Monthly Archives: November 2016

Շնորհավո՛ր ծնունդդ, Արմենուհի – Շնորհավորում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմը…

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումն ու «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը հերթական անգամ սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 41-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են ինչպես անձնական ու ընտանեկան, այնպես էլ աշխատանքային ու գործնական հաջողություններ, անխաթար առողջություն եւ անվերջանալի երջանկություն: Իմանալով Արմենուհու նպատակները՝ մաղթում են դրանց հասնելու անկոտրում կամք ու հարաճուն հնարավորություններ:

Թո՛ղ հայահավատ հայուհուն այսուհետ էլ ուղեկցեն Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը, թո՛ղ հայ նախնյաց ոգիները միշտ լինեն ապավեն՝ մինչեւ անձնական ու ազգային իղձերի կատարումն ու նպատակների վերջնական հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ 2012-ի Վարդավառի եւ 2016-ի Տրնդեզի՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ՝ տոներին ծնված Աստղիկ դուստրն ու Արեգ որդին ունենան նոր քույրեր ու եղբայրներԹո՛ղ հայ արիական լիցքերով կառուցված այս ընտանիքը բարգավաճի վասն սեփական բարօրության, հանուն հայի եւ Հայքի

*  *  *

Արմենուհի Մելքոնյան (Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

http://www.hayary.org/wph/?p=2223 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

– Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

– Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի (մասնավորապես՝ «Առավոտ»-ին), «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:

– 1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտեսական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր: Այժմ՝ օրաթերթի տնտեսական մեկնաբանն է:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 40-ի (430) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Անվանափոխում՝ վերամիավորումից առաջ – Լեռնային Ղարաբաղից՝ Արցախ… Անկախության հանրաքվե.- Շահումյանի, Գետաշենի եւ հարակից տարածքներն արցախապատկան են՝ ինչը հաստատում է Արցախի Սահմանադրությունը… Հայկական կողմը պնդում է կարգավորման 3 սկզբունքների կիրառումը…

– «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

– «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

2. 1000 դրամների հետքերով.- Երբ գործի ազգային տուրքի գաղափարը – Հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որեւէ մեկը չի գողանա… Ազգ-բանակի ստեղծման ճանապարհին հայկական զինուժի խնդիրները պիտի այլեւս կամ-կամի չվերածվեն…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

3. Հերթական հակահայ «բարեկամական» դրսեւորումը – Ռուսաստանն է Հայաստանում լուրջ հակառուսական քաղաքականության բորբոքողը… Հայաստանում բազմալեզվությունն իմացություն է՝ գիտելիք – Բայց որեւէ օտար լեզու չի՛ կարող պետականորեն մրցակցել հայերենի հետ… Լեզվաիմացությունը չպե՛տք է խառնել լեզվամտածոսության հետ…

4. Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա… Ուժեղ տնտեսությունը սկսվում է… զուգարանից,- Պան Կի Մուն՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար…

5. Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել – Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը… Համազգային թալանի հետքերով.- Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն…

6. Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու համար… Տասնյակ դեպքեր.- Խոշոր հանցագործություն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար…

7. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (5-րդ մաս) – Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Դլե Յաման. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…  «Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (14-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 5… Ծպտյալ հայեր.- Օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները կշարունակվեն մանրակրկիտ ստուգվել – Պիտի ճշգրտել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆքուտբոլ. կայացան 15-րդ փուլի հանդիպումները… Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում… Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է որոկազրկվածներին… Հայաստանի 3 շախմատիստ՝ Եվրոպայի չեմպիոնության համար… Դիմակայություն. Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին… Այլ մարզական լուրեր…

11. Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

* Հատուկ ընդգծված հատված՝ Նարե Մշեցյանի «Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն» («Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.) հոդվածից. – Հարց է ծագում՝ ինչո՞ւ չի հայտարարագրել: Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել: Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը: Կինը, որդին կամ այլ փոխկապակցված անձինք եւս առանձին պատասխանատվություն են կրում»,- շարունակեց նա՝ կրկնելով, որ ապօրինի հարստացած մարդիկ կդատապարտվեն 3-6 տարի ազատազրկման:

Հ.Գ. – «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է 1990-ականներից սկսված, հետո էլ շարունակվող համազգային թալանին… Արդյո՞ք այս խնդրին երբեւէ չի անդրադառնալու երկրի օրենքը: Չէ՞ որ, երբ մի քանի տասնյակ հազար մարդիկ ազատագրական ու անկախական պայքարի մեջ պաշտպանեցին ու շատերն էլ նահատակվեցին հանուն հայրենիքի (նվիրյալների մի քանի տասնյակ հազար էլ թիկունքում ապահովեցին պետւթյան կայունությունը), մի որոշակի խումբ՝ պաշտոնյա, քաղաքական, հասարակական կամ գործարար ու այլ շրջանակների ներկայացուցիչ համարվող ազգի տականքներ, այդ ցրտի, մթի ու սովի տարիներն բաժակաճառային հայրենասիրության դասերով տոգորված ազգահալած քաղաքականություն ներմուծեցին սովից, երկրաշարժից, ցեղասպանությունից ու գաղթից, գործազրկությունից ու տարաբնույթ անարդարություններից մաքառող մեր հայրենիք…

Ո՞վ պետք է ստիպի, որ Նժդեհի բնորոշած ազգի այս տականքները պատասխանատվության ենթարկվեն, որոնցից շատերն այսօր էլ պաշտոնյաներ ու գործարարներ են, որ «մեռնում» են հայրենասիրության խոստումներ անելով ու «բարեգործություններ» շաղ տալով… Եթե այսօր այս խնդիրն իր լուծումը չստանա, հաջորդ սերնդին կմնա դրա լուծումը, եւ նահատակների ու նվիրյալների զավակները դեռ պարտավորված են լինելու ազգին վերադարձնել ազգից թալանվածը… Ներկայիս լուծումը նաեւ կարող է թույլ տալ, որ այդ թալանի խոստովանությունն ու վերադարձը ազգին՝ ավելի մեղմ պատիժներով ավարտվեն…

Շատերը հույսը դրել են «ժողովրդի հիշողությունը կարճ է» դրույթի վրա: Այո՛, այդպես է, սակայն պետք է իմանալ, որ «ազգի հիշողությունը հավերժ է», եւ ազգային վրեժը ցեղասպանության վրեժի օրինակով անժամկետ է…

Անվանափոխում՝ վերամիավորումից առաջ – Լեռնային Ղարաբաղից՝ Արցախ… Անկախության հանրաքվե.- Շահումյանի, Գետաշենի եւ հարակից տարածքներն արցախապատկան են՝ ինչը հաստատում է Արցախի Սահմանադրությունը… Հայկական կողմը պնդում է կարգավորման 3 սկզբունքների կիրառումը…

Եվրոպական մամուլն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Արցախ անունով անվանափոխելու շուրջ հայտարարություններին ու հնարավոր ծավալումներին: Մասնավորապես ֆրանսիական մամուլում նշվել է. «Նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարեց իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին: Այս փոփոխությունը հնարավոր է տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների դրույթներին: Եթե բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»-ից եւ կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»»:

«Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարցագումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը»,- մեկնաբանել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետեւի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:

Այս համեմատություններն ունեն նաեւ այն իմաստը, որ Արցախը եւ արցախցիները վերջ են դնում գաղութացման հիշողությանը, փակում են վերջին էջը, ինչպես դա արել են վերոնշյալ եւ այլ երկրները Աֆրիկայում եւ Ասիայում:

Արցախի սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից եւ սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:

Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը կհետեւի Արցախի ժողովրդի կայացրած որոշմանը, ու, թերեւս խումբն էլ կկոչվի Ֆրանսիա-Արցախ:   Continue reading

«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 (կարդալ ամբողջը) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892(կարդալ ամբողջը) – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՆախորդ պարզաբանումներում նշեցի Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…   Continue reading

«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

Հայկական Լեռնաշխարհը՝ Հայերի Արարչական Բնօրրան, Արիական  Քաղաքակրթության Ծննդավայր…

http://www.hayary.org/wph/?p=5924Աշխարհակարգի ապագան եւ հայկական գործոնը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով…

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքը – Միջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=6017#more-6017Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի /Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

http://www.hayary.org/wph/?p=6185Կփակվի՞ազգայնական շղթան – Հաջորդ Եվրամիությունը՝ ազգայնական բնույթի… (Եվրոպան Եվրամիության փոփոխության հարցերը քննարկում են Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ – այդ երկրներում ազգայնական դրսեւորումներն աշխուժանում են)… Աշխարհը ազգայնանում է – կրկին պնդում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը …  

http://www.hayary.org/wph/?p=6271Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…   Continue reading

1000 դրամների հետքերով.- Երբ գործի ազգային տուրքի գաղափարը – Հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որեւէ մեկը չի գողանա… Ազգ-բանակի ստեղծման ճանապարհին հայկական զինուժի խնդիրները պիտի այլեւս կամ-կամի չվերածվեն…

Մեր բանակում կատարվող ամեն ինչ այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում է, քանի որ Հայաստանի եւ հայության միակ վստահելի երաշխավորված պաշտպանն է եւ արժանի է համակողմանի ուշադրության ու աջակցության:

Բանակին սատարելու պատրաստ են ինչպես նախկին, այնպես էլ նորօրյա կամավորականները, ինչը լրացուցիչ մեծացնում է հայկական զինուժի պաշտպանական կարողությունները, եւ՝ ոչ միայն պաշտպանական:

Բայց մեր բանակում կան նաեւ խնդիրներ, որոնց մասին պետք է մտածել այսօր: Ապրիլյան քառօրյա պատերազմը վերհանեց մի շարք բացթողումներ, որոնք արդեն շտկվում են, բայց դեռ բավարար չեն, որպեսզի ընդհանուր վիճակը համարվի գերազանց: Իսկ այն պիտի գերազանց լինի, քանի որ բավարարն արդեն մեր բանակի համար թուլացում պիտի դիտարկել: Մեր տարածաշրջանը մնում է անկայուն, Արցախի հարցը՝ միջազգայնորեն չկարգավորված, իսկ աշխարհի վերաբաժանման հերթական ալիքը կարծես հեռու չէ:

Եվ ազգ-բանակի գաղափարն ի կատար ածելու համար նույնպես պիտի գերազանց կարգավիճակում գտնվող բանակ ունենանք:

Բայց, նախ եւ առաջ, պիտի բանակի մաքրագործման խնդիը լուծվի: Այստեղ պիտի բացառվեն հարստահարման եւ եսակենտրոն ինքնահաստատման բոլոր երեւույթները: Օրերս ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայնեց այն դիտարկումներին, որ բանակում կան մարդիկ, ովքեր թալանում են այն: «Այո, բանակում կան ստոր մարդիկ, եւ ոչ միայն գեներալներ, այլեւ գնդապետներ, դասակի, ջոկի հրամանատարից սկսած մինչեւ գեներալիտետ կային ու հիմա էլ կան մարդիկ, որոնք ձեռքը մտցնում են բանակի գրպանը: Սա ամենասարսափելի բանն է, սակայն տուրք տալով այդ փաստերին, որը շատ դեպքում օբյեկտիվ օրինաչափություն է, մենք էս սուրբ գաղափարը էժանացնում ենք»,- հայտարարել է իշխանական ներկայացուցիչ պատգամավորը՝ խոսելով նաեւ «1000 դրամների վիճահարույց նախագծի մասին»:

«Լուսանցք»-ն այս առումով իր տեսակետը հայտնել է, որ բանակի կարիքների համար ձեռնարկվող բոլոր քայլերը պիտի կյանքի կոչվեն, քանի որ, ինչպես վերը նշվեց, մեր բանակը մեր երկրի ու բնակչության միակ վստահելի երաշխավորված պաշտպանն է: Եվ ինչպես զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու, այնպես էլ հայկական զինուժին աջակցելու բոլոր փորձերը պիտի կյանքի կոչվեն: Իհարկե, կյանքի կոչողները եւս պիտի արժանավոր պահեն իրենց, այլապես՝ փորձը կդառնա հերթական փորձանք… Այս մտահոգությունները բարձրաձայնում ենք նաեւ մենք:   Continue reading

Հերթական հակահայ «բարեկամական» դրսեւորումը – Ռուսաստանն է Հայաստանում լուրջ հակառուսական քաղաքականության բորբոքողը… Հայաստանում բազմալեզվությունն իմացություն է՝ գիտելիք – Բայց որեւէ օտար լեզու չի՛ կարող պետականորեն մրցակցել հայերենի հետ… Լեզվաիմացությունը չպե՛տք է խառնել լեզվամտածոսության հետ…

Ռուսաց լեզվին նախկին ԽՍՀՄ տարածքում օրենսդրական կարգավիճակ տալու մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությանը այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: «Սա շատ անհաջող հայտարարություն է: Կներեք, ինչ-որ մի չինովնիկի հայտարարություն է, թող իրենք իրենց երկրի մասին հայտարարություն անեն, հերթական անհաջող հայտարարությունն է ռուս չինովնիկի կողմից»,- ասել է պատգամավորը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարության մասին, որ աշխարհում ռուսերենի կարգավիճակի հարցում մի շարք խնդիրներ կան, որոնց շարքում առաջինը մոտ արտասահմանում ռուսերենի կարգավիճակն է։ «Մեր առաջնային խնդիրը հարեւան երկրներում սահմանադրորեն եւ գործնականում ռուսաց լեզվի որոշակի ամրապնդումն է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուսերենը ԱՊՀ տարածքում լավագույն դեպքում սահմանված է որպես ազգամիջյան շփման լեզու, որը հստակ եւ հասկանալի իրավաբանական բացատրություն չունի։ «Ռուսերենն արդեն այսօր ազգամիջյան շփման լեզվի դեր է կատարում, սակայն որոշ երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում եւ Բալթյան երկրներում, նոր սերունդը չի տիրապետում ռուսերենին»,- ասել է այս ռուս չինովնիկը։

Մինչ այս, եւս հետաքրքիր մի բան կա արձանագրված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշակույթի գործիչներին պարգեւատրել էր շքանշաններով ու մեդալներով եւ օտարազգի պարգեւատրվածների թվում էր նաեւ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով մինչեւ պաշտոնազրկվելը Պուշկինի մեդալ է ստացել: Սա հստակ տեղավորվում է հայ մշակույթը, մեղմ ասած, անտեսած եւ Ռուսաստանի ու Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի օրերը Հայաստանում ծաղկեցրած հակամշակութային նախարարի՛ գործունեության մեջ: Նա արժանիորեն է ստացել ռուսական կողմի մեդալը… Երեւի նաեւ այն բանի համար, որ Գառնիի կամ Զվարթնոցի մի քանի հազարամյա տաճարներում թույլ է տվել նաեւ այսօրվա ռուսներին քեֆ ու կիսասեքսուալ հավաքույթներ կազմակերպել…   Continue reading

Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա… Ուժեղ տնտեսությունը սկսվում է… զուգարանից,- Պան Կի Մուն՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար…

Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել արդարադատության նախարարությանը՝ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ: «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երեքշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը»: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ապօրինի հարստացման քրեականացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ:

«Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, եւ գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը: 3-րդ՝ այս հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը: Նախ՝ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով եւ՛ կրթական, եւ՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները:   Continue reading

Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել – Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը… Համազգային թալանի հետքերով.- Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն…

Գործադիրը նախորդ նիստի ժամանակ հավանության արժանացրեց փոփոխությունը Քրեական օրենսգրքում, որը վերաբերվում է ապօրինի հարստացմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Արդարադատության նախարարը նորմալ է համարում, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունների՝ ապօրինի հարստացման հետ կապված գաղափարախոսությունը կարող է քննադատվել, սակայն նրա համար ընդունելի չեն բուն նախագծի հետ կապված քննադատությունները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ օրենքի հետադարձ ուժի խնդիրը որեւէ պարագայում քաղաքական իշխանությունների կամքի դրսեւորում չէ: Ապա պնդեց, որ այն միջազգային իրավունքի սկզբունք է:

«Եթե որեւէ արարք քրեականացնում ես, որեւէ պահին հետադարձ ուժ չի կարող ունենալ: Առաջին, եթե մենք խոսում ենք ապօրինի հարստացման քրեականացման մասին, հաստատված փաստի ուժով խոսում ենք բոլորի մասին եւ հայտարարում՝ նրանք ապօրինի հարստացած են, բայց լուրջ խնդիր կա անմեղության կանխավարկածի հետ կապված, քանի որ իրավական տեսանկյունից որեւէ բան ապացուցված չէ: Երկրորդ՝ ի՞նչ եք առաջարկում՝ չքրեականացնե՞նք»,- ասել է նախարարը:

Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագիծը քննադատողները կողմնակից են, որ ապօրինի հարստացումը չքրեականանցվի: Ապա նկատել է՝ երկրները, որոնք քրեականացրել են ապօրինի հարստացումը, դա չեն արել 15 տարի առաջ, այլ սկզբում վավերացրել են կոնվեցիաներ եւ այլն:   Continue reading

Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու համար… Տասնյակ դեպքեր.- Խոշոր հանցագործություն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար…

Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ (նոյեմբերի 21-ին նախորդող շաբաթը) իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք:

«Անընդունելի այս երեւույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երեւան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաեւ ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ, ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են արձանագրվել մայրաքաղաքի հետեւյալ հատվածներում՝ Մաշտոցի պողոտա՝ «Մարգարյան» հիվանդանոցի դիմաց, Վազգեն Սարգսյան փողոց՝ Կենտրոնական բանկի դիմաց, Եզնիկ Կողբացի փողոց՝ «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի հարեւանությամբ, Ամիրյան փողոց՝ «Սամսունգ» խանութի դիմաց, Հյուսիսային պողոտա 5 հասցեի դիմաց, Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 (Գումի) շուկայի դիմացի մայթ, Վարդանանց – Սիմոն Վրացյան խաչմերուկ, Պարոնյան փողոցի Նաիրի բ/կ շրջակայքը,  Հին Երեւանցու փողոց, Իսահակյան – Գ. Քոչար խաչմերուկ (Դրամատիկական թատրոնի հարակից հատված), Բաղրամյան պողոտա 14 (նոտարի բակ), Մհեր Մկրտչյանի փողոց, Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոց (Վերնիսաժ) հատվածում, Երվանդ Քոչարի փողոցի «Ինեկոբանկ»-ի հարակից հատված, Թումանյան փողոցի հ.30 շենքի հարակից հատված, Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներ:   Continue reading

Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (5-րդ մաս) – Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը…

Սկիզբը՝ թիվ 36-39-ում

http://www.hayary.org/wph/?p=5922Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (4-րդ մաս) – 6 տարվա ընթացքում ճանապարհի 10%-ն էլ չի կառուցվել, եւ անորոշ է՝ ի վերջո երբ կավարտվի ռազմավարական նշանակություն ունեցող այս մայրուղու շինարարությունը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5906Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

http://www.hayary.org/wph/?p=5891Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5877Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (1-ին մաս) – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

http://www.hayary.org/wph/?p=5862«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

http://www.hayary.org/wph/?p=5695Հյուսիսհարավ խնդիրը նոր տեսան  – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած էՓողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց

http://www.hayary.org/wph/?p=5876Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

Օրիգարխները մեջ-մեջ են արել Հյուսիս-հարավը: Այս տարի մամուլում այսպիսի ուղղակի մեղադրանք հնչեց որոշ անձանց հասցեին: Ավելի որոշակի՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Մհեր Սեդրակյանի: Մենք չենք սիրում մարդկանց մականուններով դիմել, բայց, ցավոք, նրանք հանրությանը առավել հայտնի են հենց այդ անուններով: Ըստ այդմ՝ Հյուսիս-հարավը մեջ-մեջ են արել Դոդի Գագոն, Չորնի Գագոն եւ Թոխմախի Մհերը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Դլե Յաման. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…  «Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…

Ծիրանափողի մեղեդու ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Դլէ Յաման» երգը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ երաժշտագետ, հոգեւորական եւ հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը։ Երգի ծագման, լեզվական եւ բառակազմական, ինչպես նաեւ գաղափարական խնդիրների ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ «Դլէ Յաման» երգը Խանդութ Խանումի եւ Սասունցի Դավթի սիրո պատմության երգն է եւ հայ էպիկական երգարվեստի եւ «Սասնա Ծռեր» էպոսի բաղկացուցիչ մասը: Ուստի, նախքան «Դլէ Յաման» երգի բովանդակությանը անդրադառնալը, եւս մեկ անգամ ներկայացնեմ Սասունցի Դավթի եւ կապուտկողցի գեղեցկուհի Խանդութի սիրո պատմությունը:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չինաստանի Սուլթանի աղջկա հետ, ով «Սասնա Ծռեր» էպոսում հայտնի է որպես Չմշկիկ Սուլթան: Սակայն, Դավիթը լսելով կապուտկողցի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին, հրաժարվում է Չմշկիկ Սուլթանի հետ ամուսնանալու մտքից՝ թողնելով Չմշկիկ Սուլթանին հուսախաբ:

էպոսում Խանդութը սիրահարվում է Դավթի հերոսությանը, Դավթի սիրտը գերելու համար երգասացներ է ուղարկում նրա մոտ՝ իր սերն ու գեղեցկությունը գովերգելու: Երգասացների գովերգած Խանդութը գերում է Դավթին, եւ Դավիթը գնում է Խանդութի հետեւից:

Խանդութի մեծ սերը պահապան է Դավթին, նա հեռվից հետեւում է Դավթին, եւ երբ գինովցած Դավիթը կորցնում է իր զգոնությունը, Խանդութը Դավթի քունը վանելու եւ զգոնությունը վերականգնելու համար կաղիններ է նետում Դավթի դիմաց դրված արծաթյա սկուտեղի մեջ: Խանդութը վազում է ձիով հեռացող, խռոված եւ վիրավորված Դավթի հետեւից՝ աղերսելով, որ Դավիթը ետ դառնա: Խանդութի մեծ սերը նրան տարավ ռազմի դաշտ՝ կռվում ընկած դիակների մեջ որոնելու իր սիրեցյալ Դավթին:

Խանդութը մենամարտի է կանչում հանդուգն քաջին՝ չկասկածելով անգամ, որ մարտահրավեր է նետում իր Դավթին, իսկ հաղթանակած Դավիթը խաղ էր անում Խանդութի հետ։   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (14-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 5… Ծպտյալ հայեր.- Օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները կշարունակվեն մանրակրկիտ ստուգվել – Պիտի ճշգրտել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը…

Սկիզբը՝ թիվ. 26-32, 34-39-ում

http://www.hayary.org/wph/?p=5919Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…

http://www.hayary.org/wph/?p=5903Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

http://www.hayary.org/wph/?p=5888Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

http://www.hayary.org/wph/?p=5873Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Մինչեւ բուն նյութին անցնելը՝ մեզ մնում է մեկական հերոսի եւ հերոսուհու պատվանշմամբ, հավուր պատշաճի, սպառել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆքուտբոլ. կայացան 15-րդ փուլի հանդիպումները… Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում… Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է որոկազրկվածներին… Հայաստանի 3 շախմատիստ՝ Եվրոպայի չեմպիոնության համար… Դիմակայություն. Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին… Այլ մարզական լուրեր…

Կայացան 15-րդ փուլի հանդիպումները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան հերթական հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը Կապանում 0:1 հաշվով զիջեց տեղի «Գանձասար-Կապան»-ին, 2-րդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկ»-ը իր դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանց»-ի հետ, Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ընդունեց երեւանյան մյուս ակումբին՝ «Արարատ»-ին, եւ հաղթեց՝ 4:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը 28 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակ»-ը: Նրան հաջորդում են «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը, որոնք վաստակել են 26-ական միավոր: Հաջորդ 3 տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար՝ «Գանձասար-Կապան»-ը (24 միավոր), «Բանանց»-ը (15) եւ «Արարատ»-ը (5):

Հ.Գ. – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ փուլում մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում վստահ հաղթեց Երեւանի «Փյունիկ»-ին՝  2:0 հաշվով, եւ վաստակեց 31 միավոր: Առաջատարը 5 միավորով գերազանցեց 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթացող «Փյունիկ»-ին ու «Ալաշկերտ»-ին: Բայց Երեւանի «Ալաշկերտ»-ը Կապանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ տեղի «Գանձասար-Կապան»-ի նկատմամբ եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար «Շիրակ»-ին: «Արարատ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանց»-ի հետ: Երկու թիմերն արդեն բավականին հետ են մնում առաջին քառյակից եւ դժվար թե կարողանան բարելավել իրենց մրցաշարային գործերը:

Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում

Մեր ազգային հավաքականի առաջատար «Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ անում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում իր տեղը գտնելու համար»,- նշում է Manchester Evening News օրաթերթը: Հայաստանի հավաքականի ավագը ներկայումս բնակարան է փնտրում Մանչեսթերում, ինչը վկայում է այն մասին, որ նա մտադիր չէ առաջիկա ձմռանը հեռանալ թիմից: Բացի այդ, նա վերջին 1 ամսում, հանգստյան օրերին, անհատական մարզումներ է անցկացնում ակումբի մարզաբազայում: Այդ առիթով անգլիական թերթը հիշեցրել է, որ հայազգի կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյոր»-ում խաղալիս ապրել է մարզաբազայում եւ մշտապես նման պարապմունքներ անցկացրել:   Continue reading

Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական Լեռնաշխարհը՝ Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՛ք Սրբազան Լեռնաշխարհը:

Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself.

Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами.

* * *

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Կարող եք կատարել նվիրատվություններ…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ  www.hayary.orgի «Մամուլ» բաժնում...  
Continue reading