն կամ գոնե մեկ դաշինքում գործեն հնարավորինս կենտրոնաձիգ կանոնակարգով: Բայց դրա համար, նախ եւ առաջ պետք է գաղափարական ընդհանրացման հասնել, առաջիկա նպատակների եւ գերնպատակների հաջորդականությունը համադրել, գործել կանոնակարգված՝ իրավունքների ու պարտականությունների անվերապահ ընկալմամբ:

Ամենապարզ Ազգայնականությունը շարքում արծարծված ազգայնական գաղափարախոսություններն ու ուսմունքները, ինչպես ցեղակրոնությունը, հայկականությունն ու արիականությունը, այնպես էլ՝ հայադավանությունն ու հայդատականությունն իրենց տարբեր մեկնաբանություններով, ցեղակրոնությանը զուգահեռ ստեղծված տարոնականությունը եւ ազգայնականությանը միտված տարբեր գաղափարա-քաղաքական ծրագրերը, որոնք սնվում են հայկական ծագումնաբանությունից բխող գաղափարներով, կարող են միասնականացման քայլեր նախաձեռնել:

Իհարկե ազգայնական դաշտում նման քայլեր ձեռնարկվել են, որոշակի հաջողություններ գրանցվել են, սակայն մեկտեղվելու խնդիրը առկախ է մնացել, քանզի գաղափարախոսական ընդհանրացման հարցը չի կարգավորվել: Խնդիրներ են ծագել նաեւ հավատքային ձեւակերպումների առումով, ինչը բախվել է արիադավանության-հեթանոսության եւ քրիտոնեության անհամատեղելիության հետեւանքով…

Այդ իրողությունը հաշվի առնելով էր, որ առաջարկեցի արիա-քրիստոնեության տարբերակը հուդա-քրիստոնեության փոխարեն, ինչը քրիստոնյա ազգայնականներին, ոչ միայն ազգայնականներին, կմոտեցներ Հայոց Հավատի Արմատ-Ակունքին եւ քրիստոնեություն – արիադավանություն-հեթանոսություն անցումը անցավագին կնթանար…

Անգամ նախաձեռնեցինք հեթանոսություն-քրիստոնեություն՝ հաշտեցման եզրերքաղաքականությունը, ինչը եւս դժվարությունների հանդիպեց…

Այս ամեն փորձերից հետո Հայ Արիական Միաբանությունը նախաձեռնեց մեկ այլ քաղաքական ուղի, ինչը թույլ կտա ստեղծել երկու ազգայնական քաղաքական դաշինքներ, մեկը՝ արիադավանություն-հեթանոսություն հավատի հետեւորդ կառույցներից, մյուսը՝ քրիստոնեական կրոնի: Այսպես հնարավոր է իրական աշխատանքներ կազմակերպել, քանի որ գաղափարա-քաղաքական հարցերում երկու կողմերն էլ կարողանում են գրեթե մեկտեղվել, անգամ նույն նպատակներն է հնարավոր լինում առաջադրել եւ՛ ներազգային, եւ՛ արտաազգային հարաբերություններում, մնում է միայն հոգեւոր խնդիրը, ինչը կարող է կարգավորվել նշյալ երկու դաշինքների գոյությամբ…

Բայց ցայսօր գործը տեղից չի շարժվել:

Բայց եթե հնարավոր լիներ համախմբել վերոնշյալ տարբեր ազգայնական գափարների ու ծրագրերի հեւորդ հայ ազգայնականներին, ապա հաջորդ քայլը լինելու է համախմբումը մեկ ծրագրի շուրջ, որի տանող ուժը  Հայկականություն Համակարգն է լինելու… Ազգային Ոգու զորությամբ էլ կերտվելու է մեր Ազգային Անկախ Պետությունը՝ Համահայկական Սահմանադրությամբ եւ Ազգ-բանակով… Այստեղ կարեւորվելու է նաեւ ազգային Իշխանության ձեւավորման խնդիրը, քանզի այդ խնդրից է կախված լինելու մեր պետության ազգային լինելու, հայկական լինելոը բնույթը…

Սա տանելու է Ազգ-պետության կերտմամբ (մեկ ազգ՝ մեկ պետություն), քանզի համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում, բազմադեմ պետությունները կործանվում են բազմատեր լինելու հանգամանքից… Հայ ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում Ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր Բնօրրան-Հայրենիքում, այլապես բախումներն անխուսափելի են՝ վկա աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը եւ երկրների մասնատումը կամ կործանումը:

Մարդկային տեսակները տարբերվում են ազգային պատկանելությամբ, էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ գործադրել օրենքներ, իրավունքներ ու պարտականություններ, որոնք բավարարեն բոլոր ազգատեսակներին: Հայաստանը Հայի Հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի… Մյուս ազգերն իհակե կարող են ապրել Հայաստանում, այն համարելով իրենց ծննդավայրը կամ բնակատեղի երկիրը՝ օգտվելով Սահմանադրությամ տրված իրավունքներից, բայց չեն կարող համարել իրենց Հայրենիքը… Հայկական Լեռնաշխարհը միայն հայերիս Բնօրրանն է եւ մենք են մեր Լեռնաշխարհի միակ բնիկները…

Այստեղ կանգ առնենք առայժմ:

Այնուամենայնիվ փորձեր եղել են ազգայնական միավորումներ ստեղծելու համար: Դեռ 1996-1997թթ. փորձեր նախաձեռնվեցին նման դաշինքների ստեղծման առումով եւ 1998թ. ապրիլին, Երեւանում ձեւավորվեց ու հիմնադրվեց Հայ Ազգայնական Դաշինքը (ՀԱԴ): Միեւնույն ժամանակ մարզերում եւս փորձեր արվեցին, եւ Աբովյանում Հայ Արիական Միաբանությունը նախաձեռնեց Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքի (ԱՈՒՄԴ) հիմնադրումը: Այնուհետև, 1998թ. կեսերին հայ արիների նախաձեռնությամբ Աբովյանում կայացավ Միասնական Պայքարի Ճակատի (ՄՊՃ) քաղաքական դաշինքը:

Ինչպես նշեցի, 1996-1997թթ. փորձեր արդեն եղել էին, հայ արիների նախաձեռնությամբ Աբովյանում գործում էր «Արարչական Դաշտ» խումբը, որի աշխատանքներին մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի մտավորականներ, գիտնականներ, տարբեր այլ մասնագետներ: Ուսումնասիրություններ էր կատարվում Հայկականության եւ Արիականության տեսությունների շուրջ: Աբովյանում եւս մեկ այլ խումբ էլ էր գործում՝ «Ազգային Դաշտ», որտեղ գրանցվել էին քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ նաեւ Երեւանից ու տարբեր մարզերից: Այստեղ ուսումնասիրում էին Ցեղակրոն եւ Տարոնական ուսմունքները Հայկական ծագումնաբանության վրա հիմնված տեսություններ, հեթանոսական վարդապետության, տոհմաբանության եւ այլն…

1999թ. հունվարին Երեւանում կայացավ Հայ Արիական (Արիների) Բռունցքի (ՀԱԲ) հռչակումը: Այն կայացավ Հայ Արիքական Միաբանության եւ նախկին ռազմական կազմավորման՝ Հայոց Ազգային Բանակի դաշինքի վրա: Այս ազգայնական դաշինքին էլ վիճակված էր առաջին անգամ Հայաստանում ազգայնական ուժերին մասնակից դարձնել խորհրդարանական ընտրություններին: 2003թ. «Հայ Արիական Բռունց» ազգայնական դաշինքով մասնակցություն եղավ ՀՀ ԱԺ ընտրություններին: Մինչ այդ ազգայնականները մասնակցել էին միայն մեծամասնական ընտրակարգով:

2003թ.-ն աշխույժ տարի էր ազգայնական փորձերի առումով եւ այդ տարվա հունիսի 16-ին ստեղծվեց Հայ Ազգայնական Ճակատը (ՀԱՃ): Իսկ հունիսի 26-ին հայ արիները նախաձեռնեցին նաեւ Ազգային Համաձայնության Խորհրդարանի (ԱՀԽ) ստեղծումը, որը պիտի նախաձեռներ «Զարթոնք» Ազգային Շարժումը… Բայց… Հետո էլի այլ փորձեր եղան:

Նախքան քաղաքական ու հանրային գործունեության ծավալումները, մենք գիտակցում էին, որ նորանկախ Հայաստանն ազգային պետույուն չէ դեռ, ինչը լուրջ ազդեցույուն է ունենալու մեր գործունեութան վրա, հատկապես միջազգային պարտադրանքների պատճառով: Ուստի՝ առաջնային համարեցին մեր կազմակերպությունների պետական գրանցումը, որպեսզի անօրինական գործելու եւ մեզ կասեցնելու առիթ չլինի…
1994-1996թթ. մի քանի անգամ (այս դիմումներն առհասարակ անպատասխան մնացին), իսկ 1997թ. հունվարից սկսած՝ Հայ Արիական- Ցեղապաշտական Դաշինքը (ՀԱՑԴ) 7 անգամ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցում ստանալու համար, եւ միայն տարեվերջին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն, քաղաքականը մերժվեց: Մեր համառության շնորհիվ էր, որ 1998թ. մարտին էլ գրանցվեց նաեւ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցություն (ՀԱՑԿ): 1998թ. առաջին կեսին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվեց նաեւ ՀԱՑԴ հասարակական եւ ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ պաշտոնաթերթը՝ «Հայ-Արիա» շաբաթաթերթը  (2002թ.ից, արդեն որպես Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ, հրատարակվեց «Հայ-Արիներ»-ը, իսկ դրա «Հայեր» եռամսյա հանդեսը հրատարակվեց 2003թ.):

Եվ միայն 2000թ. մենք մեր բոլոր կազմակերպությունների միավորմամբ հայտարարեցինք Հայ Արիական Միաբանության ձեւավորման մասին, որի գրանցումը որպես միաբանություն եւ հայ ցեղապաշտ ընտանիքների դաշինք, ՀՀ արդարադատության նախարարությունը չէր գրանցում՝ պատճառաբանելով, որ Հայաստանում օրենք չկա ընտանիքների դաշինք գրանցելու, եւ առաջարկվեց 3 տարբերակ՝ քաղաքական, հասարակական կամ կրոնական:

Հետգրության փոխարեն – Այդ տարիների արդարադատության նախարարը մի քանի անգամ գրանցումը մերժելուց հետո, ինձ հետ բաց խոսեց, թե չի ցանկանում նորից մերժել, ուստի պետք է մի քիչ «թեթեւացնել» մեր առաջարկված անունը, քանզի այդ հնչեղությունը կարող է միջազգային արձագանքներ բերել… Հայ, Արիական եւ Ցեղապաշտական անուններից պիտի ընտրություն կատարվեր: Նախարարին առաջարկեցի իմ անձնագրից հեռացնել Արմեն Վանի Ավետիսյան ձեւակերպումներից որեւէ մեկը… Նա մի պահ լռեց, ապա լիաթոք ծիծաղեց՝  թե դե լավ Հայ Արիականի Ցեղապաշտյան, քեզ բարի գործեր, մեզ էլ բարի աշխատանք…
(Շարունակելի) – www.hayary.org

Ամենապարզ Ազգայնականությունը – 8

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ամենապարզ Ազգայնականությունը 1-7-ում էլ խոսվեց ազգային գաղափարախոսության եւ այն իրականում կրողի՝ հայ ազգայնականության մասին: Խոսեցի նաեւ այն մասին, որ ազգայնական սկզբունքները հիմնականում բոլոր ազգերի մոտ նույնն են (առավել եւս բնածին ազգերի): Դիտարկվեց նաեւ այն իրավիճակը, երբ ազգայնականության հակառակորդները, թե՛ հայ, թե՛ օտարազգի, փորձում են մշտապես խառնել, մխտռել ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ), երբեմն նաեւ ցեղամոլության (ռասիզմ) պատկերացումները…

Հիշեցնեմ արդեն ասված այն պարզ ճշմարտությունը, որ հենց Ամենապարզ Ազգայնականությունը – 1-ում էր նշվել, ազգայնականը երբեք չի մերժում այլ ազգի իրավունքները (իհարկե պարտականությունների հետ համատեղ) եւ սեփական ազգը չի հակադրում այլ ազգերին: Ազգայնականությունը պարզապես ազգի նկատմամբ սիրո բացարձակ դրսևորում է: Այնպես ինչպես երեխան է սիրում  իր մորը, բոլոր մայրերից առավել, ազգի ներկայացուցիչն իր Հայրենիքը՝ բոլոր հայրենիքներից առավել, կամ ինչպես զինվորն է պաշտպանում իր երկիրը՝ պատրաստ նահատակության, այդպես էլ ազգայնականն է սիրում իր մորը, հայրենիք-տուն-ընտանիքը եւ մարտնչում է իր երկրի սահմանները պաշտպանելու համար…

Մեկ անգամ էլ կկրկնեմ, որ ոչ մի ժողովրդավար տեսաբան չի կարող մեղադրել,  ծայրահեղականներ կոչել այն երեխային, ազգի ներկայացոցիչին ու զինվորին ովքեր նախ եւ առաջ սիրում են սեփական մորն ու հորը, ազգն ու հայրենիքը: Այս պես էլ ազգայնականին չի կարելի մեղադրել նման սիրո մեջ, քանզի բացարձակապես նույն զգացական երեւույթն է սիրո այդ դրսեւորումների մեջ:

Այստեղ եւս հավելենք, որ ինչպես ցանկացած մեկը, այնպես էլ ազգայնականը կարող է սիրել կամ հարգել նաեւ այլ ազգերի, նրանց հայրենիքներն ու արժեքները, սակայն դա այլ խնդիր է, առավելապես ենթակայական (օբյեկտիվ) է եւ ոչ առաւկայական (սուբյեկտիվ):

Հարատեւ հարց է, թե երբ է առաջ եկել ազգային գաղափարախոսությունը, չի դադարում նաեւ ինքնության շուրջ փնտրտուքը… Այն , որ դրանք եւ հատկապես ազգային բոնորշիչները, որոնց մասին եւս խոսել ենք, եղել են շա՜տ վաղուց, անվիճարկելի է: Դրանք եղել են ի սկազբանե:

Պարզապես պիտի հնարավորինս ճշգրտել, թե երբ է սկսվել այդ ամենը կորցնելու ժամանակաշրջանը… Արդեն իսկ դրանք կորցնելու (ավելի ստույգ՝ չկարեւորելու) պահը հաստատելուց հետո շատ այլ բաներ կպարզաբանվեն ինչպես ձեռքերի մատների վրա հաշվվող բնածին ազգերի, այնպես էլ հազարավոր արհեստականորեն առաջացած ազգերի (այս կամ այն տարածքի աշխարհագրական, պատմական ժամանակաշրջանի կամ մեկ այլ նշանավոր իրադարձության անվամբ կոչված, ինչպես ամերիկացի, կանադացի, բրազիլացի, արգենտինացի, ավստրալիացի, նորզելանդացի, քենիացի, ալժիրցի, կամբոջացի, սինգապուրցի. իսպանացի, իտալացի եւ այլ ազգերի ու մարդկանց եւ Աստվածների հարաբերությունների) մասին, ըստ հավատատեսության աստիճանի՝ ոչ միայն արհեստական ազգերի, այլեւ արհեստածին աստվածների առաջացման մասին… Եվ այսպես շարունակ:

Ինչեւէ: Կորցնելով (միտումնավոր, թե անմիտ)՝ փորձել են նորը ձեւակերպել, ինչը չի ստացվել, իսկ հինն էլ ոչնչացված էր այլեւս, կամ էլ պատառիկներով պահպանվել է եւ միտումնավոր չի ներկայացվում… Բայց այսպես կրճատվում է նաեւ տվյալ ազգի պատմությունը, անցյալ-ներկա-ապագա իրականությունից դուրս են մնում ազգային հնագույն եւ ինքնատիպ շատ այլ արժեքներ…

Իսկ նորը չի ստացվել, որովհետեւ այլ աշխարհայացքի վրա նորի կառուցումը հին արմատներով չի կայացել, իսկ բոլորովին նորն էլ երբեք հիմնավոր ու  հաստատուն չէր կարող լինել: Ու հիմա հենց այդ անհաստատ ու հեղհեղուկ վիճակում ենք եւ մենք եւ բոլորը…

Լավ, գոնե մենք, որ հազարամյակներ ապրած ազգ ենք, նոր պիտի խոսե՞նք ինքնությունից ու դեռ որոշենք՝ ինքնատի՞պ ենք, թե՞ ինչպես բոլորը… Առաքելություն ունե՞նք, թե՞… արհեստածին ազգերի նման ուղղակի ապրում ենք որտես պատահի, առանց ազգային նպատակների… 

Շատերը գոնե տրամաբանորեն զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն կամ չի կարեւորվում արդեն եղածը… Շատերն էլ անգրագետի նման խառնում են պետական ծրագրերն ուազգային գաղափարները, գաղափարախոսությունը, սակայն Հայաստանի 1-3 Հանրապետքություններում էլ, առավել եւս նոր հայաստան կոչվածում երբեք նույնը չեն եղել պետական եւ ազգային ծրագրերն ու գաղափարախոսությունը…

Այս խնդրին հետո եւս չանդրադառնալու համար նշեմ, որ անհարկի խառնում են նաեւ ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, այս ձեւակերպումներին անգամ խատռնվել են ամբոխ, հասարակություն եւ հանրություն եզրերը, որի գեևնպատակը ազգը ոչնչացնելն է… Հայրենիք, երկիր, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացություններն են են նույնականացվում: Սակայն հայրենիքն է, որ տրված է ի վերուստ, հայրենիք ունենում են բնածին ազգերը, իսկ երկիրը կիրառվում է որպես բնակատեղի, որտեղ կարող են բնակվել ու սեփականը կոչել, պետությունը գործիք է ազգի խնդիրների իրականացման համար, սակայն գրեթե հայրենիք է համարվում, ինչը ծիծաղելի է դառնում, եթե իշխանությանն են նույնացնում պետության հետ…

Բացարձակապես տարբեր են ազգային եւ ժողովրդական հիմնախնդիրները եւ հայրենիքի տարածքում գործող ազգային ու ապազգային պետության գործառույթները, ինչ մնում է ազգային եւ պետական նպատակներին, ապա դրանք կարող են եւ նաեւ չհամընկնել, նույնիսկ՝ հակադրվել, եթե պետությունն առաջնորդվում է ոչ ազգային նպատակներով, բնույթով ազգային չէ եւ վարչակառավարման համակարգով օտարահպատակ է ու օտարից սնուցվող:

Այնպես որ, հնարավոր է, որ սեփական պետությունում բնիկ ազգը ապրի ապազգային միջավայրում: Օտարի օրենքների ճնշմամբ անգամ ազգային փոքրամասնության վերածվի… Դա հիմա էլ հեռու չէ մեզանից՝ Ազգը ստորադասված է ոչ միայն խառնամբոխի վերածված ժողովրդի առաջ, այլեւ օտարների… Այսօր փորձում են ՀՀ քաղաքացու կարգավիճակն ավելի կարեւորել, քան՝ ազգային հայ մարդու, հետագայում էլ կկարեւորվի միջազգային քաղաքացին, քան ազգային ինքնություն ունեցողը… Այսպես փորձում են նաեւ ազգային պետությունը արժեզրկել համաշխարհային մեկ պետություն ստեղծելու գաղտնի ծրագրերի առջեւ…

Կարող ենք էլի ծավալվել, բայց դառնանք բուն թեմային եւ նշեմ այն պատճառները, որոնք, մեր կարծիքով, հիմնավորում են, թե ինչու մեզանում չկա հստակ եւ համընդհանուր ընդունելի ձեւակերպված սահմանում հայի տասնյակ (իհարկե կարող եմ ավելի մեծ ձեւակերպումներ էլ տալ, բայց հետո…) հազարամյակների ազգային ինքնության վերաբերյալ: Դավադիր պատճառները եւս հայտնի են…

Ինչեւէ, դրանք են՝

  1. Հազարարամյակների գրավոր պատմության եւ հոգեւոր-մշակութային շինությունների ոչնչացումը, նաեւ օտարումը Հայաստանից:
  2. Արժեքային համակարգի աղճատումը, հատկապես տիեզերահաս հոգեւոր ոլորտի ոչնչացումը:
  3. Ազգային պետականության երկարամյա կորուստը: Նոր պետականության ոչ ազգային բնույթը:
  4. Հայի ծագման եւ առաքելության, Հայկական Լեռնաշխարհի՝ Տիեզերական Դարպասներ լինելու չգիտակցումը:

Իհարկե, կարելի է թվարկել էլի պատճառներ, բայց վստահ եմ, դրանք բոլորն էլ կարող են դիտարկվել նաեւ որպես հետեւանքներ ու կտեղավորվեն նշածս պատճառներում: Թվարկածս բոլոր պատճառները ինչ-որ ձեւով նույնպես շաղկապված են պատճառա-հետեւանքային կապով, ինչն էլ կփորձենք ներկայացնել հետագայում:

Այնպես, ինչպես Հայկական Լեռնաշխարհն է հայերիս Հայրենիք-Բնօրրանը, այդպես էլ Հայք-Հայաստանը պիտի լինի հայերիս Ազգային Պետությունը… Եվ այնժամ հայը կզգա Արարչածին լինելու Տիեզերական զորությունը եւ Աստվածների հետ սիրով ապրելու Գերագույն Վեհությունը…

(Շարունակելի) – www.hayary.org 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։