Հայկական խոհանոց – Սմբուկով կարկանդակ… Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն… «Եվրատեսիլ-2015». Հայաստանը եզրափակչում է… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք (էջեր՝ հայ արիականների լուսանկարների)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով կարկանդակ

Բաղադրությունը – Խորոված սմբուկ – 4 հատ, գլուխ սոխ – 1 հատ, կարմիր տաքդեղ – 1 հատ, բուսայուղ – 50 գ,

Խմորի համար՝ կաթ – 1 բաժակ, ձու – 2 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, աղ – 0.5 թեյի գդալ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ալյուր – 2 բաժակ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել, ավելացնել կարմիր տաքդեղը, կտրտած սմբուկը եւ դնել մի կողմ:

Պատրաստել ձեռքերին չկպչող խմոր: Խմորին ավելացնել 50 գ բուսայուղ եւ թողնել 30 րոպե հասունանա: Խմորը թավայի մեջ բացել, սմբուկով միջուկը լցնել վրան եւ դնել ջեռոցը ու եփել 20 րոպե 2000-ի տակ:

Ախորժակով վայելեք դյուրամարս ու համեղ այս կարկանդակները:

Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն

Մի խումբ հայ ծրագրավորողներ աշխատում են արհեստական բանականության մոդելավորման ուղղությամբ։ Թիմի տեսակետն արհեստական բանականության վերաբերյալ չի համընկնում ոչ նեյրոնային ցանցերի կիրառման, ոչ էլ տվյալների հսկայական պահոցի օգտագործման մեթոդների հետ. «Մենք մոդելավորում ենք ոչ թե բուն ուղեղը, այլ ուղեղի պահվածքը։ Եթե տեսնում ենք ուղեղի պահվածքի որոշակի դրսեւորում, մենք դա ծրագրավորում ենք մեր մոդուլի մեջ, որը կոչվում է «Այա»»,- ասել է նախագծի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը։

Ամբողջ աշխարհում ստեղծվում են հատուկ ծրագրեր ռոբոտներին սպասարկելու համար։ Կարեւոր է թե՛ ռոբոտի կառուցվածքը, եւ թե՛ միջավայրը։ Այսինքն՝ ռոբոտի մարմնի կամ միջավայրի փոփոխության դեպքում փոխվում է ծրագիրը։ Իսկ «Այա»-ի դեպքում դրա կարիքը չի լինելու. ««Այա»-ն, տեղավորվելով ռոբոտի կամ ցանկացած այլ տեսակի սարքի մեջ, ադապտացվելու է մարմնին, իսկ հետո մարմնի միջոցով ճանաչելու է արտաքին աշխարհը։   Continue reading

Հայ արիականների գործնական, անձնական, թեմատիկ եւ այլ լուսանկարներից…

https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline

https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=photos_stream&tab=photos

http://www.hayary.org/wph/?page_id=2726 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/photos_albums

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.100396766709217.492.100002166810219&type=3  

https://www.facebook.com/armenuhi.melqonyan

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 17-ի (363) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայաստանը պահանջատեր գործոն՝ սպառվող թուրք-ադրբեջանա-հրեական դաշինքի դեմ… Մերձավոր Արեւելք – արաբական երկրներ.- Հաջորդ հարվածն ուղղված է…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4700Կքանդվի՞ հայհրեական «գորդյան» հանգույցըԻնչը չի կարելի ասել արտաքին աշխարհին, պիտի արծարծել ներքին շրջանակներում… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը եւ Հայաստանի շահերը… Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է.- ԱՄՆ-Իսրայել-Իրան կապը՝ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայելի կապի փոխարե՞ն…

3. Պահանջատիրության հոգեւոր ընթացքը – պահանջատեր Անթիլիասին կմիանա՞ պահանջատեր Էջմիածինը… 100 տարի անց՝ նույն թուրքը… Թուրք-ադրբեջանական հիասթափումներին հետեւեց իսրայելականը…

4. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր –իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

5. Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

6. Ի խորոց սրտի – Դաշնուրդ… Դեռ մաքրում ենք մեր լեզուն աղբից՝ օրհնյալ անուններն ենք պեղահանում… եւ հայտնաբերեցի իմ Հայաստանի, իմ լեզվի ու մշակույթի բերդբաբայանական դաշնուրդը…

7. Մարտի ժամանակ՝ զինվոր, մարտից հետո՝ կին – աշխարհի մի շարք երկրներում ընդունված է «զորակոչիկուհի» գաղափարը… Հայրենիքին ուզում են օգուտ տալ…

8. Ռուսական պետական ընկերությունը վատ է աշխատել – Բայց դրա դիմաց վճարելու է հայ սպառողը… Սովետական գիգանտը անկախության օրոք կռացել է… Նոր պայքար.- Երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման…

9. Հայկական խոհանոց – Սմբուկով եւ հոնի չրով աղցան… «ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում կհավաքի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ… Թանգարանային գիշերներ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ Արիականների գործնական, անձնական, թեմատիկ եւ այլ բնույթի լուսանկարներից…

https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline

https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=photos_stream&tab=photos

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/photos_albums

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.100396766709217.492.100002166810219&type=3  

https://www.facebook.com/armenuhi.melqonyan

http://www.hayary.org/wph/?page_id=2726 

Հայաստանը պահանջատեր գործոն՝ սպառվող թուրք-ադրբեջանա-հրեական դաշինքի դեմ… Մերձավոր Արեւելք – արաբական երկրներ.- Հաջորդ հարվածն ուղղված է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թուրք-իսրայելական դաշինքը հարյուրամյակների պատմություն ունի եւ այդ պատմությունը մշտապես ընթացել է ի վնաս տարածաշրջանի երկրների, առավելապես՝ հայերի: Երբեք որեւէ ռազմա-քաղաքական դաշինք այսքան հալածական ու անխնա չի հետապնդել մեզ: Եվ թյուրքական քոչվորական ամբոխը մեր հայրենիքում հաստատվելու համար ցույց տվեց իր արնախում դեմքը…

Այս ընթացքում եթե Անկարան (հետո նաեւ Բաքուն) արաբական կամ իրանական հարցերում որոշակի ընդվզել է իսրայելական ծրագրերի դեմ (թեկուզ արաբներին սիրաշահելու կամ իսլամական երկիր խաղալու համար), ապա հայկական հարցում որեւէ ընդվզում որեւէ կողմից երբեւէ չի եղել:

Աշխարհի գաղտնի կառավարության կողմից ԱՄՆ-ին հակադիր բեւեռի՝ ԽՍՀՄ-ի ստեղծումը (որպեսզի աշխարհում բոլոր խնդիրներն ու տարբերակները վերահսկվեն)՝ մասոնա-բոլշեւիկյան համադրությամբ մոգոնեց եւս մեկ արհեստական՝ երբեւեէ չգոյ պետություն՝ Ադրբեջան, որի ադրբեջանցի կոչված խառնամբոխը նույնպես միացավ թուրք-իսրայելական դաշինքին:

http://www.hayary.org/wph/?p=4700Կքանդվի՞ հայհրեական «գորդյան» հանգույցըԻնչը չի կարելի ասել արտաքին աշխարհին, պիտի արծարծել ներքին շրջանակներում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4765Պատերազմ, որ կործանարար է, նաեւ շահեկան – Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի համար…

http://www.hayary.org/wph/?p=4764Թուրքական սպանդանոցում – Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին… Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ – Թել Ավիվը համառում է, որ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը…

Այս դաշինքը (մասամբ՝ նաեւ եվրոպական որոշ երկրներ) հիմնական պատասխանատուն է Հայոց ցեղասպանության ծրագրման, կազմակերպման եւ իրականացման: Այստեղ կան բաժանումներ, որոնք վաղուց հայտնի են եւ հայ հանրության համար մեկ անգամ եւս պարզաբանվել են Հայ Արիական միաբանության կողմից: Այն փաստը, որ թուրքը չէր կարող ամբողջ աշխարհի բերանը փակել եւ եղեռնագործությունն ավարտին հասցնել, կասկած չի հարուցում: Եվ այլեւս գաղտնիք չէ սիոնիզմ-պանթուրքիզմ դաշինքի համատեղ գործունեությունը՝ մեզ համար դաժանագույն՝ 1895-1925 թթ.: Սա է հենց պատճառը, որ Անկարան պարբերաբար զգուշացնում է Իսրայելին, որ երկրի արխիվները բացելով եւ ծպտյալ հրեաների, որ երիտթուրքական պարագլուխներն էին, ցուցակը ներկայացնելով՝ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նորից նման ահաբեկումներ հնչեցին Անկարայից, եւ ոչ միայն Իսրայելի ուղղությամբ, նաեւ եվրոպական որոշ երկրների: Անգամ Հռոմի պապի հասցեին հնչեցին անանուն մեղադրանքներ, թե Վատիկանը դեռ պատասխաններ ունի տալու մարդկության առջեւ… Իմիջայլոց, թուրքերը ԱՄՆ-ին էլ մեղադրել են հնդկացիական ցեղերի նկատմամբ ցեղասպանոթյուն կատարելու մեջ…

Հրեական The Jerusalem post թերթը վերջերս նշեց, որ Թուրքիայում սկսել են ցուցադրել փաստավավերագրական մի ֆիլմ «Իշխող միտքը» վերնագրով, որում հրեաները ներկայացվում են որպես քանդող, ոչնչացնող, պատերազմներ հրահրող եւ արդեն 3500 տարի աշխահում գերիշխող տարր, Մովսեսի ժամանակներից ի վեր…   Continue reading

Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը եւ Հայաստանի շահերը… Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է.- ԱՄՆ-Իսրայել-Իրան կապը՝ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայելի կապի փոխարե՞ն…

Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը

Վատիկանը, լինելով համաշխարհային հոգեւոր-կրոնական կենտրոններից մեկը, ու թերեւս ամենաազդեցիկը, շարունակում է մարդկության նաե՛ւ աշխարհիկ հատվածի խնդիրների վրա ազդեցություն գործել:

Օրերս Վատիկանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետության գոյությունը:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն, դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Վատիկանը նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես դա արվում էր նախկինում: «Այո, դա ճանաչում է այն բանի, որ պետությունը գոյություն ունի»,- նշել է Վատիկանի մամուլի քարտուղարը:

Իսրայելը հիասթափություն է հայտնել Վատիկանի որոշման կապակցությամբ:

Սա ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաձեւման համար կունենա քաղաքական զգալի նշանակություն: Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հիասթափումներից հետո, Իսրայելի հիասթափությունը կարծես շաղկապում է այս խնդիրները…

Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է

Այն, որ Իսրայելը եւ Թուրքիան արդեն քանի անգամ կանգնել են բարեկամական կոչված հարաբերությունների փլուզման շեմին, արդեն հստակ է: Վերջին անգամ դա եղավ, երբ թուրքական մի նավ փորձեց բարեգործական օգնություն հասցնել Պաղեստին, բայց նավը ոչնչացվեց իսրայելական զինուժի կողմից, եւ մեռան բոլոր թուրք նավաստիները: Այժմ Իրանի խնդիրն է բորբոքել Անկարային, եւ թուրքերը սարսափով են հետեւում Վաշինգտոնի կողմից նախաձեռնած Իրան-Իսրայել մերձեցմանը:

Սա իհարկե, ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, եւ Մոսկվան արդեն փորձում էր Անկարայի հետ վերակազմավորել կապերը: Սակայն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վլադիմիր Պուտինի այցը Երեւան եւ ցեղասպանություն եզրի օգտագործումը հայկական ջարդերի նկատմամբ՝ կատաղեցրել է թուրքերին, որոնք հայտարարել են, թե հնարավոր է վերանայեն Ռուսաստանի հետ եղած ծրագրերը:   Continue reading

Պահանջատիրության հոգեւոր ընթացքը – պահանջատեր Անթիլիասին կմիանա՞ պահանջատեր Էջմիածինը… 100 տարի անց՝ նույն թուրքը… Թուրք-ադրբեջանական հիասթափումներին հետեւեց իսրայելականը…

Պահանջատիրության հոգեւոր ընթացքը

Ըստ Անթիլիասից եկող լրատվության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովվապետական այցով այցելել է ԱՄՆ, որտեղ նույնպես քննարկել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատը: Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարեւորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին՝ Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ:

Արամ Ա-ն մշտական կապի մեջ է նաեւ հանձնախմբի այլ անդամների հետ եւ ուշադիր հետեւում է միջազգային մամուլին ու Թուրքիայի հակազդեցություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը դատ էր բացել Թուրքիայի սահմանադրական դատարանում՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական իմաստ ունի Կիլիկիայի ու ամբողջ հայության համար: Թուրքական կառավարությունը Սիսի կաթողիկոսարանը առգրավել էր Ցեղասպանությունից հետո: 1921թ. Օսմանյան կառավարությունը 2 օր ժամանակ տվեց Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ Կաթողիկոսը, վերցնելով կրոնական եւ մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնեց գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվեց Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում եւ 1930-ին՝ Անթիլիասում։

Նշենք, որ Վաշինգտոնում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Վաշինգտոնի ազգային տաճարում հանդես է եկել ելույթով, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Տեղի են ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ միջեկեղեցական հանդիպումներ:   Continue reading

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-16-ում

Հրեական Աստվածներ

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր –իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր-հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը:

Նշեցինք, որ 3 սկզբնաղբյուրներն էլ՝ Գրավոր Թորան, Բանավոր Թորան եւ ռաբունական գրականությունը կազմում են հրեա տեսակի իրավական եւ օրինական ուժ պարունակող միակ աղբյուրները: Եվ այդ հիշողությունն է ստիպում հրեաներին ներմուծել այդ սկզբունքները անգամ իրենց առօրյա կյանք՝ սննդակարգ, հասարակական, ընտանեկան, ամուսնական հարաբերությունների, տոնակատարությունների եւ այլ երեւույթների մեջ: Թորան փորձում է հրեաներին բացատրել նաեւ իրենց ունեցած դերը մարդկության պատմության մեջ:

Այս ամբողջ պատմությունը ողողված է ինչպես ժողովրդի հնազանդությամբ, այնպես էլ նրա ընդվզմամբ՝ Աստծո դեմ: Թորան հիշեցնում է հրեաներին. «Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի»: Եթե Գրավոր Օրենքը անփոփոխ է, ապա Բանավոր Օրենքը գտնվում է շարունակական զարգացման մեջ, հետեւաբար այն կարող է երբեմն փոփոխության ենթարկվել: Վերջինիս համար հիմնական աղբյուր է ծառայում Միշնան (օրենքի «կրկնություն»): Բանավոր Օրենքը փոխանցվում էր շղթայական ձեւով՝ մարգարե-իմաստուն-ուսուցիչ-աշակերտ: Փոխանցվելով սերնդեսերունդ բանավոր ձեւով՝ այն կարող էր կորցնել իր հավաստիությունը: Ուստի մշակվում եւ գրի է առնվում Միշնայում: Միշնան գրի է առնվել մ.թ. 220թ. Յեհուդա հա-Նասիի կողմից (135-220թթ.): Բանավոր Օրենքի պատմական առաջին շրջանը հայտնի է Թանայան շրջան անվամբ (I դարից մինչեւ 220թ.): Բացի Միշնայից, կան Բանավոր Օրենքին վերաբերող այլ աղբյուրներ եւս, որոնք հայտնի են «Միդրաշիմ» եւ «Տոսեֆտա» անվանումներով: Իսկ այն օրենքները, որոնք ձեւավորվում են արդեն 220թ.-ից հետո, չեն համարվում d՛oraita, այլ կոչվում են d՛rabbanan (արամեերեն՝ ռաբունական): Այսպիսով, 200-400-ական թթ. Տիբերիայի, Կեսարիայի ռաբբիները սկսում են Թորայի ուսուցման հարցերի քննարկումները: Այս քննարկումները հիմնվում էին փաստերի վրա, որոնք էլ իրենց հերթին գրի էին առնվում: Եվ այս գրառումները սկսեցին տեղադրել Միշնայի այն հատվածներում, որոնց դրանք վերաբերում էին: Կատարված գրառումներն ամբողջությամբ ստացան «Գեմարա» անվանումը:   Continue reading

Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Վրեժը աստվածային-բնական պարգեւ է եւ այն պահպանել-նորոգել-իրականացնելը վրեժը կրող սուբյեկտի պարտքն է:

Ազգերի էպոսները՝ նրանց հոգեկերտվածքի արտահայտությունները, վրեժի յուրահատուկ «դասագրքեր» են: Բացառություն չէ, այդ առումով, նաեւ մեր էպոսը՝ «Սասունցի Դավիթ»-ը: Այն մերօրյա ու գալիքի բազում վրեժային խնդիրներ ունեցող հային ոգեղեն դասեր է տալիս:

Էպոսի դիցհերոսների համար վրեժն այն աստիճան բնական զգացում ու գործողություն, ինքնին հասկանալի մի բան է, որ նրանք երկար-բարակ չէին մտածում, թե վրեժի զգացում ունենա՞ն, վրեժն առնե՞ն, թե՞ ոչ: Էպոսում թշնամու արածների վերաբերյալ ինչ-որ իրավական գնահատականներ, ինչ-որ բարոյախոսություն (առավել եւս դրա սպասումը թշնամու կողմից…) գրեթե չկան. թշնամին իր արածների՝ գողության, թալանի, Սասնա տան ազգային ինքնությունը, հավատքը խաթարելու, Տունը հարկատու դարձնելու, երկիրն իրենը համարելու համար պետք է պատժվի եւ վե՛րջ: Ա՛յս է մեր դիցհերոսների հոգում թշնամու արածների առաջին անգիտակցական-բնազդային արձագանքը (մեր խենթ, ծուռ դիցհերոսների վրեժային վարքում, որպես կանոն, այդ գիտակցությունը մտցնում էին Տան մեծամեծերը, Հայ նախնի Ոգին մարմնավորող Քուռկիկ Ջալալին եւ Հայ Իմաստությունը խորհրդանշող Պառավը):

Հիշենք այս առումով, էպոսային մեկ-երկու դրվագ: Սանասարը իմանալով, որ Խալիֆը մարդ է ուղարկել իր մորը՝ Ծովինարին սպանելու, «կատաղում» է եւ ինքն է նրան սպանում: Բաղդասարը (անգամ Բաղդասարը…) հայրենիք գալուց հետո, մի օր, իր մտադրությունն է կիսում եղբոր հետ, առ այն, որ որոշել է գնալ Բաղդադ, որ կամ Խալիֆան իրեն մատաղ անի իր «Ջոջ կուռքին», կամ էլ ինքը սպանի նրան: Մեծ Մհերը չի համակերպվում Սասնա տան Մսրա Մելիքին «խարջդար»՝ հարկատու լինելու հետ եւ որոշում է նրա դեմ կռվի ելնել: Տակավին պատանի Դավիթը Պառավից իմանալով Մսրա Մելիքի մարդկանց Սասնա տնից «խարջ» հավաքելու մասին, գնում-հավաքածը հետ է բերում, հարկահավաքների մի մասին սպանում, մյուս մասին հետ ուղարկում Մսր, իրենց ուղարկողին ասելու թե՝ «Էն Մհերի տղա՝ Դավի՛թն էդպես արեց./ մեկ էլ չը գա… Սասնա կընիկ, աղջիկ տանի՜/ Սասնա տուն ձեռ չի՛ ավերվե,/ Որ դուք էկե մեզեն խարջ ու խարազ կ՛ուզեք:/ Մըսրա գավառ իրեն, Սասնա գավառ մեզի:/ Թե չէ ինչ իրմեն կը գա, թող չը խնայե»:

Վրեժի ծարավը էպոսասացները անընդհատ իրենց ունկնդիրների մեջ էլ են բորբոքում, իրենց չը «օղորմի»-ներով, ասելով, օրինակ՝ «Դառնանք, զօղօրմի չը տանք/ Չմշկիկ Սուլթանին, /չը տանք օղօրմի:/ Դառնանք, զօղօրմի չը տանք / Մսրա Մելիքին,/ Չը տանք օղօրմի…»:

Էպոսում մեր դիցհերոսների վրիժառության մղումն իր ուժային հիմնավորվածությունն ունի. նրանք վստահ են իրենց ուժին, զորությանը, ոգուն, իրենց արարչատու հրեղեն որակներին, եւ, հետեւաբար, ինչու՜ պետք է թշնամուց, որքան էլ, որ նա զորեղ լինի, վախենան. «Աստուծով են, (խալիֆը,- հեղ) չի կարնա մեզ մորթի»,- ասում է Սանասարը եղբորը՝ տեսնելով նրա երկմտելը. «Մելիք, զա՜րկ, զա՜րկ, թող գա՛ քո գուրզ:/ Չըլնեմ, չիմանամ, որ էրկու մըտանի՛ ըլնես:/ (Աստծուց դրած չէր,/որ մեր ազգ մըսրցոց դեմ փախնի/)».- ասում է պատանի Դավիթը իրենից տարիքով Մելիքին՝ համոզված լինելով, որ նրա գուրզը բռնելն ի՜նչ է որ:   Continue reading

Ի խորոց սրտի – Դաշնուրդ… Դեռ մաքրում ենք մեր լեզուն աղբից՝ օրհնյալ անուններն ենք պեղահանում… եւ հայտնաբերեցի իմ Հայաստանի, իմ լեզվի ու մշակույթի բերդբաբայանական դաշնուրդը…

Պատահականություն էր, թե նախախնամություն, որ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին ինձ տվեցին գիրք, որը խռովեց հոգիս, զգացմունքներս խառնեց, որովհետեւ երկար ժամանակ էր բանաստեղծություններ չէի կարողանում կարդալ, իսկ այս գիրքը մի շնչով կարդացի: Իսկապե՛ս մի շնչով: Հարստացա, հարստացա մտքի թռիչքով ասելիքի յուրահատուկ մատուցմամբ ու բառերով…

Բերդ Բաբայան «Դաշնուրդ». հենց սկզբից վերնագիրը ինձ խորհել տվեց. առաջին անգամ էի այդ բառը լսում (ոչինչ, որ բանասեր եմ), բայց ամեն ինչ էլ լինում է, մանավանդ գիրքը հրամցրեց ու դաշնուրդի կողքին դրեց այլ բառեր եւս, որոնց հետ պատիվ ունեցա ծանոթանալ ու նրանք դարձան նաեւ իմը (կարծում եմ, հեղինակը չի առարկի, որ մենք՝ ես, ուսանողները եւ, առհասարակ, ընթերցողը գործածենք բանավոր եւ գրավոր խոսքում): Այո՛ իմը, որովհետեւ այդ յուրահատուկ բառերը ես տեսնում եմ արդեն որպես շարադրությունների վերնագրեր, բառերի շքեղ հավաքածու, որոնցով ուսանողը խոսք կկազմի: Ինչեւէ՝ «դաշնուրդ», ռուսերեն՝ ակորդ

Ակամա հայտնվեցի Բերդ Բաբայանի բառերի աշխարհում, որոնք հատիկ-հատիկ ստեղծվել էին՝ ծվարելու համար այն բանաստեղծություններում, որտեղ իրենք տեր են, գույն, համ, մտածելակերպ, աշխարհայացք, երեւակայություն, ինչու չէ, իրականություն ու որակ, նոր որակ:

«Ոսկե ժանիք»՝ այսպես է կոչվում բանաստեղծությունների 1-ին շարքը.

Ոսկեժանիք, եռագլուխ առյուծ տիրական, / երանելի եռանկյունի աստվածային, / հրակարմիր, բիբլիական ափեր կեռման, / եւ ափերից մինչեւ երկինք՝ / դյուցազնադեմ սյուներ երեք, / այդ սյուներին հպարտ բազմած / հանճարների կաճառ վսեմ, / իսկ կենտրոնում կանթեղը սուրբ՝ / Արարտի սուրբ գագաթը վառ: / Դրախտավայր երկիրն այս է… / Այս է՝ երկիրը Հայաստան:

Այս մուտքը ընթերցողին տանում է դեպի «Առասպելական հավերժություն», դեպի  «Մասիս», «Դեռ», «Մենք», «Փետրվարյան հրապարակ», հետո անցնում է «Վատ օրերի» միջով, խմում «Երեւանի ջուրը», մտնում «Խորհրդավոր մենախուցը», հիշում «Ապրիլը», «Համաճարակը», հետո… սպասում է գարնան գալուն ու… գծում է «Համբերության սահմանը»…   Continue reading

Մարտի ժամանակ՝ զինվոր, մարտից հետո՝ կին – աշխարհի մի շարք երկրներում ընդունված է «զորակոչիկուհի» գաղափարը… Հայրենիքին ուզում են օգուտ տալ…

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համասարանի՝ կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող՝ ապագա ռազմական հոգեբան Արա Սահակյանի կուրսի 95%-ը աղջիկներ են, բայց համոզված է, որ ամենաշատը մեկն է զորամաս ոտք դնելու ու պայմանագիրը կեսից խզելու է. «Երբ կրակոց է, պարզ է, որ բարձրակրունկի կտկտոցը տեղին չէ, իզուր չեն ասում, որ տղա գնում, բայց տղամարդ վերադառնում են»,- շեշտում է Արան:

Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է «զորակոչիկուհի» գաղափարը: Իսրայելի դեպքում՝ «Զինծառայության մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զորակոչման են ենթակա նաեւ 18 տարեկանը լրացած, չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ Զորակոչուհին կարող է ազատվել ծառայությունից, եթե այն հակասում է իր կրոնական համոզմունքներին։ Պաշտպանության բանակում չծառայելը սակայն դժվարեցնում է քաղաքացիական կարիերան:

Արան, որպես ռազմական հոգեբան, Իսրայելի օրինակը ու ընդհանրապես զորակոչուհիներին համարում է քանակի խնդիր լուծող, բայց որակի հարցը հարցական թողող միջոց: «Նույնն է թե տղամարդուն խոհանոց վստահես»,- ասում է Արան, չնայած չի ժխտում, որ այս հարցում ազգային մտածելակերպն էլ իր ազդեցությունն ունի, բայց ավելացնում է նաեւ, որ զինվորներն էլ ներքին խոհանոց ունեն, որի մասին անգամ սպաները չգիտեն, թեեւ տարիներով այդ ոլորտում են աշխատում: Աղջիկը անգամ ռազմական հոգեբան չի կարող լինել, ուր մնաց առաջին գծում հայտնվելը:

«Ո՞ր մի զինվորը կգնա, ու աղջկա հետ կկիսվի, թե իրեն նեղացրել են կամ էս ինչ բառը իր դուրը չի եկել: Զինվորը, որ 2 տարի աղջիկ չի տեսնում, կոպիտ ասած կենդանի ա դառնում: Եվ՛ եղնիկ, որ  վտանգը շուտ ա զգում եւ՛ առյուծ, որը գիտի պաշտպանվել: Հոգեբանի խորհուրդից հետո զինծառայողը փորձելու է ինքը հոգեբանական հարցեր տալ: Հոգեբանը կդառնա հոգեկան հիվանդ, որովհետեւ վաշտերը իրեն ուրիշ աչքով՝ թիրախի պես են նայելու: Մեր զորամասում գրադարանավարուհի ունեինք, ու տղերքը ոտից-գլուխ գիրք կարդացող էին դարձել: Դրա համար էլ հիմնականում բուժքույրերը տարեց ու ոչ այնքան հմայիչ կանայք են լինում»,- ասում է Արան:   Continue reading

Ռուսական պետական ընկերությունը վատ է աշխատել – Բայց դրա դիմաց վճարելու է հայ սպառողը… Սովետական գիգանտը անկախության օրոք կռացել է… Նոր պայքար.- Երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման…

Ռուսական պետական ընկերությունը վատ է աշխատել – Բայց դրա դիմաց վճարելու է հայ սպառողը

Ժամանակին երբ մեր էլցանցերը մասնավորեցվում էին, բազմաթիվ բողոքներ հնչեցին: Պետությունը հանրությանը հանգստացրեց այն առումով, որ դա  բաշխիչ ցանցերն են ընդամենը, իսկ կարեւոր՝ բարձրավոլտ էլցանցերը մնում են պետության սեփականությունը (ցայսօր այդպես է): Բայց արի ու տես, որ այս բաշխիչ ցանցերը սեփականացնելը իսկական պատուհաս դարձավ սպառողներիս գլխին: Իրականում սա նաեւ փորձանք է հենց պետության գլխին, բայց քանի որ իշխանությունները դա դեռ չեն հասկացել, այն դառնում է միայն սպառողների հոգսը:

Բանն այն է, որ ռուսական կողմը երբ ստացավ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սկզբում խոստացավ, որ կլինեն հստակ ներդրումներ, որոշակի արդյունքներ եւ դրական զարգացման դինամիկա: Բայց ընկերությունը փոքր-ինչ առաջ անցավ, եւ դեռ այդ լա՜վ ապագային չհասած՝ ղեկավար կազմին շա՜տ լավ աշխատավարձեր նշանակեց: Տարիների ընթացքում վարկեր ներգրավվեցին: Սպառողների համար դա ոչնչով տեսանելի չեղավ: Որովհետեւ, օրինակ, Բուզանդի փողոցում, Ագաթանգեղոսի փողոցում, Ավանում ինչպես եւ կային հոսանքազրկումները, այդպես էլ մնացին: Բնակիչները զանգում էին եւ պատասխան ստանում, թե լարերը մաշված են եւ այլն եւ այլն: Բայց վարկերը գալիս էին ու գալիս, իսկ լարերը մաշվում էին ու մաշվում: Երբ սպառողները պետությանն էին բողոքում, էներգետիկայի նախարարությունը պատասխանում էր, թե իրավասու չէ ոչինչ անել, քանզի դա մասնավոր ընկերություն է, եւ նաեւ չի կարող ասել, թե ինչքան վարկ է ներգրավվել ու ինչ ուղղությւններով է ծախսում այն ընկերությունը:

Մի խոսքով, ահա այդ՝ մասնավորի գործունեությանը չմիջամըտելը հասցրեց բարձիթողի մի այնպիսի վիճակի, որ համարյա ամեն տարի մեր երկրում էլէներգիան թանկանում է եւ դեռ կշարունակի թանկանալ:

Հիմա էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ավելի ստույգ՝ թանկացման համար արտադրող ընկերությունները հայտ են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հրավիրած մամլո ասուլիսում այդ հայտը մի քանի գործոնով պայմանավորեց: Ըստ այդմ, նախարարն այն տեսակետն ունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել եւ «իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով»:

«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ»,- ասաց Երվանդ Զախարյանը: Սակայն նա նաեւ չհերքեց, որ «այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- հայտնեց նախարարը:   Continue reading

Հայկական խոհանոց – Սմբուկով եւ հոնի չրով աղցան… «ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում կհավաքի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ… Թանգարանային գիշերներ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով եւ հոնի չրով աղցան

Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ- 1 հատ, գլուխ  սոխ – 1 հատ, գունավոր տաքդեղ – 3 հատ, սխտոր – 1 գլուխ, բուսայուղ – 200 գ, հոնի չիր – 100 գ, համեմ, սամիթ, մաղադանոս – 1 կապի չափ:

Պատրաստման եղանակը – Սմբուկը, դդմիկը եւ տաքդեղները ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել:

Հետո ավելացնել սխտորն ու մանր կտրտած կանաչեղենը եւ վերջում՝ հոնի չիրը: Անուշ լինի:

«ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում է կհավաի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ

1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ը 1 հարկի տակ է հավաքելու աշխարհի 1 տասնյակից ավելի երկրներ ներկայացնող 52 արվեստագետի մոտ 130 աշխատանք: Էքսպոն բացվելու է մայիսի 19-ին Հայ Արտ մշակութային կենտրոնի պատկերասրահում։ Մասնագետ արվեստագետներն արտերկրից (Վրաստան, Իրան, Ճապոնիա, Բելառուս, Ղազախստան, Հոլանդիա, Շվեդիա, Պերու, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) եւ Հայաստանից ցուցադրելու են իրենց գեղանկարները, գծանկարները, քանդակները, լուսանկարներն ու թվային վիդեո արվեստը:

«Շատերն են դիմել, մենք ընտրել են միայն պրոֆեսիոնալ արվեստագետների աշխատանքները: Արվեստագետների մի մասին մենք ենք հրավիրել, մի մասն էլ տեղեկանալով էքսպոյի մասին, իրենք են դիմել՝ մասնակցության համար»,- ասաց Վակո Արմենոն: Ներկայացվելիք աշխատանքները, ըստ համադրողի, տարբեր ոճերի են, թեման էլ ազատ է եղել: Նա նշեց, որ ռեալիստական աշխատանքներ չկան, հիմնականում 20-րդ տարի տարբեր ուղղություններ ու դպրոցներ ներկայացնող արվեստագետների ստեղծագործություններ են: Օտարազգի արվեստագետներից ոմանք ներկա են լինելու էքսպոյի բացմանը:

«Ես երեք անգամ Եվրոպայում մասնակցել եմ նման ցուցահանդեսների: Որոշեցի Հայաստանում էլ կազմակերպել: Ինչո՞ւ ոչ: Իհարկե, բավական բարդ, դժվար աշխատանք է, բայց արդեն գրեթե պատրաստ ենք: Նպատակ ունենք այսպես նպաստել մշակույթի զարգացմանը, հայ եւ արտասահմանից արվեստագետների միջեւ կապի ամրապնդմանը, նաև հենց օտարազգի արվեստագետներին ծանոթացնել հայ արվեստի հետ»,- ասաց Վակո Արմենոն: Նա նշեց, որ էքսպոն կանցկացվի ամեն տարի, հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ավելի շատ մասնակիցներ կլինեն: «Նպատակ ունեմ՝ էքսպոն ժամանակի ընթացքում վերածել բիենալեի: 2 տարին մեկ կանցկացվի ու ավելի մեծ մասշտաբներով»,- ասաց 1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ի կազմակերպիչը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 16-ի (362) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր   արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

2. Այսօր Հաղթության օր է – Հայաստանում նշվում է Եռատոնը… Տոն՝ նայած ում համար… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նշում են Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

3. Արցախը՝ տարածաշրջանի օրինավոր կղզյակ.- Արցախի քաղաքական ոլորտը… Արցախցիներն անցնում են մշտական խորհրդարանի…. Արցախյան ժողովրդավարության բացահայտումները…

4. Վելիկոռուսական շահերի մեծ խաչմերուկը – Ռուսաստանյան ազգայնամոլները հարց են բարձրացրել, թե ինչու պիտի ԽՍՀՄ կազմում պետություններ (անգամ ազգ) դարձած պատմություն չունեցող երկրներն ունենան այդքան մեծ տարածքներ…

5. Ժիրինովսկու հերթական հակահայկական հիստերիան ապրիլքսանչորսյան էր – Այս ծաղրածուն իր տեր Պուտինի անվան տակ պատսպարված՝ մեկ կրակոցով երկու նապաստակ է խփում ամեն անգամ…

6. Պայքար, որ կշարունակվի՛ ու չի՛ դադարի – 100-ամյա տարելից.- աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ տարեվերջ, հետո նաեւ՝մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը…

7. Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան եւ Կոնգրեսի գրադարան… Սանկտ Պետերբուրգի թանգարանը ցուցադրեց հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք  – Կարդացե՛ք  նաեւ «Լուսանցք»-ի նյութերը…

8. Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞ – Մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանն ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի… Զբոսաշրջությունը Հայաստանում՝ մեր մայրաքաղաք Երեւանն ու կապուտաչյա Սեւանը ուշադրության կենտրոնում…

9. Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (2-րդ մաս)… Աստղիկ, Անահիտ եւ Նանե Աստվածուհիների մաղթանքներից…

10. Հայկական խոհանոց – Գետնախնձորով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Եվրոպական խաղերից առաջ Ադրբեջանը վերահսկում է «կասկածելի վարք» ունեցող լրագրողներին… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»՝ տեղեկացե՛ք հայ ազգայնականության խնդիրներին…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հրեական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-13-ում եւ 15-ում

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա Հայր (ԳերագույնԱստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են՝ շատ այլ գաղտնիքների հետ միասին: Հրեաները ցանկացել են այսպես սահմանափակել իրենց հին հավատին անդրադառնալու հնարավորությունները այլոց համար, միաժամանակ նաեւ՝ Եհովայով ամբողջացնելով Տիեզերքի Արարման բոլոր փուլերը եւ զարգացումները… Այսինքն՝ մարդկության համար իրենց Եհովան պիտի լինի Տիեզերքի Արարիչը կամ Միակ Աստվածը…

Սա ոչ միայն ռազմա-հավատքային, այլեւ ռազմա-քաղաքական լուրջ հարց է, որը դարեր շարունակ աշխատում է հօգուտ Եհովայի «ընտրյալ տեսակի»…

Երբ բառացիորեն պեղում ես անցյալը՝ հրեական աստվածային համակարգը հասկանալու համար, չնչին պատառիկներ են հանդիպում, որ մոտեցնում են բուն նպատակին: Եթե հայերի անցյալը (ոչ միայն Հայոց հավատին առնչվող) պարզապես ոչնչացրեցին 301-ին՝ այրելով հնամենի մատյաններն ու քրմական գրքերը, ապա հրեաների դեպքում՝ դրանք, համոզված եմ, պահ են տրված եւ հրապարակման ենթակա չեն…

Չնայած մի խիստ կասկած ունեմ, որ այրվել են հայկական տասնյակ հազարամյակների պատմությունը ներառող մատյանները, դրանք, հավանաբար տարվել են Հայաստանից, եւ այդ պատմությունն ու հայոց հավատի տիեզերահաս իսկությունը փորձում են «սեփականացնել»… Հիշում եմ, մեր անկախության առաջին տարիներն էին, երբ ընկերներիցս մեկը հիացած խոսում էր, թե 6 մոնղոլ են եկել Հայաստան եւ սովորում են մեր գրաբարը… Ընկերոջս հայացքը զարմանքից սառեց, երբ պարզ հարց տվեցի, իսկ ինչի՞ համար է դա պետք մոնղոլներին.. Հետո ավելացրեցի, որ մոնղոլ-թաթարները եւս Հայաստանից (հատկապես Չինգիզ խանի ժամանակներում, ով չէր անտեսում գիտությունը) բավականին գրականություն եւ փաստաթղթեր են տարել ալան-թալանների ժամանակ, եւ հիմա այդ մոնղոլները հասկանում են, որ կարող են հին աշխարհի ճշմարտության գաղտնիքներին առնչվել եւ դրանք հետ չեն տալիս, այլ՝ ուսանողներ են աճեցնում, որպեսզի իրենք տեղեկանան պատմական իրողություններին եւ հավատի տիեզերահաս մտածողությանը…   Continue reading

Այսօր Հաղթության օր է – Հայաստանում նշվում է Եռատոնը… Տոն՝ նայած ում համար… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նշում են Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Բազմիցս է նշվել, որ մայիսը հաղթանակների ամիս է: Իհարկե, սա խորհրդանշական իմաստ ունի նաեւ, քանի որ հայոց հաղթանակները նախկինում այն պարբերականությամբ են կատարվել, որ որեւէ ամիս չէր կարող ընդգծված զատվել… Սակայն, դարեր շարունակ հայրենիքի կորուստը սրտներին հայերը այդ հաղթանակներից հեռու են եղել, ցեղասպանվելով ավելի են կռացել ու, այս կամ այն պետությանն ապավինելով, մի երկար ժամանակ հեռու մնացել հաղթանակների բերկրանքից: Բայց Արցախյան ազատամարտի հաղթական օրերը եկան ամբողջացնելու այդ դարերի ընթացքում որոշակիորեն ձեռք բերած հաղթանակները, եւ դրանք եղան մայիսյան…

http://www.hayary.org/wph/?p=4810#more-4810Այսօր Հաղթության օր է, նաեւ՝ Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Իմիջիայլոց, հայ արիականները մայիսյան հաղթական մեկամսյակը նշում են հենց մայիսի 1-ից: Նրանք համարում են, որ աշխատավորի օրը, առավել եւս հայ աշխատավորի՝ կռիվ է եւ հաղթանակ՝ ամենօրյա ապրելու, երկիրը ապրեցնելու եւ դեպի ապագա գնալու համար… Դա չի կարող լինել սոցիալիստական կամ կապիտալիստական տոն, աշխատավորը հայրենաշեն եւ ազգասեր այն հատվածն է, որ կմաքառի օրնիբուն, բայց կապրեցնի իր ընտանիքը, իր հայրենիքը:

Եվ հայ արիները ցավով են նշում, որ մեր անկախացումից ի վեր, պատերազմի, երկրաշարժի եւ տարբեր այլ աղետների պատճառով, հաճախ էլ՝ երկրի ապազգային կամ ապաշնորհ կառավարիչների առկայությամբ, մեզանում մեծապես նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը: Եվ դա վտանգ է ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության ռիթմիկ զարգացման համար: Այստեղ էլ պիտի հաղթել, ներքին թշնամուն, որ օտարների կենցաղն ու բարքը, օտարների տարաբնույթ շահերն «օրինականացնում» է հայոց երկրում: Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում եւ մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչն էլ հաճախ հայ ընտանիքների պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից… Եվ  իշխանությունները, իշխանության ձգտող բոլոր ուժերը, սփյուռքահայությունը պետք է կարողանան այս հարցում միասնական լինել եւ շենացնել հայոց երկիրը, հայ մարդուն հնարավորություն տալ՝ սեփական քրտինքով ստեղծելու իր ազատ կենսաձեւն ու արդար պետությունը:

Հայ արիները ազգային ամոթ են համարում, որ  Հայաստանում կան մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար անարգանք է: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:   Continue reading