Daily Archives: January 24, 2012

Հայոց պատմություն, գաղափարներ եւ քաղաքականություն

Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր

Հայոց Հայ-Արիական Հավատ

Փոխհատուցումը Արեւմտյան Հայաստանն է…

 Իսկ Արցախը ազատագրված հայկական հողերի մի մասն է  ընդամենը

        Հայ Արիական Միաբանությունը եւ  Հայ Ազգայնականների Համախմբումը  ողջունում են Ֆրանսիայի օրենսդիրների  հետեւողականությունը՝ Հայոց ցեղասպանությունը  ժխտողներին պատժելու հարցում: Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում` Սենատում եւս ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, եւ այդ երկրում ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ոք կպատժվի: Հավատում ենք, որ Ֆրանսիայի նախագահը կստորագրի Սենատի որոշումը, ինչպես որ խոստացել էր վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում:

       Մենք ողջունում ենք նաեւ Շվեյցարիայի  եւ Սլովակիայի խորհրդարանականներին,  որ առաջնորդվելով համամարդկային  արժեքներով՝ նույնպես պատիժ են  սահմանել Հայոց ցեղասպանության  ժխտողականության համար:

       Հայ Արիական Միաբանությունը եւ  Հայ Ազգայնականների Համախմբումը  կոչ են անում բոլոր այն երկրներին  եւ միջազգային կառույցներին, որոնք  ճանաչել ու դատապարտել են Հայոց  ցեղասպանությունը, նույնպես օրենքներ  ընդունեն ցեղասպանությունը ժխտողներին  պատժելու համար:

Continue reading